Ոսկե ծիրանը ծառայեցվում է թուրքերի ու վրացիների շահերին

12.07.2010 at 00:00 Оставьте комментарий

Եթե Ոսկե ծիրան մրցանակը ստացած թուրք ռեժիսոր Ռեհա Էրդեմի «Կոսմոս» ֆիլմին ասեին ինչ մրցանակի կարժանացնեիր, կասեի` գյորմամիշության: Իսկ մեկ էլ` ո՞ր երկիրը նման ֆիլմ կարող էր նկարել. կասեի Հայաստանը, միայն մի տարբերությամբ, գլխավոր հերոսը` խենթ ու հումանիստ դերվիշը ոչ թե արևելյան լպրծուն ժպիտով ու ներքինու ձայնով կլիներ, այլ մռայլ ու ծխած տղամարդու( Խորեն Աբրահամյանի կամ Սոս սարգսյանի տիպի) կամ էլ Վիգեն Չալդրանյանի ձայնով: Ուրեմն, պահպանողական ամբոխի ու անհայտից եկած ու վերջում դեպի անհայտը գնացող խենթ ու իմաստախոս դերվիշի կոնֆլիկտ, որ տարբեր ֆիլմերի կոպիտ ազդեցություններից հավաքած ու թուրքական ճաշակով իրար կպցրած մոտիվներ են ` (Հիվանդ բուժելը` «Կանաչ մղոնից» , «խենթ» հոգիների թռչելը` «Անջրպետից»,  «Դագաղը» քաղաքով ֆռացնելը արդեն ծեծված մի թեմա): Ու էս ամեն ինչի հետ դերվիշական խենթությանը տրված աղջկա ու դերվիշի ծղրտոցներով երկխոսությունը, որ թեև հանդիսատեսին  պիտի պարուրեր բարի ու ոչ այս «վատ» աշխարհին հատուկ թրթիռներով, բայց ինձ որպես էդ կինոյի «վատ հանդիսատեսի» միայն ներվայնացնում էր ու անհամբեր ուզում էի կինոն շուտ պրծնի. որ էլ էդ ձեները չլսեմ: Բայց թուրք ռեժիսորը խենթ հոգու կերպարի հետ նաև ակտուալություն պիտի խաղար ու խոթել էր Հայաստանի հետ սահմանը բացելու խնդիրը. պահպանողական հասարակության ծեր անդամները վախենում են հայ-թուրքական սահմանը բացելուց այն ժողովրդի հետ, որը իրենց նախնիներին սպանել է: Այ քեզ բան, ոչ մի նամյոկ որ իրականությունը այլ է, որ Կարս քաղաքը, որի  չայխանայում  բիձեքը հայերին քրֆում են, հենց նրանցից խլել են ու ջնջել տեղաբնակներին: Հա, կինոն մյուս կողմից էլ քննադատում է հասրակությանը, որ վախենում է բաց սահմանից, իբր հասրակության վախը օտարի, անհայտի ներխուժումից քննադատվում է ու յանըմ դերվիշն էլ հայի նման մի օտար է, որ հայտնվել է քաղաքում` Ղարսում: Բայց մեկ է, ֆիլմը պրոպագանդում է, որ հայերն են սպանել թուրքերին, ֆիլմի ասելիքը կոպիտ ասած էս ա` լավ, հասկացանք հայերը կոտերել են, բայց դե հիմա 21-րդ դարում սահմանը փակ պահելը գեղացիություն ա`…  Ու Հայաստանը Ոսկե ծիրան մրցնակն է տալիս այդ պրոպագանդային: Անցյալ տարի մեկ այլ թուրքական ֆիլմ կար` Օզջան Ալփերի «Աշունը», ինձ համար անհամեմատ տպավորիչ ֆիլմ քան էս «Կոսմոսը». համշենցի հեղափոխականը որ Թուրքական կառավարության դեմ պայքարել էր ու տարիներ բանտում անցկացրել: Հիմա առողջությունը կորցրած վերադառնում է տուն, ուր լսում ես հերոսի, մոր ու գյուղացիների հայերեն խոսքը` համշենի բարբառը, որ ֆիլմին, ինչպես երաժշտությունը կտար, ոչ միայն հուզականություն է հաղորդում, այլև հակադրվում է թուրքերենին որն իշխանության, բռնության ու սպանության լեզուն է : Ֆիլմին չտվեցին Ոսկե ծիրանը: Ասեկոսեներն ասում են, որ ժյուրին ուզել է այս ֆիլմին տալ գլխավոր մրցանակը, սակայն ժյուրիի անդամ Արսինե Խանջյանը ընդդիմացել է, ասել է թե թուրքին Ոսկե ծիրան չի կարելի հանձնել(ռեժիսորն էլ` Ալփերը էթնիկ թուրք չի, էլի համշենահայ կամ համշենցի է): Ժյուրիի նախագահ, ճապոնացի ռեժիսոր Կոհեյ Օգուրին իր սկզբունքային դիրքերը չզիջելու համար նոր մրցանակ է սահմանում, մի մրցանակ, որ Ոսկե ծիրանի կազմակերպիչները չէին նախատեսել, ժյուրիի նախագահի մրցանակ ու տալիս «Աշուն» ֆիլմին(Այս պատմությունը մի քանի աղբյուրից եմ լսել): Եթե փառատոնը նաև քաղաքականություն է, ապա Ոսկե ծիրանը վարում է ոչ հայկական շահերը արտահայտող քաղաքականություն. այն թուրքական ֆիլմը որ քննադտում է Թուրքիայի բռնապետական իշխանությունը, որ նկարել է ոչ թուրքը` համշենահայը մրցանակի չի արժանանում, իսկ թուրքի նկարած լպրծուն ֆիլմը, ուր խոսում են այն մասին թե հայերը թուրքերին սպանել են, ստանում է մրցանակ: Դեռ ավելին, Արսինե Խանջյանի կապրիզից օգտվում է Վրաստանը ու  անցյալ տարի Ոսկե ծիրանն է ստանում Գեորգի Օվաշվիլիի «Մյուս ափը» վրացական ֆիլմը, որը հստակ հակաբխազական քարոզ էր (փախստական տղան գնում է որոնելու իր գյուղը Աբխազիայում, և ընկնում աբխազ զինվորների ձեռքը, որոնք տղային նվաստացնում ու ծաղրում են): Այս երկու տարվա Ոսկե ծիրանների պատմությունը ցույց է տալիս որ ուրիշները սկսել են փառատոնը լավ էլ օգտագործել իրենց երկրների շահերի համար. Անցյալ տարի ժյուրիի անդամ էր վրացի կինոռեժիսոր Նանա Ջորջաձեն ու մրցանակ ստացավ վրացական ֆիլմը` Վրաստանի քաղաքականությունը ներկայացնող, այս տարի ժյուրիի անդամ էր թուրք Սեմիհ Կապլանօղլուն ու մրցանակ ստացավ թուրքական ֆիլմը` պատմությունը խեղաթյուրող Թուրքիայի քաղաքականությունը արտահայտող: Երկուսն էլ քաղաքական կոնտեքստով ֆիլմեր: Ավելին, ֆիլմերի որակն էլ հաշվի առնելով  քաղաքականությունը դուրս է մղում արվեստը, էն էլ մի քաղաքականություն, որը հայկական շահերին դեմ է: Ափսոս էս տարի Օգուրին չկար, որ էլի իր կողմից մի նորմալ ֆիլմի մրցանակ տար:

Entry filed under: խոհ. Tags: , .

Պարադո՞քս. սահմանի ռասիզմը պաշտպանում է երևանյան հակառասիզմը մայրական կաթ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: