զանգելու բան չգտավ, հեռախոսս զանգեց. տռռռռռռռ

18.06.2009 at 00:00 Оставьте комментарий

Տռռռռռ, տռռռռ, տռռռ: հերիք ա: հեռախոսը երբ պետք ա նստում ա, երբ պետք չի, չի նստում, թո քնեմ էլի: տռռռ, տռռռ, տռռռ: տա՞նն եմ: հա էլի: գոնե մի լավ բան էղել ա: ո՞ւր ա հեռախոսը: ձենը կտրեց, քնեմ, լավ քնեմ, քնեմ չհիշեմ, սպասի, վերջի տոչկեն որտե էր՞, որտե վերջին բաժակը խմեցի՞: տռռռ, տռռռ, տռռռ:

քունեց թողեց: ուր ա, ուր ա հեռախոսը, տռռռ, տռռռ, տռռռ: շալվարս, ջեբերը չկա: տռռռ, տռռռ, տռռռ: սեղանին չկա: տռռռ, տռռռ, տռռռ: ժիլետիս ջեբն ա՞: տռռռ, տռռռ, տռռռ: ներքևի ջեբերը չկա, վերևի ջեբերը չկա: տռռռ, տռռռ, տռռռ: չկա չկա հո չեմ կորցրել, կորցրած լինեի զանգը ոնց էի լսելու, ուրեմն չեմ կորցրել: տռռռ, տռռռ, տռռռ: կարող ա բումաժնիկս եմ կորցրել: չկա, բումաժնիկը զանգ չի տալի՞ս: տռռռ, տռռռ, տռռռ, դե ծծցրիր էլի: տռռռռ, տռռռ, տռռռ: կորցրել եմ հաստատ, թե չէ էսքան ցածր չէր լինի ձենը, կորցրել եմ հեռուու հեռավոր տեղ զանգը տալիս ա: տռռռ, տռռռ, տռռռ, չէ, չէ, հաստատ տան մեջ ա: տռռռ, տռռռ, տռռռ: զուգարա՞ն: հա էլի, ունիտազի կողքը խի եմ դրել: տռռռ, տռռռ, տռռռ: ալո: վահա՞ն: լևոնը էս առավոտ քշերով խի ա զանգել: հա, լսի էսօրվա համարս առե՞լ ես: չէ: առ` անկախ շաբաթաթրթ, մեջը քո մասին կա: ի՞նչ ես գրել: առ կտենաս: լավ ա, գնամ քնեմ, էլ չի զանգի: բայց չի լինում քնել: 4-ն էր, թե՞ 5-ը որ տուն հասա: ռոք երաժիշտ կար, որ կենացը խմեցի ասեց զզվում եմ երկրպագուներից: ո՞վ էր, համերգ ուներ, ասի հաջողություն մաղթեմ: կներես ասի, որ հաջողություն եմ մաղթում, ես էլ ասի համերգիդ կգայի, հիմա ինչ արած, չեմ գա: կներսս էնքան ազդեց որ էրկու ժամ բացատրում էր թե ինչ լավ համերգ են տալու ու ես էն քիչ արժանիներից եմ, որ արժի լինեմ համերգին: երկրպագուի կլասս բարձրացրեց: թե չէ մի քիչ շուտ տուն կհասնեի: բայց հասնես-չհասնես քաք ես դառել, պախմելիա, դզվել ա պետք: տռռռ, տռռռ, տռռռ: էս ով ա, հիմա ով ա: ձեռս երկարում եմ, ուր ա հեռախոսս, կարո՞ղ ա կորցրել եմ: սպասի ման գամ: եթե կորցրել եմ բա որտեից ա ձենը գալիս: տռռռ, տռռռ, տռռռ: հես ա, հատակին ա: ալո: վահա՞ն: հա: էլի լևոնն ա: արա, թերթդ առա կարդում եմ իմ մասին բան չկա: լավ կարդա, էսքան շուտ կարդացի՞ր սաղ: արա ծերից ծեր կարդացի, չեմ գտել, որտե՞ ա իմ մասին: գորոսկոպը կարդացե՞լ ես: չէ: գորոսկոպում ա: էղավ: էս ինչ շուտ 16 էջը կարդաց, հաստատ գլխառադ ա արել: իսկ ռոքերից առա՞ջ: մեկը քրֆում էր անգլերեն: ինչ ա ասում: ասում ա էս յանկիները ուր գնում են իրանց ցու ց են տալիս, պահել չգիտեն, իրանց թվում ա թե սաղ աշխարհը իրանցն ա: ո՞ւր ա յանկի: կողքի սեղանին էրկու ջահել խնդում-մնդում են, թե ինչ վատ բան են անում, չեմ ջոկում: հարցրու ինքը որտեից ա: շոտլանդիա: այ քեզ բան, տարբերությունը ո՞րն ա, յանկի թե շոտլանդիա: իրանք գիտեն: երևի, ասա այ ախպեր մի թթվի, կյանքը մեկ ա, յանկիները չեն փչացնում, սաղս էլ մի պրոբելմ ունենք, ու մեզնից լավ ապրողների վրա ենք գցում:  շոտլանդացին իրանը պնդում ա, արա ինչ էլ ասես, մեկ ա սաղդ մի լեզվով եք խոսում որ ես չեմ հասկանում, հենց սկսեմ հասկանալ յանկու ու շոտլանդացու տարբերությունը կջոկեմ: բայց էս կյանքում հաստատ չի լինի: թողենք մյուս կայնքին: ստեից հետո մյուս բարը մտանք: թե՞ ճամփին ինչ որ տեղ պատի տակ շռեցի: կողքից անցնողին չնկատեցի` էս ի՞նչ ես անում: աղջկա հետ ա, կներես ախպեր որ շռում եմ: լավ ա էլ չշարունակեց, թե չէ որ խփեր հեռախոսս փողոցի վրա էր զանգելու ու լևոնին չէի կարա բացատրեի որ թերթս իրան ա նվիրված: սաղ, հեչ գոնե մի ժամ, մի ժամ քնեմ: տռռռ, տռռռ, տռռռ: հա: արա գարասկոպը կարդացի էնտեղ էլ իմ մասին չկար: լավ չես կարդում թերթը: ո՞ր ամսին ես ծնվել: հունիսին: գարասկոպում հունսիսի տակ չկայի՞ր: չէ: ուրեմն ուրիշ տեղ ա, ես հիմա չեմ հիշում որտե էր բայց հաստատ կա: հեռուստատեսության ծրագիրը կարդացել ե՞ս: չէ: բա որ չես կարդացել, ոնց ես ասում չեմ գտնում, թերթի կեսը շաբաթվա ծրագիրն ա: լավ: մինչև ծրագիրը կարդա գոնե մի կես ժամ քնեմ:

Entry filed under: պատմվածք. Tags: .

հոգևորականներին ու մարմնավաճառներին հարկային դաշտ քար

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: