Հայաստանին պետք է ատոմային ռումբ

16.04.2010 at 10:18 Оставьте комментарий

Միջուկային անվտանգության համաժողովին Հայաստանի նախագահի «խելոք» մասնակցությունը և այն որ Ադրբեջանի նախագահը հրավիրված չէր, հայկական մեդիաները ներկայացրեցին որպես միջազգային ասպարեզում Ադրբեջանի դեմ հաղթանակ: Գուցե:
Բայց ես մի հարց կուզեի տալ, ինչը՞ լավ կլիներ. Հայաստանը Իսրայելի պես միջուկային զենք ունենար ու չմասնակցե՞ր համաժողովին, թե՞ չունենար ու մասնակցեր: Պարզ է դառնում, որ Իսրայելի միավորները հենց միջուկային զենք ուենալու շնորհիվ էնքան շատ են, որ Հայաստանը հարյուր էսպես մասնակցությամբ չի կարող վաստակել:

Միշտ էլ համեմատվում են Հայաստանն ու Իսրայելը, որոնք երկուսն էլ մուսուլմանական երկրներ չեն, բայց շրջապատված են մուսուլմաններով, որ Իսրայելի դեմ թշնամացած է արաբական աշխարհը` մոտ 200 միլիոն, իսկ Հայստանի դեմ երկու թուրքական պետությունները` մոտ 90 միլիոն, գումարած աստված ոչ անի, եթե Իրանին մի բան լինի,էնտեղի ևս 20 միլիոն ադրբեջանցիները: Նաև Ղարաբաղյան հակամարտության պատճառով որոշակի սառնություն կա այլ թուրքալեզու պետությունների հետ, ասենք Ղազախստանի հետ, իսկ մի քանի մուսուլմանական պետություններ էլ Հայաստանը թշնամի տարրր են համարում` Պակիստանը ու Սաուդյան Արաբիան:
Հիմա , պարզ երևում է որ և Իսրայելի և Հայաստանի համար միջուկային զենքը անվտանգության երաշխիք է: Բայց, արի ու տես, Իսրայելը որ համ հզոր բանակ ունի, համ տարեկան միլիրադներով օգնություն է ստանում դրսից, էս ամեն ինչի հետ էլ միջուկային զենք ունի, իսկ Հայաստանում չեմ տեսել մի քաղաքական գործիչ, որի մտքով անցներ միջուկայնի զենք ստանալ:

Պատկերացնենք, որ 90-ականներին երբ Սովետը նոր փլվել էր ու հնարավորություններ կային Ռուսատանից ինչ ասես ձեռք բերել, մեր ղեկավարները կարողանային մեկ-երկու ատոմային մարտագլխիկ կռայիտ անել: Սա հնարավոր էր, բայց միայն տեսականաորեն, միջազգային հանրության կարծիքին ստրկացած էն ժամանակվա Հայաստաանի ղեկացվարները ինչպե՜ս կարող է նման «հանցագործ» մտքեր ունենային:

Միջուկային զենք ունենալու համար ամենահարմար տարիները, երբ համ Հայաստանն էր թույլ վերահսկվում միջազգային հանրության կողմից համ Սովետի փլատակերի տակից լիքը բան կարելի էր թռցնել, բաց թողնվեցին: Բայց դեռ ոչինչ կորած չի: Ինչպես ապրիլի 14-ին Օբաման հայտարարեց, բավական է մի խնձորի չափ միջուկային գլխիկ ունենալ, որ ոչնչացվի հարյուր միլիոն մարդ: Բառացի ասել է.

«Միջուկային նյութերը, որ կարող են վաճառքի հանվել կամ գողացվել` հետագայում միջուկային զենք ստանալու համար, առկա են աշխարհի տասնյակ պետություններում: Պլուտոնիումի փոքրիկ չափաբաժինն անգամ, ասենք` մի խնձորի չափ, կարող է սպանել եւ հաշմանդամ դարձնել հարյուր հազարավոր անմեղ մարդկանց: Ահաբեկիչները, օրինակ` «Ալ-Քաիդա»-ն, այսօր ջանք չեն խնայում միջուկային զենք ստեղծելու համար: Եթե մի օր ահաբեկիչներին հաջողվի հասնել այդ նպատակին, նրանք հաստատ գործի կդնեն այդ զենքը»:

Չգիտեմ, իր նախորդնրի Հերոսիմայի ու Նագասակիի վրա գցած ռումբերը, որոնք հաշմանդամ դարձրին ու սպանեցին հազարավոր անմեղ մարդկանց, ո՞ր մրգի չափով էին, ձմերուկի՞, սեխի՞, թե՞ խնձորի: Բայց հիմա դա կարևոր չի, ուղղակի Օբաման մտավախություն է հայտնում, որ յուրաքանչյուր տեռորիստի համար ինչքան հեշտ է մահասփյուռ զենք սարքելը, որ ընդամենը մի խնձորի չափ է: Իսկ ատոմակայան ունեցող երկրները կարող են մի կողով նման խնձոր հավաքել: Միջուկային զենքի տարբերակներ կան, որ հնարավոր է ստանալ ատոմակայանի թափոնից, որոնք կոչվում են «կեղտոտ զենքեր»:

Ամերիկայում նախագահներ կփոխվեն, ու էլի կհայտնվի Բուշի կամ Չեյնիի նմանները, որոնք ադրբեջանական նավթի բույրից ընկնում են հոգեզմայլանքի մեջ և իրենց եկամուտները ավելացնելու համար, Ադրբեջանի երախը պատրաստ են գցել Ղարաբաղը` մեր ու մանուկով: Եվ դա հետևողականորեն փորձում էին անել նրանք ու թաքուն աջակցում էին, որ իշխանության գան այն նույն` միջազգային հանրության առաջ ստրկացող ուժերը: Բայց երբ «երրորդ Բուշը» տեսնի թե ինչ վտանգ կարող է պարունակել նման քաղաքականությունը, կսկսի խորհել ազգերի ինքնորոշման կարևորության մասին:

Ճիշտ է, Հայաստանը միացել է, միջուկային զենքի չտարածման 1968թ. պայմանագրին, Իսրայելը, Պակիստանն ու Հնդկաստանը չեն ստորագրել այն: Բայց ո՞ր պետությունն է գերազանցիկ աշակերտի պես իր պարտավորությունները կատարում, պարզ չի՞ որ սեփական անվտանգությունը ավելի կարևոր է, քան հազար ստորագրած թղթին հավատարիմ մնալը, պարզ չի՞ որ ավելի լավ է Ադրբեջանի սպառնալիքները կանխել, քան ստորագրած թղթին հավատարիմ մնալ: Բայց կարելի է երկրորդ տարբերակը, համ գերազանցիկ լինել, չխախտել պայմանգիրը, համ էլ միջուկային զենք ունենալ, չէ՞ որ երկու հայկական պետություն կա, որոնցից մեկը չի ստորագրել միջուկային զենքի չտարածման պայմանգիրը:

Պատկերացնենք, որ ինչ որ պահի Հայաստանն էլ Իսրայելի պես ոչ հերքում ոչ հաստատում է թե միջուկային զենք ունի. Ի՞նչ կլինի: Եթե նույնիսկ դրա պատճառով Ադրբեջանն էլ իր մարտագլխիկը ունենա, ապա Կովկասում երկարաժամկետ խաղաղությունը հաստատ կապահովվի, ինչպես սառը պատերազմի ժամանակ ամերիկյան ու ռուսական իրար դեմ ուղղված հազարավոր մարտագլխիկները ապահովեցին խաղաղությունը:

Entry filed under: Uncategorized. Tags: .

Լրտեսվող Հայաստան Հայերենի թշնամիների նոր արշավը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: