Ջավախյանը ստացավ ադրբեջանական մրցանակ

27.03.2010 at 18:31 Оставьте комментарий

«60 տարեկան եմ մի մրցանակ էլ ա չեմ ստացել, առաջին մրցանակս թուրքն ա տալիս»,-զանգել ա Լևոն Ջավախյանը: Մալադեց, ինչի՞ համար: Մի պատմվածք էի տպել Պանորամայում, կարդացե՞լ ես, «Քիրվա», էդ պատմվածքի համար Ադրբեջանում մրցանակ են տվել:

Մալադեց, շնորհավոր:

Ուրեմն, հայը թուրքին կով ա ծախում, թուրքը բեհը տված ա լինում, փողի մնացածը չի հասցնում տալ, 88-ի արիշ-վերիշներն են արանքը ընկնում, ու թուրքերին քշում են: Էս թուրքը սահմանի վրա մեկին փողի մնացածը տալիս ա, ասում ա պարտքս ա, կտանես էսինչ մարդուն կտաս:

Չեմ կարդացել: Փնտրում եմ ինտերնետում, Լևոն Ջավախյան` ամեն ինչ բերում ա բացի Քիրվայից, ռուսերեն Левон Джавахян բերում ա persons.am, յա, Ջավախյանը persons-ում էլ կա, բայց ոչ քիրվա ոչ մրցանակ: սըրչ անգլերեն levon javakhyan, բերում ա amazon.com, այ քեզ բան, Լևոնը ամազոն ա ընկե՞լ, ինչ-որ գիրք ա`  Under the Bridge , ուրիշ հեղինակ, բայց Ջավախյանի անունն էլ կա:

Ուրեմն Հրաչը Գալստյանի թերթը աշխարհում միակն էր որ սայթի դոմեյնը թերթի անունն էր panorama.am, բայց թերթը ինտերնետում չկար: Հետո որ թերթը փակվեց սայթը բացվեց` http://www.prm.am , ու կարծես տպվածի ամեն ինչն էլ դրել ա,  բացում ես սայթի մեջ սըրչ տալիս Ջավախյան, բերում ա, խի՞ google-ի սըրչը չբերեց, որտև prm-ում Լևոն եվ-ով ա գրված: Նկարը, անուն ազգանունը կան, բայց  պատմվածքը չկա, կարո՞ղ ա նկարը ավելի կարևոր ա համարել, քան պատմվածքը: Թե՞ օրանժը էնքան դանդաղ ա, որ ֆոտոն` դոլարը ձեռը, առևտուր անելուց բացում ա, բայց տեքստը չի բացում: Թե Բաքու ոնց ա ընկել էս պատմվածքը:

«2000 դոլար ա մրցնակը, էս էրկու օրը նամակը գալու ա, ստորագրեմ որ համաձայն եմ, գնամ Թիֆլիս մրցանակը ստանամ»: Ընե՜նց կէթայի Ջավախյանի հետ Թիֆլիս: Արժեր, մրցանակը կստանար, ես ծափ կտայի, խինկալի կուտեինք, վերջում էլ կէթայինք ռոք բար կտժայինք, օտար քաղաք, Ջավախյանը չէր ամաչի իրանից քառսուն տարի փոքրների հետ թֆիստ պարել:

Իսկականից, «Հայկական ժամանակում» Ջավախյանը քառսուն հատ պատմվածք ա տպել, հեչ, ոչ մի մրցնակ: Արդեն մի հինգը տարի «Հայկական ժամանակը» Տիգրան Հայրապետյան մրցանակ ա տալիս, տո էլ ում ասես որ չտվին, իսկ իրա գլխավոր հեղինակին` Ջավախյանին ըսկի հոնորար էլ կարծեմ չէին տալիս: Ես կտայի մրցանակ: Իրա լավ գործերի խաթեր դաժե կարելի էր Լևոն Ջավախյան մրցանակ սահմանել ու տալ հետմահու Տիգրան Հայրապետյանին: Չեմ ասում թե Ջավախյանի գրածների համար գժվում եմ, ասեմ, եթե հայ գրականության անթոլոգիա կազմեի Ջավախյանից հինգը պատմվածք մեջը կդնեի, էն որ հերոսը կնգան շինում ա, իսկ տակից կնիկը խոսում ա, թե լուսի պարտքը չենք կարում տանք, էն որ աները մեռնում ա բերում են հերձողին, հերձողը պլասկագուպցիով ոսկի ատամները աներոջ բերանից քաշում հանում ա, ու էն իրա տղի մասին գրածը` «100 մետր», որ որդու վազքի ամեն մետրի հետ իր կյանքն ա հիշում ու իր տղայի մանկությունը: Հա, էլի մի քանիսը, օրինակ Սադոյանի մասին պատմվածքը` «Պեչենու բաղերը», ուր պարզվում ա Արշակը ոչ թե քաղաքական գործիչ ա այլ պարափսիխոլոգ:

Բայց հետո սկսեց խելք խաղցնել ու խելոք բաներ գրել, իսկ ես էլ խելոք բաները նախընտրեցի ուրիշ տեղեր կարդալ: Բայց որ հաստատ «Հայկական ժամանակի» մի էրկու մրցանակակրի  խելոք հոդվածները գումարես, մեկ ա,  Ջավախյանի խելոք գործերին չեն հասնի: Իմ ձեռը լիներ իրեքի տեղը Ջավախյանին կտայի եռակի մրցանակ, (մեջներից մենակ Մարինե Պետրոսյանին կարելի էր տալ, բայց իրա բանաստեղծությունների համար):

Բայց դե հասկանում ես, չի սազի Ջավախյանին մրցանակ, սաղ օրը վերնիսաժում արծաթ ա ծախում, իրիկունը գրում, էնպես չի համապատասխանում մտավորականի կերպարին: Արծաթ ծախողին Տիգրան Հայրապետյան մրցանա՞կ, էլ չասած Թումանյան կամ նախագահի մրցանա՞կ, չէ, չի բռնում: Ասենք մրցանակը տվին, հարցնեն ում եք տվել, ասեն Ջավախյանին, հարցնեն` էդ ո՞վ ա, ասեն` էն որ վերնիսաժում կայնած արծաթի զարդ ա ծախում: Չէ, հեչ մրցանակի բան չի: Համ էլ դիսկուրս բառը չի օգտագործում, պոստմոդեռնիզմի մասին էլ չասած:

Իսկ Բաքվում ո՞վ գիտի թե Ջավախյանը արծաթ ծախող ա, էնտեղ կիմանան թե Ջավախյանը մեծ հումանիստ ա:

Բայց, սպասի, կարո՞ղ ա գլխին խաղ են խաղացել: չէէ, էդ պատմվածքը իսկական մրցանակի կլիներ:

հգ. ինտերենտս արագացավ, ու իսկապես Հրաչը Ջավախյանի մենակ նկարն ա դրել, պատմվածքը չկա:

Entry filed under: խոհ. Tags: .

Հայաստնում ի՞նչ լուսնկարիչ կա: Զավեն Խաչիկյանը «Հայաստանյան քաղաքական զարգացումների շուրջ»

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: