Ապագայի արձանը

19.03.2009 at 00:00 Оставьте комментарий

Բիձեն չի թողնում անցնենք, դեմ էր տվել կոշիկի տուփը մեջը շոկոլադներ։ Սեմուշկա չէ, գրիչ չէ, շոկոլադ, Գրանդ քենդիի բատոնչիկները։ Սիրում եմ Գրանդ քենդիի բատոնչիկները, բայց որ առնեմ՝ խանութից, սիրուն, սուպերմարքեթում ընտրեմ ուզածս՝ շակալադնի բատոնչիկը, մուծեմ, չեկը առնեմ, որ հետո էշ էշ ստուգեմ՝ չեմ շահե՞լ։  Խույ թե կշահես։

Բայց փողոցում փնթի բիձու ձեռից դե արի բատոնչիկ վեկալ։ էն էլ քաղցրի հեչ ախորժակ չկա, էրկու բակալ պիվեն խմած, խինկալները կերած, համով-համով, Թումանյանի խինկալիանոցի խինկալու որակը հելել ա, կա-չկա պովրին փոխել են, ավելի յուղոտ ու համով ա դառել։ Համարյա Միմինոյի խինկալիին հասնում ա։ Մենակ միմինոյինի վատը էն ա, որ էրկու անգամ թանկ ա։ Ափսոս մարդա յոթ հատ զակազ տվինք, չնայած Ջավախյանը հինգ հատ կերավ՝ էս էրկուսը դու կեր։ Ինչ լավ ա, էլի զակազ տալու տեղը էս էրկուսը կուտեմ ու կբավարարվեմ։ Հաշիվը Ջավախյանն ա փակում, ծախսի տակ չգցեմ՝ թազա զակազ տամ, կարամ տամ՝ ես վճարեմ թազի տեղը, բայց էդ էլ դուս կգա Ջավախյանը մասնակի պատիվ ա տվել, ու համ էլ, որ ձեռդ արդեն տանում ես բումաժնիկդ կարող ա էնքան դնես, որ դուս գա կես-կես, ու Ջավախյանի պատիվ տալու գաղափարը փչվի։ Իսկ ես, որ խինկալիանոցի կողով անցնելուց ասի՝ Լևոն խինկալի պատիվ կտա՞ս, ասեց՝ հա, այսինքն ես պատիվ տվող տղերքից եմ, ինչպես կասեր Վերվարածների Ճըպլը, բայց ի տարբերություն Ճըպլի, Ջավախյանը չի ասում՝ անում ա։ Քյասար, Ջավախյանին կանչեն Վերվարածներ խաղալու որպես Ճըպլի հակապատկեր։ Չի գնա, կասի՝ արա ես իմ վերնիսաժը թողեմ էթամ խաղա՞մ։ բա ընտանիքս ով պահի՞։ Հա բայց, որ խաղաս, փող կտան։ ձեն չի հանի, մենակ կասի՝ չէ ես վերնիսաժը թողնող չեմ, կամ որ ասի՝ ես վերնիսաժը թողնող տղերքից չեմ, ավելի սիրուն դուս կգա։ Ու որ մի ամիս առաջ Ջավախյանի հետ Լիպոյի ներկայությամբ վիճում էինք, թե ով ա ավելի շատ հաշիվ փակել, ես ասի՝ դու ե՞րբ ես պատիվ տվել, միշտ ես եմ տալիս, Ջավախյանը ինչ-որ բան ասեց, բայց չպնդեց, պատիվ տվե՞լ ա, կարող ա, բայց չհիշեց։ Ու որ հիմա ասի պատիվ կտա՞ս, առանց երկար բարակ մտածելու ասեց՝ դավայ։ Մատուցողին զակազը տվինք՝ տասնչորս հատ խինկալի, ի՞նչ պիվա ունեք, Կազյոլ ու Կիլիկիա, էրեբունի կոտայք չունե՞ք, չէ, դե լավ՝ էրկու հատ էլ կիլիկիա։ Կազյոլը լավն ա, բայց հո Ջավախյանի թշնամին չեմ, էրկու անգամ թանկ։ Մեկ էլ ուրիշ մատուցող եկավ, ի՞նչ կցանկանաք, էլի ասի՝ տասչորս հատ խինկալի էրկու բակալ Կիլիկիա։ Մեկ էլ էն մի մատուցողը էրկու բակալը բերեց։ Արդեն քաշում էի գլուխս՝զակուսոն սիսեռը, մեկ էլ մյուս մատուցողը՝ ուրեմն դուք արդեն զակազ տվել էի՞ք, հա, բա ես էլ եմ մի բակալը արդեն լցրել։ Ոչինչ, կորած տեղ չի, էդ մեկն էլ բերեք։ Ու ես էրկու բակալ խմեցի, Ջավախյանը չուզեց էդ մի բակալը կիսվենք։

Հիմա խինկալին կերած, պիվեն խմած, դավոլնի, փորներս դեմ արած, դուս ենք գալիս, քայլում Թումանյանով դեպի պրասպեկտ, Հյուսիսային պողոտայի կողքով անցնում, նայում պողոտայի կողմը, վեց անց ա, բայց մի տասը հոգի հազիվ հավքվել են, էս լևոնականները տենո՞ւմ ես ոնց են քչացել։ Քայլում պռասպեկտ, պռասպեկտով Օպերայի աֆիշների մոտով անցնում, մեկ էլ Սերգեյին տեսնում, Կազիրոկի դեմի մայթի ցելաֆոնով ծածկած կաֆեում իրեքով կոֆե խմում, ես մակկոֆե, որ ծխելը հենց թարգում եմ կոֆեն քչացվում ա, մակկոֆե եմ զակազ տալիս։ Ու հետո հելնում ու արդեն իրեքով փորներս տնկած քայլում վերև, խոսում դեսից դենից, մեկ էլ նազլո կոնսի դեմը դեմներս ա դուս գալիս բիձեն ու խոչընդոտում մեր մտավորական ընթացքը։

Ատամները թափած, կապուտ գույնի կեղտոտ կուրտկով, բիձեն յազվա ա՝ առեք էլի, ի՞նչ կլինի պլիտկեքից առեք։ Չես կարա առաջ էթաս, կամ պիտի բրթես, չես բրթում, տո լի հարգում ես, մեծ մարդ ա, դաստիարակությունս թույլ չի տալիս, բա որ բրթե՞ս շոկոլադները թափեն, տոլի զզվում ։ Հետ-հետ ես քաշվում, թեքվում բրթելու գործը թողնում Ջավախյանին։ Բա Եհովայի վկաները հալալ չե՞ն, հարցնում են՝դուք ուզո՞ւմ եք ճշմարտությունը իմանալ, ասում ես՝ ոչ, ժպտում գնում են։ Հետո էլ բողոքում են Եհովայի վկաներից, իսկ բիձով ոչ ոք չի զբաղվում, մի հատ չտեսանք, մեր ազգային գործիչները ասեն՝ Կոնսերվատորիայի դեմի բիձեն չի թողում խինկալին մարդիկ նորմալ մարսեն, մարսողաորսությամբ է զբաղված։

Ջավախյանը չի բրթում, առաջ ա քշում, բիձեն դեմից հետ-հետ գնալով էլի պնդում ա, կամ առնես ազատվես կամ ինչ կարաս անես։ էնկոմ գնա էլի, չենք առնելու,-ձայնը բարձրացնում ա Ջավախյանը։ Բիձու կլրի՞ն ա։ ինչքան ուզում ա գոռա, էլի յազվա՝ առեք էլի, առեք էլի, անատամ բերանով մի հատ էլ ժպտում ա՝ թախծոտ։ Ես արդեն էն ծերից եմ քայլում, բիձեն իրեքիս դեմը չի կարում առնի, մենակ էն ծերից՝ Ջավախյանի։ Ու Ջավախյանը մեզնից մի քայլ հետ ա ընկել։ Արա դե էն կողմ էլի,- ավելի բարձր ա գոռում Ջավախյանը ու ավելի թափով քշում առաջ։ Բիձեն հետ ա ընկնում, դեմից թռնում ա, մենք քայլերս արագացնում ենք, բիձեն մեզ հասնելու համար պիտի վազի, բայց նրա համառությունը կոտրվում է ու թազա կլիենտների կպռճկվում։

-Արա, էս փորձանք ա, չի թողում մարդ իրա համար քայլի,-նեղսրտած բողոքում ա Ջավախյանը։

-Դու տենց ասա, ասա, վաղը մյուս օր արձանը կդնեն նոր կիմանաս,- ասում ա Սերգեյը։

Էրկուսս զարմանում ենք՝ խի՞ պիտի դնեն։

-Կարա Բալայինը չդրի՞ն, սրանից բեթար կպնում էր մարդկանց։ Մեր դպրոցի հայաթն էր քնում, սաղ օրը Արագիլում սրանից-նրանից խնդրում էր, որ մի բաժակ արաղ տային խմի։ Ալկաշ բոմժ։ Որ մարդկանց շատ էր յազվություն անում, մենք էրեխա էինք, քարերով լարում էինք։ Ինչքա՛ն ենք լարել դրան։ Հիմա արձանը դրել են։ Մի օր էլ էս բիձունն են դնելու, կտենաք։

Entry filed under: խոհ. Tags: , .

Armenian Gays Face Long Walk to Freedom Մանգասարյան Ռուբոն չկա

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: