Առավոտվա պելմենի վախտով սովետական պացիենտի այցը

11.12.2008 at 00:00 Оставьте комментарий

Ռաֆիկն ու Էմման հոգեբուժարանի իրենց բնակարանի առջև: Լուսանկարը` Անահիտ Հայրապետյանի:

Հեռախոսին գրվեց ռաֆիկ սեւան։ հա Ռաֆիկ ջան։ Բարեւ Վահան ջան։ էրեւանում եմ, էկել եմ, ասել էիր, չէ՞, երեքշաբթի։ Ասել էի երեքշաբթի՞, չէ Ռաֆ ջան, սխալ ես հասկացել, ասել էի իրեքշաբթի կարող ա հավաքվենք։ Ասի չէ՞, կզանգեմ կասեմ երբ ա շնորհանդեսը։ Հա Վահան ջան հիմա էկել ենք Էրեւան, Էմմայի հետ ենք, ո՞ւր գանք, տեղը ասա։ ի՞նչ տեղ, տեղ չունենք։ Ռաֆիկ ջան, դուք ո՞ւր եք, ասեք ես գամ։ էմման ա վերցնում. Վահան ջան, օպերայի կանգառում ենք՝ Կիևյան գնացող։ էղավ էմմա ջան, էս պահին չեմ կարա գամ, մի 40 րոպեից։ Հա, հա, կսպասենք։

Առավոտ 10-ին, նոր-նոր վեր եմ կացել, կոֆե, սիգարետ-միգարետ, զուգարան: Մի շաբաթվա կես տոպրակ պելմեն էր մնացել, ուտելու բան չկա, ինչ անեմ, պելմենը արդեն ջուրն էի լցնում մեկ էլ Ռաֆիկի զանգը։ Դրսում ցրտին խեղճերին պիտի սպասացնեմ, 40 րոպե ասի, բայց մի ժամից հազիվ հասնեմ։ Մինչեւ պելմենս ուտեմ դուս գամ, մի ժամ կանցնի։

Ինքնագիր գրական հանդեսի 5-րդ համարում Ռաֆիկի բանաստեղծություններն ենք տպել։ Չէր համբերում, որ գիտեր տպվելու ա ամիսը մի քանի անգամ զանգում էր։ Վերջը հենց իմացավ տպվել ա, էլ չհամբերեց խոսքիցս բռանցրեց՝ «երեւի երեքշաբթի», «երեւին» շպրտեց ու երեքշաբթի առավոտ էկավ՝ կնոջ հետ, Էմմայի՝ վաժնի-վաժնի։

Ռաֆիկը՝ Սևանի հոգեբուժարանի պացիենտը 78 թվից։ Ճիշտ ա, հիմա բուժման մեջ չի, էլեկտրիկն ա հիվանդանոցի, բայց մեկ ա, պացիենտ ա համարվում` դուրս գրված չի:

Սյուզին պատմում էր Ռաֆիկի մասին, ասում էր որ Գյումրիի կգբ-ի շենքը վառել ա ու էդ օրվանից հոգեբուժարանում ա` կտպե՞ք բանաստեղծությունները։ Տուր տեսնենք, Սյուզի ջան։ 2 տարի առաջ էր, բանաստեղծությունները դուրս էկան, բայց շենք վառելը մտքիցս թռավ. շենք վառելու համար մինչև հիմա հոգեբուժարանու՞մ, հավատս չէր եկել: Սովետը 17-18 տարի ա չկա, որ շենք վառելու համար տարած լինեին գոնե պերեստրոյկայի վախտ` 86-87-ին կազատեին։ Դե հոգեբուժարանի հիվանդը միշտ մի բան հորինած ա լինում, թե հիվանդ չի, ամաչում ա գիժ ասեն։ 86 թվին Սովետաշենում զինվորական կուրսերի ժամանակ կողքի հոգեբուժարանի ճաշարանում մեկ-մեկ հաց էինք ուտում, հիվանդները միշտ ասում էին՝ գիտես ես հիվանդ չեմ, ինձ բերել են ըստեղ որտև…, ամեն մեկը մի պատմություն ուներ: Առաջինին հավատում ես, 2-րդին կասկածում, 3-ի ասածից հետո տենում, որ սաղ սուտ են ասել։ Իսկ որ երկար ժամանակ էլ ժուրնալիստ ես, ով ինչ ասի մի հատ կասկածում ես, մանավանդ գործի մեջ:

Ինքնագրի 4-րդ համարը տպելուց առաջ ասի էլի նայեմ Ռաֆիկի բանաստեղծությունները, չգտա։ Ես թե Վիոլետը կորցրել էր։ Սյուզիից էլի վերցրի։ Կարդացի, ու՝ Սյուզի, կարա՞մ գնամ իրա մասին նյութ անեմ։ Դե որ տպելու ենք, լավ կլինի ներկայացվի, համ էլ արմենիանաուի համար նյութ կդառնա: Ու էդ վախտ կերևա` վառել ա կգբ-ն թե չէ: Նույն վախտ Սյուզին էլ հ1-ի համար ուզում էր Ռաֆիկի մասին ռեպորտաժ աներ։ Բայց Սյուզիին մալադեց` գրի Վահան ջան, ասեց, ու տվեց համարը։ Ես ըլնեի կարող ա ասեի՝ սպասի ես կանեմ նյութս, կհրապարակեմ, հետո դու ինչքան ուզում ես արա։ Զանգեցի, պայմանավորվեցի ու մեր լուսանկարիչ Անահիտի հետ գնացի Սեւան։

Սյուզիի ու իմ նյութը նույն շաբաթվա մեջ գնացին, 1-2 օրվ տարբերությամբ, իմը`մայիսի 23-ին «Սովետկան Պացիենտը. Սիրտս նեգր է առանց գրիմի».

Հիմա սևագիրս փնտրում եմ չկա։ Ինչքան շատ բան ունեի գրելու որ չգրեցի, մի մասը սևագրում գրեցի, բայց կորել ա։ Խի՞։ Ասեմ։

Ռաֆիկը փայլուն կոստյումով դռանը մեզ էր սպասում։ Հոգեբուժարանի ծայրին բարաքի պես շենքում Ռաֆիկի բնակարանն է։ Բարաքները կառուցել են գերմանացի գերիները, սենց շենքեր Հայաստանում չես գտնի, ոնց որ կոնցլագեր։ Մեջը գերիներն էլ ապրել են, հետո էլ` հոգեկան հիվանդները: Ռաֆիկը սեղան էր գցել, շոկոլադ, կոնյակ։ Լցրեց, Ռաֆիկ ջան չեմ կարա խմեմ, գործ չանե՞մ։ Դիկտաֆոնը միացրի ու Ռաֆիկը սկսեց պատմել։ 700 բառի մեջ ո՞նց խցկեմ։ Պատմում ա, ու ես հաշվում եմ բառերը։ Ջոնը՝խմբագիրս, պայման ա դրել՝ 700 բառից ավել նյութ տվիք հետ եմ ուղարկում։ Իսկ ես հաշվում եմ ու արդեն 700-ն անցնում ա։ Ռաֆիկը պատմում ա ու ես մտքումս պարբերություններն եմ կազմում։ Որ գիտես 700-ի ռամկեքի մեջ ես, էլ շատ հարցեր քիչ ես տալիս։ Իսկ որ նստեի մի 3-4 ժամ, կամ հետո մի 2 օրից էլի գայի, բացվեր Ռաֆիկը ի՜նչ նյութ դուս կգար՝ հոգեկան հիվնանդների մեջ կգբ-ի շենք վառողի տանջանքները։

Լավ, Ռաֆիկ ջան, բժիշկների հետ հանդիպեմ, տեսնեմ նրանք ինչ են ասում։ Ինչ կարիք կա, էս ա էլի, բժիշկները ինչ պիտի ասեն։ Չէ ոնց կլնի, Ռաֆիկ ջան, պիտի քեզ հոգեբուժարանում իմացող մեկից էլ ինտերվյու վերցնեմ։

Բժիշկների սենյակում Ալեքսանյանն էր՝ տնօրենի տեղակալը ու Վահագն Մկրտչյանը՝ Ռաֆիկի բժիշկը։ Ալեքսանյանը պատմեց, որ Ռաֆիկին առաջին անգամ բերել են ԿԳԲ-ի շենքը վառելուց հետո, երկրորդ անգամ փորձել է սահմանը անցնել։ Չէ, Ալեքսանյան ջան, էդ մեկը սուտ ա, սահման ես չեմ փորձել անցնել։ Ռաֆիկ ջան, բան չեմ ասում, ես ասում եմ էն ինչ գրված ա հիվանդության պատմության մեջ։

Իսկ ի՞նչ դիագնոզ են  դրել։ Շիզոֆրենիայի պարանոյա ձևախտորոշմամբ, ասում է Մկրտչյանը։ Ռաֆիկը շիզոֆրենիա բառի վրա դուրս եկավ սենյակից։ Ուրեմն պարզ է, թե ինչի չէր ուզում բժիշկների հետ խոսամ:

Բայց դա լուրջ հիվանդություն չի, իրա նման դիագնոզ ունեցողներ մինիստրներ, դասախոսներ կան, նրանց չի անհագնստացնում,- ասում է Վահագն Մկրտչյանը։ Ռաֆիկը արդեն չի լսում, նա գնացել է, ու ես ավելի վստահ եմ հարցեր տալիս. իսկ ինչ որ տարօրինակ պահվածք ունեցե՞լ է այսքան տարվա ընթացքում։

Ռաֆիկը պիտի հիվանդանոցում չլիներ, ասում է Մկրտչյանը, նա նորմալ մարդ է, 30 տարի իզուր հիվանդանոցում է։

Ինչպես թե,- ձգվեց Ալեքսանյանը ու ինչպես կհարցնի բժիշկ կոլեգան կոլեգային,-Բժիշկ, այսքան տարվա մեջ նա սրացումներ չի՞ ունեցել։

Ունեցել է,-կես բերան ասեց Մկրտչայանը։

Ուրեմն նրա այստեղ գտնվելը ցուցված է՞։

Մկրտչյանը թեթեւակի գլխով արեց։ Հետո ավելացրեց` Ռաֆիկի հիվանդությունը բարորակ է։ Կան, չէ՞, չարորակ ուռուցք ու բարորակ, այդպես էլ Ռաֆիկի հոգեկան հիվանդությունն է բարորակ։

Ես ոչ մի եզրակացության չեկա, Ռաֆիկը հոգեկան խանգարում ունի՞ թե ոչ, կամ այն ինչ ունի հոգեկան խանգարու՞մ է։ Բժիշկները մեկ բարեխիղճ մասնագե՞տն են` որ ասում են` Ռաֆիկը լրիվ առողջ է ու պիտի չլիներ հիվանդանոցում, մեկ էլ հվանդանոցի պատի՞վն են ուզում պահել` ու Ռաֆիկի սրացումները փնտրում: Իսկ գուցե այն ինչ ունի Ռաֆիկը մեզանից շատե՞րն էլ ունեն։ Ու ընդհանրապես, ամեն մարդ ունի՞: Իսկ ինչ կարևոր է ունես հոգեկան հիվանդութոյւն թե ոչ, համակարգը, սովետական համակարգը որոշում էր՝ շեղվե՞լ ես ճշմարիտ ուղուց, համակարգի մեջ չես տեղավորվու՞մ, ուրեմն կամ հոգեկան հիվանդ ես կա հանցագործ։

Ո՞ւր է սովետական սամիզդատը հոգեկան հիվանդանոցների պացիենտների ու հոգեբուժարաններում այլախոհների տանջանքների մասին։ Ի՞նչ եղավ։ չկա։ 91-92 թվերին Սովետի բեռից ազատվելու համար, ինչքան հակասովետական գրականություն ունեի թափեցի։ Էն վախտ մեկ էլ ջոկի, որ աշխարհը փոխվում է ու փոփոխված աշխարհում կարող ա մնամ արդեն մեռած հակամարտությունների բևեռում, նման էն անեկդոտի պարտիզանին, որ պատերազմի ավարտը չիմացած, պատերազմից հետո 30 տարի շարունակ դեռ գնացքներ է պայթացնում։

Բայց չէ, ինչքան ուզում ես գրականություն ոչնչացրու, Սովետը չի ոչնչանում, Ռաֆիկի Սովետը հստակ երևացող նյութական պատերն են` հոգեբուժարանի։ Իմը ներս եմ գցել դուրս թափելով նյութականը` գրականությունը: Ուրիշներն էլ աներևույթ պատերից ներս, ուր կամ խեղճացած կծկված են իրենց հուշերի ծանրության տակ կամ չստացված կյանքի բեկորների արանքում։

Մի անգամ գրեցի, 1500 բառ, սկսեցի կրճատել, հասցրի 700-ի ու ուղարկեցի Ռուզանին` թարգանչին։ Իսկ ո՞ւր է սևագիր։ Սովորաբար սևագրերը կոմպիս մեջ պահում էի՝ մի օր պետք կգա, մեկ էլ տեսար 700 բառի սահմաններից դուրս պրծա ու իմ ուզած ձևով ազատ, առանց երկար-կարճի մասին մտածելու։ Չէ, Ռաֆիկի նյութի առաջին տարբերակը չեմ պահել։ Հույսս, երևի, կորցրել եմ թե մի օր կօգտագործեի ու ջնջում եմ էն ինչ հավեսով եմ գրել։

Պելմենս կերա ու գնացի։ Ռաֆիկն ու Էմման կանգառում կանգնած, գոնե տաք լիներ կամ մի տեղ նստեին։ Ռաֆիկ ջան, ասի չէ՞ կզանգեմ, ասի՝ «երևի երեքշաբթի», դեռ հաստատ չի։ Հա, ասիր, «երևի», բայց դե էկանք էլի, ինչ ասեմ։ Բայց գոնե ժամ էլ չգիտեիր, էս առավոտ քշերով շնորհնդե՞ս կլինի, հինգշաբթի պիտի լինի 5-ին: Հա, 5-ի՞ն, տխուր ասեց Ռաֆիկը:

Օպերայի մոտ, Կազիրոկի դեմը ցելաֆոնով փակած մի կաֆե կա, սուրճ խմեցինք: Ինքնագիրը տվեցի. Բանաստեղծություններից առաջ իմ նյութն է։ Էմման սկսեց կարդալ։ Ռաֆիկ ջան, էս նյութս մեր մոտ, Արմենիանաուում էլ ա գնացել, որ իմանայի գալու եք կտպեի կբերեի։

Հիվանդություն-միվանդություն կա՞ մեջը,-հարցրեց Ռաֆիկը։

Հես ա,Էմման կարդում ա, կասի։

Չէ, Ռաֆիկ ջան, շատ լավ, գրվածք ա,- ուրախ-ուրախ ասեց Էմման ու ես հանգիստ շունչ քաշեցի։

Էս էլ քեզ Վահան ջան մաղարիչ,-ու Ռաֆիկը Էմմայի ձեռից առավ ցելաֆոնը դրեց դեմս: Էս ինչ ա: Մի շիշ հայական գինի ու բամբաներկա: Ռաֆիկ ջան էս խի ես բերել: Դե Վահան ջան, իսրտե ասինք շնորհակալություն ասենք:

Այ քեզ բան: Չէ Ռաֆո ջան, էս հետդ վերցրա:

Էղածը մի բան չի:

Ինչ ասեմ, որ հետ վերցնի, մեկ ա` ես ոչ անծանոթ հայկական  գինի խմող եմ, ոչ էլ անծանոթ ծագման բամբաներկ ուտող: Ռաֆիկ ջան, մենք պիտի քեզ շնորհակալ լինենք, որ տենց լավ բանաստեղծություններ ենք տպել, որ վերցնեմ մեր ուրախությունը ջուրը կընկնի, դուրս կգա լավության համար ենք տպել:

Հա՞, ու Ռաֆոն հետ քաշեց ցելոֆանը:

Դե ես գնամ Ռաֆ ջան, շտապում եմ, էլի կհանդիպենք։ Հա Վահան ջան, ուզում եմ գնամ գրքեր առնեմ, տանեմ կարդամ, ուր խորհուրդ կտաս գնամ։ Ինչ գիրք ես ուզում: Դեմիրճյան օրինակ, որ կարդամ գրելս բացվի։ Դեմիրճյանն ի՞նչ ես անում, ժամանկակից գրողներին կարդա։ Էդ էլ կկրադամ։ Վերսնիսաժի տեղը ասի։ Իսահակյանի արձանի մոտի գրավաճառների տեղը գիտեր արդեն։

Ինքնագրի համարի կազմին ուզում էի Սյուզիի ֆլիմի dvd-ն էլ փակցնեմ, բայց փող չեղավ։

Իսկ Էսօր՝ հինգշաբթի, ինքնագրի շնորհանդեսն է, առանց Ռաֆիկի։ Արա դե համբերեիր էլի, սպասեիր, կարո՞ղ ա չզանգեի-չասեի։

Ի՞նչ իմանա, մինչև հիմա ո՞վ ա զանգել, ասել՝ Ռաֆո դու հրավիրված ես, էսօր կարաս արդեն դուս գաս,՝ դու իզուր 30 տարի հոգեբուժարան ես մնացել, քո տառապանքների դիմաց էս քեզ թոշակ՝ 100 հազար դրամ, էս էլ քեզ Գյումրիում բնակարան՝ էն բնակարանի տեղը որ կորցրիր։ Էս էլ քեզ բանասիրկան ֆակուլտետ, արի սովորի, ծախսերը մեզ վրա։ Իսկ ո՞վ կասի, Սովետը չի՞ քանդվել, թե քանդվել ա ու տեղը մի երկիր ա բսնել որի տանձին չեն սովետական պացիենտները։

Entry filed under: խոհ. Tags: , .

Հայրենասիրական հպարտություն. յոթ զավակների հայրն ասում է` ծառայությունը հարմարավետությունից վեր է Նոթբուքս կար հիմա չկա. գողություն նոր տարի օրով

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: