Վիճարկվում է Քրեական օրենսգիրքը. իրավապաշտպանները պնդում են, որ մահվան դատապարտվածների գործերը պետք է վերանայվեն

27.06.2008 at 00:00 3 комментария

«Երբ հարցնում են` մահապատի՞ժն է նախընտրելի, թե՞ ցմահը, ասում եմ` մահը: Ես չեմ ուզում անասունի վերածվել, ինչպես գոմում` խոտ տան, ասեն` թող ապրի, էլի»,- ասում է 12 տարի բանտում գտնվող Արթուր Մկրտչյանը, որի մահապատժի դատավճիռը փոխարինվեց ցմահով այն բանից հետո, երբ մահապատիժը օրենսդրությունից հանվեց:

Նա դատապարտվել էր 5 զինծառայողների սպանության համար, սակայն մամուլում լուրջ կասկածներ են հրապարակվել, որ գործը սարքված է («Հայկական ժամանակ» թերթում 2001 թ. Ժաննա Ալեքսանյանի հրապարակած «Անմեղ մարդը մահվան է դատապարտվել» հոդվածում ասվում է, որ Արթուրին ու եղբորը խոշտանգել են, ընկերուհուն կոպիտ հարցաքննել, հորը կալանավորել ու սպառնացել դատել, և այս ամենից հետո նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Քրեկան գործի հակասություններից մեն այն է, որ զինծառայողները սպանվել են երկու տարբեր հրազեներից: Նախաքննության և դատավարության ընթացքում թույլ չեն տվել դատապաշտպանի հետ առանձին հանդիպել):

Թեև 1991 թվականից հետո մահապատժի դատավճիռներ լինում էին, սակայն իշխանությունները սառեցրել էին դրանց ի կատար ածումը, և դատապարտվածները բանտախցում անորոշ սպասման մեջ էին: 2003 թ. օգոստոսի 1-ին ընդունված նոր Քրեական օրենսգրքում մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ, որը Եվրախորհրդի առաջ Հայաստանի ստանձնած պարտավորություններից էր և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ արձանագրության պահանջը:

Օրենսդրության փափոխությունից հետո մահապատժի դատապարտված 42 անձանց նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներում շնորհեց` մահապատիժը փոխարինելով ցմահ ազատազրկմամբ: Այդ 42 կալանավորները հացադուլ հայտարարեցին` պահանջելով վերանայել իրենց գործերը և ոչ թե հին օրենսգրքի առավելագույն պատիժը փոխարինել նորի առավելագույնով:

Հայաստանի օմբուդսմենի 2004 թվականի զեկույցում ասված է, որ դատապարտյալներն իրավացիորեն պնդում են, որ իրենց նկատմամբ ոչ թե նոր օրենսգրքի առավելագույն պատժաչափը պետք է կիրառվի, այլ հնինը (հնով առավելագույն պատժաժամկետը 20 տարի էր), քանի որ դրանով են իրենց դատապարտել:

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, մեկնաբանելով նրանց պահանջները, ասում է, որ նախագահը ներում շնորհելիս պետք է հենվեր հին օրենսգրքի վրա, ըստ որի` մահապատիժը ներման կարգով փոխարինվում է 15-20 տարվա ազատազրկմամբ: Իսկ նորով դատապարտված անձը ներումով լրիվ կամ մասնակիորեն ազատվում է պատժից:

Նա ասում է, որ անհրաժեշտ էր յուրաքանչյուր դատապարտվածի գործ վերանայել և ըստ այդմ որոշում ընդունել:

Արթուրն ասում է, որ իր պահանջը ոչ թե իրեն ազատելն է, այլ հասարակական վերահսկողությամբ նոր դատաքննություն անցկացնելը:

2006-ին գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի միջնորդությամբ դատարանների վճիռներով նախկին մահապատժի դատապարտվածների հանցանքները համապատասխանեցվեցին նոր օրենսգրքի հոդվածներին: Սակայն այս դատական նիստերին չէին հրավիրվել 42 դատապարտվածներից ոչ մեկը:

Հապճեպ կայացած նիստերի արդյունքում մի դատապարտյալի անունը հայտնվել էր մեկ ուրիշի վերաբերյալ որոշման մեջ, իսկ Արթուրին ավելացրել են մի հանցանք, որ չի եղել նրա դատավճռում (ավելացել է սպանություն հատուկ դաժանությամբ):

«Կալանավոր» բառը մի խարան է, որն ունեցողների ձայնը ոչ մեկին չի հետաքրքրում: Միայն քաղաքական ենթատեքստ ունեցող գործերն են վերանայվում, իսկ հասարակ մարդկանց բանի տեղ չեն դնում»,- ասում է Արթուրը` հավանաբար ակնարկելով դաշնակցական Վահան Հովհաննիսյանի և 31-ի գործը, որի վերանայումից հետո դատապարտվածների հիմնական մասին ազատեցին 1998 թ. իշխանափոխությունից հետո, և վերջին մարտիմեկյան իրադարձությունների գործերը, որոնցով ձերբակալվածների մեծ մասը ազատվեց:

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասում է, որ նրանց գործերը հնարավոր չէ բողոքարկել Եվրոպայի մարդու իրավունքների դատարանում, քանի որ դրանք ընդունվել են մինչև Հայաստանի` Եվրոպայի խորհրդի անդամ դառնալը, բայց մահապատիժը ցմահով փոխարինելու դատարանների որոշումները հնարավոր է բողոքարկել. «Երբ մարդու վերաբերյալ որոշում է ընդունվում, անկախ նրանից, թե ինչ որոշում է, պետք է այդ մարդու ներկայությունը ապահովել»,- ասում է նա:

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը, որի շնորհիվ սպանության մեջ մեղադրվող և ցմահ դատապարտված երեք զինծառայողներ արդարացվեցին և ազատվեցին, ասում է, որ Արթուրի անմեղությանը հավատում է և այդ գործը պետք է վերցներ, բայց պատգամավոր ընտրվելով չկարողացավ (օրենսդրությունը արգելում է պատգամավորին այլ աշխատանք ունենալ):

Արթուր Մկրտչյանը 20 տարեկան էր, երբ մահվան դատապարտվեց, այժմ 32 է: Ասում է, որ 12 տարի առաջ լավատես էր ու վստահ էր, որ արդարությունը կհաղթի. «20 տարեկանում ո՞նց կարող էի լավատես չլինել, բայց այս 12 տարիների ընթացքում լավատեսությունն էր միայն ապրում, դա էլ կոտրվեց»:

Նա ասում է, որ իր բախտակիցների մեջ կան մարդիկ, որ անարդարության զոհ են դարձել: Ավետիք Իշխանյանն ասում է, որ անհրաժեշտ է, որ որևէ փաստաբան վերցնի 42-ի գործերը և տանի առաջ, բայց ոչ ոք չի ստանձնում, քանի որ մտավախութուն ունեն, թե կաջակցեն Նաիրի Հունանյանի ազատմանը և դրանով կարժանանա իշխող վերնախավի պարսավանքին:

«Ես ասում եմ, որ խնդրին անձնավորված պետք չէ նայել, անհրաժեշտ է իրավական լուծում տալ, որ օրենսդրության փոփոխության հետևանքով մարդկանց նկատմամբ անարդարություն չգործվի,- ասում է Իշխանյանը: — Այդ դատապարտվածների մեջ տարբեր քաղաքական ուժեր ներկայացնողներ կան (Դրոյի գործով նախկին դաշնակցականներ, Արմեն Տեր-Սահակյանի գործով ՀՀՇ-ական շրջանակներ), և դատապարտյալի արարքի քաղաքական դրդապատճառը պետք չէ քննարկել: Այս գործերը վերանայելով` նաև վիճահարույց գործերով դատապարտվածները հնարավորություն կունենան ազատվելու»:

27 հունիսի, 2008թ.

armenianow.com

Entry filed under: հոդված. Tags: , , .

Տհաճ դասեր. Ուսումնասիրությունը պարզում է` դպրոցականների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական ճնշումները լայնորեն տարածված են Հարմար թիրախ. հակասեմիտության բորբոքում` որպես սադրանք Տեր-Պետրոսյանի դեմ

3 комментария Add your own

  • 1. tsiran  |  12.04.2010 в 20:41

    Ուշանում եմ, բայց չդիմացա, կարդացի: Չեմ հասկանում՝ Նաիրի Հունանյանը նոր օրենսգրքով է, չէ՞, դատապարտվել: Եվ ցմահի, ո՛չ թե մահապատժի: Ինչի՞ պիտի մահապատիժների հարցը իր վրա էլ տարածվի: Փաստաբանների անհանգստության իրավական նրբությնները չեմ հասկանում:

    Нравится

    Ответить
    • 2. Վահան Իշխանյան  |  12.04.2010 в 21:41

      եթե վերանայում լինի, ապա հոկտեմբերի 27-ի գործով մարդկանց վրա կարող ա տարածվի, այդ գործով մարդիկ կան, որ ցմահ են ստացել, բայց մարդ չեն սպանել, իսկ մեկն էլ կա, վարորդը որ նրանց բերել ա, ընդհանրապես չի իմացել թե ուր ա գնում: հիմա որ վերանայելու հարց ա բարձրացվում, որևէ փաստաբան էլ էդքան չի մտածում թե կարող ա նոր ցմահ ստացածների վրա չտարածվել դա, ուղղակի չեն ուզում մոտենան: էս հարցով ավելի մանրամասն մոտակայում գուցե կանդրադառնամ, երևի ենոքյանի դատից հետո:

      Нравится

      Ответить
  • 3. Նունե  |  13.12.2011 в 11:06

    Խնդրում եմ վերանայել Արթուր Մկրտչյանի գործը, որովհետև պետք չէ անմեղ մարդիկ իրենք կյանքը կործանեն անարդար որոշումների պատճառով: Արդեն երկար տարիներ Արթուրը անմարդկային ու ահավոր պայմաններում է մնում և փորձում է արդարությունը բարձրաձայնել: Ես հուսով եմ որ արդարություն կա այս երկրում և Արթուրը դուրս կգա այդ ահավոր և սարսափելի տեղից:
    Խնդրում եմ Ձեզ վերանայել գործը և հնարավորություն տալ Արթուրին իր հետագա տարիների կյանքը ազատության մեջ ապրի, որովհետև ես վստահեմ որ նա շատ լավ ու հրաշալի մարդ է, ով նույնիսկ այդ սարսափելի ու դաժան պայմաններում մնացել է մեծատառով ՄԱՐԴ:
    Խնդրում եմ չանտեսել իմ այս խնդրանքը և վերանայել Արթուրի գործը, լսել Արթուրին: Ես հուսով եմ և միաժամանակ շատ ցանկանում եմ որ գործը բարեխիղճ վերանայելուց հետո կարդարացնեն Արթուրին:

    Нравится

    Ответить

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: