ՄԵԾԸ. մրցանակին սպասելիս

22.01.2009 at 08:44 2 комментария

«Էսօրվա «Հայկական ժամանակը» առ, պատմվածքս տպել են։ Էն որ ասում էիր՝ ես եմ առաջինը էրևանում քֆուրով պատմվածք գրել, հիմա էլ ես եմ առաջին անգամ հայկական մամուլում պուց բառը տպում»,-ասեց Լևոն Ջավախյանը ու արագ հեռախոսը անջատեց, որ րոպեները չէթան։ Մտա հայկական ժամանակwww.hzh.am , մենակ Նիկոլի քֆուրներն էին, Ջավախյան չկար։ Շաբաթ էր՝ հունվարի 17-ը, դեռ օրվա համարը չէին դրել:«Չե՞ք կարդացել Ջավախյանի պատմվածքը,-իրեքշաբթի իրիկունը կաֆեում հարցնում է Լիպոն,  «Ուզո՞ւմ եք անգիր ասեմ,-ու հանդիսավոր արտասնում է,- ես Գիքորի նման քաղաք եկա, բայց Գիքորի բախտին չարժանացա: Տունս մայրաքաղաքի կենտրոնում է…»։«Արա, դե լավ էլի, պրծի», Ջավախյանը նեղված ընդհատեց։

«Իսկ ո՞նց էր գրել»,-հարցնում եմ ես։

«Էդ էլ հարց էր որ տվիր։ Ինչպես կարելի է նման հարցեր տալ հանճարների մասին»,-էլի հանդիսավոր ասեց Լիպոն։

Իրկունը մտա hzh.am։ Արդեն պատմվածքը դրել էին։ Ման էկա պուցը։ Ո՞ւր ա։ Էս ա իրա պուցը՞։ գրել ա պ…ց։ Ու-ի տեղը կետեր. «Մեկ էլ բազկի նման կարմրատակեց,- դանակը քաշեց,- պոռթկաց,- ու դրա պ…-ցը ճղեց…»։

«Արա դու էլ գլուխ էիր գովում՝ առաջինը ե՛ս եմ պուց գրել, ե՛ս եմ պուց գրել։ Կետեր չէի՞ն գրածդ»։ Ջավախյանը մի պահ լռեց հանցանքի մեջ բռնվածի պես, հետո խոստովանեց. «Էդ կետերը ես դրի, բայց որ չդնեի կարող ա տենց տպեին։ Տեսա՞ր ծծցնելը տենց էլ թողել էին»։ «Տեսա, կարաս ասես՝ առաջինը հայ մամուլում ես ծծցնելը տպեցի, բայց պուցի հետ գործ չունես»։

Տրիումֆ կաֆեում պցի բացահայտումների վրա, Վանուշը պատմում ա. «Արա, ուրեմն Ջավախյանի ծնունդն եմ նշում, գնացինք ռեստորան, լավ կերանք խմեցինք, հետո ասի պուց պատիվ տամ, ծննդի նվեր, մատուցողուհին արդեն համաձայնվել էր, բայց էս Ջավախյանը հուշտ էղավ, արա ինչ արի-չարի, չհամաձայնվեց»։ «Դե Վանուշ ջան, ես կյանքում լևի չեմ գնացել, վախում եմ գնամ վարակվեմ»։ «Արա, էդ վարակվելը սաղ ներշնչանքից ա, որ չներշնչես, չես վարակվի»։ Ջավախյանը հելավ գնա զուգարան՝ տո լի որ թեման փոխվի, տո լի շեռը զոռում էր։ «Արա, կարո՞ղ ա էս խոսակցությունից գնում ես ստուգես հո չես վարակվել»,-խնդաց Վանուշը։

Տրիունֆից դուրս էկանք ու  դիմացի բուքմեքերականում էս անգամ էլ Շեկոյանը կպավ պատմվածքին։ Օլիմպիադայում, երբ  բաքսյոռ Ջավախյանը առանց բոյ մտնելու երրորդ տեղ էր հասել (էրկու անգամ հակառակորդը չէր ներկայացել), էն վախտ Շեկոյանը հարցրեց Լևոնին՝ էս Ջավախյանը հո ձեզ բարեկամ չի, Լևոննն էլասեց՝ հեռու ազգական ա։ «Ջավախյանները բախտավոր ցեղ են՝ դու առանց գրելու գրող դառար, էն տղեն էլ առանց կռվելու բաքսյոռ դառավ»,-եզրակացրեց Շեկոյանը։

Էս պատմությունը Ջավախյանը պատմվածքում գրել էր իրա ուզած ձևով, իրան սարքելով մեծ գրող, բաքսիոռին էլ չեմպիոն.«Շեկոյան Արմենը ասում է` Ջավախյաններն ընդհանրապես են բախտավոր: Հրաչյա Ջավախյանը, ասում է, առանց բոքս կպնելու` դարձավ օլիմպիական չեմպիոն, դու էլ առանց գրելու ես դարձել մեծ գրող»: Շեկոյանի դուրը հեչ չէր էկել, որ ինքը  Ջավախյանին յանմ մեծ գրող ա ասել. «Արա, հումորս փչացրել-թողել էիր։ Ես քեզ ասե՞լ եմ մեծ գրող, որ գրել ես։ Էն տղեն էլ չեմպիոն չի դառել, երրորդ տեղ ա բռնել»։

«Դե գրողն ինչ ա որ գրեի, իսկ որ մեծ ես գրում ուրիշ ա»,-արդարանում ա Լևոնը։

«Ասեմ խի ա գրել մեծ գրող,-բացատրում եմ,- որ գրեր «գրող», կարող ա Նիկոլը մրցանակը իրան չտա, բայց որ գրում ա ՄԵԾ գրող, էն էլ Շեկոյանն ա ասել, ուրեմն էլ ում տա մրցանակը եթե ոչ Ջավայանին»։

Ջավախյանը հատուկ պատմվածքը տպել էր Նիկոլի հայտարարած մրցույթի համար՝ հազար դոլար լավագույն գրական ստեղծագործության համար։ Չնայած պուց բառը կետերով ա գրել, բայց ոչինչ, գոնե  կյանքում մի մրցանակ ստանա։ «Լևոն,- ասում եմ,-Աստծուց գրում ես մրցանակ չեն տալիս, հիմա էլ պցից ես գրում որ ստանաս, բայց էլի մրցանակը քեզ չի հասնելու»։ Լևոնը ձեն չի հանում, տխուր նայում ա։

Entry filed under: պատմվածք. Tags: , .

Նոթբուքս կար հիմա չկա. գողություն նոր տարի օրով Անտեսված եվրոպական արժեք.Դու երեք տառ, դու հասարակ մի գոյական

2 комментария Add your own

  • 1. Eleanora  |  15.06.2010 в 13:54

    It is so much fun reading your stories..I look forward to get realistic pictures of more sensitive issues…

    Нравится

    Ответить
  • 2. Սերգեյ  |  03.09.2010 в 15:38

    Chgitem stex kareli e karciq toxnel te voch… Ete tex@ ka uremn kareli e. Im karciqs hetevjaln e — «читаю и хуею». Ճիշտ այսպես. Ինձ տարավ այդ տեղ — Լենինական… Լուրջ տարավ… համապատասխան վիճակում եմ:)) Какиму судьбами меня занесло сюда???:)) Այսինքն սկզբից հանդիպեցի «ՄԱԶԵՐ» պատմվածքը, հետո ստեղ էկա:)

    Нравится

    Ответить

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: