հոգևորականներին ու մարմնավաճառներին հարկային դաշտ

22.05.2009 at 00:00 8 комментариев

Առաքելական եկեղեցու Երևանի հոգևորականները ամիսը հինգ հազար դոլարի չափ փող են վաստակում, որից ոչ մի կոպեկ հարկ չի մուծվում: Իսկ, ասենք, ես, եթե ամիսը մի 500 դոլարի չափ աշխատեմ, հարկ կմուծեմ դրա մոտ 25 տոկոսը, 100-120 դոլարի չափ: Ինչի՞, ինչ անարդարություն, ինչի՞ հոգևորականը, որ ինձնից 10-15 անգամ շատ եկամուտ ունի, հարկ չմուծի, իսկ ես մուծեմ:


Նույնն էլ պուտանկեքը, պուտանկա կա` ամիսը մինչև յոթ-ութ հազար դոլար փող ա աշխատում ու ոչ մի կոպեկ հարկ: Ինչ անարդարություն, ինչի՞, ասենք, մի ծրագրավորող առավոտից-իրիկուն աչք քոռացնելով աշխատած էրկու հազար դոլարի մոտ 30 տոկոսը հարկ մուծի, իսկ պուտանկեն` ոչ մի կոպեկ: Ի՞նչ կլինի, թող մարմնավաճառությունը օրինականացնեն ու մտցնեն հարկային դաշտ:

Գուցե ինչ-որ մեկն առարկի, որ եթե պոռնկությունը օրինականացվի, պուտանկեքը կշատանան, օրինական բիզնես լինի, էլ ոչ ոք չի վախենա, որ օրենք է խախտում: Վիճելի հարց է, եթե շատանան էլ` մի երեք-չորս տոկոսով: Ի վերջո կարելի է մեխանիզմներ մշակել որ չշատանան, ակցիզ մտցնել, հարկերը բարձրացնել, սանէպիդկայանի ստուգումները խստացնել: Համ էլ, ասենք շատացան, ի՞նչ, ճգնաժամի ժամանակ աշխատատեղեր են: Իսկ հոգևորականները արդեն իսկ օրինական դաշտում են գործում, բայց աշխատած փողը մնում ա ստվերային:

Եթե էս երկու մասնագիտությունները մտնեն հարկային դաշտ, վստահ եմ, մեր բյուջեն մի 5 տոկոսով կավելանա, իսկ հիմա, մանավանդ ճգնաժամի ժամանակ, հարկերի մուտքն ավելացնելը շատ անհրաժեշտ է:

Ոչ մի կուսակացություն չունի նման ծրագիր` օրինականացնել մարմնավաճառությունը և մարմնավաճառությունն ու հոգևոր ծառայությունը մտցնել հարկային դաշտ: Մենակ էդ կետի համար ձենս կտայի էդ կուսակցությանը: Սակայն, ցավոք, քաղաքական գործիչներին միայն իշխանությունն է հետաքրքրում, ու ոչ մեկը քաղաքական կամք չունի, որ նման ծրագրեր ներկայացնի:

Իսկ կարար, չէ՞, լիներ ծրագիր: Նույնիսկ ստիպեր, որ եկեղեցին ու պուտանկեքը սակագները սահմանեին ու ծառայության դիմաց ՀԴՄ կտրոն տային: Քահանան գնում է թաղումի ու` սև դիպլոմատի մեջ խաչի, ավետարանի կողքը, անպայման, հաշվիչ դրամարկղը:

Պուտանկան էլ` սումկի մեջ սիգարետ, պրեզերվատիվ, պամադա ու հաշվիչ դրամարկղը: Գնե՞րը, հարցնում է կլիենտը, պուտանկան ներկայանցում է անհատ ձեռներեցի պեչատով փաստաթուղթը` օրալ սեքս` 25 հազար դրամ, անալ սեքս` 40 հազար դրամ, կլասիկա` 30 հազար դրամ և այլն, ակտը արվեց, չկ-չկ` կտրոնը տալիս ա: Քահանան էլ` կնունք` 30 հազար դրամ և այլն: Քահանայից քահանա կարան գները տարբերություն տան, լավ կնունք անողը կարա 100 հազար դրամ լինի: Թե՞ եկեղեցին բոլորի համար նույն սակագները կհաստատի: Եթե քահանան իսկապես հավատացյալ ա, ուրեմն նրա տված կտրոնը պիտի որ շահի: Նաև պարզ կդառնա` պուտանկե՞ն ա ավելի խեր բերում, թե՞ քահանան, ո՞ւմ տված կտրոններն են ավելի հաճախ շահում: Որ պարզվի` պուտանկեքինը, մարդիկ կնունքի տեղ բոզի կգնան ու հիմա էլ տերտերները, Եհովայի վկաներին թողած, կսկսեն պայքարել պուտանկեքի դեմ, ու պայքարը արդեն կարան ոչ թե ազգայինով տանեն, այլ հենց իրենց իրական մասնագիտությամբ` Ավետարանով: Բայց դժվար, որովհետև պուտնակեն էլ հո Եհովայի վկա չի՞, Եհովայի վկաներին վերացնեն, հոգևորականները օգուտից բացի ոչ մի վնաս չեն ստանա, որ մարդիկ Եհովայի վկա կամ հիսունական չդառնան, պիտի ուրեմն կնունք ու թաղում եկեղեցով անեն ու հոգևորականներին մուծվեն, հոգևորականների եկամուտները լավ կաճեն: Բայց որ պուտանկեքին վերացրին, առաջին տուժողներից մեկը հոգևորականներն են լինելու: Մի կուսակրոն քահանա, որ սիրում էր թաղում-մաղումից ու մնացած դժվար գործերն անելուց հետո կանանց գրկում հանգիստն անցկացնել, ինձ բացատրում էր, որ ինքը ոչ մի հակաավետարանական բան էլ չի անում, Ավետարանում գրված է` մի շնացիր, որ նշանակում է` շների հետ մի կենակցիր, իսկ ինքը շների հետ չի լինում, ու, փաստորեն, կատարում է Աստծո պատվիրանը: Շատ պարզ է ու անառարկելի, մարդը գրվածին է հետևում: Ուրեմն քահանան, բա կպայքարի՞, որ վերացնեն մարմնավաճառությունը, թեկուզ իրա եկամուտները նվազեն, չի պայքարի, էլ որտե՞ղ չարչարված մարմինը պիտի հանգստացնի:

Ուրեմն քահանաներն ու պուտանկաները կոմպրոմիսը կգտնեն, մնում է հարկային պարտավորությունները բարեխղճորեն կատարեն. կնքե՞ց, էրեխի էրեսին մեռոնը քսե՞ց, փողը առա՞վ, ՀԴՄ կտրոնը դավայ, : Չտվե՞ց, ըհը, մեկ էլ մի օր կպարզվի հարկայինի տեսուչը ստուգումների համար իրա էրեխին եկեղեցուց-եկեղեցի կնքում ա, որ ստուգի, թե ով ա ՀԴՄ կտրոն տալիս: Ու, ըհը, բռնեց, Տեր այսինչը կտրոնը չի տալիս, ու հարկայինը տասը օրով կնունք, թաղում անելուց կզրկի, եկեղեցու դուռն էլ տասը օրով կկնքի: Բայց հոպ, եթե եկեղեցու դուռն ա կնքում, ուրեմն տերտերը չեղավ անհատ ձեռներեց, այլ լինում է, ասենք, Սուրբ Սարգիս ՍՊԸ-ի ծառայող: Ինչպես, ասենք, վարսավիրանոցի վարսավիրն է, այնպես էլ տերտերանոցի, չէ տերտերը:

Ուրեմն, եկեղեցին պիտի գրանցվի ՍՊԸ կամ փակ բաժնետիրական կազմակերպություն, անպայման փակ, թե չէ, եթե բաց էղավ, աղանդները սաղ բաժնետոմսերը կառնեն: Բայց ինչո՞ւ հնարավորություն չտալ, որ մարդ տերտերի լիցենզիա հանի ու անհատ ձեռներեց դառնա, ինչպես վարսավիրը կհանի: Թե՞ եկեղեցին չի թողի: Էստեղ էլ պրոբլեմ կառաջանա, եկեղեցին կասի` հոգևոր ծառայություն մատուցելը իմ մենաշնորհն ա, լիցենզիան էլ մենակ ես կարամ տամ` քահանա օծելով, ու պետությունը իրավուք չունի քիթը խոթել եկեղեցու գործերի մեջ: Պուտանկաների գործը հեշտ է, ոչ մի հյուրանոց կամ սաունա չի կարա ասի` պուտանկա օծելը իմ մենաշնորհն է: Ով կուզի աշխատել, լիցենզիա, արտոնագիր կհանի ու կգործի որպես անհատ ձեռներեց , ով կուզի` կանցնի աշխատանքի սաունայում կամ հյուրանոցում կամ էլ նորաբաց մարմնավաճառային հոթելներում: Հարկայինի տեսուչն էլ կայցելի ու ծառայությունից կօգտվի, իհարկե եթե պիտի շատ պուտանկեքի ստուգի, ասենք, մի գիշերում մի քսանի, ուրեմն պիտի օգտվի էնպիսի ծառայությունից, որ էրեկցիայի անհրաժեշտություն չլինի, ու ՀԴՄ կտրոն չտվողին տասը օրով կզրկի գործունեությունից: Իսկ տղամարդ պուտանկեքին կստուգեն կին տեսուչները, գեյերին` գեյ, լեսբուհիներին` լեսբի: Բայց Հարկային ծառայությունը կարող է աշխատանքի ընդունել բիսեքսուալներ, որ ամեն տիպի մարմնավաճառության համար առանձին աշխաող չպահի:

Մի խոսքով, լիցենզիայի հարցը կարելի է այս փուլում փակել, էս պահին երկրորդական է, կարևորը հոգևոր ու սեռական ծառայությունները հարկային դաշտ մտցնելն է: Պիտի որ իսկական հավատացյալ հոգևորականը համաձայն լինի, իրանց տեր Հիսուս Քրիստոսն ա ասել Կեսարինը կեսարին, Աստծունը Աստծուն: Բայց կարող ա էն ամենահավատացյալը ասի, չէ, չեղավ, ես Ավետարանի տառին հետևող եմ, գրած ա Կեսարինը կեսարին, իսկ Կեսարը չկա, էրկու հազար տարի առաջ մեռել ա, որ չկա ո՞ւմ տամ: Ու կարա քաքմեջ անի հարկային նոր բարեփոխումների ծրագիրը: Էդ հըլը հեչ, կարա մեր հավատացյալ ժողովրդին քարոզի որ հարկ չտա, ուր եք հարկ տալիս քույրեր ու եղբայրներ, էս ժյուլիկների՞ն, Կեսարը վաղուց մեռել ա, իսկ սրանք ձեզ ֆռցնում են, թե յանմ իրանք են Կեսարը ու ձեզնից հարկ են հավաքում:

Entry filed under: խոհ. Tags: , , , , .

74956337 թե՞ 74949153. ո՞րն է հոգեպես ավելի հանգիստ զանգելու բան չգտավ, հեռախոսս զանգեց. տռռռռռռռ

8 комментариев Add your own

  • 1. ARARAT  |  28.07.2010 в 21:05

    Հարգեցի ձեզ Վահան Իշխանյան (մի առիթով մենք հանդիպել ենք…): Վստահաբար տրամաբանական տողեր եք գրել: Ապրեք: Շատ էի լսել ձեր այս պոստի մասին, բայց առաջին անգամ եմ կարդում: Կեցցեք!

    Ինչ են է իրենց դրել հավատացյալի տեղ — իհարկե բոլորին չի վերաբերում…

    Բայց, հավատացեք պուտանկեք կան, որ լիքը հոգեւորական աստիճան ունեցողներից բարոյական են…

    Աստվածաշնչի էն պատմությունը հիշեցի, որ շնության մեջ բռնված կնոջը քարկոծում են…

    Нравится

    Ответить
    • 2. Վահան Իշխանյան  |  29.07.2010 в 09:26

      Հարգելի Արարատ,
      ինձ մի հոգի էլ կշտամբեց, թե ինչու ես պուտանկեքին վիրավորում համեմատելով հոգևորականների հետ: Ես չեմ ասում թե նրանցից ով է ավելի բարոյական, ուղղակի գրել եմ որ երկու խմբերին էլ հարկային դաշտ բերեն:

      Нравится

      Ответить
  • 3. ARARAT  |  29.07.2010 в 11:02

    Լրիվ համաձայն եմ ձեզ հետ:

    Нравится

    Ответить
  • […] Քահանա Եսայի Արթենյանը վատ տեղ չի աշխատում, հսկա Բանգլադեշում` երևի մի հարյուր հազար բնակչություն ու մի եկեղեցի` Սուրբ երրորդություն, ամիսը ինչքա՞ն մոմ կծախվի, քանի՞ կնունք, պսակ ու թաղում կլինի, քանի՞ մատաղ անող կլինի ու քանի՞սը տունը օրհնել կտա: Քյասար, մի հոգևորականը ամիսը ինչքա՞ն փող կառնի: Չես իմանա, ամբողջ շրջանառությունը ստվերային ա, հաշվարկը մենակ հոգևորականները գիտեն: Կենտրոնում հոգևորական կա, որ ամիսը հինգ հազար դոլար աշխատում ա: Ինչքան էլ ասեցինք, որ եկեղեցին հարկային դաշտ մտցվի, որ եկեղեցական ծառայությունները հարկվեն, բյուջե փող մտնի, լսող չեղավ(տես այստեղ): […]

    Нравится

    Ответить
  • 5. Lilit  |  28.05.2011 в 16:49

    Կյանքումս լսած ամենասարսափելի համեմատությունը: Չեք ամաչում ձեր գրածի համար: Բան ու գործներդ թողել, Հոգևորականներին եք վարկաբեկում: Ձեզ ինչ, թե Հոգևորականները ինչքան են ստանւմ, հո քո գրպանից չեն գողանում: մի անգամից երկւ պատվիրան խախտեցիք` ուրիշի ունեցվածքի վրա աչք մի’ դիր:Աստվածաշնչում ասված է, մի’ դատիր, որ չդատվես, ինչ դատաստանով դատես, նույն դատաստանով էլ դու կդատվես: Թողեք Աստված դատի: համոզված եղեք, որ մի շատ գեղեցիկ օր դուք էլ էս դատստանով դատվելու եք: Ամոթ ձեզ հազար անգամ……

    Нравится

    Ответить
  • 6. Arevik  |  28.05.2011 в 18:07

    Ես ցավում եմ որ ձեզ պես հայորդին ապրում է այս քաղաքում, որը կարող է համեմատել անբարոյականությունն ու հոգևոր ծառայությունը: Կարծում եմ ինչ որ բան գրելուց առաջ պետք է դաշտը ուսումնասիրել նոր ելույթ ունենալ…

    Нравится

    Ответить
  • 7. Anna  |  28.05.2011 в 23:05

    u ova dzez baroyakan iravunq tvel nman artahaytutyunner anel mer Hay Araqelakan Ekeghecu u Nra spasavori masin, yes mtatsum em duq inch dastirakutyun uneq, vor nman baner eq dzez tuyl talis, gone dzer barerin heteveiq……..hargenq en pasty vor nranq Dzer HAY Araqelakan Ekeghecu spasavor en u mi moraceq vor nranq el dzer nman sharqayin mahakanacu en sxalakan, bayc hamematel nran marminavachari het, duq voch cayrahegh eq ayl lkti, birt u chuneq voch mi arjehamakarg chem zarmana vor tntesaget el lineq, nyutakan arjeqnery inch karogh en dardznel Mardun, mardun vor tagn u psakn er ararchagorcutyan, Mardun, vorin Astvac aynqan sirecm vor nra prkutyan hamar ashxarh ugharkec Ir Miacin vordun, ev mi past evs dzez hamar ekeghecin da arajin hertin yes em duq eq menq bolors……ekeq menq anenq mery ekeghecu hamar heto qnnarkenq hogevorakanin…….xorapes hiastapvac em

    Нравится

    Ответить
  • 8. areN  |  01.06.2011 в 08:27

    Corinthians 14:34-35
    «Let your women keep silence in the churches: for it is not permitted unto them to speak; but they are commanded to be under obedience as also saith the law. And if they will learn any thing, let them ask their husbands at home: for it is a shame for women to speak in the church.»

    Нравится

    Ответить

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: