Անտեսված եվրոպական արժեք.Դու երեք տառ, դու հասարակ մի գոյական

03.02.2009 at 20:04 5 комментариев

Քաքս զոռում ա, ընենց ա զոռում որ հազիվ ես պահում որ դուրս չթռչի։ բայց մեկ ա, զուգարան չես գնում, հավես չկա, ցուրտ ա, ցրտին զուգարան գնալը տհաճ ա։ ու հետաձգում ես, սպասի մի հատ էլ կոֆե խմեմ, սիգարետ կպցնեմ նոր։ ու մի կողմից քաքը զոռում-զոռում ա, մյուս կողմից կոֆեն ես սարքում ու պատկերացնում որ հես ա պիտի խմես ու կիսահաճելի-կիսատհաճ-կիսազոռով վիճակում ես՝ստեղծագործական վիճակ։

Իսկ էմինեմը ասում ա՝ քաքս պահում եմ որ դեպրեսիաս շատանա, կամ նման մի բան։ Ուրեմն քաքը պահելը տարբեր թերապևտիկ նշանակություններ ունի, մեկի դեպրեսն ա շատանում, մյուսի տաղանդը, էն մյուսի տոնուսը։

Որ գործ չլիներ, սենց կարաս մի երկու ժամ էլ դիմանաս։ Բայց որ աշխատանք չունես ու ստից-մտից քո համար յանըմ գործեր ես հորինում, ու հասկանում՝ ինչ կլրի գործ, ոչ մի գործ էլ չունես ու կարաս քաքը պահես պահպանես մինչև իրիկուն, մինչև սենյակդ տաքանա, մինչև կանդիցիաներդ տաք օդ էնքան փչի որ սենյակդ տաքանա ու քաքդ, որ դուրս գա, չմրսի շատ։ էս սենյակն էլ, առաջին հարկ, տակից սառցնում ա էնպես ու կարա պարզվի, որ մինչև հիմա չես քաքել, որտև վախտին հիմարաբար առաջին հարկ ես առել, պոլը սառում ա, չի տաքանում, ցուրտը մտնում ա մեջդ ու չի թողում քաքես։

Վախտին իմ սերոժ հերոսիս հետ, «եղբայրություն» պատմվածքումս, իրա քաքելուց հասանք մինչև ինքը կախվի, ու ես իրան կախված թողի իրա քաք ախպոր հետ մենակ կոմպի ֆայլում ու պատմվածքս ուղարկի Նյու Յորք, անգլերեն թարգմանվեց գնաց  հասավ տեղեր, ուր քաքին հանդուրժում են կամ էլ վաբշե բանի տեղ չեն դնում։

Ես մոռացել էի «եղբայրությունը», տպվելուց հետո մի 7 տարի ա անցել, բայց չուզողներս հիշում են, tert.am-ի բլոգումս մեկը թշնամացած, գրածներիս մեջ հա պիտնո ա ման գալիս, ամեն գրածիս դեմ հարձակվում ա ու իմ բարոյական դեմքը պատռում «եղբայրությունից» հատվածներ բերելով, էսպես հեգնում.«Իսկ ձեզ ոչ ոք չի արգելում գեղագիտական հաճույք ստանալ այս տողերից “Սերոժը նստեց ու զոռեց: Մի զոռից մի երկար-երկար ու հաստ քաք դուրս եկավ: Սպասի նայեմ: Սերոժը կանգնեց: Ինչ սիրունը ստացվեց: քաքը փռվել էր ունիրազի մի ծայրից մյուսը:” Ինչպես ասում են մեկը երեցին է սիրում մյուսը երեցկնոջը: Սակայն չարժե ծիծաղելի դրության մեջ ընկնել, պնդելով որ այն գրականություն է, այն աղբ է ընդամենը»։ Ու չի թողնում հանգիստ մարդ քաքի։ էխ դու ինչ ես ջոկում թե ինչ ա քաքը, մենակ հոտին ես խաբվում։ Ու քո պեսները քաքին չհանդուրժելով, նրա նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորելով  չեն թողնում, որ արմատավորվեն եվրոպական արժեքները։

Հետո էլ ասում են թե խի ա Եվրախորհուրդը ուզում զրկի Հայաստանը ձայնի իրավունքից. մի երկրում ուր քաքի իրավուքնները չեն պաշտպանվում, քաքը անպաշտպան ա, չունի արդար դատավարության իրավունք, նրա նկատմամբ անհանդուրժողական մթնոլարտ կա, նրան աղբ են համարում, բա՛ կզրկեն, բա՛ ինչ կանեն։ Իսկ հարևան Ադրբեջանին չեն զրկի որտև քաքի սահմանդրական իրավունքները պաշտպանված են, նույնիսկ հիմա թազա սահմանդրություն են ընդունելու, ուր քաքը չի զրկվի հավերժ ընտրված լինելու իրավունքից։

չէ՞ որ «ՔԱՔ՝ ГОРДО ЗВУЧИТ»:

Իսկ Եվրոպայում քաքին գնահատում են, նրա իրավունքները պաշտպանում, Պազոլինիի ֆիլմը վկա, ուր քաքը դառնում է կերակուր, նրա նկատմամբ սերը ի`նչ հուզիչ է։

Բայց երկրում փոփոխությունները նկատվում են, տարիներ առաջ երբ «եղբայրությունս» տպվեց, քաքի նկատմամբ քսենոֆոբիան ավելի շատ էր, ու իմ հերոսը, սերոժը չէ, քաքը, շատ հարձակումների ենթարկվեց(տես Ինձ համար ամենաուսուցանելին էս քոմեմնթն էր.

Նաիրա Հովհաննիսյան
29-10-2003, 1433

Սիրելի «Բնագիր», կարծում եմ, պետք է ,որ լինի գրական ստեղծագործություններն ընտրելու որոշակի համակարգ, ինչ-որ նոր «ռեգիստրացիա», որը թույլ չէր տա կեղտը գրականությանը խառնելու, կեղտը գրականություն դարձնելու: Մեզ այսքան սիրելի, այսքան ինտելեկտուալ ու այսքան միայնակ( մենակ մնացած ժամանակակից պոռնոաշխարհի շրջափակման մեջ) մատաղ սերնդին հենց այդպես առանց վախենալու «Internet» -ով նրանց մանկութ կեղտի՞ « վարժեցնել», այն էլ այսօր, երբ «Int.» կապն այնպես հասանելի է:Ոչ, թող չսխալվի մեր հեղինակը. նոր, մնայուն արժեք ստեղծելու համար երբեք պետք չէ ընկածը, կորոծը, ստորինը վեր հանելու համար անձանբ ընկնել, անձամբ կորչել, անձամբ ստորանալ: Այդ կեղտոտ «արգո» լեզու՞ն էր միթե ինքնասպան լինել ցանկացողի հոգեվիճակը ներկայացնելու միակ միջոցը. հազար անգամ ոչ. եթե այդպես լիներ, այսօր մենք Թումանյան, Չարենց կամ Նարեկացի չէինք ունենա, այլ միայն այս «ոճով» գրող ինչ-որ անուններ: եղանկարչության կամ Վան ոգի «Աեւածաղիկների» փոխարեն ինչ-որ խազմզոցներ կունենայինք: Փառք Աստծո, այդպես չէ, ոչ մի խազմզողի անուն դարերը մեզ չեն փոխանցել, կարծում եմ` չեն էլ փոխանցի երբեւէ , կամ մենք ` եկողներին: ռեհկության, ստորինի, կեղտը երգող այդ «Մահվան պոեզիան» մահի ու անկումի միայն կարող է տանել: Բոլորիս հայտնի է .«Ամեն բարի ծառ բարի պտուղ է տալիս, եւ չար ծառ չար պտուղ էտալիս:Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը `լավ պտուղ տալ/Մատթ. է 17/: Կամ` …«Երանի նրանց,որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կաչվեն:/Մատթ.դ.8/: Կամ` …«Ինչ որ մարդուց դուրս էգալիս, այն է,որ պղծում է մարդուն…»: Այլ կատարյալ չափանիշ, քան «Աստվածաշունչը», կարծում եմ, երբեւէ չի եղել, ոչ էլ կլինի: «Անկարելի է որ գայթակղություն չգա, բայց վայ նրան, որի ձեռքով կգա: Նրա համար լավ կլիներ, եթե իր պարանոցից երկանաքար վէմ կախվեր, եւ ծովը գցվեր, քան թե այս փոքրիկներից մեկին գայթակղեցներ: Զգույշ եղեք ձեր անձերի համար»/Ղուկ .ժզ/:

Ու հետո, երկրում միատարր չի քաքի նկատմամբ վերաբերմունքը։ Քաղաքային միջավայրում նրա նկատմաբ շատ հանդուրժող են ու հոգատար, նրա համար կերամիկայից ապաստարաններ են պատրաստում, նույնիսկ ավելի գիտակից մարդիկ մի քանի հազարանոց հարմարավետ ունիտազներ են տեղադրում, ուր քաքը հայտնվում է դրախտային պայմաններում ։ Իսկ գյուղական միջավայրում նրա նկատմաբ ակնհայտ խտրականություն կա, նրանց իրար գլխի են լցնում, շնչելու օդ չեն թողնում, յուրաքանչյուր քաքին հազիվ 10սմ քմ տարածք է հասնում, իսկ ձմեռները խեղճերը ցրտից սառուց են կտրում ու իրար կպնում։

Այ մյուս պատմվածքս լինելու ա քաքային սեր ու կերևա որ քաքի հոտն էլ միանշանակ չի ընկալվում. Տղամարդը կնոջ քաքն ինչպես է պաշտում, սպիրտի մեջ դնում, որ հոտը պահպանվի, պահում այն իր նվիական իրերի հետ։ Կամ գեղեցկուհի կինը, միայն սիրած տղամարդու քաքի հոտից ի՛նչ հեշտանքի է հասնում։ Բայց ոչ ամեն տղամարդու, ուրշները ինչքան էլ օծանելիք են ցանում վրաները, մեկ ա, կինը նրանցից նողկում է, բայց այ այս մեկը, ուրիշ, չամաչի քաքը կըմբոշխնի ։ Գուցե թաքուն, երբ տանը ջուր չի լինում ու նա չի քաշում զուգարանի ջուրը, կինը ինչ որ երկար է փակվում զուգարանում։

Ինչպես Սոռոկինի «Սերգեյ Անդրևիչ» պատմվածքում, Սոկոլովը իր ուսուցչի նկատմաբ մեծ սիրուց նրա քաքն է ուտում. «Քաքից ուժեղ հոտ էր գալիս, նա վերցրեց մեկը իրար կպած կալբասներից։ Այն տաք ու փափուկ էր։ Նա համբուրեց այն ու սկսեց արագ ուտել, ագահորեն կծելով»։ Ռուսաստանն էլ է հեռու Եվրոպայից, որտև Սառոկինի գրքերը վառում են, էնտեղ էլ քաքը իրավունքներ չունի։

Սկզբում սե՞րն է լինում, թե՞ քաքը։ Կարան տարբերակներ լինեն, կարա լինի, որ սկզբում սիրահարվում են հետո քաքի հոտով սերը հագեցնում, կարա լինի, որ հոտը այնպես է գայթակղում, որ էլ զգացմուքներին չեն կարող իշխել ու գիտակցությունը կորցրած գնում հոտի հետևից։ Ինչպես ասում են զոմբիանում, բայց լավ իմաստով, քանի որ զոմբիացնողը սերն է ոչ թե ատելությունը։

Մեզանում անհրաժեշտ է, որ Վաշինգտոնից գրանտային ծրագրեր իջեցնեն քաքի իրավունքները պաշտպանելու համար, և մարդականց բացատրել, որ քաքը, ինչպես Բիձեն ա ասում, էնքան էլ զզվելի չի, եթե նրան չլաքապատեն ու սերվանդի մեջ չդնեն։ Ծրագրով մոնիտորինգներ կարվեն քաքի իրավունքների վերաբերյալ, քաքի օրացույց կհրատարկվի՝ հունվար՝ սպիտակ ձյան վրա տարածված լուծը, մարտժձնծաղիկի շուրջ կտտցոներ և այլն։ Ու կառաջանա կարգախոս՝ քաք գումարած քաք գումարած քաք գումարած քաք….

Թեման կա, մնում ա գրել։ Ու գրելու համար մի բան ա պետք, չթողես որ քաքը՝մուսադ  դուրս գա, թե չէ պատումդ քաքմեջ կլինի։ Կդառնա սովորական սիրային պատմություն։ Հիմա կարան լիքը մարդ կարդան ու գաղափարս գողանան, բայց ես դեմ չեմ, նույնիսկ կողմ եմ եթե այն ծառայելու է քաքանիտար շարժումին։ Դաժե արժի մրցույթ հայտարարել «քաքը և սերը» թեմայով։ կամ «քաքոտ սերը» կամ «սիրուց ծնված քաքը»։

Իրեք օր առաջ «Արտահայտման ազատություն» համաժողովում ես ընտրեցի «հասարակությունը և ազատությունը» բաժինը։ երկար քննարկվում էր, թե «հասարակության» ու «Ազատության» արանքի «և»-ը կոմպոնետն է՞, թե՞ ոչ։ չհասկացա թե ինչով ա կոմպոնենտ։ Բայց չեմ ուզի որ քաքի ու սիրո մեջ «և» հայտնվի։ «քաքը և սերը» փոխում ենք, «քաքային սերը»։

Տեքստերը կարող են գալ էստեղի քոմենթների պատուհանով։  մրցանակը դեռ չեմ որոշել, թե ինչ կլինի, քաքեմ՝ նոր։

Entry filed under: խոհ. Tags: .

ՄԵԾԸ. մրցանակին սպասելիս Բարև տվի, բարևս չառար… Քար եղիր որ դիմանաս

5 комментариев Add your own

  • 1. Eleanora  |  15.06.2010 в 21:02

    mera….shad zillll a !!

    Нравится

    Ответить
  • 3. marie  |  27.06.2010 в 17:29

    Գրելը գրականութիւնը արուեստ է, եւ արուեստը գեղեցիկ բան է, բայց քաքը տգեղ, պէտք չէ գրել անոր մասին, արուեստը տգեղ չի կրնար ըլլալ, քանելիք բան չի կրնար ըլլալ:

    Нравится

    Ответить
  • 4. Շավամի  |  02.10.2010 в 11:29

    Կարելի է սկսել նոր ուղղություն գրականության մեջ և անվանել Քաքի պաշտամունք: Այդ ուղղության առաջամարտիկներին էլ` քաքասերներ: Վատ չի հնչում: Նրանք երևի կսկսեն քաքահոտ օծանելիքներ լցնել վրաները, լրջորեն կզարմանան իրենց նկատմամբ մարդկանց արհամարհանքից: Ես որ երբեք նրանց ձեռքով չեմ բարևի, ինչ իմանամ, կարող է հենց նոր բթամատով սրբել էր ոռն ու իր պաշտամունքի առարկան քսել զուգարանի պատին կամ ավելի ճիշտ` թևատակին:

    Нравится

    Ответить
  • 5. Շավամի  |  02.10.2010 в 11:35

    Սա երևի գրականության նոր ուղղություններից է, որը կարելի է անվանել Քաքապաշտություն: Ուղղության առաջամարտիկներին լ կարելի է անվանել քաքասերներ: Դրանք երևի քաքահոտ օծանելիքներ կօգտագործեն, փողկապի տեսքն էլ եմ պատկերացնում: Իսկ եթե ավելի լուրջ` ես դրանց ձեռքով չեմ բարևի, ինչ իմանամ, կարող ա մի հինգ րոպե առաջ զուգարանում միջնամատով ոռը մաքրել ու քաքը քսել ա զուգարանի պատերին կամ թևատակին:

    Нравится

    Ответить

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: