Նոթբուքս կար հիմա չկա. գողություն նոր տարի օրով

16.01.2009 at 00:00 Оставьте комментарий

Յա, էս ի՞նչ էր դուռը խի՞ ա բաց։ Բանալին մտցնում եմ, չի պտտվում, դուռը բաց ա։ Էս ինչ բան էր։ կարո՞ղ ա բաց եմ թողել, մտնում եմ ներս։ Սպասի, հո գող չի մտել ու լոնք եմ անում միջանքով ու հայացքս գցում նոթբուքիս:ՉԿԱ։ Որ ասում են աչքերիս չհավատացի, բառիս բուն իմաստով, էս դեպքի համար են ասում։ Աչքերիս չհավատացի, թվաց թե անհետացել ա նոթբուքը ու հես ա կհայտնվի էլի իր տեղում։Մի քայլ էլ առաջ՝ պահարանիս հորզոնական բացվող դարակը բացված, թղթերը թափված։ դարակի ներքին դարակում չկա դրամապանակս, իսկ դարակի հորիզոնական իջնող դռնակին դրած է մտեղյա տուփը, որի մեջ ծախսելու փողերս էի գցում։ Կափարիչը չկա, բաց դատարկ։ մեջը ինչ որ բան էր շողշողում։ Հետո, ոստիկանները որ եկան հանեցին, պարզվեց հարյուր դրամանոց մետաղադրամ է։ «Երևի էս թողել են, որ ծախսես»,-ծիծաղելով ասեց ոստիկանը։

Մեկ էլ պահարանից ձախ դուռն էր բաց միջից շորերը թափած։

Առաջին զգացղությունս կորուստի ցա՞վն էր թե ահավոր տհաճությունը որ տարածքդ են նրխուժել։
Նոթբուքս HP, 240 գեգաբայթ, լեն էկրանով, ամբողջ արխիվս, տեքստեր՝ գիրք էի կազմել, մտածում էի տպեմ էս տարվա մեջ, լուսանկարներս, ձայնագրությունը, գրադարան, սաղ, սաղ մեջը՝ չկա, մի ակնթարթում նայում եմ սեղանիս՝ չկա, մի ժամ առաջ կար, հիմա չկա։ մի ժամ երևի։ Որտև հարևանս ասեց, որ ես դուրս եմ եկել ինքը դուռը բացելուց ա եղել ու նայել ա ժամին` 2 անց կես, իսկ ձեռիս հեռախոսիս զանգը Վիոլետին 3 անց կես էր։ Լավ, եկա, տեսա թալանված եմ, հեռախոսը աչքիս չընկավ, վազեցի հարևանի տուն, իրանց հեռախոսով զանգեցի ոստիկան, եկա, ձեռիս հեռախոսը սեղանին, չէին տարել, պետքները չէր չմո հեռախոսս, վերցրի զանգեցի վիոլետին՝ տունս գող ա մտել, տարել են նոթբուքս ու փողերս։ Ուրեմն տուն մտնելուցս մինչև Վիոլետին ձեռից զանգելը մի տասը րոպե անցած կլինի, ուրեմն ես տուն եմ եկել 3-անց  20, այսինքն 50 րոպե եմ բացակայել։ Ու 50 րոպեում հասցրել են մտնել։ Նույնիսկ նոթբուքս դրել իրա պայուսակի մեջ ու պայուսակով տարել: Ափսոս պայուսակի մեջի գիրքը: Բայց դե էսքան կորստի հետ Ֆուկոյի մի գիրքը ինչ ա, հեչ: Վայ, Ֆուկոն հեն ա, գետնին գցած: Ուրեմն գիրքը հանել գցել են, որ տեղ չզբաղացնի:

Հունվարի 4-ն էր։ Սովածացել եմ, նոր տարվա բան-ման, բուժենինա-մուժենինա առել եմ, մի բան չի, աղի ա, բայց դե կուտվի։ Հացն ա պրծել։ Ասի գնամ հացի։ որ խանութ եմ գնում դռան մենակ ներքևի կողպեքն եմ փակում։ Բանալին մտցրի։ մտցրի՞։ ինչքան հիշում եմ մտցրել եմ ու մի հատ պտտել, ոչ թե երկու՝ այլ մի հատ։ Հետո ոստիկանը ասում էր դուռը հաստատ չես փակել, գողերն էլ էկել են բռնակը չխկացրել, տեսել բաց ա մտել են։ Բայց չէ, հաստատ փակել եմ։ Այսինքն ամենայն հավանականությամբ փակել եմ։ Ոստիկանը նայեց բանալուս, չէ, էս դուռը չէին կարա բացեին, իմ դռանն էլ ա էս կողպեքից, շարիկավոյ։ Մյուս ոստիկանը առավ բալնիքը նայեց, ունքը հելցրեց` սրա էղածն ինչ ա, լավ էլ բացում են։ Կողպեքը տարել են փորձաքննության, կերևա՝օտար մարմին մտել ա թե չէ։ Բայց քննիչը ասեց՝կապ չունի, կարան ընենց բացեն որ չզգացվի թե ուրիշ բանալի ա մտել։

Հայաթում մարդ չկար, էդ հաստատ, որտև հատուկ նայեցի, որ հարևան-մարևան տեսնեմ նոր տարի շնորհավորեմ։

Հայաթի կեսին ասի հետ գամ ձեռիս հեռախոսը վե րցնեմ, հետո չէ, փոշմանեցի, դե թող մի կես ժամ էլ ինձ չգտնեն։ խի հետ չեկա էհ։ Բայց որ հետ գայի ի՞նչ։ ինչ էր տալու։ էլի գնալու էի, գողերը մտնեին։ Կարո՞ղ ա դուռը ավելի լավ փակեի։ եսիմ:

Գնամ գալաքսի, Կիևյան կամուրջի մոտի սուպերմարկետը, համ հաց կառնեմ համ էլ ուրիշ բան կարող ա մտքովս անցնի։ Այ գալաքսի որ չգնայի չէին հասցնի թալանեն։ կողքի խանութից հացը կառնեի, կգայի, եթե դաժե մտած լինեին հաստատ չէին հասցնի տանեն նոթբուքս կամ փողերս, էրկուսից մեկը, կամ էրկուսն էլ։
Չէ, դե նոր տարի օրով, ասի մի քիչ քայլեմ, մոստը անցա, գալաքսիից հաց առա մեկ էլ մսեղենի համար կետչուպ-մետչուպ։ Վճարեցի դուրս եկա։ Հետո արդեն հետ էի գալի, ճամփի կեսին ասի գամ տենամ ինչ սիգարետ կա առնեմ։ էրկու շաբաթից ավել չէի ծխել, թարգել էի, բայց սիրտս ուզում էր։ Հետ էկա նայեցի սիգարետները, զսպեցի ինձ, չառա։ թե խի՞ սիգարետ ուզի, էդքան տեղը հետ չգնայի տուն շուտ կհասնեի։

Մոստը անցա ու էլի մտա լենինգրադյանի առաջի խանութը, ու էլի սիգարեթներին նայեցի, զսպեցի ինձ ու դուրս էկա։ թե խի՞ էլի մտա ստեղ, մի հինգ րոպե էլ ստեղ կորցրի։

Էկա տուն, տունս տրորված։ Ներխուժել են տարածքս։ մի տարի առաջ մի նյութ էի գրել www.armenianow.com -ում մի դանիուհու մասին, որին Վրաստանի սահամանին հայ տամոժեննիկները ստուգելու պատրվակով ձեռ էին գցել. «Սկզբում շատ նյարդայնացա, որ կրծքերիս է դիպչում, բայց գիտեի, որ մաքսավորներն ամեն տեղ են նայում: Հետո ոտքերս շոշափեց, իսկ հետո հետևիցս գրկեց, սեղմվեց ինձ ու կրծքերս էր շոշափում: Ես ճչացի` ի՞նչ ես անում, նա թողեց՝ OK ասաց»,- պատմում է 19-ամյա դանիուհի Սեսիլիա Ռավնը, թե ինչպես նոյեմբերի 30-ին գնացքով Թբիլիսի մեկնելիս սահմանի վրա կուպեում հայ մաքսավորը ստուգելու պատրվակով սեռական ոտնձգություն է կատարել իր դեմ։  Դեպքից մեկ շաբաթից ավելի էր անցել, բայց նրա վիրավորանքը չէր անցնում. «Զզվանքի զգացողությունը չի անցնում։ Ինձ շատ անարգված եմ զգում, սիրտս խառնում է, ուզում եմ հետ տալ: Ինչպե՞ս եղավ այդ բանը։ Դա բռնաբարության նման է, որ առանց քո կամքի քո անձնական տարածքն են խուժում»:

Ես էլ երևի նույն զզվանքի, նողկանքի զգացցումն ունեցա, որ առանց քո կամքի քո անձնական տարծք են ներխուժում ու կյանքիդ մեջ մտնում ու ուզածն անում։ Կողքի հարևանի տանը վերևիս հարևանուհին էր, իրանց բնակարանը մի ամիս առաջ էին թալանել։ Իմը առաջին հարկն ա, իմ պատուհանի ճաղերի վրայով բարձրացել էին երկրորդ հարկ ու տարել տունը։ Հարևանուհիս տխուր աչքերով ասեց՝ գիտեք, չէ, մեր տունն էլ են թալանել։ Պատկերացնում եք, էդ օրվանից չեմ ուզում տունս ոտք դնեմ։ Իրենց տունը թալանելիս ես մի քանի օր տանը չէի, մամաս վատ էր, իրա մոտ էի, իսկ հետո էլ, դեկտեմբերի 15-24-ը Ծաղկաձորում էի։ Տունը դատարկ էդքան վախտ ու չմտան, իսկ հիմա հիսուն րոպեով դուրս եկա, էկան տարան։ Բարեկամներս ասում են իմացող մարդ ա եղել։ Չգիտեմ, իմացող ա թե չէ բայց ինձ դեմքով ճանաչել ա։ Խի՞ գիտեմ։ Որտև մենակ երեք դարակ էին քանդել, մյուս լիքը դարակներս չէին բացել, չէին հասցրել, մեկը դրսում տեսել ա գալիս եմ, զանգել ներսին ասել ա ու թռել են։

Երկու ոստիկան շուտ եկան։ Հենց իմացան ժունալիստ եմ մի ոստիկանը սկսեց… մենակ վատն եք գրում մեր մասին, բայց մեկդ չի հարցնում թե ոնց ենք աշխատում: Հա, 130 հազար դրամ են սարքել աշխատավարձը, բայց ոնց հերքիացնես, դեպքի վայր ես գնում քո մեքենայով, մեքենա չկա, բենզինը լցնում ես, աշխատավարձիդ կեսը գնաց։ Հանցագործություններ են լինում, մեքենա չկա որ գնաս, նայում ենք որն ա ավելի ծանր էնտեղ ենք գնում։

Արդեն էկել են մամաս, ախպերս, ուրիշ ոստիկաններ էլ, ութ հոգի, մի մոմենտ տասը ոստիկան էին, իսկ մեր ընկերը էլի շարունակում ա՝ այ մի հատ չեք գրի թե ինչ դժվար ա մեր աշխատանքը, մենակ քննադատեք, բայց որ նեղն եք ընկնում մեզ եք կանչում։ Այ ախպեր, ներվային ասում եմ, կոմպս գտեք-բերեք, գրեմ, թե ինչ լավ ոստիկանություն ունենք։ Կոմպս չկա, ինչով գրեմ։

Բայց մեր ախպերը էլի բողոքում ա. այ առաջ ոնց էր, բերդից ազատվում էին հաշվառման մեջ էին, հիմա կարա՞ս կանչես, ասես ինչ ես անում։ Կամ բռնել բերել ես, կարա՞ս մի հատ չափալախես որ մի էրկու բան ասի,  որտո՞ւց, միանգամից իրանց իրավունքներից են խոսում, էդ մի բանը լավ սովորել են։ Ոստիկանը էնքան խոսաց, որ կոմպս մի պահ մոռացա ու ընկա իրա ջրերը. Հա, բայց լավ էլ ծեծում եք, ընենց եք ծեծում մարդուն ինվալիդ եք շինում, հեն ա մեր թաղի Պելեյի ախպերը, Սամոյին տարել ընենց էին տփել, որ էրկու օրից մեռավ։ Ի՞նչ Սամո, չէ այ ախպեր, տենց բան մեր բաժնում չի եղել։

Բայց լավ էր, մլիցեքից մեկը ավելի որոշակի հարցեր սկսեց տալ, հնարավո՞ր ա, որ կապյուտերովդ ինտերնետ մտնեն իմացվի որ հենց էս կոմպից ա։ Դե օրինակ, սոտվին որ գողանում են, հենց կապի մեջ մտավ հնարավոր ա գտնել, ամեն սոտվի իրա տվյալները ունի։ Այ չգիտեմ, պիտի հարցվի Արմենթելից։

Մնաց փորձագետները գան, որ մատնահետք վերցնեն։ Փարձագետները Էրեբունի են, մինչև էնտեղից գան մի ժամ կտևի։ մի ժամ չէ, իրեք ժամից էկան։ Մինչև գան ոստիկանները տունս ուսումնասիրում են՝ էս ի՞նչ գիրք ա, հաշ-վե-հար-դար։ Իմ գրած գիրքն ա, 2003-2004 թվերի քաղաքական բանտարկյալների մասին։ Էս մեկը քեզ եմ նվիրում։ Իսկ ինչ կասես մարտի մեկի մասին։ Ինչ ասեմ, առավոտ իշխանությունը ցրեց կեսօրին ընդդիմությունը հարձակման անցավ։ Բյաց ես էնտեղ չեմ եղել: Մեզ էլ էին տարել, հենց էդ առավոտը, առանց զենք առանց բան, ընենց էին արմատուրով տվել մեջքիս, որ մի ամիս ցավում էր, ասի կոտրված կլնի։ Իսկ Լեոյի փողոցում տենաս ի՛նչ էր կատարվում՝ մեկը պուլիմիոտով աչքներիս առաջ օդի մեջ նկարում էր, դռռցնում էր։ Հիմա էլ դրել են անունները քաղբանտրակյալ։

Էս ինչ ա գրած՝ իրեր կուլ տված կալանավորնե՞ր։ Էս երևի գրել ես որ չմոռանաս։ Հա, գրել եմ, որ չմոռանամ, թեմաներս են։ Պահարանին ու պատին փակցված թղթերս հերթով կարդում են։ Մինչև տանս մակերեսին ինչ կար չկար կկարդային ու կիմանային թե ինչի մասին է, փորձագետները եկան։

Ոչ մի թղթի ձեռ չենք տվել, որ հանկարծ մատնահետք չկորի։ Փորձագետը իրեք տեղ սև նյութ քսեց, ու ասեց, չէ, նույնացնող մատնահետքեր չկան։ Ոնց թե, ոչ մի մատնահետք չեն թողե՞լ։ Չէ, կա , բայց նույնացնող, իդենտիֆիկացնող չկա։

Իսկ մի երկու օրից քաղմասում հայտարարություն տվեցի ու քաղ հայց՝ երեք հարյուր դոլար, հարյուր քսան հազար դրամ ու կոմպյուտեր՝ երկու հազար դոլար։ Բայց գիտես չէ՞, որ մեր ապրանքագետը պիտի գնահատի ու կարող ա քո ասած արժեքը իջացնի,- ասեց քննիչը։ Այ ախպեր, դուք գտեք կոմպս, տվեք թող գինը իջացվի։ Հա, էդ էլ ես ճիշտ ասում:

Իսկ ընկերս, որ իմացավ ոստիկանություն եմ դիմել ասեց՝ գող կայնելու կարիերա էլ չես կարա անես։

Իսկ երեք օր առաջ պարտքով մի հոգնած կոմպ վերցրի, որ ոչ ձեն ունի ոչ արագություն, շուտ-շուտ կախվում ա։ Բայց բլոգս լինում ա մտնել ու տեքստ-մեքստ գրել  յունիքոդով։ Էս կոմպը էլ օգտագործելու բան չի,- ասեց կոպյուտերշչիկը, որ բզբզում ու թազա ծրագրեր էր գցում սրա մեջ։ Էէէ, ես ընենց կոմպ ունեի…, ասի: Հա հասկանում եմ։

Entry filed under: խոհ. Tags: .

Առավոտվա պելմենի վախտով սովետական պացիենտի այցը ՄԵԾԸ. մրցանակին սպասելիս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: