քար

29.06.2009 at 00:00 Оставьте комментарий

չորրորդ շիշ պիվից հետո մեկ էլ մանդրից սկսեց ցավը, փորս բռնելով ու հենց մեջքս գրկեց, ասի` վսյո քար եմ գցում: հինգերորդ շշի վրա ցավը թուլանում ա, որ վեցի վրա էլի բռնի: քար ա, խի՞, որտև խփում ա ձվին:

ձախ երիկամից քարը ճամփա ա ընկել դեպի լուս աշխարհ, մի շաբաթից կծննդաբերե՞մ, թե էնքան մեծ կլնի, որ էլի աբորտ կանեն: մենակ աբորտ չանեն, թանկ ա նստում, հինգ հարյուր դոլար, նոյեմբերին 150 հազար դրամ էր, հիմա դոլարը հելել ա գինն էլ հետը հելած կլնի: որ տարին մի անգամ քարս փշրեն, ուրեմն պիտի հինգ հարյուր դոլար տարեկան մի կողմ դնեմ աբորտի համար, բայց եթե թազա քարն էլ ա մեծ ուրեմն տարին էրկու, տարին հազար դոլար մի կողմ, կարա՞ս, հանուն քար հանելու արժի՞ ոռ ճղելով աշխատել, թե վաբշե էլ չարժի ապրել, մանավանդ որ քարարտադրությունը կարող ա էնքան արդյունավետ դառնա, որ տարին իրեք-չորս անգամ աբորտի կարիք լինի:

լավ էր թե վատ, արժեր պիվա խմել թե չարժեր, քարը մնար թե հելներ, պիվեն ամենալավ քարհանը, իրեք շաբաթ իրեք անգամ տասը շիշ պիվա ես խմում ու իմանում, թե հանքարտադրությունը ինչ մակարդակի վրա ա երիկամներումդ:

ցավը անցավ, մի հատ էլ կոտայք: բառի, թե՞ բարի, բառ թե բար, չարենցը գրել ա ես իմ անուշ հայաստանի բառի՞, թե բարի, բարի, կիսադարտարկ բառի լավն էն ա, որ ցավդ սկսում ա անցնել, ու չգիտես մեկ էլ երբ կսկսի ու թազա պիվա ես հանգիստ զակազ տալիս:

ու սկսում ա էրկու օր հետո, մեկ էլ արթնանում ես ցավից, մեջքով սկսում ա գրկել որովայնով, բերում ա, փաթաթում իրա մեջ ու ես ասում եմ` ախխխ:

բայց դեռ մեղմիվ ա ցավը, դեռ չի սկսել սպանել, դաղել, որ գոռում ես, շուռումուռ գալիս, դիրք փնտրում որ ցավը գլորվի, մի տեղ դայաղ լինի, ձեն չհանի: բայց մարմինդ փոքր ա, էնքան շատ տեղեր չկա, մի սենյականոցիս պես,  քյասար մի սենյակ եմ, մենակ մարմին, մյուս սենյակը, հոգին չկա, որ ցավը առնի մեջը ու մարմինս հանգիստ թողի, մի սենյակիս պես փոշին նստել ա իմ սենյակիս ու ավելի ա ցավացնում, քարուփուշ արդեն էնքան են աճել, որ մարմինս կուլ են տալիս, քանդում են, երկրորդ սենյակը լիներ, կանցնեի էնտեղ ու մի հավաքարար կբերեի էն մի սենյակս լավ կմաքրեր, քար ու փետ կհավաքեր փոշիները պիլասոսով կքաշեր ու երիկամներս կմաքրվեին:

իսկ մեկը ինձ ասում էր, որ քարը հոգեվիճակիդ արդյունքն ա, ներսդ պրոբլեմներ ունես: հա, ունեմ, պիտի իմանամ քարն ինչ ա արտադրում որ դիետա պահեմ, չուտեմ: չէ, ոչ թե ուտելիքը, այլ մտածմունքներդ են քար արտադրում: իրան ասել էր չինական բժշկությամբ զբաղվող մեկը: իսկ ուրոլոգն էլ ասում ա, որ աշխարհառչակ ուրոլոլգը ասում ա ինչ դիետա էլ պահես, քար կա, որ պիտի արտադրվի: ուրեմն հոգու դիետա ա պետք պահել, որ չարտադրվի՞:

ու ես, որ քար գցելու պերիոդներում շռում էի բանկի մեջ, որ քարը բռնեմ, ու հաջողվել էր էրկու կտոր քար էի հանել ու խնամքով պահում էի սրվակի մեջ, էլ անալիզի չտարա, եթե արտարդվելու ա. էլ ո՞ւր տանեմ: բայց սրվակի մեջ դեռ պահում եմ մասունքներս, սուրբ մասունքները, չնայած փշրվել են, վիոլետը մի անգամ սրվակը տեսավ գրքրիս կողքը, երևի մտածեց մեջը ալմաստներ են, որ գրապահարանի ամենաթաքուն տեղում եմ դրել, ու թափ տվեց, չխկչխկացրեց առանց չխկոցի ձենի, էս ի՞նչ ա: ես սառեցի, կորուստի զգացում, էս ի՞նչ արիր, լացս եկավ, իմ քարերն էին, դու փշրեցիր նրանց:

ու վեց ամիս, չէ, դեկտեմբեր, հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս, հունիս, յոթ ամիս հետո ցավը բռնում ա չորրորդ անգամ ու էրկու օր անց  կինը ասում ա, քարը հոգեվիճակիցդ ա: ինչ հոգեվիճակ, ես մի սենյականոցում եմ ապրում, որ էրկու սենյակ ունենայի, քարը կգլորվեր հոգուս մեջ: չէ, ասում ա, ըստ շտայների քարը մտքի վիճակից ա:

եթե մտքի վիճակից լիներ երիկամով քաք կարտադրեի: բայց նա գեղեցիկ ա, իսկ գեղեցկուհիները նրա համար են գեղեցիկ, որ պիտի համաձայնվես ու ասես՝ երևի շտայները մի բան գիտի, որ ասել ա, ու որ շատ խորանաս պարզվի որ քարը վաբշե աստրալ մարմինդ ա:

բայց որ ցավը սկսեց, ոչ գեղեցկուհին կար, ոչ այն մյուս միստիկը, որ գոնե գլխիս նարեկ, շտայներ, կամ էլ ուրիշ մանտրա կարդային կամ ասեին ի՞նչ մտածեմ որ քար չարտադրվի, չէ, ի՞նչ մտածեմ որ քարը դուս գա: ու որ պառկած ցավը անտանելի ա դառնում, հեռախոսը վերցնում զանգում ես վիոլետին, ասում ես՝ վիոլետ մեռնում եմ, ասում ա՝ վայ ջանա, սրսկվի, մոմիկ դիր ու զգում ես մենակ ես դու, ես ու քո աստրալ մարմինը` քարը որ ուզում ես պրծնես, սպանես աստրալին ու վաբշե մենակ մնաս: չէ, որ վիոլետը կասկածեր մեռնում եմ, կգար, կողքս կնստեր, կասեր`բան չկա, դեբիլ, հանգստացի,  ինչպես եկավ առաջին քարի ցավի ժամանակ, երբ հայտնի չէր, որ քար ա,  հայտնի չէր թե ինչ պիտի ծննդաբերեմ: բայց որ գիտի, որ ես գիտեմ՝ ժամանկավոր եմ մեռնում, կարամ առանց իրա էլ յոլա գնամ, չի գա, աբովյանից ո՞ւր հասնի: ու մենակությունը միշտ զգացվում ա ժամանակավոր մահվան ժամանակ:

փորձված քարհանը դարակում վոլտարենի մոմիկ ունի, որ վիոլետը չի գալիս, մնում ա մոմիկը, ախխխ, ախխխ-ով, վեր ես կենում, դեղերի դարակը բացում, քրքրում, պաչկեք, ինստրուկցիաներ, շշեր, հաբեր, ըհը, արանքում մոմիկը հայտնվում ա, մի հատիկ, հերիք ա, ու արդեն քեզ մենակ չես զգում, մոմիկի հետ ես, փաթեթից հանում ես, պպզում ու կոխում ոռդ: կես ժամ էլ ախխխ ու վախխխ և ցավը դանդաղորեն հեռանում ա:

էխոն ցույց տվեց, որ 7մմ քարը միզապարկից 4 սմ վերև ա, 90 տոկոս ա հավանականությունը որ կընկնի, իսկ երիկամում հանգիստ նստած են իրեք քար էլ, որ ծնվելու համար պիվին են սպասում, իսկ աջում 3-4մմ-անոց ավազահատիկներ:

«որ մարմինդ սովորում ա քար հանելուն, արդեն առանց ցավի ա դուրս գալիս»,-ասում ա էխոյի բժշկուհին: ու մի շաբաթ ցավ չկա: կարո՞ղ ա  ընկել ա: չէ, էխոյի չագուչը փորս սեղմում ա, չի ընկել, էկել հասել ա ուղիղ միզապարկի մուտքի մոտ,- ասում ա էխոյի բարեհամբույր բժշկուհին,-որ քարն ընկնում ա հետևից մուգ մեզ ա գալիս: իսկ ես օրը 4-5լիտր ջուր եմ խմում, ու շռում վճիտ շեռ:

իսկ երիկամը դեֆորմացվել ա, քա՞նի օր կարա դիմանա: Ուրոլոգը ասում ա, որ էրկուշաբթի ընկած չլինի, ուրեմն գործիքով կհանենք: ի՞նչ գործիք: տոկ են տալիս, մետաղը դնում են դրսից քարի տեղը, տատանումներ ա անում, քարը ընկնում ա, շատ արդյունավետ ա երբ քարը հասած ա լինում այ էդտեղ, միզապարկի մոտ:

ապրենք մինչև երկուշաբթի ու որ ընկած չլինի էս մի աբորտն էլ կարժենա 50 հազար դրամ: 150 հազարից լավ չի՞:

հգ.

2010թ. էս քարը ընկավ, բայց դրանից հետո 5 անգամ քար եմ գցել, մի անգամը տոկով` 13 սիանսից հետո:

Entry filed under: պատմվածք. Tags: .

զանգելու բան չգտավ, հեռախոսս զանգեց. տռռռռռռռ «Ցխինվալին վերցնելը պրոբլեմ չէր», պրոբլեմը վրացական նացիոնալիզմն է

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: