Փախուստ կյանքից

20.01.2010 at 00:00 6 комментариев

Մհեր Ենոքյանը մինչ դատապարտվելը, երբ 20 տարեկան էր, և այժմ այն լուսնակարում որով նրան փնտրում էին

Տխրեցի երբ անցած ամիս իմացա, որ Սողոմոն Քոչարյանը ու Մհեր Ենոքյանը ձերբակլվել են: Սրտանց նրանց հետ էի, թող կարողանային չերեզ Վրաստան փախնեին, խի՞ հիմար-հիմար քսան օր մնացել են Հայաստանում: Մհերը բռնվում ա Ամիրյանի վրա, այ քեզ ապուշություն, իսկ Սողոմոնը` Մուղնի գյուղում: Մա՞րդ էլ բերդից ցվրվի ու քաղաքի կենտրոնում ֆռֆռա:

Երկուսն էլ երկրորդ անգամ են փախչում: Մարդիկ էրկու անգամ կարողանան բերդից փախնեն ու էշավարի էրկու անգամ էլ բռնվե՞ն:

Էրկուսն էլ ցմահ դատապարտվածներ, մարդասպանի պիտակը վրաները ու ոչ մի աջակցություն չեն կարող ունենալ էս հասրակությունում, դաժե հակառակը, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը հայտարարեց, թե փախել են բերդի ղեկավարության հետ համագործակցելով: Ենթատեքստը պարզ է, սա է բերդի ղեկավարությունը` կոռումպացված, կոպիտ ասած, վատն է, իշխանությունը միշտ կոռումպացված ու վատն է, իսկ որ օգնում է փախչել `բնականաբար հակաօրինական, կոռուպցիոն քայլ է անում, պարզ է, եթե դատապարտելի է ղեկավարության արածը, ուրեմն փախչողներն էլ անարժան, վատ մարդիկ են, որոնց վատ ղեկավարները օգնել են:  Իրավապաշտպանությունը իշխանություն է քննադատում:

Այն պատվաբեր սկզբունքը, որ մտավորականն ու հասարակական գործիչը միշտ պետք է իշխանության դեմ լինի, երբեմն ուղղվում է մարդու իրավունքների դեմ: Այդպես «Հայկական ժամանակը» հոկտեմբերի 27-ի գործով կալանավորների լուսանկար հրապարակելով, ու տեքստ գրելով, թե տեսեք-տեսք էս ո՞վ է օգնել, որ նրանց խուցը բարեկաեցիկ լինի, նպաստեց, որ կալանավորների իրավունքները ավելի սահմանափակվեն, ու հիմա լրագրողը ավելի շատ դժվարություններ պիտի հաղթահարի, որ կալանավորի հետ հանդիպի: Ցմահներին հանդիպելը հիմա ուղղակի անհնար դարձավ: Իսկ Միքայել Դանիելյանի մեղադրանքից էլ իշխանությունը  վախեցավ, ու որ չկասկածեն, թե օգնել է փախչողներին  բերդի վեց աշխատակից կալանավորեց, տեսեք, մեղավորներյ բռնում եմ` ես կապ չունեմ փախուստի հետ: Ու վեց հոգի անտեղի նստեցին, իրավապաշտպանը փոխանակ նստածին ազատել տա, «օգնեց», որ ազատը նստի:

Ու ցմահներին էլ կդատեն, ութը տարի կավելացնեն իրենց ցմահ կալանքին, հիմարություն, ցմահը լրանալուց հետո, մեռնելուց հետո հանկարծ հարություն առնեն ևս ութ տարի պիտի նստեն: Թե՞ տասնվեց, որովհետև արդեն առաջին փախուստի համար ութը ստացել էին: Մարդ ա, բերդից փախել ա, ո՞ւմ ա վնաս տվել, որ հանցանք են գրում վրաները ու սռոկ ավելացնում:

Իսկ Գերմանիայում բերդից փախչելը կալանավորի իրավունքն է, փախնելը հանցանք չի համարվում ու դրա համար չեն դատում: Չեմ կարծում, թե գերմանացի իրվապաշտպանը մեղադրեր բերդի ղեկավարներին, որ կալանվորը կարողացել է օգտվել իր իրավունքից. իրավապաշտպան ա, հո բերդի վերակացուի վրա դատախազ չի՞:

Իսկ, որ երկու անգամ փախչում են  ղեկավարությունը ի՞նչ մեղք ունի, մենակ էն, որ արհեստավարժ չի, ինչպես ամեն տեղ էստեղ էլ չինովնիկները լավ գլուխ չեն հանում գործից: Բա ո՞նց եղավ 1999թ. հոկտեմբերի 27-ին Հունանյան եղբայրները առանց խոչընդոտի թխկցրին վարչապետ ու ԱԺ նախագահ, բա ո՞ւր էին թիկնապահները: Մենակ շուխուր հանեն, թե կազմակերպիչները չեն բացահայտվել, ո՞վ է հարց տվել, թե վարչապետ ու ԱԺ նախագահ ի՞նչ թիկնապահներ են ունեցել, որ մի փամփուշտ էլ չեն կարացել արձակեն, իրենց չեն նետել շեֆերի մարմինը պահեն, կրակոցը իրենց կրծքին ընդունեն: Լավ չհասցրին, բա հետո՞, քանի՜ ժամ ԱԺ-ն տեռորիստների ձեռքն էր, բա ո՞ւր էին Վազգեն Սարգսյանի թիկնապահները, ո՞ւր էր թիկնազորի պետը: Ուր պիտի լինեին, եթե վարչապետի թիկնազորի պետը գլուխ չէր հանում գործից. վարչապետը  ընկերոջն էր դրել թիկնազորի պետ: Բայց որ թիկնապահների հարց առաջանա, թե ուր էին մեկ էլ հոպ, կբացվի, որ Վազգեն Սարգսյանը էն ղեկավարը չէր, դաժե իրան պաշտպանելը որակով չէր կազմակերպում: Ու Վազգենը դարձավ իր ստեղծած փնթիության զոհը: Ոչ մի թիկնապահի պատասխանատվության չկանչեցին, չնստցրին, իսկ փախուստի համար բերդի վերկացուներին նստցրին:

Նույնն  էլ բերդերում, երկու անգամ փախչում են նույն կալանավորները, որովհետեւ, ինչպես  ամեն տեղ, էստեղ էլ գործից հասկացող հսկիչներ չկան ու սա երևի միակ բնագավառն է, ուր ոչ պրոֆեսիոնալիզմը ՈՂՋՈՒՆԵԼԻ Է:

Մհերը, որ բժշկականի ուսանող ա եղել դատապարտվել ա ցմահ մի սպանության համար, որն ինքը չի արել.  ընկերոջ` Իոսիֆի հետ գնացել ա մյուս ընկերոջ` Արամի տուն, ուր մյուս  ընկերը` Արամը սպանել ա Իոսիֆին: Սպանողն էլ ա նստել, մի տարուց կազատվի: Ինքը` չէ, մահապատիժ, հետո օրենքը փոխվեց` ցմահ ու դատավորն ու դատախազը մի հեքիաթ են գրել, թե Մհերը մանկուց երազել ա մարդ առևանգի, փրկագին ուզի, Իոսիֆի սպանությունն էլ շատ վաղուց նախապատրաստել ա, որ որդյակի դիակի համար ծնողներից 20 հազար փող կլպի: Տրամաբանության չկա, փող ուզող լիներ ողջ կպահեր ոչ թե կսպաներ: Մհերը մեղավոր իրան չի ճանաչել, իսկ Արամը իրան մեղավոր ա ճանաչել: Դատարանի ուզածն էլ ի՞նչ ա, մեղքդ առնես վրեդ: Իրանք ասեն` մեղավոր, դու ասես` չէ՞: Ասում են, որ սպանված Իոսիֆի ծնողները վերևներում կապեր են ունեցել, ու դասավորել են, որ իրենց տղային տանողը` Մհերը պիտի մահապատիժ ստանա: Իրենց համար մեղավորը Մհերն ա, որ տարել ա մի տեղ ուր որդուն սպանել են:

Իսկ Սողոմոնը ծեծկռտուքի մեջ ա մտել մի իրանցի վարորդի հետ ու իր հարվածից իրանցին մեռել է, իսկ իշխանություններն էլ Իրանի հետ հարաբերությունները չփչացնելու համար ցմահ են տվել:

Ինչ էլ եղած լինի, ցմահ դատապարտել մարդկանց, որոնք ո՛չ սերիական մարդասպան են, ո՛չ կյանքով հանցագործ, դաժան է: Գումարած, որ մեր դատկան համակարգը ոչ միայն կոռումպացված, այլև ոչ պրոֆեսիոնալ է, ու շատ հեշտ անմեղ մարդուն կարան ցմահ տան ու ոչ միայն նրա համար, որ փող կառնեն կամ կկատարեն վերևի պատվերը, այլև չեն կարա ջոկեն անմեղը հանցագործից: Եթե ԱՄՆ-ում, մի երկրում ուր դատական համակարգը համարվում է ամենաորակովը, բազմաթիվ ցմահ կամ մահվան դատապարտվածներ հետագայում պարզվում է, որ անմեղ են եղել, ապա Հայաստանում ինչքա՞ն դատական սխալների զոհեր կլինեն: Հենց կալանավորների բռնվելու օրերին  ԱՄՆ-ում ազատեցին ու արդարացրին ցմահ դատապարտված ու 35 տարի արդեն նստած Ջեյմս Բեյնին, որ դատապարտվել էր ինը տարեկան տղայի փախցնելու, բռնաբարելու ու սպանելու համար: ԴՆԹ-ի անալիզով պարզվել է, որ մարդը անմեղ է, ինքը չի հանցագործը:

Բայց նաև ուրիշ բան գումարած. մի՞թե ամեն մարդասպանի են դատապարտում ցմահ, կամ մի՞թե ամեն մարդասպան է նստում: Հենց հիմա մի քանի հոգու անուն կարող եմ տալ, որ մարդ են սպանել բայց չեն նստել. կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը(94 թ. նա ծեծելով սպանել է Գորիսի բանտի կալանավոր Ռաֆիկ Զորոյանին: Սաղաթելյանը էրկու անգամ նստել ա, բայց ոչ կատարած սպանության համար), , Պապլավոկում Պողոս Պողոսյանին սպանող Քոչարյանի թիկնապահը, գործարար Հայրապետյանների հարազատ ու էլի գործարար Միշա Քալանթարյանը, որ սպանել էր Հովհաննես Մանուկյանին ու նույնիսկ դատարան չներկայացավ, դատարանում գժականով ազատվեց պատժից (տես), ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի արած սպանությունը ու ոչ թե ոստիկանությունում (Գուլյանի սպանությունը նկատի ունեմ), այլ մի ոստիկանի սպանությունը  ու էլի շատերը: էլ չասած էն օլիգարխները, գեներալներն ու երկրապահները, որոնց սպանությունների մասին մարդիկ տեղյակ էլ չեն լինում: Ու նաև հանգուցյալ մարդասպան, որի արձաններով զարդարում են էս երկիրը:

Ուրեմն սպանելու իրավունք ունեն իշխանություն, փող ունեցողները և էս երկրում հասարակական աջակցություն են ստանում հիմնականում վերին խավի ներկայացուցիչը  կամ նրանց համախոհ ձերբակալվածները, որ ստանում են քաղբանտարկյալ որակի նշանը, ինչպես Մուշեղ Սաղաթելյանն  է, որի նկարներով ընդդիմությունը ցույցեր էր անում:

Մհերի ու Սողոմոնի նկարներով ցույցեր չեն անելու, նրանք, ինչպես  «քաղբանտարկյալ» կոչում-կռիշը չեն ունենա ուրեմն, արևմուտքն էլ չի պաշտպանելու, Զարուհի Փոստանջյանը նրանց համար Եվրոպայի խորհրդին չի դիմի, որ Հայաստանի նկատմամբ սանկցիաներ անեն: Նրանք չունեն աջակիցներ, պաշտպաններ, նրանց իրավունքերը պաշտպանելը ոչ մի աչոկ չի բերի որևէ հասարակական կամ քաղաքական գործչի: Նրանք իրենք պետք է լուծեն իրենց հարցերը: Ինչպե՞ս: ՓԱԽՉԵԼ: Փախչել, բայց մինչև ո՞ւր, էս աշխարհում իրենց ապաստան տվող չկա: Մնում է փախչել էս կյանքից ու Մհերը ձերբակալվելուց հետո դանակը խրում է բուգը:

Entry filed under: խոհ. Tags: , , , .

Չեմ տեսնում որևէ քաղաքական ուժ, որը կկարողանա իրական փոփոխություններ անել Հայաստանում Եվրո կառավարություն. տաքսին թանկացնելը եվրոպական արժեք է

6 комментариев Add your own

  • 1. tsiran  |  12.04.2010 в 04:33

    Վահան, էս դեպքում ես քո կողմից եմ՝ ես էլ շատ կուզեի, որ իրենց փախուստ հաջողված լիներ… Շատ ցավալի պատմություն է, ու ցավալի է նաեւ ամբողջ կոնտեքստը, որ դու շերտ-շերտ բացում ես: Բայց մի երկու վերապահում ունեմ: Միայն մի երկուսը: Սպանվածի ծնողների մասով. հնարավոր է՝ իսկապես էնպես է, ոնց որ դու լսել ես… բայց իրենք էլ զոհ են ու լավ կլիներ խնայել իրենց՝ առանց հաստատ ապացույցների չգրել էդ մասին:
    Երկրորդը՝ շատ սկզբունքային է: Մահապատժի մասին օրենքը փոխվելուց հետո էս մարդկանց մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ ոչ թե օրենքով կամ դատարանով, այլ նախագահի հրամանագրով: Իսկ հրամանագիրը կարող էր ուղղակի հետաձգել իրենց կարգավիճակը, բայց իրավական ակտի չէր կարող փոխարինել, այնինչ փոխարինել է, ու էդպես էլ արդար դատավարության իրենք չեն արաժանացել:
    Իսկ Մհերի պատմվածքից հավատում եմ, որ ինքն անմեղ է: Ոչ թե որ գեղեցիկ հայերեն գիտի, ու ասենք գեղեցիկ հայերեն իմացող մարդը բացառվում է մարդ սպանի, այլ որովհետեւ ինքն ուզում է, որ իրեն հավատան. էդպես ուզում են մենակ անմեղները: Սողոմոնի դեպքում էլ համաձայն եմ, որ դաժան պատիժ է: Ում հետ ասես կարող է պատահել: Իմ ու քո հետ էլ: Բայց դա չի նշանակում, որ պիտի խուսափես պատասխան տալուց արածիդ համար, բայց նաեւ չի նշանակում, որ պատասխանդ՝ պատիժդ պիտի անհամրժեքորեն մեծ լինի:
    Մնացած բոլոր դատողություններիդ էլ եմ համաձայն: Մենակ էն մասում, որ համեմատում ես պետական մասշտաբի մարդասպանների հետ, ուզում եմ ասել, որ էդ բոլոր տականքների գործած սպանությունները ոչ մեկիս համար արդարացում թող չլինի: Ոչ ոք չպիտի սպանի: Ոչ ոք: Ոչ էլ օրենքը:

    Нравится

    Ответить
    • 2. Վահան Իշխանյան  |  12.04.2010 в 08:03

      Ծովինար ջան, շնորհակալ եմ մեկնաբանությանդ համար: մահապատիժը ցմահով փոխարինելու իրավական թերությունների մասին շատ է գրվել, երկար ժամանակ ցմահաները պայքարում էին, որ մահապատիժը ոչ թե ցմահով փոխվի այլ 20 տարվա ազատազարկմամբ, բայց դեռևս բան դուրս չի եկել: ես էլ եմ գրել դրա մասին ու մոտ օրերս կտեղադրեմ էստեղ: նաև մի բան ասեմ, այս երկու ցմահները իրենց զույգ փախուստներով ուշադրություն գրավեցին, բայց ցմահաների մեջ էլի կան լրիվ անմեղներ ու նաև մարդիկ որ մարդ են սպանել, մի հոգի, բայց հանցագործ աշխարհից չեն, կյանք ա ստացվել ա ու նարնց նկատմաբ շատ խիստ պատիժ ա ընդունվել:

      Нравится

      Ответить
  • 3. tsiran  |  12.04.2010 в 08:53

    Դրա համար եմ ասում, որ նոր դատավարություն է պետք, ոչ թե կառավարական որոշում: Եթե մանավանդ անմեղ են՝ ինչի պիտի 20 տարի նստեն: Անմեղ էլ չլինեն, կարող է՝ դատարանը 12 տարի է տալիս, կամ 8: Իրենք բոլորն էլ կարծում եմ արդեն ազատ արձակվելու ժամանակին են հասել, եթե անգամ մեղավոր էին:

    Нравится

    Ответить
    • 4. Վահան Իշխանյան  |  12.04.2010 в 08:57

      այո պետք է, բայց ցմահնեի նկատմամբ նոր դատավարության հարցը հայաստանում ամենոչպոպուլյար իրավական խնդիրներից ա: իմ տեղեկություններով ոչ մի փաստաբան չի ուզում նման հարց բարձրացնել:

      Нравится

      Ответить
  • 5. tsiran  |  12.04.2010 в 09:10

    Երեւի պիտի իրավապաշտանները ուժեղ հրապարակային արշավ սկսեն: Խելքս բան չի կտրում: Եթե իրենք մեղադրում են եւ Ռոբին՝ էդ որոշման համար, եւ Լեւոնին՝ դատավճիռների ու բանտային պայմանների համար, վախենամ էս հարցը «պոպուլյար» օրակարգ էդպես էլ չմտնի: Իսկ իրավապաշտպանները, թեկուզ մենակ իրավական հարթությունում մնան, առանց մամուլի աջակցության անօգնական են… Դժվար է, բայց երեւի հնարավոր է մի բան անել…

    Нравится

    Ответить
  • 6. 2010 in review « Վահան Իշխանյան  |  02.01.2011 в 15:56

    […] Փախուստ կյանքից January 2010 5 comments 3 […]

    Нравится

    Ответить

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: