Հայաստնում ի՞նչ լուսնկարիչ կա: Զավեն Խաչիկյանը

15.03.2010 at 16:23 Оставьте комментарий

«Արա, էս Հայրումյանը հետաքրքիր մարդ ա, էսօր առավոտ շուտ տուն ա զանգել, ասում ա Զավեն արի, լուսամուտիս դեմը մի սիրուն թռչուն ա նստած, արի նկարի»: Հայրումյանը «Ավանգարդ» թերթի խմբագիրն էր, իմ առաջին խմբագիրը: Ես արտահաստիքային, կամ էն ժամանակ, կարծեմ կոչվում էր՝ պայմանագրային, պայմանագրային  թղթակից էի, այսիքն աշխատավարձ չէի ստանում, միայն նյութի դիմաց հոնորար, բայց որ թոշակի գնայի, ստաժ կհաշվեին: Զավենն էլ «Ավանգարդի» լուսանկարիչը, հա, ու կյանքումս ճանաչած առաջին լուսանկարիչը: Եթե հաշվի առնեմ որ էդ ժամանակ ես 22 տարեկան էի, 86 թիվն էր, ուրեմն ահագին ուշ է եղել իմ առաջին ծանոթությունը մեկի հետ, որի մասնագիտությունը լուսանկարիչն է: Ու էն ժամանակ, երբ ասում էին Հայաստանում ի՞նչ լուսանկարիչ կա, ես ասում էի` Զավեն Խաչիկյան: Ու որ 89 թվին «Գիտություն և տեխնիկա» ամսագրի սրբագրիչի պաշտոնից կարիերա արեցի «Բեմ» ամսագրում բաժնի խմբագրի պաշտոն, թազա խմբագիրս` Անելկան հարցրեց` ի՞նչ լուսանկարիչ ես ճանաչում, ասի Զավեն Խաչիկյան: Ու մի տարի էլ Զավենի հետ աշխատեցինք «բեմում», բայց  էլի բախտ չվիճակվեց միասին նյութ անենք, ինչպես չարեցինք «Ավանգարդում»:

«Ավանգարդում» մեկ էլ ինձ ուղարկում էին Թալինի ներքին Բազմաբերդ գյուղի դպրոցի կոմերիտական ժողավի մասին ռեպորտաժի, ըսկի հարց էլ չէր առաջանում` բա լուսանկարի՞չ: Գնում-գալիս էի, Ռուզանը ոչ թե հարցնում էր՝ ֆոտո արի՞ք, այլ հյուրասիրեցի՞ն: Հա, դպրոցի տնօրենի տանը սնկով ու մսով ճաշեր տվին, ու լավ խմեցինք: Բայց ֆոտո չկա, ֆոտոն ուղեղիս մեջ ա` դպրոցի ճաղատ հայրենասեր տնօրենը: Ու «Ավանգարդն» էլ ինձ ղրկում էր հարցազրույցի Յան Ֆրենկելի հետ, յեքյա մի մետրանոց մագնիտաֆոնը տալիս ձեռս, կառավարական դաչաներում մի քանի րոպե անցնում էր մինչև մագը միանցում էի, ու ինձ թվում էր, թե պատմության մեջ մնալու եմ հայտնի մարդու հետ արած հարցազրույցովս: Բայց Զավենը չէր գալիս հետս, ու որ գար լուսանկարեր, Ֆերնկելը մի նոր պորտրետ կունենար, ձեռի հետ մի հատ էլ Ֆրենկելի հետ ինձ չխկցներ:

Զավենը պորտրետի մի ընենց վարպետ էր, որ աչքիս հիշողության մեջ մնացել են դեմքերը, թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանը, որի դեմքին երևում էր իր գիտական աշխատանքի ծանրությունը: Իսկ «Ավանգարդը» Ֆրենկելի մի սովորական լուսնկար տպեց, երևի տասսից էր վերցրել, իսկ լուսանկարչին պահում էին, որ գեղարվեստական ֆոտո անի, գաղափարական լրագրության ինչի՞ն էր պետք հարցազրույց կամ ռեպորտաժ տեքստերի հետ խոսող ֆոտոն: Դրա համար էլ Հայրումյանը զանգում Զավենին կանչում էր ծիտ նկարելու, համ ինքն էր մի քիչ արվետագետ լինում, հետո ի՞նչ որ խմբագիր ա, կարո՞ղ ա գեղեցկությունից չի ջոկում, համ էլ թերթում կտպեր «Գարունը եկավ» խորագրի տակ:

Անկախության տարիների սկզբում էլ որ լրագրողն էր լուսանկարչի հետ նյութ անում որ: Մեկը նյութը գրում էր, թերթի էջադրողն էլ կամ պատասխանատու քարտուղարը տեքստի ձևավորում էր գտնում: Թերթերի իննսուն տոկոսը դաժե էսօր լուսանկարիչ  չի պահում: Ու Նուվել դե Արմենիայի համար, երբ, կարծեմ, 94թ. հունական համայքնի մասին նյութ էի գրում հետս, կարծեմ, առաջին անգամ լուսանկարիչ կար Վիլիկը, որին լուսանկարչություն էր բերել Զավենը: Վիլիկն էլ Զավենն էլ ֆիզիկոս էին, ավարտել էին Երևանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, Զավենը հենց ավարտել էր, թողել էր ֆիզիկան ու անցել լուսանկարչության, իսկ Վիլիկը ինչ-որ ֆիզիկայի ինստիտուտում աշխատում էր: Ու Զավենը ոչ միայն Վիլիկին պոկեց ֆիզիկայի պես շատ մտածելու էներգիա պահանջող, ու էրևանում քիչ վարձատրվող գործից ու գցեց քիչ մտածելու, կամ «աչքով» մտածելու ու մի քիչ ավելի շատ վաստակելու ոլորտ, այլև Սամվել Ասրիբաբայանին, որի հետ աշխատեցի Սևանի մասին հետաքննական նյութիս վրա:

Լուսանկարն ու կերպարվեստը էն ոլորտներն են, որ կնայեմ ալբոմները, ցուցահանդեսներով կարող է հիանամ, բայց որ մի շաբաթ հետո հարցնեն՝ ինչ էր պատերից կախված, կմոռանամ: Օրինակ, որ հարցնեն` էրմիտաժում ինչ ես տեսել. հազարավոր նկարներ չեմ կարա հիշեմ, ու կասեմ սև քառակուսին, դեմը լիքը մարդ կանգնած նայում են ու նայում, ես էլ մի քիչ նայեցի ու սև քառակուսուց բացի բան չտեսա: Իսկ Լուվրում`  Մոննա լիզան, բայց համարյա չտեսա, ճապոնացիները նկարի դեմը գրավել էին:

Ուրեմն հազար նկարի մեջ մեկը, էն էլ էն, որով գլուխդ տարել են: Զավենինը եթե հիմա չհիշեմ, դեմս դնեն կասեմ, որ Զավենինն ա:

Զավենի լուսանկարներն էլ, էնքան էի հավնում, որ ասում էի, թե Հայաստնում նրա պես լուսնկարիչ չկա, մինչև որ ծանոթացա Գագիկ Հարությունյանին: Ռումբոյին Մանգասարյան գիտեի, բայց լուսնակրաները չէի տեսնել, որտի՞ց տեսնեի, նա ռուսական ապէէնի համար էր աշխատում: Զավենի լուսանկարներից էլ որ հարցնեին՝ որն ես հիշում, կասեի էն` էն որ տղերքով հայաթը կանագնած են ու ակնդետ նայում են մայթով անցնող սիրուն աղջկա հետույքին: Էս լուսանկարը չկար Զավենի ցուցահանդեսին, որ կայացավ մարտի երկուսին ակադեմիայի տակի ցուցասրահում: Չկար նաև իր առաջին հրատարակած գրքում, որի շնորհանդեսն էր հենց ցուցահադնեսում: Ցուցահանդեսում միայն Զավենի մանուկների թեմայով գործերն են:

Գրքում նույն լուսնակարները պլյուս մի քանիսի կողքը Փարիզի ու Նյու-Յորքի տեսարաններ: Թե խի ա դրանք դրել, չեմ ջոկում: Հա, սպասի, զուգահեռներ կան: Օրինակ Բոստոնի դուրս ցցված լուսամուտներով շենքը ու կողքի լուսանկարում՝ փոքրիկ աղջիկը վարագույրի արանքից, լուսամուտից դուրս ա նայում, մակագրությունը` Գյումրի: Էրկուսում էլ լուսամուտ, մեկը դրսից մեկը ներսից ու էստեղ հազարավոր կիլոմետրերի տարածությո՞ւնն ա կրճատվում Բոստոնի լուսամուտի ու գյումրեցի աղջկա միջև: Ցուցադրված բոլոր ֆոտոները կան գրքում: Բայց դա իմանալու համար ես ոչ թե հինգ հազար տվեցի ու գիրքը առա, այլ, ինչպես խոստացել էր Զավենը, իրանից նվեր ստացա: Իսկ նվերի համար պիտի երկար սպասեի, Զավենը անընդհատ զրույցների ու շնորհավորանքների մեջ էր ու չէր հրահանգել գիրքը վաճառողներին, որ ընկերներից քծիպներին առանց փողի գիրք տան:

Ու որ գիրքը ձեռս վերջապես դուրս եկա ցուցասրահից Քինգին ասեցի. «հինգ հազար դրամի սպասեցի մինչև գիրքը ստացա», նա պատասխանեց. «դու Զավենին ասա վեց հազարի եմ սպասել ու հազար դրամ էլ զդաչի վեկալ»: Քինգը, Աշոտը մինչև մի տասը տարի առաջ Հայաստանի միակ դիպլոմավոր լուսանկարիչն էր ու որ լուսանկարչությունից էիր խոսում ասում էր` էն լուսնակարիչները հեչ, մեկը ֆիզիկայի ֆակ ա ավարտել, մեկը վաբշե կրթություն չունի, մենակ ես եմ պրոֆեսիոնալ, որտև ավարտել եմ մանկավարժակաանի լուսանկարչության բաժինը: Ու երևի էդ բաժինը ավարտած միակ մարդն էր որ մասնագիտությամբ էր շարունակել աշխատել: Բայց հիմա Անահիտ Հայրապետյանը Քինգին տվեց անցավ, որ գնաց Դանիայում լուսնակրաչության դպրոց ավարտեց:

Հիմա որ նայում եմ Զավենի գիրքը, շատ ֆոտոներ արդեն ծանոթ են: Մանավանդ էս մեկը Ստեփանակերտում ղարաբաղյան ցույց, հետևի պլանում ժողովուրդ ու ցուցապաստառի հակառակ կողմում` (սկի պաստառի վրայի գրածը չի երևում), պատի տակ կանգնած երկու տղաները իրենց պատնեկան իրարից տարբեր, բայց ընդհանրություն ունեցող հայացքներով, որ կապ չունեն թե էնտեղ մեծերը ինչով են զբաղված: Նայում ես թիվը` 1988: Գրքում քսան տարվա լուսնակարներ են, բայց լուսանկարի մակագրությանը որ չնայես չես ջոկի որ տարբեր տարիներ են նկարված, քսան տարում կարծես բան չի փոխվել, աղքատություն, պատերազմ, էներգետիկ ճգնաժամ, ընտրություններ կեղծել, կլաններ ու օլիգարխներ չկան: Նրանք էրեխեքի աշխարհում չեն, հետո նրանցից շատերը պիտի մեծանան ու աշխարհը փոխելով զբաղվեն կամ էլ ուրիշների փոխածից դժգոհեն: Ու իրոք, մեր քսան տարիները անցան ու փոփոխությունների հետ մի բան անփոփոխ մնաց. հարցը` Ղարաբաղը, որ ամեն օր մեր հետ արթնանում ա ու մեզ համար աշխարհը տենց էլ չի հաղթահարվում, որ դուրս գանք մի ուրիշ աշխարհ: Էրեխեքի լուսանկարներո՞վ կարող է հանվել  անփոփոխ ժամանակը ու քսան տարին մանկական ակնթարթ դարձնել: Չէ՞ որ եթե մեծերի լուսանկարները դներ, հստակ կերևար ժամանակը` 88-90թթ. ցույցեր, հետո ղարաբաղյան պատերազմ, հետո…Կարծեմ Զավենը հետոյի խրոնիկան թողեց ու անցավ այլ ժանրի: Էստեղ, Զավենի ֆոտոներում էրեխեքը ուրիշ դժգոհություններ ունեն, խաղի ժամանակ կռվում են, լաց լինում, ու նաև ուրախանում ոչ թե երկնիշ տնտեսական աճով, այլ էշի վրա թռվռալով, որը նրանց համար ոչ միայն փոխադրամիջոց է այլև մի կենդանի որի հետ կարելի ա խաղալ: Ու ֆուտբոլի խաղում 10-12 տարեկանների վեճում տղաների դեմքին տեսնում ես նույն կռվազան արտահայտությունը, որ տեսել ես մանկության տարիներին կողքի հայաթի թիմի հետ վեճի ժամանակ: Մի լուսնկար  ա մենակ մատնում, որ սովետի վախտվա ա, էրեխեքը հոկտմբերիկի նշաններով են ու սովտական աշակերտի համազգեստով`1985, հաստատ տպվել ա «Ավանգարդում»: Հոկտեմբերիկները ոգևորված իրարանցման մեջ են, մինչդեռ նրանց կողքը վարպետը դպրոցի մուտքի դիմացի պատին նկարում է պաննո` հայ մեծերը, ինչպես Գլազունովի ռուս մեծերը: Ու հայ էս մեծերի պաննոն ո՞ր դպրոցում չի եղել, բայց աշակերնտերին, չասեմ բոլոր, իմ պեսներին հետաքրքրել ա դպրոցի միջանցքի էն մյուս կողմը, պանոյի իմացը` ելքի դուռը, ուր նայում են հոկտեմբերիկները: Հա, կարաս առանց մակագրությանը նայելու իմանաս, որ գունավոր լուսնկարները նոր են արված, էն ժամանակ, 88-95 թվերին ո՞վ էր Հայաստանում գունավոր ֆոտո անում:

Ու մեկ էլ կիմանաս լուսանկարման ժամանակը, եթե էնտեղ քո հարզատն է, ինչպես էս մեկում` աղջիկս նայում է քարե պատնեշից էն կողմ` հորիզոնին: Ի՞նչ էր փնտրում էս հայացքը, որը ես, իրա հերը չեմ նկատել, ու նկատել ա մենակ Զավենը: Մակագրությունը` Լերմոնտովի փողոց, 1900թ.: Ուրեմն աղջիկս էստեղ չորս տարեկան ա, հիմա քսաներեք, իսկ Լերմոնտովի փողոցն էլ դառել ա Սայաթ-Նովայի շարունակությունը, հորիզոնն էլ չկա, տեղը էլիտար շենք ա: Հիմա, Էլիտար շենքի վրա կփշրվեն մանուկների որոնող հայացքները:

Մեկ էլ, տեսնես Հայրումյանը ո՞ւր ա:


 

ՀԳ. 2015թ. հուլիս Թերթ.ամ-ում հենց հրապարակվեց գրութունս, Զավեն Խաչիկյանը զանգեց, ասեց՝ թե ուզում ես ընկերներ մնանք, հանի նյութդ: Չհասկացա թե ինչը չէր հավանել: Թերթ.ամ-ում յոթ տարի բլոգ եմ վարում և չէր եղել մի դեպք, որ ինչ որ մեկը պահանջի նյութ հանել: Շատ մարդ շատ բան չի հավանում, ինչի պիտի մեկը իրեն թույլ տա նյութը հանել տալ: Դե որ ընկեր էի համարում ու հարգում էի Զավենին, կտրուկ չմերժեցի, ասի՝ խորհդակցեմ հետը, տեսնեմ ինչը դուրը չի եկել, գուցե փոխեմ: Հանդիպեցինք սրճարանում, Զավենը մի երկու բան ասեց որ դուրը չէր եկել, ասի՝ լավ դրանք կփոխեմ: Փոխեցի, էլի զանգեց, ասեց՝ ավելի ես վատացրել, ինձ ձեռ ես առնում:

Ես չհասկացա, թե որտեղ եմ ձեռ առնում, առաջարկեց երեք հոգու հարցնենք, թե արդյոք նյութում իր դեմ ինչ որ բան կա, եթե նրանք ասեն՝ կա, նյութը հանեմ: Համաձայնեցի: Ընտրեցինք երեքին՝ Սոնա Համալյան, Լևոն Ջավախյան, Արա Աթայան: Առաջին երկուսը կարդացին, ասեցին նորմալ նյութ է, ոչ մի վիրավորական բան չկա մեջը: Երրորդին հերթը չհասավ, Զավենը ինձ ջնջեց ֆբ-ի ընկերների ցուցակից, ու այլևս սկսեց չբարևել:

Ես նրան խնդրեցի վերադարձնել պապուս եղբոր լուսանկարչական ապարատը՝ 40-ական թվերի հազվագյուտ կոդակ, որ նրա մոտ էր մնացել: Չտվեց: Բայց դա դեռ ոչինչ, 90-ականներին իր արած մի լուսանկար հրապարակեց, որտեղ ջնջել էր իմ դեմքը: Ես իմ արխիվից գտա այդ լուսանկարը և հրապրակեցի օրիգինեալը  կեղծվածի հետ միասին ցույց տալով որ Խաչիկյանը ուղղակի վավերագրողի էթիկա է խախտել, պատմությունից ջնջում է մարդկանց, ում հետ չունի:

2014-ի Ոսկե ծիրան փառատոնին Կինո Մոսկվայի երկրորդ հարկի ճեմասրահում մեկ էլ Զավեն Խաչիկյանը հայհոյանքներով հարձակվում է վրաս, ու որ հունից հանի պրովկոցիոն էնպիսի քֆուրներ տվեց, որ ծեծկռտուք սարքի(քֆուրները չեմ ուզում մեջբերել: Լիքը ականտես կար, նաև լրագրողներ կային, ու եթե պատգամավոր Մհեր Սեդրակյանը հարձակվեր, աղմուկ կբարձրացնեին):

2015-ի մայիսին մեդիա.ամ կայքում Խաչիկյանը հարցազրույց էր տվել քննադատելով հայկական մամուլը, թե  «ապերոյագողական» է: Լուսանկարչությունն էլ կարծեմ գողականի մեջ չի մտնում,  մտավորական գործ է, բայց Խաչիկյանը կարծես մտքեր ձևակերպելու հետ չունի, մի բան որ դուրը չի գալիս կամ ուզում է վերացրած լինի, կամ էլ հարձակվում ապերոյագողական քֆուրներ է տալիս:

Թերթ.ամ-ի մեկնաբանությունների պատկերըCapture

Entry filed under: խոհ. Tags: .

Ցենզուրա «Կենտրոնի» եթերում. բանաստեղծուհին պաշտպանում է ազատությունը, իսկ կղերը դեռ Թումանյանի դեմ է պայքարում Ջավախյանը ստացավ ադրբեջանական մրցանակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: