Հայերենի թշնամիների նոր արշավը

13.05.2010 at 00:00 Оставьте комментарий

Հարցազրույց լրագրող Վահան Իշխանյանի հետ

-Դուք «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամներից եք։ Ինչո՞ւ եք դեմ։

-Հայաստանն անկախացել է, որ կարողանա հայերի իրավունքները պաշտպանել, հայերենը զարգացնել այնպես, որ այն բոլոր ոլորտներում օգտագործելի լինի: Օտարալեզու դպրոցների բացման պատճառով հայերենը կդառնա կենցաղային լեզու, այսինքն՝ դուրս կմղվի գիտական և կրթական համակարգերից և կվերածվի այնպիսի լեզվի, ինչպիսին ասորերենը, չեչեներենը և այդ կարգի այլ լեզուներն են, ու աշխարհի առաջատար լեզուների շարքից դուրս կմղվի։ Դա մեծագույն հարված է Հայաստանի անկախությանը։  Հայաստանը, անկախ լինելով, մրցակցության մեջ է մյուս երկրների հետ իր «ուրիշությամբ» (մշակույթով ու ձեռքբերումներով ինչ ավանդ է բերում աշխարհին) ու կազմում է աշխարհի բազմազանության միավոր։ Հարվածել լեզվին նշանակում է դուրս մղել մրցակցությունից, ենթարկել գերիշխող պետություններին, նրանց ամբողջի մեջ տարրալուծել մեր միավոր լինելը, այսինքն՝ Հայաստանը գաղութացնել, այս դեպքում (քանի որ Հայաստանի կառավարությունն է նախաձեռնում)՝ ինքնագաղութացնել։

-Օտարալեզու դպրոցները գործելու են հայկականին զուգահեռ։ Ո՞րն է խնդիրը։ Ի՞նչ մտավախություն կա։

-Կրթության նախարարն ու օմբուդսմենը պատճառաբանում են, որ հայկական դպրոցները միջազգային մակարդակի կրթություն չեն ապահովում։ Սա ռասիզմ է և անտեղյակություն, ոչ կոմպետենտ տեսակետ։ Նրանք, թերագնահատելով հայկական կրթությունը, որ տալիս է հայերեն լեզվամտածողություն, ռասիզմ են ցուցաբերում  հայերեն լեզվամտածողություն ունեցողների նկատմամբ, որոնք, իբր, հայկական կրթություն ունենալով, չեն կարող միջազգային շփումներ ունենալ։ Իրականում փաստը ցույց է տալիս, որ հայկական կրթություն ունեցողներից շատերը կարողացել են ընդունվել աշխարհի լավագույն համալսարաններ։ Սակայն այդ փաստերը մի կողմ. նրանք ուղղակի անտեղյակ են, թե ինչ է կրթությունը, չգիտեն, որ կրթության որակը ոչ թե հանրակրթական դպրոցի լեզուն է որոշում, այլ դպրոցի դասավանդման մեթոդն ու մասնագետների որակը։ Եթե Հայաստանում դպրոցների մակարդակը ցածր է, պատճառը մեր իշխանությունների որակյալ կրթական սիստեմ ստեղծելու անկարողությունն է։ Տիգրան Սարգսյանը մեծ-մեծ բաներից է խոսում՝ հայկական աշխարհ, բայց չի կարողանում բարձրացնել հանրակրթական դպրոցների որակը:  Երեխաներն այս դպրոցներն ավարտում են և ոչ միայն օտար լեզուներ չեն իմանում, այլև մյուս առարկաներից (պատմություն, կենսաբանություն) գիտելիքներ չեն ստանում և այլն։ Դպրոցը նորմալ կրթություն չի տալիս, դրա համար էլ ծնողները, ովքեր հնարավորություն ունեն, երեխաներին հավելյալ ուսուցման են տալիս կրկնուսույցների մոտ։ Հիմա եթե բացվեն անգլիական կամ ռուսական դպրոցներ, նույն մեթոդներով ինչ կա մյուս դպրոցներում, ապա մարդ կմտածի, որ մեկ է՝ կրթությունը վատն է, ինչ դպրոց էլ երեխային ուղարկի, բան չի սովորելու, արի տամ ռուսական դպրոց, որ  12 տարի միայն ռուսերեն լսի, ինչ էլ լինի, գոնե ռուսերեն կսովորի։ Սա է մտավախությունը, որ այդ դպրոցների վերաբացման դեպքում մարդիկ հենց այդտեղ կուղարկեն, որ գոնե երեխաները լեզու սովորեն։ Իսկ եթե օտարալեզու դպրոցները պիտի ստեղծեն օտար պետությունները՝ իրենց մեթոդոլոգիայով ու մասնագետներով, ապա դա կլինի խոստովանություն, որ կառավարությունն անկարող է կառավարել ու երկիրը հանձնում է օտարին: Ուրեմն հստակ պետք է կառավարության հրաժարականի հարց բարձրացվի: Աշոտյանը հեռուստատեսությամբ ասաց, որ մենք անկարող ենք դպրոցական ժամերն ավելացնել, որպեսզի անգլերենի կամ ռուսերենի դասավանդման որակը մեր դպրոցներում բարձրանա։ Սա ցույց է տալիս, որ նա կոմպետենտ չի իր աշխատանքում, քանի որ մարդ լեզու կարող է սովորել նույնիսկ մեկ կամ կես տարում։ Այդ ինչպե՞ս եղավ, որ նույն Հայաստանում՝ Ֆրանսիական համալսարանում, ուսանողը 6 ամիս սովորելով սկսում է ֆրանսերեն խոսել, իսկ հայկական դպրոցներում 12 տարի շարունակ ռուսերեն ու անգլերեն են անցնում ու չեն սովորում։ Սա ցույց  է տալիս, որ այդ դպրոցներն ուղղակի շատ վատն են, և դրա մեղավորը հենց Աշոտյանն է, նրա նախորդները ու այդ կրթական համակարգը։

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, թե Գարեգին Նժդեհն էլ ռուսական կրթություն ուներ, բայց դա չխանգարեց նրան փայլել իր հայրենասիրությամբ։

-Նախ՝ Աշոտյանն ընդհանրապես հաճախ բաներից է խոսում, որոնցից տեղյակ չէ: Մի հեռուստահաղորդման ժամանակ էլ նրան հարցրին՝ ծանո՞թ է Նժդեհի բանաստեղծություններին, նա պատասխանեց, թե Նժդեհը բանաստեղծություն չի գրել: Իրականում Նժդեհը հայերեն բանաստեղծությունների ժողովածու ունի հրատարակած՝ ի տարբերություն Աշոտյանի, որ ռուսերեն է բանաստեղծություն գրում ու իր ռուսական լեզվամտածողությունն ուզում է փաթաթել ամբողջ երկրի վրա: Նժդեհի կենսագիրները գրում են, որ նա իր հայրենի Կզնուտ գյուղում մեկ տարի գնացել է հայկական ծխական դպրոց, ապա ռուսական դպրոցներում է սովորել: Ասում են՝ ծխական դպրոցը փակվել է: Ես պատմաբան չեմ, ու կարելի է այս խնդրի մասին մասնագետներին հարցնել: Բայց մի բան փաստ է.  այն ժամանակ հայկական կրթություն ստանալը դժվար էր, չկային բավարար դպրոցներ, Հայաստանը գաղութացված էր, և Ցարական իշխանությունը պարբերաբար փակում էր հայկական դպրոցները: Հայտնի է, որ հայկական դպրոցները փակելու համար բողոքի մեծ ալիք էր բարձրացել, Դրոն ահաբեկում էր ռուս չինովնիկներին: Հենց Նժդեհն էլ ու մյուս ազգային գործիչները պայքարում էին անկախ Հայաստանի ստեղծման համար, որ հայերի իրավունքները պաշտպանվեն, հայ երեխան հայկական կրթության հնարավորություն ստանա: Նժդեհի խոսքն է՝ «Ավելի լավ է՝ հայ մարդը համր լինի, քան օտարախոս»: Սա ինձ համար անընդունելի է, բայց Աշոտյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայանում են որպես նժդեհական ու Նժդեհի պատգամի ճիշտ հակառակ քայլն են անում: Դա ցույց է տալիս, որ նրանք իրականում Նժդեհի հետ կապ չունեն, պատեհապաշտներ են, որ նժդեհական են դարձել իշխանություն ունենալու համար: Հիմա կոմկուսը իշխեր, Աշոտյանը կոմունիստ էր լինելու:

Նժդեհը պայքարել է մի երկրի համար, որտեղ պետք է լինի հայկական կրթություն, և եթե մարդիկ օտարալեզու կրթություն են ունեցել և անկախության համար պայքարել, ապա պետք է իմանալ, որ պայքարել են հենց նրա համար, որ իրենց զավակները հայկական կրթություն ունենան, ոչ թե աշոտյանները գան ու Նժդեհի վաստակը ջուրը գցեն։

Ես էլի անուններ կտամ, ովքեր օտարալեզու կրթություն են ունեցել, բայց դարձել են մեր մշակույթի երևելի դեմքերից՝ գրող ու ինտելեկտուալ Կոստան Զարյանը, ով մինչև չափահաս դառնալը հայերեն չի իմացել, իսկ հետո Մխիթարյանների մոտ օրուգիշեր սերտելով հայերեն, հասել է նրան, որ իր լեզվամտածողությունը փոխել է, հատորներով հայերեն գրքեր է գրել: Նրա վեպը՝ «Նավը լեռան վրա», ներկայացնում է, թե ինչպես անհնարինը՝ անկախությունը, հնարավոր է դառնում. նավ չունեցող, ծով չունեցող երկիրը նավ է կառուցում ու բարձրացնում լեռը, Սևանա լիճ: Նավը դառնում է հենց աշխարհի հետ, մեծ օվկիանոսի հետ հարաբերվելու խորհրդանիշ: Այսօր կառավարությունն այդ նավը փշրում է: Այսօր էլ կառավարության այս նախաձեռնության դեմ պայքարում են բազմաթիվ ռուսական դպրոց ավարտածներ, նրանք էլ գաղութացված երկրի զավակներն են, որ իրենց մաշկի վրա են զգացել ռուսական գերիշխանության պարտադրանքը (Ճիշտ է՝ ծնողներին չէին ստիպում, որ երեխաներին ռուսական տան, բայց համարվում էր, որ ռուսական դպրոց ավարտողը կարող է կարիերա անել ռուսական կայսրությունում), և նրանք էլ Նժդեհի ու մյուսների պես այսօր պայքարում են գաղութացման դեմ:

Գաղութացված ժողովուրդների գործիչները հնարավորություն չեն ունեցել իրենց ազգային լեզվով կրթություն ունենալու, և հենց պատճառներից մեկն էլ դա է, որ անկախության համար պայքարել են բալկանները, չեխերը և այլն: Հրեաների պետության գաղափարախոս Հերցելը գերմանական կրթություն է ստացել, բազմաթիվ գրքեր գրել գերմաներեն, «Հրեական պետություն» գիրքը գրել է գերմաներեն: Իսկ ի՞նչ կարող էին անել նրա ծնողները Բուդապեշտում, երբ չկային հրեական դպրոցներ:  Հրեական դպրոցներ գոյություն չունեին։ Հնարավո՞ր է պատկերացնել աշխարհում մի հրեա, որ հայտարարեր՝ եկեք Իսրայելում բացենք գերմանական դպրոցներ, Հերցելն էլ է գերմաներեն գրել: Ցինիզմ է, չէ՞: Դե պատկերացրեք, թե ինչ ցինիզմ է Աշոտյանի նման հայտարարությունը: Իսկ Հայաստանում ոչ թե մի պատահական մեկն է առաջարկում օտարալեզու դպրոցներ բացել, այլ Հայաստանի կառավարությունը:

-Իսկ ինչպիսի՞ ելք եք տեսնում։ Ինչպե՞ս պայքարել։

-Ստեղծվել է խումբ՝ «Մենք դե՜մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը», Ֆեյսբուքում արդեն հազար հարյուրից ավել անդամ ունի: Նախաձեռնող խումբը երեկ ներկայացրել է՝ ինչ անել, որ այս խնդիրը հետագայում չառաջանա: Առաջին՝ Հայաստանում պետք է բարձրացվի կրթության որակը։ Կրթական մեթոդոլոգիան պետք է արմատապես փոխվի, որովհետև սովետականից մնացած մեթոդոլոգիան դեռ շարունակվում է: Դա մի համակարգ էր, ուր մի փոքրիկ խումբ գերազանցիկներ հաջողություն էին ունենում, իսկ ստվար մասը ինքնառեալիզացման հնարավորություն չէր ունենում (Աշոտ Բլեյանի ասած՝ անգիր դպրոցը)։ Կրթական համակարգում բարեփոխումներ պետք է լինեն։ Եվ երկրորդ՝ պետք է լինի նոր թարգմանչաց շարժում։ Հայաստանի անկախության այս 20 տարիների ընթացքում Հայաստանում որևէ թարգմանական ազգային ծրագիր չի ստեղծվել։ Անկախության գրավական են նաև համաշխարհային գրականությունը (գեղարվեստական, փիլիսոփայական, գիտական) հայերեն թարգմանելը, այն նաև հայերինը դարձնելը: Բացի այդ, տեղեկատվական տեխնոլոգիաների ծրագրերի լեզուները, ինչպիսիք են «windows», «adob» ինտերնետային ծրագրերը, բաց համակարգերը և այլն, թարգմանվեն, ու դա լինի պրոցես, որպեսզի Հայաստանի քաղաքացին կարողանա հայերենի միջոցով առնչվել համաշխարհային ինֆորմացիային։ Ինչպես նաև ստեղծվեն թարգմանական ծրագրեր, ինչպիսին «google translait»-ն է, որ օտար լեզվից հայերեն և հակառակը թարգմանություն անելը հնարավոր լինի մկնիկի կոճակի մի սեղմումով, որևէ օտար լեզվից (անգլերեն, ֆրասներեն, ռուսերեն, թե թուրքերեն) տեքստը հնարավոր լինի ամբողջությամբ թարգմանել հայերեն։ Մեզնից ավելի փոքրաթիվ ազգեր, ինչպիսին էստոնացիներն են կամ մակեդոնացիները, ունեն այդ ծրագրերը և թարգմանական այդ ամբողջ դպրոցը։

-Ի՞նչ եք կարծում՝ այնուամենայնիվ, օտարալեզու դպրոցների վերաբացման մտադրությունները կիրականանա՞ն։

-Դա կախված է նրանից՝ հայերն ինչքանո՞վ են ուզում անկախ լինել, ինչքանո՞վ են հավատում իրենց լեզվի հնարավորություններին, ինչքանո՞վ են հավատում հայ ժողովրդի ապագային։ Հուսահատեցնողն այն է, որ ստեղծագործելու փոխարեն մարդիկ անընդհատ դիմադրությամբ են զբաղված:

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

www.7or.am

Entry filed under: հարցազրույց. Tags: , , , .

Հայաստանին պետք է ատոմային ռումբ Քվազիմտավորականներն ու քվազինժդեհականները կերտում են քվազիհայաստան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: