Հարմար թիրախ. հակասեմիտության բորբոքում` որպես սադրանք Տեր-Պետրոսյանի դեմ

04.07.2008 at 00:00 1 комментарий

Վարժապետյանի խոսքերով` հակասեմիտականությունը զենք է Լևոն Տեր-Պետրոսյանի ընդդիմադիր շարժման դեմՀայաստանում հակասեմիտությունը որպես այդպիսին չկա, սակայն երբեմն մամուլում հակասեմիտական հրապարակումներ են լինում, և վերջերս դրանք շատացել են` ասում է Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը:

Նրա այդ մեկնաբանությունը հետևել է անցյալ չորեքշաբթի Երևանում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դեյվիդ Կրամերի հայտարարությանը, թե որոշ լրատվամիջոցներով հակասեմականություն է քարոզվում։ Նա ասել է. «Անթույլատրելի է, երբ Իսրայելի և հրեական համայնքի հետ պատմականորեն բարի հարաբերություններ ունեցող երկրում կա հակասեմիտություն»։

Վարժապետյանն ասում է, որ երկու հանգամանքով է պայմանավորված հակասեմիտության ճողփյունը. առաջին` որ հրեական աշխարհը, մասնավորապես` Իսրայելը, չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, և երկրորդ` նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որոշ հակառակորդներ նրա կնոջ հրեա լինելն օգտագործում են նրա դեմ պայքարում, և վերջին դրսևորումները դրա հետևանքն են:

«Առաջինը ցեղասպանություն ապրած ժողովրդի բնական ռեակցիան է մի ժողովրդի կարծիքի նկատմամբ, որը ողջակիզում է (հոլոքոստ) ապրել։ Սակայն դա զանգվածային բնույթ չի կրում, և պետության մակարդակով նման բան չի արտահայտվում»,- ասում է Վարժապետյանը։

Այսուհանդերձ, ծագումով հրեա Վարժապետյանն ասում է, որ Հայաստանի ազգային փոքրամասնությունների ակտիվիստների մեջ ինքն առանձնանում է ցեղասպանության ճանաչման համար իր պայքարով, սակայն մամուլում հարձակումներն իր և համայնքի դեմ են ուղղվում («Հայոց աշխարհ» օրաթերթը մայիսի 7-ի համարում հրեական համայնքի ու անձամբ Վարժապետյանի հետ բարեկամությունը ստորաքարշություն էր անվանել)։
Երկրորդ դրսևորումը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ անհետացել էր և նրա վերադարձով` վերադարձել։

Վարժապետյանը հիշում է, որ «Գոլոս Արմենիի» թերթը մի շարք հրապարակումներում Հայաստանի ճգնաժամը բացատրում էր Տեր-Պետրոսյանի կնոջով և իբր նրա հետ կապված սիոնիստական դավադրությամբ։ «Մենք շատ վրդովված էինք` ապացուցելով, որ փորձանքները կապված են շրջափակման, վերակառուցման և այլ հանգամանքների հետ»։ Հրեական համայնքը, որ մթի ու ցրտի տարիներին նույնպես աղքատության մեջ էր, դիմել է Լյուդմիլա Տեր-Պետրոսյանին օգնության համար, սակայն Վարժապետյանն ասում է, որ մերժում է ստացել. «Նա ասաց` ես չունեմ նման հնարավորություն, ես օգնում եմ Հայաստանի բոլոր կանանց»։

Իշխանափոխությունից հետո մամուլի հետ համայնքը գրեթե խնդիր չի ունեցել։

Միայն «ԱԼՄ» հեռուստաընկերությունն է որոշ հակահրեական արտահայտություններ արել, սակայն դադարեցրել է ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում հիշատակվելուց և, ըստ լուրերի, նախագահ Քոչարյանի սաստելուց հետո։ Իսկ 2005 թվականին հակահրեական և հակաեզդիական քարոզչության համար դատվեց և երկու ամիս բանտում անցկացրեց «Հայ արիների միաբանության» նախագահ Արմեն Ավետիսյանը:

Տասը տարի անց Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ, այս անգամ որպես ընդդիմության, կրկին օգտագործվում է հակասեմիտիզմը, որի արտահայտությունն էր մայիսի 24-ին «Հայոց աշխարհում» հրապարակված «Լևոն Տեր-Պետրոսյա՞ն, թե՞ Լևոն Ֆրաիմի Պլիսկովսկի. Հայ ազգային կոնգրե՞ս, թե՞ հրեական կոնգրես» հոդվածը և մայիսի 27-ի «Գոլոս Արմենիի»-ում դրա վերատպությունը։ Հոդվածում ասվում է, թե իբր «հրեա-մասոնական լոբբին Տեր-Պետրոսյանի քարոզարշավի վրա ծախսել է 65-70 միլիոն դոլար և պատրաստվում է կրկնակի ու եռակի ծախսել»` նրան իշխանության բերելու համար։

Վարժապետյանն ասում է, որ ԱՄՆ դեսպանատանը ՀԿ-ների հետ հանդիպման ժամանակ Կրամերն իր հետ զրույցում նշել է հենց այդ հոդվածն ու ասել, որ դա տիպիկ հակասեմիտություն է. «Երբ այդ հոդվածները տպվեցին, առաջին ռեակցիան պատասխանելն էր, բայց հետո չարեցինք, քանի որ այդ հոդվածի բուն նպատակն էր պայքարել ընդդիմության դեմ` հակասեմիտություն բորբոքելու ճանապարհով։ Բայց, հավանաբար, դեսպանատանը նա, ով պետք է զբաղվի մոնիթորինգով, հայտնաբերել է այն, և Կրամերի ծրագրում մտել է հակասեմիտության խնդիրը։ Նա նույնպես հրեա է, և խորին շնորհակալություն եմ հայտնում նրան` կառավարության առաջ այս հարցը բարձրացնելու համար»։

Կրամերի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը խիստ դատապարտելի և անթույլատրելի է համարել լրատվամիջոցներում հակահրեական արտահայտություններ թույլ տալը` ասելով, որ իրականում Հայաստանում հակահրեական մթնոլորտ չկա:

Վարժապետյանն ասում է, թե ընդդիմության դեմ պայքարելու համար բազմաթիվ ճշմարտացի փաստարկներ կարող են բերել, սակայն դա չեն անում. «Այնքան նյութ կա պայքարելու, ցույց տալու` ինչով է վատ նա, լավ սա, բայց այդ ուղղությամբ չեն գնում, գնում են հակասեմիտիզմ բորբոքելու ուղղությամբ, և սարսափելի է, եթե նման հոդվածները ատելություն առաջացնեն Լևոնի դեմ»։

Վարժապետյանն ասում է, որ չի կարող ասել, թե 800 հոգիանոց համայնքն ինչպես է քվեարկել ընտրություններում, քանի որ դա յուրաքանչյուրի անձնական խնդիրն է։ Իսկ ինքն ընտրել է Սերժ Սարգսյանին, քանի որ երկիրը Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնանկությունից հետո առաջընթաց է ապրում. «Ես հիշում եմ այն ծանր կյանքը, որ ապրեցինք Տեր-Պետրոսյանի օրոք, ես կարող եմ ներել, բայց չեմ մոռացել և վերադառնալ դրան չէի ուզենա»։

Նա ասում է նաև, որ նախորդ իշխանությունների օրոք ազգային փոքրամասնությունների խնդիրներն անտարբերության էին մատնված, իսկ Քոչարյանի օրոք դրանք լուրջ ուշադրության արժանացան, և բյուջեով սկսեցին իրենց գումար հատկացնել։

«Հայոց աշխարհի» հոդվածում ասվում է, թե մայիսի վերջին Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչ Պիտեր Ռոզենբլատը Հայաստան էր եկել` իբր Տեր- Պետրոսյանից հաշվետվություն ստանալու համար։

Հրեական համայնքի հետ մայիսի 27-ին հանդիպման ժամանակ Ռոզենբլատն ասել է, որ սուտ են այդ բոլոր հրապարակումները, և իր անունից հրեական համայնքին լիազորել է հերքել դրանք։

Ռոզենբլատը հանդիպել էր նախագահ Սերժ Սարգսյանի հետ, սակայն այս հանդիպումն էլ դարձել էր քաղաքական հակամարտության առարկա` այս անգամ ընդդիմության կողմից. լևոնական «Հայկական ժամանակը» հանդիպումը ծաղրել էր` ներկայացնելով, որ Սարգսյանը անկարևոր մարդկանց հետ է ստիպված հանդիպում։

Հետընտրական փետրվարյան հանրահավաքներից մեկի ժամանակ ծածանվել էր Իսրայելի դրոշը, որը «Հայոց աշխարհն» օգտագործել էր Տեր-Պետրոսյանին հրեաների հետ կապելու համար։

Հրեական համայնքն այն ժամանակ հայտարարեց, որ դրոշի հայտնվելը հանրահավաքում վրդովեցրել է իրեն։ «Այն ժամանակ մենք կարծեցինք, թե դա սադրանք է, բայց հետագայում պարզվեց, որ դա համայնքի հետ կապ չունեցող հայաստանաբնակ մի հրեա կին է արել` որպես աջակցություն Լյուդմիլային [Տեր-Պետրոսյան]: Նա դրա ոչ բարոյական, ոչ իրավական իրավունքը չուներ»։

armenianow.com

Entry filed under: ակնարկ. Tags: , , , , .

Վիճարկվում է Քրեական օրենսգիրքը. իրավապաշտպանները պնդում են, որ մահվան դատապարտվածների գործերը պետք է վերանայվեն Կենդանու օգնությունը. Հիպոթերապիան մեծ հաջողություն ունի հաշմանդամ երեխաների մոտ

1 комментарий Add your own

  • […] Բայց էն, որ երկրը հակասեմական ա, իմ կարծիքով, ճիշտ չի: Բայց որ անտեղյակ մեկը մտներ, ասենք, «Հայոց աշխարհի» կամ «Գոլոսի» սայթերը, գտներ հակահրեական տեքստեր ու հետո էլ իմանար, որ սրանք իշխանություններին աջակցող թերթեր են, կարար եզրակացներ, որ երկիրը հակասեմիտական ա, հո չէ՞ր խորանալու, որ էս ուրիշ ձևի երկիր ա, իրա իմացածներից չի, որ ստե իշխանության աջակցող մամուլն ու իշխանությունը կարան տարբեր հայացքներ ունենալ, ինչպես ընդդիմությունը` Կոնգրեսը, որտեղ մեկը ոչ մի թիզ հող տվող չի, ծիպը Սեֆիլյան, մեկն էլ հողերն ու Ղարաբաղը իրար հետ ա ուզում տա, ծիպը` ԼՏՊ: Հակահրեությունը Հայաստանում նայել էստեղ: […]

    Нравится

    Ответить

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: