Օկլահոմայի երգչախումբը ու Առաքելականի յալվարը

26.04.2009 at 00:00 Оставьте комментарий

Որ առաքելական եկեղեցին տենց շուխուր չդներ ես հաստատ Օկլահոմայի տղամարդկանց երգչախմբի համերգին գնացողը չէի: Ուրեմն շուխուրը անձամբ ինձ համար դրական էր, որտև ապրիլի 24 օրով, երբ մարդ ընկճվածություն կարա զգա, չգիտես ինչ անես, հեռուստացույց ես միացնում մենակ բազմություն ա ցույց տալիս,ծաղիկները ձեռներին հուշարձան մտնուղ բաղմություն, ստատիկ, «պրոֆիլակտիկ ժամ» պատկերի պես, կամ էլ սևուսպիտակ հայֆիլմի նաֆթալինոտ կինոներ ու միակ ինֆոն, որ հետարքրում ա էն ա` թե ԱՄՆ-ի պրեզիդենտը վերջը ցեղասպանություն բառը կասի՞, թե՞ էլի կգցի: Քյասար հեչ անելու բան չկա, ու մեկ էլ ասում ես, հըլը սպասի, չէթա՞մ  տենամ էդ ինչ ա Օկլահոմայի երգչախումբը, որ տերտրեները տենց իրար են անցել: մերսի, մերսի:

Հասա ֆիլհարմոնիա ժամը հինգի համերգին`դահլիճի նստարանների միջանցքում շարված երգչախումբը հայերեն Եկմալյանի Հայր մերով համերգը սկսեց ու երգի տպավորությունը հետզհետե ինձ իշխում էր, քիչ էր մնում ես էլ հայր մեր ասեի, բայց հետո հիշեցի, որ ոչ մի հեր էլ չկա երկնքում:

270 հոգի բեմում: Երգչախումբը արագ հաշվեցի` մի 150 հոգի կլիներ, մի քիչ ավել մի քիչ պակաս, մի հարյուրն էլ փողային նվագախումբը, իսկ երբ առանց արկեստրովկայի երգ էին երգում, նվագախմբի մուզիկանտներն էլ էին միանում-երգում: Այ քեզ հզոր համերգ`քառաձայն երգչախմբի տպավորությունը ընենց էր տարածվում դահլիճում, որ տեղում ջոկում ես թե խի ա Առաքելական եկեղեցին յալվար ընկել. իրանք իրանց անհասկանալի գրաբարով միջնադարյան երգերով, ծիպը`առաւօտ լուսոյ, ոռով բոմբ էլ գցեն սենց հոգևոր լիցք չեն կարա հաղորդեն:

Բապտիսական, հայերեն` մկրտչական, բողոքական ամենահին եկեղեցիներից մեկը, ստեղծված մոտ 400 տարի առաջ: Բապտիստները մերժում են մանկան մկրտությունը, համարելով որ մարդ պիտի մեծանա, ու ինքը, ինքնուրույն որոշի մկրտվի դառնա քրիստոնյա՞, թե՞ չէ: Էստեղից էլ մկրտչական անունը: Ես լրիվ համաձայն եմ բապտիստների հետ, ծնողներս, որ կնքած չլինեին ես հիմա հաստատ չէի կնքվի: Բայց ո՞վ իմանա, կարող ա էն ջահել վախտս Սովետի ինադու էշ-էշ գնայի կնքվեի, ու հետո փոշմանեի: Ուրեմն ճիշտը 26-30-ից հետո որոշում ընդունելն ա, բապտիսնտերից կարա առանձնանա մի աղանդ, որ մկրտում ա մենակ 26 անցներին: Կամ էլ լինի մի աղանդ, որ մկրտելուց հետո, մարդուն չդզեց, հետ մկրտի, ոնց որ կուսակցությունը, հանգիստ մտնես դուս գաս:

Երգչախումբը հիմնականում հոգևոր երգեր է երգում` «Ով տեր, իմ թշնամիները շատ են» կամ «այս խաչի վրա պայքար է ընթանում մարդու հոգու փրկության ու կորստի  համար» ու նման բաներ:

Իսկ Էրեբունի-Երևանը, որ երգեցին ես ուղղակի հրճվանքի կամ ասեմ` հոգեզմայլանքի մեջ ընկա, առաջին անգամ ջոկեցի, որ սա շատ էլ լավ իմ ճաշակով երգ կարա լինի, ու Չեքիջյանի երգչախմբի պատճառով էր, որ դուրս չէր գալիս: Չեքիջյանինը ընենց պաթետիկ, հրամայական, «Երևան դարձած իմ էրեբունին» էնպես ա աղաղակում, որ էրեբունուն զաստավիտ ա անում դառնա Երևան: Իսկ Օկլահոմայինը` մեղմ, հանգիստ` էնպես ստացվեց, Էրեբունին դարձավ Երևան ու ինչքան լավ եղավ, որ հիմա մենք վայելում ենք այդ փոփոխությունը: Ուզում ես երգը շարունակվի, որ էրեբունին առանց կռիվ դավի Երևան է դարձել: Կիլիկիան էլ երգեցին, որ շատ մեղմ էր էլի:

Ինձնից 2-3 շարք ներքև Անահիտ Բախշյանը էնպես խանդավառ էր ծափ տալիս, որ եթե տերտրեները տեսնեին կարո՞ղ ա «Ժառանգություն» կուսակցությունը նզովեին: Կարինե Խոդիկյանն էլ էր մեծ խանդավառությամբ ծափ տալիս: Կարինե՞, Էս հակաառաքելական համեգների ես գալի՞ս, հարցնում եմ համերգից հետո: Ոչ, ես մշակութային միջոցառման եմ եկել, ասեց Կարինեն, հետո էլ` ես գիտեի լրիվ արգելել են, բայց փաստորեն չէ: Հրաշալի համերգ էր,-ու անուղղակի շեշտեց, որ առաքելականի շուխուրների հետ համաձայն չի: Դե Կարինեն դիվանգետ ա:

Իսկ խի՞ ա խառնվել առաքելականը, մենակ մի բանի համար` ահամբեկվել ա, որ 270 բապտիստ ընենց կերգի, որ մատաղի եկամուտը կկիսվի էն էլ ճգնաժամի վախտ,  քանի որ իրա հոտը ղրդաբով բապտիստ կդառնա: Ես որ հավատացյալ լինեի տեղում բապտիս էի դառել: Ինչ անի-ինչ չանի, ընկել են սայթերը ու գտել որ մի օկլահոմացի բապտիստ, երգչախմբի երգիչ թե ինչ, իրա սայթում գրել ա, թե առաքելական եկեղեցին խոչընդոտում ա ուրիշ կրոնական հոսնաքների գործունեությունը, ու նաև Հայաստանը հակասեմիտական երկիր ա: էն որ Առաքելականը խոչընդոտում ա, իրանք տերտերները ամեն ինչ արին, որ կորած-մոլորած բապտիստի ասածը ճիշտ դուրս գա. Դիլիջանում, Վանաձորում ու Ծիծեռնակաբերդում արգելվեցին համերգները: Երգչախմբի ղեկավարը, որ համ էլ Օկլահոմայի պետական երգչախմբի ղեկավարն ա, դոկտոր Բիլլ Գրինը մամուլի ասուլիսում ասել էր, որ 18 տարի ղեկավարում ա երգչախումբը, բազմաթիվ երկրներում համերգ ա տվել, ու ոչ մի անգամ որևէ երկրում համերգը չեղյալ չի համարվել, չի արգելվել: Առաջին անգամ Հայ առաքելական եկեղեցու ջանքերով երգչախմբի համերգը արգելվում ա:

Բայց էն, որ երկրը հակասեմական ա, իմ կարծիքով, ճիշտ չի: Բայց որ անտեղյակ մեկը մտներ, ասենք, «Հայոց աշխարհի» կամ «Գոլոսի» սայթերը, գտներ հակահրեական տեքստեր ու հետո էլ իմանար, որ սրանք իշխանություններին աջակցող թերթեր են, կարար եզրակացներ, որ երկիրը հակասեմիտական ա, հո չէ՞ր խորանալու, որ էս ուրիշ ձևի երկիր ա, իրա իմացածներից չի, որ ստե իշխանության աջակցող մամուլն ու իշխանությունը կարան տարբեր հայացքներ ունենալ, ինչպես ընդդիմությունը` Կոնգրեսը, որտեղ մեկը ոչ մի թիզ հող տվող չի, ծիպը Սեֆիլյան, մեկն էլ հողերն ու Ղարաբաղը իրար հետ ա ուզում տա, ծիպը` ԼՏՊ: Հակահրեությունը Հայաստանում նայել էստեղ:

Քյասար, օկլահոմացու ասածի մեջ ճիշտ բաներ կան:

Իսկ մեծ առումով, պարզ ա, միշտ էլ կարաս փորփրես, Հայաստան եկող ամեն կազմակերպության մեջ մեկին գտնես, որ մի կարծիք ասած լինի, որ ասենք լիքը հայերի դուրը չգա: Ուրեմն առաքելականին մտահոգողը օկլահոմացի անհատ բապտիսիտ կարծիքը չի, որ տենց լիներ առաջինը պիտի շուխուր դներ Գյուլի գալու դեմ, մարդը չի ընդունում, որ իրա պապերը ցեղասպանություն են արել մեր պապրեին: Կամ էլ վառեր Պուշկինի հատորները, որ գրել ա` Ты раб, ты трус, ты армянин կամ էլ  Неверную деву лобзал армянин: Պատճառը մեկն ա, էլի եմ ասում, հանկարծ հոտը ուրիշ տեղ չփարախավորվի ու եկամուտներից իրանց կտրի: Ու սենց հասան իրանց ուզածին` քաղաքապետարանների մակարդակով համերգների դեմը առան: Ցեղասպանության օրվա շեմին` ցեղասպանության ենթարկված ժողովուրդը, որ զոհն էր թուրքերի անհանդուրժողականության ու այլամերժության, հիմա, արգելում ա ու չի հանդուրժում մի երգչախմբի, նրա համար որ իրա կրոնական ծիսակարգում գառ ու հավ մատաղ անելը չի մտնում:

էս երկրում, երբ շաքարն են մոնոպոլիզացնում, սաղ շուխուր են դնում, որ ազատ մրցակցություն ու լիբերալ տնտեսություն չկա, բայց որ առաքելականը նաղդ հավատը մոնոպոլիզացրել ա շուխուր անող չկա, հակառակը, սաղ քաղաքական ուժերն էլ ընդդիմադիր լինի, թե իշխանության,  նպաստում են, որ մոնոպոլիան ավելի ուժեղանա: Իրանք ե՞ն պատասխան տալու որ մահից հետո ընկած տեղը մարդու դուրը չգա, որտև հետմահու տեղ ընտրելու հնարավորություն չեն թողել, ու մարդն էլ ստիպված առաքելականինն ա վերցրել:

Բայց մինչև ե՞րբ կարա առաքելականը չթողի, որ մարդ ուրիշ ձևի աստծուն հավատա կամ վաբշե չհավատա, հա, ասենք կառավարութան հետ պայմանգիր կնքեց, դառավ մինիստրության նման մի բան, ասենք սահմանդրություն մտցրեց իրա բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, հետո՞, բա որ ինտերնետը զարգացավ, ամեն գեղ` Տաշիրից Ագարակ ամեն կորած գյուղացի կարացավ ինտերնետ մտնի ու Օկլահոմայի տղամարդկանց երգչախմբի գումարած նաև կանանցի կատարումը նայի, ո՞նց ա դեմը առնելու: Չի կարանալու: Ու որ շատ նայեցին շատ բան իմացան, մեկ էլ կպարզեն, որ առաքելականը ճաշակը միջնադարում լռված բիզնես ա, հայ հոգևորականն էլ, ընդամենը տրանսվեստիտի պես կնգա շոր հագնող ա, մենակ թե խեղճ տրանսվեստիտներին կոմայգում քյարթուները տփում են, իսկ հոգևորականին հակառակը, փող մուծվում, որ իրանց թազա եվրոռեմոնտը օրհնի, էրեխին կնքի, պսակ անի, մեռել թաղի, որ մաշնեն մերկասառույցի վրա ֆռա, մտաղը ընդունելի դարձնի:

Entry filed under: խոհ. Tags: , , .

Հիմնադիրն ու ֆաշիզմը 74956337 թե՞ 74949153. ո՞րն է հոգեպես ավելի հանգիստ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: