Բարև տվի, բարևս չառար… Քար եղիր որ դիմանաս

06.02.2009 at 00:00 2 комментария

Արտահայտման ազատության նվիրված խորհրդակցություն Ծաղկաձորում։ Երևի մոտ 80 մասնակից։
Ես էլ, չգիտեմ ինչի, ընկել էի հայ մտավորականների ու հասարկական գործիչների էս ցուցակում ու ուրբաթ-շաբաթ անցկացրի Ծաղկաձորում։

Մասնակիցները պիտի բաժանվեին թեմատիկ յոթ խմբերի, ես սեղանին մի հայացք գցեցի, ու միանգամից ընտրեցի «Հասրակություն և ազատությունը»։Խմբում յոթ հոգի՝ ռեժիսոր ու պատմաբան, ազգագրագետ ու լրագրող, պացեֆիստ ու պետական ծառայող ու գործազուրկ՝ այսինքն ես։

Առաջին օրը քննարկվում է՝ ինչն է հասարակության մեջ  խոչընդոտում արտահայտման ազատությանը՝ տաբուներ, հասրակական բարոյականություն, պատերազմ, ինֆորմացիայի բացակայություն, կրթության պակաս, անհադնուրժողականություն և այլն։ Երկրորդ օրը՝ ինչ ռեսուրսներ կան արտահայտման ազատության համար. մի քանի դեպքում խոչընդոտների հականիշները դառնում են ռեսուրս, օրինակ ինֆորմացիան, հանդուրժողականությունը  որպես ռեսուրսներ։

Բայց երկու օրերի ընթացքում էլ մի թեմա կար որ ոչ մի կերպ չէր շրջանցվում՝ անցյալ տարվա փետրվարյան ցույցերն ու ընտրությունները ու համ էլ մարտի մեկը։

«Ես գնացի միտինգի, ընկերներիցս շատերը մասնակցում էին, ու ի՜նչ ատելություն կար, ի՜նչ ատելություն: Ուզում էի սիրուց խոսել, չէր լսվում, ոչ ոք չէր ուզում լսել»,-ասում է Ժիրայր Դադասյանը։

«Ոչ, այնտեղ միայն սեր էր, բոլորն իրար սիրում էին»,-պատասխանում է մոդերատորը՝Միքայել Հովհաննիսյանը։

«Այնտեղ միմյանց սիրող մարդիկ էին, որոնք ատում էին նրանց ով իրենց հետ չի»,-ասում եմ ես։

Ու ես պատմում եմ, թե ինչպես որևէ մեկը որ համարձակվում էր  քննադատել Լևոն Տեր-Պետրոսյանին, ի՜նչ հարձակման ու վիրավորանքներ էր ստանում լևոնականներից, մարդիկ վախենում էին բարձրաձայն մի խոսք ասել, հանկարծ լևոնական մամուլի քֆուրների տարափի տակ չընկնեն: Մի լրագրող պատմում էր, որ նույնիսկ պաշտոնյաները, երբ առանձին զրույցներում շարժման դեմ են խոսում, բայց հենց դիկտաֆոնը միացնում ես ձենը, կտրում են՝ես գործ չունեմ, թող ուրիշը ասի։ Իսկական տեռոր։ Գրենք հասրակական տեռոր։ «Չէ, տեռորը խիստ է ասված»,-ասում է տեռորի մասնագետ պատմաբանը։ Ու որպես ազատ արտահայտման խոչընդոտ մտնում է անհանդուրժողականությունն ու այլատյացությունը՝քսենոֆոբիա։

Հաջորդ օրն էլ, ականջիս մեր խմբի երկու մասնակիցների զրույցը, մեկը պատմում էր Նիկոլ Փաշինյանի թշնամական ելույթը.

«ո՞նց, իսկապես Նիկոլը տենց բան ա ասել, ես չեմ եղել միտինգներում»,-հարցնում եմ։

«Ականջովս եմ լսել, Նիկոլն ասում է՝ մեր երեխաները ձեր երեխաներին բարև չեն տալու»,-ասում է գործընկերը(անունները չգրեմ, մարդ ես, գուցե չուզեին)։

«Լևոնն էլ էր նույնը ասում,-ասում եմ ես ու մեջբերում,- ասում էր՝ նրանց հարևանները բարև չեն տալու»։

Գործընկերս գիտեր, պատմաբան է, ասում է, որ նման ելույթներ էր ունենում Ֆիդել Կաստրոն Կուբայի հեղափոխության ժամանակ, որ հետո խոսքը գործի վերածեց, երկիրը մխրճեց բռնությունների մեջ նրանց նկատմամբ ում պիտի բարև չտային։

Մարինե Պետրոսյանի հետ մի քանի անգամ վիճել եմ, թե ձեր շարժումը անհանդուրժող ա, ձեր լիդերը տականք ա անվանում նրանց ովքեր ձեզ հետ չեն, բա որ իշխանության գաք ի՛նչ եք անելու, տեռոր՝ տականք-մականք մաքրելու եք։ Մարինեն ասում էր՝ ո՞նց ա ասել, ուղարկի կարդամ։ Հետաքրքիր մարդիկ են, ինչի՞ ես պիտի նկատած լինեմ ելույթները, որ ոտս օպերայի հայաթ չէի էլ դրել, իսկ ինքը որ օպերայի հայաթից տուն չէր գնում, չի լսել ու չի նկատել։

Էյֆորիայի մեջ ինչպե՞ս նկատի, մտածելու կարողությունը խանգարում ա օվկիանոսյին զգացումին, մասսայի մեջ ձուլված լինելու հաճույքին։ Գիտեի, որ ուղարկեմ-չուղարկեմ բան չի փոխվելու,  էքստազի մեջ մարդուն ոչ մի բան չես կարա ապացուցես։ Ես նույնիսկ էսսե գրեցի, որ գոնե նրանք նկատեն ովքեր ուժ ունեն՝ միտքը ընպես պահեն որ հեղեղը չտանի։

Խմբագիրս մի քիչ կրճատել էր Լևոնի խոսքը ու հիմա առիթ ա ամբողջական մեջբերեմ գրությանս սկիզբը որպես Ծաղկաձորյան խորհրդաժողովի լրացում.

«Ես չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի արժանապատվություն ունեցող որեւէ մարդ, որը դեմ դուրս կգա ժողովրդին եւ չկանգնի մեր կողքին: Ցավում եմ, որ տականքը շատ է, բայց վստահ եղեք, որ որքան հզորանում է մեր շարժումը, որքան համախմբվում է մեր ժողովուրդը, այդ տականքը նվազում, գնում մտնում է իր բները. նրանց ձայնը վաղը չի լսվելու, նրանց հարեւանները վաղը բարեւ չեն տալու, դրանց երեխաները ամաչելու են իրենց ծնողների համար»,-ասաց նա: «Այո»,- բացականչեց հրապարակը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն է փետրվարի 23-ին։ Կարդում եմ այս տողերը, ու սիրտս սկսում է ուժեղ խփել. ես Լեւոնի կողքին չեմ կանգնում, ես, կինս, երեխաներս, հարազատներս, մենք բոլորս «տականք ենք»։ Իսկ հրապարակում իմ բազմաթիվ ընկերներ ողջունում են Լեւոնի ամեն ասածի։ Արդեն նախկին ընկերներ։ Մենք մտել ենք մեր տները, իրար զանգում ենք իմանալու թե ինչ է կարտարվում, ու լուրերը մտահոգիչ են, նորանոր մարդիկ են միանում Լեւոնին, գեներալներ, պատգամավորներ, պաշտոնյաներ, օլիգարխներ, Լեւոնը հայտարարում է, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները իր կողմն են անցել։ Իսկ զանգվածը գնալով մեծանում է օպերայում։

Ընկերս ասում է, որ աղջիկը մասնակցում է դասադուլին, հարցնում եմ ՝ լեւոնակա՞ն է, չէ, ինչ ես ասում, որ դասի գնա՝ դավաճան կասեն։

Քարոզարշավի ընթացքում, փետրվարի 9-ին, անցնում էի Թումանյանով եւ լսեցի Լեւոնի ելույթը. «Այս հանրահավաքը եւ երթը ցույց տվեցին, որ ջրբաժանը հստակ գծված է` մի կողմից արժանապատիվ, ազատ, քաջ, հերոս քաղաքացին է, հայ ժողովուրդը, մյուս կողմից` ազգի տականքը»։

Ամբողջ քարոզարշավին Լեւոնի մամուլն ու ինքը ազգը բաժանում էին տականքի ու հերոսի, Վասակյան  ու Վարդանանց, դավաճանի ու հայրենասերի։  Նյարդայնացնում էր, բայց տագնապ չկար։ Հիմա տագնապ է, աչքիս առաջ տեսնում եմ, թե ինչպես է «ազնիվ ռասան»,  իշխանություն գրավում»։

Աեմն ինչ օքեյ է, ֆյուրերը ասել է բարև չտաք ու չեն տալիս։ Դեմս են դուրս գալիս հին ընկերներ, մեկը կանգնում բարևում՝ ոնց ես-ոնց չես, մյուսը հեռվում սպասում, ի՛նչ բարև՝ ես համարձակվել եմ Լևոնի դեմ գրեմ, տես օրինակ «Առանց ընտրության» գրությունս Ինքնագրի երրորդ համարում:

Խանութում դեմս ա դուրս գալիս ծանոթ նկարիչ ու ճամփեն փոխում, կարծում եմ չի նկատել, բռնցնում եմ՝ բարև, թեթև գլխով ա անում, ու փախնում։ Փաստորեն քաշեցի մարդուն, ստիպեցի տականքին բարև տա։ Հետաքրիր մարդ ա, կինը դպրոցի տնօրեն, ինքն էլ մինչև վերջերս մի կենտրոնի տնօրեն, հիմա ոնց որ հակառակը լինի ես եմ՝ տնօրենն ու պետությունից օգտվողը ինքը՝ գործազուրկը։

Մյուս նկարիչը, կաֆեում մի քանի տարի իրար հետ նստել ենք, իրա արվեստանոցում պրեֆ խաղացել, հիմա չի բարևում, մեկ, էրկու, իրեք, ես եմ դեմը հատուկ կտրում՝ բարև, թեթև գլխով ա անում ու անցնում։ Կաֆեում Բիձու՝ Կարեն Մխիթարյանի հետ նստած ենք, նկարիչը Բիձու ընկեր՝քիփ, մոտենում ա, դե ես չկամ, Բիձուն թեթև բարևում ա ու անցնում։ «Էս հետդ լավ չի՞», — հարցնում եմ: Բիձեն ասում ա՝ հա, լավ չի, որ չեմ մտնում իրանց քաղաքականության մեջ, վատացել ա։ Դե Բիձու բախտը բերել ա, հո հոդված-մոդված չի գրել։ Իսկ ես աշխարհով մեկ եմ արտահայտվել՝ Արմենիանաուում՝ «Ներքին արյունահոսություն. ճգնաժամը հայաստանցիներին տրամադրել է ղարաբաղցիների դեմ», դաժե Հայլուրով են հաղորդել:

Ուրիշ նկարչի հարցնում եմ, արա էս խի ընկերդ ու էլի մնացածները չեն բարևում։

«Դե գիտես Վահան ջան, քեզ դավաճան են համարում»։

«Դու էլ՞ ես համարում»։

«Չէ, որ ես էլ համարեի բարև չէի տա»։

«Հիմա մերսի ասե՞մ, որ բարևում ես»։

Եթե ուրիշների համար բարևն Աստծունն է, լևոնականի համար՝ բարևն Լևոնինն է։

Խեռիս չբարևեք, որոշեցի՝ էլ ես չբարևեմ, դաժե սառը բարևին չարձագանքեմ, չկան, գոյություն չունեն իմ համար։ Ճիշտ ա, եթե մինչև շարժումը քաղաքում  երկու-երեք, քարը տրաքի չորս հոգի կար, որ չէի բարևում, հիմա շատացան, բայց խեռիս, խի՞ իրանք պիտի որոշեն բարևեն թե չբարևեն, սառը բարևեն թե ջերմ։

Ավելի հանդուրժողները, խոսում են հետս, բայց կպնողական, ասում են, թե ամոթ էր, որ նյութդ Հայլուրով հաղորդեցին։ Այ քեզ բան , ասում եմ, սաղդ էլ մեռնում եք, որ Հայլուրով ձեր գործերը ցույց տան, հետներդ ինտերվյու անեն, բայց ես մի անգամ չասի, չէ՞, քո մասին խի՞ են Հայլուրով հաղորդում։ Չբարևողներից համարյա բոլորն էլ Հայլուր կամ հանրային կամ ինչպես իրենք են ծաղրանքով ասում «պատասխանատու լրատվամիջոցներ» ընկել են։ Իսկ ես՝ Հայլուր առաջին անգամ, էն էլ առանց ինձ հարցնելու տեքստս բռնել կարդացել են։ Լավ են արել, գոհ եմ որ աշխարհում հնարավորին չափ շատ մարդ լսեց հայկական ֆաշիզմի մասին։

Կխաղաղվի, էլի մի քիչ էլ ժամանակը կհոսի ու չբարևողներս հերթով Հայլուր, կամ վաբշե հանրային ընկնելու համար իրանց կճղեն։ Բայց ես էրեսով չեմ տա, որտև էրեսով տալու համար պիտի բարևես։ Արդեն ընկնում են, մի մտավորական որ Կինո Մոսկվայի աստիճաններին կանգնած վրաս գոռում էր՝ես չեմ ուզում որ իմ նախագահը նարկոման լինի, հիմա հանրային հեռուստատեսությունում հաղորդում ա ստացել։ Լավ ա, երբ պետք ա կգոռաս, որ հանկարծ չասեն քեզ տականք, ինչպես լատենտ, թաքուն հոմոսեքսուալին ա ամենահոմոֆոբ ելույթներն ուենում, որ չասեն թե գյոթ ա, իսկ երբ պետք ա՝ իշխանության հետ գործերդ լավ էլ առաջ ես տանում։

Իսկ Լևոն Ջավախյանը մատների վրա հաշվում ա՝ տասը հոգի իրան բարև չի տալիս։ Խի՞։ Պատմվածք էր տպել «Գրական թերթում»՝ «Լևոնի վերադրաձը»։ Մի հատված.

«Ձեռքերով հյուսված երկու շղթա զուգահեռաբար մխրճվեցին ամբոխի մեջ: Կենդանի շավիղ էր բացվում: Անսպասելի հայտնվեց ինքը` չորս մատների արանքում պահած անբաժան մուշտուկը: Քամուն տրված մազերը կնգուղի նման կախվել էին ծոծրակին, բացելով ճաղատը: Օդը պայթեց ծափերից ու բերանբաց կանչերից: Նա գնում էր ծափողջյունների տարափի տակ կծկված, մուշտուկը ամուր սեղմած բերանին: Մարդիկ ուժգին, իրար էին զարկում ափերը:

Սիրտս ահ ընկավ: Հանկարծ ձեռքները չջարդեին:

-Լև-ոն…, Լև-ոն…,-թնդում էր համազարկը:

Երևի Հիսուսի հայտնվելը Երուսաղեմում էն գինը չուներ, ինչ նրա հայտնությունը Ազատության հրապարակում: Քայլում էր մռայլ ու շտապ, ապավինած ծխախոտի գլանակին: Վա՞խն էր ուղեկիցը, թե՞ հրճվանքը` դժվար է ասել: Նա հավատում էր ինքն իրեն: Նրան հավատում էին նրանք: Նա էր կենդանի աստվածը: Նա` ազատությունը… Ազատությունը ամբոխի մեջ: Ահա նա` մուշտուկը ձեռքին… Նրբագեղ ծխում էր: Հավատը զորավոր էր: Այն մեռելին էլ կյանք կտար: Լևոնը տասը տարվա քաղաքական դիակ էր: Հավատը նրան կյանք էր տվել: Հիմա նա կենդանի կուռք է: Մարդիկ նայում էին մի ուղղությամբ, նրա ուղղությամբ: Նրանք իրենց իղձերի շավիղն էին հարդարում: Միայն թե, գտնվել էր մեկը, որ նրանց հետ չէր:

-Պռովոկատոր ա,- ասում էին,- հատուկ ուղարկված…

-Ինչի՞…,- հետաքրքրվեցի:

-Ասում ա,- ասացին,- ժողովուրդն առանց սերուցք` մածուն ա, առանց սերի…

Յուրաքանչյուրն, ասում ա, պետությունը պիտի փնտրի ավելի շուտ իր մեջ, քան նախագահի… Այլակերպ, ասում ա, մենք ժողովուրդ չենք, ամբոխ ենք…

-Նա էլ իր կարծիքն ունի,- ասի:

-Դե, թող ուրիշ տեղ գնա,- ասացին:

-Ինչի՞ որ…

-Այստեղ գալիս են նրանք` ովքեր կարծիք չունեն,- խորհրդավոր բացատրեցին, ապա մեկը մատը տնկեց դեպի հարթակը,- Ահա մեր կարծիքը…

-Լև-ոն…, Լև-ոն… ,-մոլեգնում էր հրապարակը»:

Ու մի հատված էլ վերջից.

Վիճակը տագնապալի էր: Վերջում պարեց ինքը: Այն նման էր հրեշի անճոռնի գեղգեղանքի: Բայց չգիտես ինչու մարդկանց սրտերին աստծո դյութական թովչանք էր թվում: Հետո ճայթեց  փոթորիկը: Զանգվածը կատաղի գրոհեց: Մոլեգնում էր ամբոխի տոռնադոն:  Փոթորիկը ափ էր նետում փայտի կտորներ, երկաթի ձողեր, կենցաղային իրեր, քարի բեկորներ, դյուրավառ շշեր… Ոստիկանական լեգիոնը վահանները պարզած ճգնում էր այդ ամենի տակ: «Օդին վրա լուսարձակ գնդակներով զինվորներ սկսին կրակիլ,- պատմում էր ֆրանսահայ լրագրող ընկերս` Վահե Տեր-Մինասյանը,- Ան ատեն ցուցարարները սկսին գոռալ, սուլել, ձեռների փայտերը թափահարիլ… Եվ մենք հասկացանք, որ քաքին մեջ ենք…։

Բա որ պատմվածքն էլ Հայլուրով հաղորդեին, Ջավախյանը վաբշե կքաշվեր։ Բայց էլի ընեկեր ու բարեկամ խիստ նվազնում են, Ջավախյանը սրտնեղած պատմում ա.«Վիլոն դեմովս անցնում էր, բարև չտվեց, վզից բռնի, արա, ասում եմ, հազար տարվա ընկերս ես, խի չես բարևում: Ասում ա՝ակցիա եմ անում»։

Իսկ գրողներից մեկն էլ, երբ Ջավախյանը Հյուսիսային պողոտայի մոտից անցնելուց էր եղել, հետևից գոռացել էր՝ քանի արծաթով ծախվեցիր։ Խեղճ Ջավախյան, արդեն 15 տարի բյուջեից մի կոպեկ չի ստացել, առավոտից-իրիկուն վերնիսաժում ու ոսկու շուկայում արծաթի զարդերի առևտուր ա անում, իրա քրտինքով տուն պահում, ձմռան ցրտերին առողջությունը վարի ա տվել, ու մեկ էլ, մարդիկ, որոնց փողը պաշտեոնյա-մաշտոնյա, դեպուտատ-մեպուտատ փողատերերից  ա եղել, Ջավախյանի հետևից ծախված են գոռում։

Ու, իսկապես, մարդ քար պիտի լիներ, որ լևոնական չդառնար։ Չդառնար, որ ի՞նչ, մենակ քֆուր ուտե՞ր։ Իսկ որ դառնում ես, կայֆ, ամբոխին ձուլված, հարմար, անհոգ, պաշտպանված, բոլորն իրար սիրում են։

Ուրեմն արտահայտման ազատություն ունենալու համար մարդ պիտի քար լինի։

tert.am

6 փետրվարի, 2009թ.

Entry filed under: խոհ. Tags: , .

Անտեսված եվրոպական արժեք.Դու երեք տառ, դու հասարակ մի գոյական Գեներալ Մանվել Գրիգորյանի լավ գործերը

2 комментария Add your own

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: