Տհաճ դասեր. Ուսումնասիրությունը պարզում է` դպրոցականների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական ճնշումները լայնորեն տարածված են

13.06.2008 at 00:00 1 комментарий

Աշակերտների 74 տոկոսն ասում է, որ իրենց ընկերները դպրոցում տարբեր պատիժների և բռնությունների են ենթարկվում, իսկ նրանց 30 տոկոսն ասում է, որ հենց իրենք են պարբերաբար բռնությունների ենթարկվում։

Այս արդյունքներն են ցույց տալիս Հայաստանի յոթ մարզերի և Երևանի դպրոցներում անցկացված աշակերտների նկատմամբ բռնությունների ուսումնասիրությունը։ Հարցվմանը մասնակցել է 37 դպրոցների 1785 աշակերտ։

Ուսումնասիրությունն իրականացրել է Հայաստանի հելսինկյան կոմիտեն` մարզերի ՀԿ-ների և երիտասարդների օգնությամբ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի աջակցությամբ։

Իբրև պատիժ մեջ աշակերտները թվարկել են ծեծը, ապտակը, անկյուն կանգնեցնելը, վիրավորանքը, անբավարար գնահատականը։

Ուսումնասիրությունը պարզել է, որ դպրոցներում պարբերաբար խախտվում են Հայաստանի օրենսդրությամբ սահմանված երեխայի` բռնությունից (ֆիզիկական, հոգեկան) պաշտպանված լինելու իրավունքը։

Ուսումնասիրության մեջ բերված են աշակերտների նկարագրած բռնությունների դեպքեր. «Ռազմագիտության ուսուցիչը դասը պատասխանողին խփում է ցուցափայտով, քաշում տղաների ականջից և ստիպում այդ վիճակով 10 անգամ իջնել-բարձրանալ», «Ուսուցիչը տղաներից մեկին գցել էր հատակին և ոտքերով խփում էր: Նույն ուսուցիչը դասասենյակում ծխում է, ծխախոտի մնացորդը գցում ծաղկամանների մեջ» (Լոռի), «Փայտե եզրագիծ ունեցող քարտեզով այնքան խփեց գլխիս, մինչև փայտը կոտրվեց», «Թիթեղյա մեքենա-գրչատուփով այնքան խփեց գլխիս, մինչև «գառմոն» դառավ», «Գլխարկը չեմ հանում գլխիցս, որ ականջս չքաշեն», «Այնպես խփեց դեմքին, որ ատամները կոտրվեցին» (Շիրակ):

Արագածոտնի մարզ աշակերտները պատմել են, որ որոշ տղամարդ ուսուցիչներ սեռական հակումներ են ցուցաբերում աղջիկների նկատմամբ. կարճ շրջազգեստով աշակերտուհիներին ամբողջ դասին գրատախտակի մոտ կանգնեցնելով` պարտադրում են գրել գրատախտակի ամենաբարձր հատվածից կամ առավել ընդգծված հագուստով աշակերտուհիներին հրավիրում են տուն` լրացուցիչ պարապելու: Բերված է մի դեպք, որ ուսուցիչը 6-րդ դասարանի աշակերտուհուն գրկել և փաղաքշել է, որի համար նրա հարցը քննարկվել է մանկավարժական խորհրդի նիստում, և սեփական դիմումի համաձայն նրան ազատել են աշխատանքից։

Տնօրեններն ու ուսուցիչները հիմնականում հերքել են, որ դպրոցներում բռնություններ են լինում։ Թալինի դպրոցներից մեկի տնօրենն ասել է, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչը աշակերտին ծեծելու համար իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Սակայն մի քանիսը խոստովանել են, որ ապտակը դաստիարակչական միջոց է, և մեջբերել են Գուսան Շիրինի երգի տողը. «Ապտակով սնված տղան առանց աստիճան չի մնա»։ Մի տնօրեն ասել է, որ բռնության փոխարեն որպես դաստիարակչական միջոց օգտագործում են աշակերտին վիրավորելը։

Արագածոտնում մի տղամարդ ուսուցիչ ասել է, որ ծեծը` որպես դաստիարակչական միջոց, հաճախ օգտագործում է։ Բերված են բռնությունը արդարացնող ուսուցիչների ուղղակի խոսքեր. «Կարող է աշակերտներն էն տեղը հասցնեն, որ ուսուցիչը մի հատ էլ խփի», «Ես ինքս ծեծին շատ դեմ եմ, բայց կարող է` ես էլ մի անգամ խփեմ», «Դե, եթե չի հասկանում, Ի՞նչ կարելի է ասել` անհասկացող, ապուշ…» (Լոռի), «Այո, և՛ վիրավորում եմ, և՛ ծեծում: ինչպե՞ս վարվել մի աշակերտի հետ, որը դասարանում իրեն որպես աշակերտ չի դրսևորում, հակաճառում ու ընդվզում է ուսուցչի դեմ» (Սյունիք)։

Աշակերտների 53 տոկոսն ասում է, որ նույն արարքի և պարտականությունները չկատարելու համար չեն պատժվում հարուստների և ուսուցիչների երեխաները, ինչպես նաև նրանք, ովքեր վճարովի պարապում են ուսուցիչների մոտ։ Մեջբերված է Լոռու մարզից աշակերտի խոսքը. «Եթե դատավորի աղջիկ է, նրան չեն պատժում, կամ եթե հարուստի երեխա է, նրա ականջը չեն ձգում»։

Սակայն, աշակերտների մոտ 59 տոկոսը կարծում է, որ իրենք պետք է ենթարկվեն պատժամիջոցների, իսկ դրանց դեմ է 16 տոկոսը։ 21 տոկոսն ասում է, որ մանկավարժ լինելու դեպքում նույն պատժամիջոցները կկիրառեր, իսկ 41 տոկոսը ասում է, որ չէր կիրառի։

Ծնողներից շատերը նույնպես դեմ չեն պատիժներին։ Բերված են ծնողների` պատժամիջոցներն արդարացնող խոսքեր. «Ինչո՞ւ ոչ, դա էլ է երեխային դաստիարակելու մի ձև։ Տանը մենք ենք երեխային պատժում, և քանի որ դպրոցում էլ ուսուցիչն է մոր դեր տանում, ապա նա կարող է պատժել երեխային» (Լոռի)։

Այսուհանդերձ, կան ծնողներ, որ պայքարում են իրենց երեխաների իրավունքների համար։ Վայոց ձորում ութ ծնող հաստատել է, որ իրենց երեխայի նկատմամբ բռնություն է կիրառվել (ապտակել են, անկյուն են կանգնեցրել, փայտով խփել գլխին, քաշքշել և պատռել են վերնաշապիկը, գրչի ծայրով խփել են գլխին): 5-ը բողոքել է տնօրենին` պահանջելով, որ նման բան այլևս չկրկնվի, 2-ը փոխել է երեխայի դպրոցը:

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասում է, որ նախկինում խիստ օրենքներ չեն եղել երեխաների իրավունքների խախտումների առնչությամբ, և դպրոցներում իներցիայով շարունակվում են աշակերտներին դաստիարակելու նախկին վայրենի մեթոդները։

Ըստ երկու տարի առաջ Գյումրու «Կրթության ասպարեզ» ՀԿ-ի և Հելսինկյան կոմիտեի համատեղ ուսումնասիրության` 320 աշակերտների շրջանում անցկացված հարցումներով պարզվել էր, որ աշակերտների 45 տոկոսը ասում է, թե պատիժների է ենթարկվում (40 հոգի ասել է, թե իրենց ծեծում են), իսկ 79 տոկոսը ասում է, որ պարբերաբար բռնության են ենթարկվում իրենց համադասարանցիները (իրենց և դասընկերների նկատմամբ բռնությունների տոկոսային տարբերությունը հավանաբար պայմանավորված է նրանով, որ աշակերտներն ուրիշի նկատմամբ բռնության մասին ավելի անկեղծորեն են խոսում, քան իրենց)։ Մի աշակերտ ասել էր, որ մանրահատակով գլխին են խփել, իսկ մյուսն էլ, թե մարմնական վնասվածքն այնպիսին է եղել, որ ընկել է հիվանդանոց։

«Գյումրում այս թեմայով քննարկումների ընթացքում տնօրենների մեծ մասը բռնությունը, ծեծը դաստիրակչական միջոց էր համարում, իսկ մեկն էլ նույնիսկ ասաց, թե աշակերտին ծեծելու դեմ պայքարը դրսից է ներմուծված և մերժելի է»,- ասում է Իշխանյանը։

Կրթության և գիտության նախարարության հասարակայնության և մամուլի հետ կապերի բաժնի վարիչ Արթուր Բաղդասարյանն ասում է, որ դպրոցներում բռնությունները տարածված չեն, և վերջին տարիներին ոչ մի բողոք չեն ստացել։

armenianow.com

13.06.2008

Entry filed under: ակնարկ. Tags: , .

A World Away from Europe: Pankisi gorge shows another face of Georgia Վիճարկվում է Քրեական օրենսգիրքը. իրավապաշտպանները պնդում են, որ մահվան դատապարտվածների գործերը պետք է վերանայվեն

1 комментарий Add your own

  • […] 2008-ին Հելսինկայն կոմիտեի յոթ մարզերի 37 դպրոցներում արած հետազոտությամբ Աշակերտների 74 տոկոսն ասում էր, որ իրենց ընկերները դպրոցում տարբեր պատիժների և բռնությունների են ենթարկվում, իսկ նրանց 30 տոկոսն ասում է, որ հենց իրենք են պարբերաբար բռնությունների ենթարկվում(տես այստեղ)։ […]

    Нравится

    Ответить

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: