Կենդանու օգնությունը. Հիպոթերապիան մեծ հաջողություն ունի հաշմանդամ երեխաների մոտ

18.07.2008 at 00:00 Оставьте комментарий

Ձիու ոտքերը Հովիկի համար փոխարինում են իր սեփական հիվանդ ոտքերը

10-ամյա Հովիկին երկու ձեռքերից բռնած քայլեցնելով, լարված մարմինը գրեթե ուղեկցողների ձեռքերից կախված, տանում են դեպի ձին։

15 րոպե անց ձիուց իջեցնելուց հետո Հովիկի մարմինը փոխված է, մկանները թուլացել են, և այլևս ուղեկցողի ձեռքից կախված չէ, ուղեկցողն արդեն հենարանի դեր է կատարում քայլեր կատարող Հովիկի համար և ոչ թե քարշ է տալիս նրան։

Կապույտ հազի բուժման ընթացքում Էնցեֆալոպաթիա ստանալով` հաշմանդամացած Հովիկը գրեթե չէր քայլում, մեջքը կորացած էր աղեղի պես։ Հիպոթերապիայի (ձիաբուժություն) 10 պարապմունքից հետո մեջքն ուղղվել է, ու, արդեն պատերից բռնելով, ինքնուրույն շարժվում է։ Այս բուժման հնարավորությունը նա ստացավ ընդամենը 3 ամիս առաջ, երբ հիպոթերապիան առաջին անգամ մուտք գործեց Երևան։

Նորաստեղծ «Կենտավր» հիպոթերապիայի և ձիասպորտի ասոցիացիայի հիմնադիր 26-ամյա Հասմիկ Հովհաննիսյանը մինչև վերջերս երեխաների հաշմանդամության թեմաներով գրող լրագրող էր, որին հաշմանդամներին օգտակար լինելու ձգտումը լրագրությունից մղեց դեպի հիպոթերապիա. «Հաշմանդամ երեխաների համար բազմաթիվ ՀԿ-ներ են բացվում, բայց նրանց կյանքը շատ չի բարեփոխվում, նրանք շարունակում են մնալ մեկուսացված:
Ես էլ էի այդքան գրում, շատ օգուտ չէր տալիս, ու որոշեցի ավելի արդյունավետ աշխատել: Հիպոթերապիայի մասին ինտերնետի միջոցով իմացա: Ինձ հրաշք թվաց, ու, պարզվեց Հայաստանում չկա»։

Հասմիկը հիպոթերապիայի ուսում է ստանում Թբիլիսիում և երեք ձի վարժեցնողների հետ ստեղծում կենտրոնը, որը ապրիլից աշխատում է Դավիթաշենի 10/10 հրաձգարանի տարածքի փոքրիկ ձիարշավարանում, որի երկու ձիերն էլ վարձակալում են։ Արդեն 12 երեխա է հաճախում։

Հիպոթերապիան բուժական ֆիզկուլտուրա է հենաշարժական և մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Պացիենտը ձիով վարժությունների կոմպլեքս է անում։ Ձին քայլելիս նույն տատանումներն է հաղորդում իր վրա նստածին, ինչ մարդն է ունենում քայլելիս, և երբ հաշմանդամ երեխայի հիվանդ ոտքերին փոխարինում են ձիու ոտքերը, որոնց քայլը, ի տարբերություն երեխայի ուղեղի, ճիշտ ազդանշաններ է ուղարկում մարմնին, կանոնավոր պարապմունքների շնորհիվ մկանները հիշում են դրանք։ Փորձը ցույց է տալիս, որ մանկական ուղեղային կաթված ունեցողների համար անփոխարինելի է։

Հովիկն ասում է, որ ձիուց իջնելուց հետո ավելի լավ է քայլում ու մարմնում հանգստություն է զգում, որը շարունակվում է ևս մի երկու օր։

Նրա մայրը՝ Գոհարը, հիպոթերապիայի մասին վաղուց էր լսել, սակայն Հայաստանում չի գտել։ Ասում է, որ իրեն բախտակից մի ծնող երեխային տարել է Երևանի ձիարշավարան, սակայն մեկ-երկու անգամ ձի նստեցնելուց հետո նրան ասել են, որ երեխային այլևս չբերի՝ բացասական էներգիա է հաղորդում տարածքին։ «Ես, լավ է, չտարա, թե չէ ինձ նման բան ասեին, հիպոդրոմը շուռ կտայի»,- ասում է Գոհարը։

Նա ուղղակի հիացել է հիպոթերապիայի արդյունքներով. «Շատ էլ չենք բերել, բայց սկսել է ինքնուրույն կանգնել, առաջ ոտքերի վրա չէր հենվում, հիմա հենվում է»։

11-ամյա Ալիսը առաջին անգամ ձին տեսնելիս ճչալով փախել էր, երկար աշխատանքից հետո սկսում է նստել, երրորդ պարապմունքին` հաճույքով, իսկ չորրորդին նետվում է դեպի ձին։ Իսկ իջեցնելիս նրա լեզուն հանկարծ բացվում է ու ասում ՝ զգույշ, բալիկ։ Ալիսը աուտիկ է, չի խոսում։ Նաև հիպերակտիվ է, ամբողջ օրը մի վայրկյան հանգիստ չի նստում, ինչպես մայրը՝ Աննան է ասում` 24 ժամ վազի, քայլի, թռվռա։ Բայց հիպոթերապիայի ընդամենը 5 կուրսից հետո փոխվել է, արդեն պառկում է, երբեմն հանգիստ նստում, ավելի հաճախ է բառեր արտասանում. «Ես պարզապես զարմացած եմ, պարապմունքից հետո արտակարգ հանգիստ է լինում։ Հիմա էլ պառկած է դիվանին, այդպիսի բան երբեք չի եղել։ Ինձ թվում է, որ ձին կլանում է նրա էներգիան»։

Հիպոթերապիայի մյուս առանձնահատկությունը հանգստացնող ներգործությունն է, որ ձին հաղորդում է հիվանդին (այդպիսի կենդանի է նաև դելֆինը, և Հասմիկի հիվանդներից ոմանց ծնողները երեխաներին այս ամառ տարել են Սոչիի դելֆինարիա)։ Նաև հոգեբանական դրական ներգործություն է ունենում. «Նման երեխաներին միշտ ասել են` թույլ ես, չես կարող,- բացատրում է Հասմիկը,- ու հիմա ինքը նստում է հսկայական կենդանու վրա, չի տարբերվում ուրիշներից ու, սանձը քաշելով, ձիուն ենթարկեցնում է իրեն»։

Հովիկի մայրը՝ Գոհարը, ասում է, որ բազմաթիվ ծնողներ կան, որ երեխաներին կուզեին բերել հիպոթերապիայի, սակայն հնարավորություն չունեն. «Պետությունը միայն 9,5 հազար դրամ է տալիս, ուրիշ ոչինչ, այսպիսի երեխայի համար մի քայլակն արժի 250 դոլար, որտեղից ճարես»։

Հիպոթերապիայի մի պարապմունքն արժի 2000 դրամ (6,5 դոլար), Եվրոպայից` 10-15, Ռուսաստանից` մոտ 6 անգամ էժան, սակայն Հասմիկն ասում է, որ բազմաթիվ ցանկացողներ կան, որոնք հնարավորություն չունեն:

Реклама

Entry filed under: ակնարկ. Tags: .

Հարմար թիրախ. հակասեմիտության բորբոքում` որպես սադրանք Տեր-Պետրոսյանի դեմ Հավատքի պատճառով ճաղերի հետևում. Եհովայի վկաները իրենց հալածված են զգում` չնայած այլընտրանքային ծառայության մասին օրենքի գոյությանը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Դուբլին Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Իռլանդիա Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 750 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • երկու ձեն վանական ճամփորդում են։ Ճամփին մի կին է հանդիպում, խնդրում է գետը անցկացնել, նրանցիցի մեկը գրկում է... fb.me/9gG0YXjtX 4 days ago
  • 5 of 5 stars to Beloved by Toni Morrison goodreads.com/review/show/20… 6 days ago
  • fb.me/9fq6X3E8B 1 week ago
  • Aida Papikyan Աիդա Պապիկյան. Հարաբերությունները բանակում. «Մի անգամ ինքը բան ասեց, որ ակնհայտ աբսուրդ էր, ես... fb.me/3JuPqgsRY 1 week ago
  • Անտիպ Որբունի. հայր Նորվան վարդապետը ինծի ըսած էր, որ ալ հիմա կրնամ հանգիստ ըլլալ, ձէր կինը ձեզմէ հեռացուցի, որ... fb.me/xukRuFDv 2 weeks ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: