Ի հայտ են գալիս. Հայ կին միասեռականները բարձրացնում են վարագույրը

19.09.2008 at 17:23 5 комментариев

Երբ Շուշանն առաջին անգամ ծնողներին ասաց, որ ինքը միասեռական է, միանգամից զգաց, որ այլևս այդ ընտանիքի անդամ չէ։ Քանդելով հարազատների հետ երկակի կյանքի պատնեշը` քանդվեց նաև ավանդական պատկերացումներով հարազատության ընկալումը, որի ավերակների վրա կառուցվեց իրեն ծնողներից օտարացնող մեկ այլ պատնեշ։

Մեկ տարի անց նա իր միասեռական լինելու մասին հայտարարեց ու «ի հայտ եկավ» արդեն ամբողջ Երևանով, երբ 9 միասեռական արվեստագետ կանանցով Զարոբյան փողոցում գտնվող Ուտոպիանա կազմակերպությունում բացեցին «Գալիս եմ մոտդ, որ հետդ չլինեմ» ցուցահանդեսը` վիդիեոարտ, ինստալյացիա, գեղանկար, ընթերցանություն։ Նրանք դարձան Հայաստանի առաջին քաղաքացի կանայք (2-ը սփյուռքահայ են), որ ի հայտ եկան որպես միասեռական հասարակության առաջ:

Օգոստոսի 3-ի ցուցահանդեսի` Երևանի համար չտեսնված «անամոթ» ազդագրերը փակցված էին տարբեր փողոցներում. «Հրավիրում ենք ձեզ (տար)օրինակ միասեռ կանանց խմբային ցուցահանդեսին` «Գալիս եմ մոտդ, որ հետդ չլինեմ»: Վերնագիրը ծնված է միասեռականի վիրավորանքից, երբ ծնողներին խոստովանելով իր սեռական կողմնորոշումը` նրանցից օտարանում է։

Նրանց բոլորին միավորում է կին, միասեռական և հայ լինելը։

Շուշանը, որ նրանց մեջ միակ գրողն է, ընթերցեց Ուտոպիանայի փողոցի անունից վերցված վերնագրով` «Զարուբյանի կանայք» վեպից հատված («Ինքնագիր» թիվ 4), որտեղ տարօրինակ կանանց տարածության փնտրտուքն է մի հասարակության մեջ, ուր նրանց տեղ չեն տալիս։

32-ամյա Շուշանը ծնվել է Երևանում, բայց միասեռական հակումը նրան տարել է ԱՄՆ։ Կնոջ նկատմամբ առաջին ցանկությունը զգացել է 14 տարեկանում. «Սիրահարվել էի Սիլվանային` ինձնից 10 տարով մեծ ամուսնացած մի կնոջ։ Բոլոր պատերիս «Սիլվանա» էի գրել»։

Կիպրոսի Մելքոնյան վարժարանում ուսանելու ժամանակ ցանկությունները և սերը դասընկերուհու նկատմամբ նրան հասցնում են հոգեկան խանգարման։

Ուսումը կիսատ թողած` նրան բերում են տուն ու մի քանի ամիս բուժում։

Երևանում հստակ հասկանում է, որ ինքը միասեռական է, ու տղամարդկանց հետ սեքսի մեջ փորձում է խեղդել այդ «դիվական» ցանկությունը։ «Սիրահարվում էի աղջիկներին, ու ինձ թվում էր` դա մի մութ տեղ է, ուր ես չեմ կարող գնալ, նրանք իմ դևերն էին, որոնց դեմ պետք է պայքարեմ»։ «Մութ» տեղ մտնելու ելքը դառնում է ԱՄՆ մեկնելը, ուր առաջին անգամ կնոջ հետ է լինում:

Երկակի կյանքից ազատվելու վերջին քայլը ծնողներին ի հայտ գալն էր։ Անընդհատ ձգձգում էր` ենթադրելով օտարացման հնարավոր հետևանքները:

Երևանյան արձակուրդի ժամանակ մի առավոտ խոստովանում է։ Հայրն ասում է. «Ամեն ինչ կսպասեի քեզնից, որ կարող ես թմրամոլ դառնաս, բայց ոչ էդ»։

Ծնողները դուրս են գալիս զբոսանքի։ Շուշանը վախվորած հարցնում է. «Կարո՞ղ եմ ես էլ գալ»,- կարծես հարցնելիս լիներ. «Դուք ինձ չե՞ք մերժում»։ Համաձայնվում են, բայց Շուշանը զգում է, որ ինքն այլևս այս ընտանիքի անդամ չէ։

Իսկ ո՞ւր են ընտանիքից խորթացման երկյուղով երկակի կյանքին հարմարված իր բախտակիցները, որոնք ոչ շանս ունեն բացահայտ ապրելու, ինչպես Շուշանը ԱՄՆ-ում, ոչ էլ համարձակություն ծնողներին ասելու։

Նույն ժամանակ Երևանում «Ուտոպիանա» կազմակերպությունում արվեստագետ Լուսինեի հետ ծանոթությունը դառնում է միասեռ կանանց խմբի միավորման ու համատեղ ծրագիր իրականացնելու սկիզբը։

30-ամյա Լուսինեն ասում է, որ միասեռական լինելը գիտակցել է 20 տարեկանում։ Ապրում է հարազատների հետ, ուր լռելյայն կռահում են նրա կողմնորոշումը: Մոր խորհուրդը` ճիշտ կանի գնա Հայաստանից, միակ ակնարկն է եղել։ Բայց ոչ մի կողմը չի ուզում լռությունը խախտել։

Ի հայտ գալու վախը ուղեկցել է «Զարուբյանի կանանց» կես տարի` այն օրից, երբ սկսել է մարմնավորվել համատեղ ցուցահանդես կազմակերպելու գաղափարը։

Ինչպես 26-ամյա Լուսիայի վիդեոյում՝ կինը շշնջալով այնպես է խոսում, որ ոչինչ չի լսվում, ու միայն երբեմն մի քանի բառ համարձակվում է բարձր ասել՝ «ցավ պատճառել»։

30-ամյա Աստղիկը տրաֆարետը քաշեց, ու հատակին հայտնվեցին ալյուրով ձուլված երկու սեր անող կանայք։ Ցուցահանդեսը հնարավորություն տվեց պատկերով արտահայտելու այն, ինչ թաքցրել է ամբողջ կյանքում։ Մայրը չգիտի իր կողմնորոշումը, քրոջ առաջ անկեղծացել ու ասել … «Յա՛խկ». եղել է պատասխանը։

Քայլն արված է, բայց Աստղիկը դեռ վախենում է. այո, հրապարակային ի հայտ է եկել, բայց չէր ուզի մայրը իմանար. «Վախենում եմ, առաջին հերթին, որ մամաս չիմանա, իսկ քաղաքը փոքր է, ու շատ տհաճ պատմություններ կլինեն»։

Ի հայտ չգալու մյուս պատճառը տնտեսական կախվածությունն է ընտանիքից։ 22-ամյա Արփին ասում է, որ եթե լավ աշխատանք ունենար և կարողանար առանձին ապրել, հանգիստ ի հայտ կգար, բայց հիմա չափից դուրս պատասխանատվություն է դնում ծնողների վրա, որոնք և՛ պետք է կերակրեն իրեն, և՛ բարեկամների ու հարևանների առաջ ամոթով կրեն դստեր կողմնորոշման ծանրությունը։ Նա փերֆորմանսով պետք է Լուսինեի մորը հեռախոսով տեղեկացներ դստեր սեռականության մասին, բայց չարեց, վախեցավ։

Տորոնտոյից երկու կանայք նույնպես բախվում են միասեռականությունը ժխտող հայ համայնքի պահպանողականությանը, բայց, ինչպես Ալինան է ասում (բոլորը խնդրեցին իրենց կիսաբացահայտ՝ առանց ազգանունների, միայն անուններով ներկայացնել), ինքը կարող է համայնքից հեռանալ, իսկ Հայաստանում կանայք հեռանալու տեղ չունեն։

47-ամյա Ալինան ծնվել է Թեհրանում, 1980-ից ընտանիքով ապրում են Տորոնտոյում։ 30-ում հայտնաբերում է իր մեջ միասեռականին ու հայտնում ամուսնուն, որը նրա մազերը խուզում է որպես նոր կյանքի խորհուրդ։ 12 տարի ակտիվ լեսբիական կյանքով ապրելուց հետո իր ընկերուհու՝ Մելանիի հետ միացել է ամուսնուն, ու երեքով ստեղծել ընտանիք. «Ես չեմ ուզում միասեռական պիտակը (թայթլը) կրել, դա սահմանափակ է, քանի որ տարիներ անց կրկին սիրահարվել եմ ամուսնուս»։

Երբ միասեռական լինելու մասին հայտնում է դաշնակցական մորը, նա գոռում է. «Ալինա՛, ինչի՞ ես ուզում ինձի տանջել»։ Հորը չի հայտնում։ Ավանդապաշտ մարդուն, ով վստահ է, թե աղջիկը պիտի կույս ամուսնանա, նորությունը շատ կվհատեցներ։ Փոքր եղբայրն էլ է միասեռական, բայց ընտանիքում չգիտեն այդ մասին։
Ալինան ասում է, որ թեև հայկական համայնքում «խայտառակ» համբավ ունի, բայց իր ընկերուհիների հետ եկեղեցական տոներին սկսեց այցելել համայնքային ակումբներ:

«Նույնիսկ չէին բարևում, ես գոյություն չունեի նրանց համար»,- ասում է նա։

«Զարուբյանի կանանց» պատմությունները նրա համար դեժավյու են, հիշեցնելով իրեն սեփական փորձառությունը։

armenianow.com

Entry filed under: ակնարկ. Tags: , , , , , .

Coming out: Armenian lesbians raise the curtain Կրկնակի զրկվածները. «բարձրաստիճան» կոռուպցիայից տուժում է մանկատան շրջանավարտների բնակարանային ծրագիրը

5 комментариев Add your own

  • 1. Eleanora  |  14.06.2010 в 19:28

    Inch el vor linen mer mdkere,iranc mod ahakin tsavod jampa ga…Hayastanum heterosexual ganayk xntirner liqe unen..isg miyaseragannere..bayts asem vor miaseragan txamartig lavel havesov frfrumen.

    Нравится

    Ответить
  • 2. Մարգարե  |  16.06.2010 в 09:10

    Ոնց էլ չեն ամաչում? Ամեն ինչ կսպասեի բայց ոչ եդ: Ինչով հպարտանում էինք կամաց-կամաց հոդս ա ցնդում:
    Հայեր խորհուրդս ձեզ, ես ձեզ շատ եմ սիրում մի շեղվեք ձեր իրական ճանապարհից, չէ որ ամենախելացի ազգն ենք?

    Нравится

    Ответить
  • 3. Մշեցի Հակոբ  |  24.06.2010 в 02:40

    ես ոնց հասկանում եմ հայաստանում էլ զարմանալու բան չկա

    Нравится

    Ответить
  • 4. Levon  |  28.06.2010 в 17:41

    Cavalin ayn e vor miaserakanutyun@ moda ya darnum, u shat u shat «xak» jahelner ibr te irenc azat hasarakutyan andam en yerevakayum u hetevum ed modayin

    Нравится

    Ответить
  • 5. the mummy  |  28.06.2010 в 18:41

    Homosexuals, lesbians and bisexuals and also fo course heterosexuals, all of them are created by God, they are all equal in front of God. It is a sin to treat homosexuals and lesbians the way they are doing in Armenia, and in many other countries. They are born that way, they can’t change it, it is not a physical disease, neither a psycological disease. I t is not a disease at all. People should accept them the way they are. It can’t be cured beause as I said it is not a disease. In front of God all humans are equal, so the church too should accept them.

    Нравится

    Ответить

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: