74956337 թե՞ 74949153. ո՞րն է հոգեպես ավելի հանգիստ

03.05.2009 at 00:00 Оставьте комментарий

Նշխարի պես, որ հանկարծ ոչ մի փշուր չընկնի, կտրոնի ոչ մի մաս չվնասվի, մի թղթի մեջ դնում ու զգույշ փաթեթավորում եմ, որ հանկարծ դաժե ծերից չծալվի: Սենց հերս էր կիրակի օրերը նշխարը եկեղեցուց բերում, զգույշ ծալծլված փաթեթը բացում, որ հանկարծ սուրբ նշխարից մի փշուր չընկնի ու չսրբապղծվի, ու բաժանում մեզ: Ես ուտում էի նշխարը, ու թվում էր, թե լավաշից համով ա: Ոչ ավելին: Կերածս Քրիստոսի մարմինը ոչ մի օգուտ չտվեց, ոչ փող բերեց, ոչ բախտ, ոչ էլ խելքս ավելացրեց: Բայց մի բան սովորացրեց` սրբություններին զգույշ ու նուրբ վերաբերվել: Հիմա նույն, հորիցս ստացած դասերով, զգույշ ծալծլված թղթի մեջ պահում եմ հդմ կտրոնը: Շաբաթներ ծոցագրպանումս ա, ամեն անգամ բացում եմ ու նայում` հո չի՞ ճմռթվել, շահող թիվը չի՞ վնասվել: Չէ, ամեն ինչ կարգին է, ու էլի նույն զգուշությամբ փաթաթում դնում եմ նույն տեղը: Ու կտրոնի նկատմամբ հոգատարությունս ոչ միայն կամ ոչ թե նրանից ա, որ շահած ա, այլ որ Վիոլետի շահածն ա. հանկարծ չվնասե՞մ ու ընկնեմ քաքը, ինչպես հավատացյալը գետին գցելուց Աստծո նշխարը:

Աբովյանից Վիոլետը էկավ տուն մտավ ու` «ո՞ւր ա հդմ-ի շահած թիվը»: Ես ի՞նչ իմանամ, ասում եմ, ինչ-որ թղթի վրա գրել էի, բայց որ կտրոններս չշահեցին, երևի գցել եմ: Ես, որ իմ տրցակն էի ստուգել, բռնցրել էի, որ առաջին իրեք թիվը բռնում ա, ուրախացա, ասի` շահել ա: Տուտժե մորս զանգեցի, մամ, առաջին իրեք թիվը շահող ա՞: Չէ, ասեց, առաջի չորսն ա շահողը: Ափսոս, բայց կտրոնը չգցեցի, նույն տեղը, Փարիզից բերածս մոմակալի տակ դրեցի, էն մոմակալներից ա, որ տակից մոմը վառում ես, վրան սափորիկի մեջ լցածդ բուրումնավետ հեղուկի հոտը, չէ, հոտը չէ, հոտը քաքինին են ասում,  հեղուկի բույրը տաքությունից տնովդ տարածվում ա: Խունկ ծխելու պես սակրալ գործ ա, ու հեչ էլ պատահական չի, որ չշահած կտրոնը պահում եմ բույրամուղ մոմակալի տակ որպես ղսմաթ, որ մյուս խաղարկությանը ամենաքիչը չորս թիվ բռնցնեմ:

Իմ թիվը չբռնեց, ու թուղթը, որի վրա խզբզել էի շահող թիվը, էլ չեմ պահել: «Դե գտի», որտո՞ւց, զանգում եմ մամայիս` մամ հդմ-ի թիվը, հաղթող թիվը կարո՞ղ ա պահել ես: Չէ: Նայում եմ կոմպիս կողքերը, տարբեր թվերով թղթեր, հեռախոսի համարներ, մայլեր, խզբզած տողեր, յանմ որ հիշեմ, հետո օգտագործեմ: Այ սպասի, էս թղթի վրի թվի կողքը անուն չկա, ուրեմն հեռախոսի համար չի, հաստատ հդմ-ի թիվն ա: Մոմակալի տակից հանում եմ չշահածս հդմն ու համեմատում, հա, էս ա, էս իրեք թիվը բռնում ա, ուրեմն էս ա: Վիոլետը ձեռիցս խլում ա ու սկսում ստուգել: Տուր կեսը ես ստուգեմ, չէ, ես կստուգեմ: Ուշադիր նայում ա մեկ հդմ-ին, մեկ թղթին, գլուխը տանում բերում: Բա ե՞ս ինչ անեմ: Ադնակլասնիկ` էս սիրունիկն ո՞վ ա, որ ինձ հյուր ա էկել: Մտնեմ ֆոտոյին 5+ դնե՞մ, որ գրի` սպասիբո, ու հետո դավայ:  «Հես ա, բռնեց», տեղիցս ցնցվեցի, մոռացել էի, որ կողքս մեկը հույս ունի միլիոն շահի: Վիոլետը ուրախացած թռել ա վեր, մինչև կիջներ հատակ, ես Ադնակլասնիկը փակեցի:
Քանի՞ թիվ ա բռնել: Չորսը բռնել ա, հես ա`74956337: Մալադեց, ինչքա՞ն ա շահում: Կարծեմ հինգ հազար: Զանգում եմ մամայիս, մամ, Վիոլետի չորս թիվը բռնել ա, ինչքա՞ն ա շահում: Իսկապե՞ս, ուրախ ասեց մամաս,- հինգ հազար դրամ:

Դու ստացի փողը ու կտաս ինձ,- ու Վիոլետը բուռս դրեց հդմ կտրոնը, և այդ պահից սկսվեց շահումն ստանալու երկար, բայց ավարտվող պրոցեսը: Դաս առաջին, հդմ-ի շահումը ստանալու համար առնվազն իրեք շաբաթ անցնում ա:

Անձնագիրը ձեռս` գնում եմ շինարարների վրայի втб-ն, նախկին խնայբանկը: Մոտենում եմ գործակատարին` հդմ-ն շահել ա: Տվեք նայեմ: Միանգամից հաճախորդների բազմությունը` թոշակ ստացողներ ու կոմունալ ու տարբեր մուծում անող կլիենտներ, նայում են ինձ` հայացքներում` ուրեմն իսկական ա: Գործակատարը համեմատում ա` այո, հինգ հազար շահել եք, կբերեք անձնագրի պատճեն և հդմ կտրոնի երկու երեսի պատճենը:

Գրասենյակում սիրուն պատճեն եմ անում անձնագիրս, հետո հդմ-ն, թվի կողմը մենակ թիվն ա պատճեն անում` Կարմիրով գրվածը` «Պահանջեք կտրոնը և Դուք….»` տողը քսերոքս չի անում, մի հատ էլ փորձեմ, չէ, չարեց, մենակ թիվը: Հանկարծ բանկում չասե՞ն` բա «Պահանջեք կտրոնը» մասը խի չկա: Չէ, անհույս ա, մենակ թիվն ա տպում: Լավ, կտրոնը սիրուն դնում եմ անձնագրիս պատճենի մեջ, էնպես որ հանկարծ ինքը` կտրոնը չծալվի ու դնում գրպանս, որ ազատ ժամանակ լինի գնամ բանկ:

«Ստացար փո՞ղը», ձեռիս զանգում ա Վիոլետը: Չէ հըլը: (դալաժիտ 1-ին) Գնացի բանկ, ասին` անձնագրի ու կտրոնի պատճեններն են պետք, արել եմ արդեն, հենց ժամանակ գտնեմ` կստանամ: Մյուս օրը էլի` ստացա՞ր: (դալաժիտ 2-րդ) չէ, ժամանակ չի էղել, սաղ օրը չլվում եմ: Մյուս օրը` ստացա՞ր, (դալաժիտ 3) չէ, էսօր անպայման կստանամ: Իրիկունը հոգնած գալիս եմ տուն`ձեռիս զանգ`Վիոլետն ա, քունեց թողեց, (դալաժիտ 4) արա, էսօր պիտի գնայի, չեղավ`չէ, չեմ ստացել, առավոտից չլվել եմ, ժամանակ չի եղել: Դե կստանամ էլի: Շուտ ստացի, հանկարծ չուշացնես, ժամկետը անցնի: Չէ, ինչ ես խոսում, ժամկետով չի, հանգիստ, կստանամ էլի: Ինքը Աբովյանում նստած, առավոտ 12-ին հելնում ա, կոֆե-մոֆե, նստում կոմպի դեմ խաղ-մաղ, ես չլվում եմ, իրիկունը դալաժիտ անում: Ասա ստանայիր էլի:

Էլ վարիանտ չկա, էսօր անպայման պիտի ստանամ, թե չէ Վիոլետի գռուզիտի տակ արդեն լխճվում եմ:
Մամուլի շենքի դեմը, անձրևը չռռում ա, գցվեմ մարշրուտնի ու պրասպեկտի    втб-ի դեմ իջնեմ: Էս իմ կտրոնը շահել ա: էլի չորս կողմը շրջվում ա իմ կողմը` հայացքներում` իսկական ա: Գործակատարը թիվը հանում ա, ստուգում ա` անձնագրի ու կտրոնի պատճենը կհանեք: Հարիֆ չկա, որ փողը չտված` էլի ղրկի: Ուրախ-ուրախ ասում եմ` հես ա, ու մեկնում պատճենները: Գործակատարը շուռումուռ ա տալիս պատճենը ու ասում` երկու պատճեն է անհրաժեշտ: Ոնց թե, ինձ չեն ասել երկու, ասել են` պատճեն բեր: Չէ, ուզո՞ւմ եք կարգը ցույց տամ, երկուսն է պահանջվում: Ի՞նչ է նշանակում երկուսը,- գժվում եմ,- մեկո՞վ հնարավոր չի բավարարվեք: Գիտեք, ես մեղավոր չեմ, կարգն է այդպիսին, ես չեմ որոշել այդ կարգը: էլի կտրոնը զգույշ փաթեթավորում եմ պատճենի մեջ: Դրսում հեղեղ, գնամ օֆիս, երկրորդ պատճենը անեմ: Թումանյան Կողբացի խաչմերուկին` հեղեղը քչքչալեն ամբողջ փողոցով հոսում ա, ո՞նց անցնեմ, իջնե՞մ ներքևից, ամբողջ Կողբացին գետի ա վերածվել: Թումանյանո՞վ անցնեմ: Անհնար ա, ավելի մեծ գետ ա հոսում, սենց` Կողբացին Թումանյանի վտակն ա դուս գալիս: Լավ, ինչ անեմ, արագ թռնելով անցնեմ: Առաջին քայլը, վայ քու արա, ոտս մինչև կոճերս ջրի մեջ: Իրեք լոնքից հետո մյուս մայթին եմ, բայց ոտներս բոթասներիս մեջ հո չի ճպճպում: Համ էլ սառում, թաց-թաց: Ի՞նչ անեմ, թազա գուլպա առնե՞մ, որտեղի՞ց, Սթարում տեսել եմ, գուլպա են ծախում, պիտակին` սթար, բայց պիտի հետ գնամ, էլի անցնեմ գետը, չէ, դեպի առաջ: Ճպճպալով առաջ: Ըհը, lacoste-ն, մտնեմ գուլպա առնեմ: Հովանոցը թողեք այստեղ` ցույց ա տալիս գործակատարը մուտքի մոտի հատակը: Այ քեզ շքեղություն, որ հանկարծ թաց զոնտիկը չկաթկթա էլիտար խանութի հատակին: Մի հատ գուլպան ի՞նչ արժի: 8-12 հազար դրամ: Այ քեզի հաջողություն, չէ, 5 հազարանոց շահումը արի էնպես չանեմ, որ վրաս 8 հազար նստի: Գրասենյակում, լավ ա, մարդ չկա: էս ինչ ջուր ա, արա, մզում եմ գուլպաներս, ու ոնց որ թազա արած լվացք լինի, ջուրը մեջից չռռում ա: Լավ, գուլպաներս աթոռին կախի, բա կոշիկներս ինչ անեմ: Թող մնա չորանա, ինչ պիտի անեմ: Բոբիկ կմնամ:
Մի հատ կոֆե խմեմ տաքանամ: Չէ, կոֆեն ոտի թաթերին չի հասնում: Ոտերս սառում են: Ի՞նչ անեմ: Լավ ա, հես ա անձեռոցիկը: Անձեռոցիկները խցկեմ կոշիկիս մեջ ու հագնեմ: Զանգ` ստացա՞ր փողը: Քունեց թողեց: (դալաժիտ 4, թե՞ 5, թե՞ 6) ո՞նց ստանամ, պարզվեց` էրկու պատճեն ա պետք, հիմա ընկել եմ ջրերի մեջ, թրջվել, մնացել եմ ոտաբոբիկ, փռել եմ գուլպաներս, որ չորանան: Վայ, վայ` Վիոլետը անհանգստանում ա, շուտ գնա տուն, թե չէ կհիվանդանաս: Ինչ լավ ա, մտածում ա իմ մասին: Չէ: Չեմ կարա, մարդ պիտի տենամ: Ինչ մարդ, գնա տուն: Հա, լավ, կգնամ: Ցրում եմ: Որ ասեի` պիտի գնամ շահած փողը ստանամ, կասե՞ր` գնա տուն: Դժվար, դժվար:

Բայց անձեռոցիկներով պարտիանկես շատ չի օգնում, ոտերս էլի սառը-սառն են: Գուլպաները հագնեմ, թքած թե թաց են: Լավ ա, ոտներս մի քիչ տաքացան:

Կարևորը երկրորդ պատճենը հանեցի, մնաց փողը ստանամ:

Մյուս օրը իրիկունը` ստացա՞ր, զանգում ա Վիոլետը: (դալաժիտ 10՞՞՞՞) Սպանիր էլի, արի վերցրա դու ստացի: Ինչ կլինի, ասի` կստանամ: Մի շաբաթ ա ծակ չի լինում, որ բանկ մտնեմ: Վիոլետին ինչ կա, լիքը ծակ ա գտնում օրվա մեջ զանգի: Օրը մի ամբողջ ծակ: Արա, դե մի հինգ հազար չտա՞մ, ասեմ` ստացել եմ, պրծնեմ:

Էրկուշաբթի առավոտ, գնամ Շինարարների втб-ն, ստանամ պրծնեմ: Թարսի պես էլի անձրև ա գալիս: Կարո՞ղ ա էլի մի թուղթ ուզեն: Չէ վարիանտ չկա, էս անգամ հաստատ կստանամ: Էս կտրոնը շահել ա` ու բազմությունը աջ ու ձախից շրջվում ա իմ կողմը, դիմացս հերթը առանց վիճելու թողնում ա, որ առանց հերթի կտրոնը տամ: Բոլորը ուշադիր նայում են, թե ինչպես եմ ստանալու: Գործակատարը էլի հանեց թիվը ստուգեց` ուրեմն կգնաք անձնագրի…: Հանել եմ քսերոքսը,-  բառը թողի բերանի մեջ ու տվի պատճենը: Շուռումուռ ա տալի: Էս մի էջն եք արել, մյուս էջն էլ ա պետք: Ի՞նչ մյուս էջ, ջղայնությունդ զսպի: Որտեղ հասցեն ա, հասցեի էջն էլ պիտի անեք: Ու հետ ա պարզել կտրոնը: Արդեն գժվա, ինչ մյուս էջ, դուք ինձ պատճեն եք ասել, բերել եմ, չեք ասել էրկու էջն էլ արեք: Ով ա տեսել պասպորտի մենակ մի էջը պատճեն անեն:  էտի ամեն մարդ էլ գիտի: Ինչ գիտի ամեն մարդ, ես չգիտեմ, գժվել եմ, մարդավարի բան ասեք, որ իմանամ` ինչ բերեմ, ամեն անգամ մի բան պակաս ա դուս գալիս: Էն անգամ ասեիք, չէր լինի՞: Դուք ինձ ե՞ք դիմել: Չեմ հիշում, դե արի հիշի, սաղ իրար նման: Ես միշտ էլ ասում եմ, որ էրկու էջն ա պետք: Այ ընկեր, որ անձնագրի պատճեն են ասում, հասկանում են երկու էջը, կողքից խառնվում ա մյուս գործակատարը: Այ քեզ բան, հո սաղ կնանիքի հետ չե՞ս վիճելու: Կենտրոնի բանկերինը լավ ա, սիրուն աղջկերք են, սովորել են կլիենտին ժպտալ, ստե սովետից մնացած նամռոտ կնանիք: Դուրսը անձրևը չռում ա, զոնտիկ չկա: Թաց թաց: Դե մինչև մարշրուտնին շորերս քամելու կդառնա: Բան չկա, կհասնեմ գրասենյակ, կքամեմ: Մարշրուտնու մեջ զանգ` ստացա՞ր փողը: Վայ մամա ջան, էս ինչ փորձանք էկավ գլխիս, չճղե՞մ գցեմ մերաքուն կտրոնը:

Հնարավոր չի՞ տալ վես սպիսօկ, պաժալստը` անձնագրի պատճենը` լավ, բայց ցանկում կարա լինի` տեղեկանք աշխատավայրից, 2 լուսանկար` 3-ը 4-ի վրա, երեխաների ու մյուս հարազատների (կին, ծնողներ, եղբայր, քույր) ծննդականների ու անձնագրերի պատճենները, ամուսնության վկայական, անշարժ գույքի փաստաթղթերի վկայականների պատճեններ, դիպլոմի պատճեն, աղի հանքի հոգեբուժարանից  1-ին ձև, թե 3-րդ, ոբշմ: Կտրոնը տված խանութի ներկայացուցչի գրավոր վկայությունը, որ սույն անձն է իրական շահողը: Է՞լ, հա, մատնահետք: Բարդ չի, այրոպորտի մատնահետքի սարքից դնեն բանկի ակուշկի կողքը:

Էլ ի՞նչ կլինի ցանկում: Խնդրեմ, օգնեք, ամբողջ ցանկը կազմենք, էս պետության փոխարեն ամեն ինչ մենք պիտի անենք: Ժողովրդի մասին հեչ չեն մտածում:

Ապրիլի 29, երկուս անց կես, ըհը, ոնց որ անելու բան չունեմ: Սիրուն, էրկու էջն էլ քսերոքս եմ անում, էրկու անգամ, էրկու հատ էլ կտրոնը` նավսյակի, հանկարծ ասեն` կտրոնն էլ ա պետք էրկու օրինակից, էս անգամ գնամ շրջանայինի втб-ն, համ մոտիկ, ավելի մոտիկ ա, համ էլ կմտնեմ հանրային, կնվիրեմ մեր անթոլոգիան:

Դեմս իրեք հոգի, սպասում եմ, մեկ էլ զանգ: Էլի Վիոլետն ա՞՞՞: Չէ, էս անգամ Գուգոն ա, հա, Գուգո ջան, կներես, 15 րոպեից ըդտե եմ: Պայմանավորվել էի իրեքին, սոտվիիս վրա` իրեք անց տասը, չհասցրի կես ժամում: Արդեն քսան րոպե կանգնել եմ: Վերջապես, հերթս հասավ: Սկզբում փաթեթը բացում եմ, նրբորեն հանում կտրոնը, բան չի էղել, մենակ ոնց որ մի քիչ բարակել ա: Կտրոնը ու չորս պատճենները տալիս գործակատարին: Սրանք պետք չեն, ասում ա գործակատարը ու անձնագրի մի պատճենը պահում ու մնացածը` անձնագրի երկրորդ պատճենը ու կտրոնի երկու պատճեններն էլ հետ տալիս: Ոնց թե, բա ինձ ասել են անձնագրի երկու պատճեն ա պետք ու կտրոնինը: Չէ, սխալ են ասել,- ժպտում ա գործակատարը: Կտրոնինն էլ պետք չի՞: Չէ, ու ավելի լայն ա ժպտում: Էսպես ժպտացողի մոտ գայի, կարող ա վաբշե պատճեն չուզեր: Այ հիմա հանգիստ շունչ քաշեցի: Բայց ամեն ինչ դեռ չի պրծել, դիմացս հայտնվեց ինչ-որ թուղթ` վրան տպագրված` դիմում, չէ, դեռ երկար ճանապարհ ունեմ անցնելու: Սա ինչ ա: Լրացրեք խնդրեմ:

Դիմում, տակը տպագիր իրեք տող արանքը կետեր` անուն-ազգանունի տեղն ա: Դիմումը խի՞: Կարող ա մեկը շահի ու չուզի՞ ստանա, իսկ ով ուզի դիմում գրի՞: Չէ, արագ, մտածելը վտանգավոր ա, հանկարծ դիմումի բլանկը ձեռիցս առան ու ղրկին ուրիշ թուղթ բերելու: Ավելի լավ ա շուտ-շուտ լրացնեմ. Անուն ազգանուն` Վահանչերազ Իշխանյան: Գրիչը ձեռիս` մեկ էլ զանգ: Ստացա՞ր փողը, (վերջին դալաժիտ, վերջի՞ն)` ստանում եմ, մի քիչ ուշ զանգի:  Անձնագրի սերիա, համար, ում կողմից է տրված, երբ է տրված, խաղարկության` օր ամիս տարի` ապրիլի 3-ի, 2009թ. ստորագրություն:

Ստացեք, խնդրեմ, հեսա կտա փողը: Բայց չէ, գործավարուհին էլի մի ուրիշ թուղթ ա դեմ տալիս` այ ըստեղ ստորագրեք: Ստորագրություն: Հիմա ըստեղ: Ստորագրություն: Թուղթը ճղում ա, էրկու մասի բաժանում, մեկը տալիս ինձ` կասսայից ստացեք: Կասսայում հերթ, իրեք հոգին անցնում ա, թուղթը տալիս եմ ու, արդեն վերջ, թե է՞լի կարող ա հետ կանչեն: Կամ մի մենթ մտնի` քաղաքացի, ձեր կտրոնը կեղծված է: Կասիրշան հաշվում ա, մեկ, երկու, երեք, չորս, հինգ, հինգ հատ հազարանոց: Մերսի: Սպասեք: Խի՞ սպասեմ: Շահումը հինգ հազար հիսուն դրամ է: Շունչ եմ քաշում ու վերցնում հիսունանոց մետաղադրամ: Ժամը` իրեք անց քառասուն` լավ ուշացա, կես ժամից ավել:

Բայց որ նայում ես, վատ չի, իրեք պապիտկայից ստանում ես շահումը: Որ մի քիչ էլ խստացնեն, տենաս տասը պապիտկից ա, հենց առաջին պապիտկին բանկի աշխատողին 2 հազար դրամը կթողես, իրեքով դուս կգաս:

Entry filed under: պատմվածք. Tags: , , , .

Օկլահոմայի երգչախումբը ու Առաքելականի յալվարը հոգևորականներին ու մարմնավաճառներին հարկային դաշտ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: