Ոսկե Ծիրան. հայտնագործություններ ու հիացմունքներ

16.07.2010 at 00:00 Оставьте комментарий

«Սա մի պատմություն է ուր մի կին երկու տղամարդու է սիրում»,- իր վերջին ֆիլմն է ներկայացնում Թեո  Անգելոպոլուսը: «Ժամանկի փոշին» որ կուտակվում է ու փոշու շորով չի մաքրվում, իսկ երբ փչում ես փոշին  լցվում է սիրտդ ու ճմլում:

Երբ մեկ ամիս առաջ ռեժիսոր Սերժը Մելիք-Հովսեփյանը պատմում էր Անգելոպոլուսի մասին ու ասում որ իր սիրած  ռեժիսորն է, որ էսօր կինոյի աշխարհի ամենակարևոր դեմքերից է, միանգամից սկսեցի փնտրել նրա ֆիլմերը, որ նայեմ: Էդ ո՞վ է, որ անունը նոր եմ լսում: Մտքովս չէր անցնի որ մի երկու շաբաթ անց Երևանում Մոսկվա կինոթատրոնում ժիվոյ կտեսնեմ Անգելոպոլուսին: Շնորհակալություն «Ոսկե ծիրան» կինոփառատոն:

«Ի՞նչ է ժամանակը: Ինչպես ասել է Հայդեգերը, Ժամանակը մենք ենք, մարդն է իր մեջ կրում անցյալն ու ներկան»,-ասում է Անգելոպոլուսը: Էլի ափսոսում եմ, որ Ֆլիպս չէի վրեցրել որ նկարահանեի այդ զուսպ մարդու խոսքը ու մեջբերումն ուղղակի անեի:

Ու 20-րդ դարի ժամանակը Էլենիի(Իրեն Ժակոբ) , Սպիրոսի(Միշել Պիկոլի) նրանց որդու(Ուիլյամ Դեֆո) և թոռան` նյուս Էլենիի, Յակոբի մեջ: Այո, Եթե պատմության դասագրքում ստալինի մահվան օրը` 1953թ. մարտի հինգը. շրջադարձային է, ժամանակի փոփոխություն, նոր ժամանակի ծնունդ, ապա «Ժամանակի փոշում» այդ օրը ստալինյան չանհետացած ռեժիմի պատճառով մի նոր բաժանման սկիզբ է դնում` ժամանակը բաժանված մարդկանց մեջ է միայն:

Մի կին որ սիրում է երկու տղամարդո՞ւ, էրոտիկ ֆիլմ «վայրի խոլորձը» շարքի՞ց:

Սպիրոսը կեղծ փաստաթղթերով հատում է Սովետի սահմանը, հասնում հյուսիսային Ղազախստան, գտնում Էլենիին և ձմեռային գիշերը տրամվայի մեջ նրանց սեքսի ձայները լսում են ինչ որ կին ու տղամարդ ու …մատնում: Ամբողջ ֆիլմում միակ էրոտիկ հատվածը` ձմեռային բուքի մեջ տրամվայ ու ներսից լսվող կնոջ հեշտանքի ձայներ:

Թե ինչպե՞ս էին նրանք առաջին անգամ բաժանվում, ֆիլմը չի խոսում այդ մասին(Անգելոպոլուսը ասեց, որ սա եռագրության երկրորդ ֆիլմն), իսկ այս անգամ Էլենիին ու Սպիրոսին աքսորում են սիբիրյան տարբեր ճամբարներ:

20-րդ դարի դրամատիկ վերապրումը, ուր բաժանումներն ու աքսորները իրենց հետ բերում են նաև միացումներ ու սերեր, ինչպես Էլենիին, որին ճակատագիրը մեկ բաժանում է իր սիրելի Սպիրոսից ու միացնում Յակոբի հետ ու հետո բաժանում Յակոբից ու կրկին միացնում Սպիրոսին:

Իսկ երբ 2000 թիվ մուտք գործելու նախօրեին ծեր Էլենը, Սպիրոսն ու  Յակոբը պարում են մետրոյի մուտքի մոտ ֆիլմի հուզականությունը հասնում է գագաթնակետին: Ինչպե՞ս, ինչպե՞ս երկու տղամարդ չեն կարող խանդել միմյանց, ովքեր ոչ կոփվել են սեքսուալ հեղափոխության մեջ, ոչ էլ իրենց ժամանակի առաջադեմ գաղափարներ ներկայացնող են հանդիսանում: Գուցե կոմունսիտ են, բայց դա միայն իրենց ճակատագրին դետալ է ավելացնում, թե ինչպես կոմունսիտ հրեա Յակոբը պրծնելով Գերմանական ֆաշիզմից հայտնվում է սովետական աքսորում: Այդ խանդի բացակայությունը հենց ֆիլմը այդպես հուզիչ է դարձնում, ի՞նչ խանդ Սիբիրներյան աքսորից ու հետո Եվրոպա ու Ամերիկա ձգվող տարածությունների ու երկարատև` բաժանումների ու մշտական կարոտի մեջ: Եթե երկու հոգի բաժանվում են առանց իրենց կամքի, նրանք ոչ թե բաժանվում են, այլ նրանց բաժանում են, ապա նրանց մեկ ուրիշի հետ միանալու դիմաց խանդը անիմաստ կդարձնի:

Ինչպե՞ս հոգեկան ցնցում չեն ունենում մարդիկ աքսորների ու բաժանումների ապրումների չընդհատվող կյանքում. հաջորդ հանդիպման հույսը թույլ չի տալիս թուլանալ, իսկ ցնցումները կփոխանցվեն Էլենիի թոռնիկին` Էլենիին, երբ նա կարդա տատի նամակները ու ընկնի դեպրեսիայի մեջ: Տատերի կյանքի տառապանքների հոգեկան ցնցումները դուրս են պրծնում թոռների մեջ:

Հարություն Խաչատրայանը ներկայացնելով Անգելոպոլուսին ասեց` նա նույնն է Հունաստանի համար, ինչ Փարաջանովը Հայաստանի համար:

Նախորդ օրը տեսել էի Անգելոպոլուսի մեկ այլ ֆիլմ «Ուղևորություն դեպի Կիթերա», որ նկարել է 1984թվին: Եթե անպայման պետք է համեմատել նրան հայ ռեժիսորի հետ, ապա «Ուղևորություն դեպի Կիթերա»-ում զուգահեռներ կգտնես  Հենրիկ Մալյանի «Նահապետի» հետ իր դանդաղ, ձանձրացնող, երկար ձգվող կադրերով,  իսկ «Օրերի փոշին» Ատոմ Էգոյանի ֆլիմերի հետ, սյուժետային ոչ միագիծ ժամանակագրությամբ: Միայն եթե Էգոյանը ֆիլմի «հետուառաջ» կառուցվածքի մեջ հաճախ մարդկային զգացմունքների արանքում գաղափարը ճակատային ցցվում է, ապա «ժամանակի փոշում» գաղափարը չի «գոռում»,  այն հոսում է մարդկային զգացմունքների տակով, որ ֆիլմի երաժշտության օգնությամբ հուզականությունը այնպես են բարձրացնում, որ հանդիսատեսի աչքերը թրջվում են:

Անգելոպոլուսը թեև գլխավոր, բայց ինձ համար միակ հայտնագործությունս չէր «Ոսկե ծիրանում»:

«Աշխարհի ամենալավ կին  ռեժիսորը»,- ներկայացրեց Հարություն Խաչատրյանը ինձ համար անծանոթ ռեժիսոր Կլեր Դենիին: Արժի նման կոմպլիմենտ անել, մանավանդ, որ այս տարի լավագույն ֆիլմի Օսկարի արժանացած, իրաքյանի պատերազմի մասին պատմող «Հողմեր սանձողը» ֆիլմի ռեժիսոր Քեթրին Բիգիլոն դժվար նեղանա: Կլեր Դենիի վերջին ֆիլմն էլ` «Սպիտակ նյութը» պատերազմական աֆրիկայի մասին է:

Հարություն Խաչատրյանի ու Օսկարի գնահատականների շնորհիվ այս երկու ռեժիսորների վերջին ֆիլմերը կարելի է համեմատել:

Բիգիլոյի ֆիլմը մի զինվորի մասին է, ում համար մահվան եզրին ականներ վնասազերծելը մի ազարտ է, առանց որի չի կարող ապրել:

«Սպիտակ նյութը» ֆիլմում քաղաքացիական պատերազմի քաոսում հայտնված սև աֆրիկյան ինչ որ երկրում սպիտակ նյութը` սպիտակամորթ կինը` Մարին կրկին մահվան եզրին մտասևեռված է սուրճի բերքը հավաքելու վրա:

Բայց եթե հոլիվուդյան ֆիլմի «իտոգում» թաքուն հայրենասիրություն է` ամերիկացի զինվորի սխրանքը, որ այս դեպքում թաքնված է ազարտի մոլուցքի տակ, դա մի ազարտ է որ ոչ թե կործանում այլ կյանք է փրկում, ապա «Սպիտակ նյութը» քաղաքական ենթատեքստ չունի, կամ եթե կա, ինքնաբերաբար որպես երկրորդական հետևանք: Այստեղ փորձ չի արվում, ինչպես մեկ այլ հոլիվուդյան ֆիլմում` «Արյունոտ ալմաստում», մեղավորներ փնտրել, բարոյախոսել, դրական ու բացասական տռցնել, թե ինչո՞ւ 10-12 տարեկան սև երեխաները զինված ջոկատներով պտտվում են, չէ որ նրանք երեխաներ են իսկ մեղավորը միշտ մեծերն են: «Սպիտակ նյութում» այդ ջոկատները ուղղակի կան(մի տեղ իմիջիայլոց ասվում է` նրանք տեսել են թե ինչպես են իրենց ծնողներին սպանում), որ առանց խղճի խայթի սպանում են ում պատահի: Իսկ ապստամբների ու իշխանության բանակի բախման մեջ որևէ գաղփարական բան չկա, միակ «գաղափարը» ռադիոյի հաղորդավարի սպիտակներին ոչնչացնելու կոչերն են: Իսկ Մարիի սուրճ հավաքելու տենդը աշխատում է միայն իր ու իր որդու դեմ, որևէ շահ չբերելով, ոչ մի երկրի չծառայելով, մանավանդ որ պլանտացիան էլ իրենը չի, իր նախկին ամուսնունն է, որ պլանտացիան նվիրում է քաղաքապետին միայն թե կյանքը փրկվի ամեն օր ռադիոյով հնչող սպիտակներին վերացնելու կոչերի տակ:

Էլի շնորհակաալություն  «Ոսկե ծիրանին», որ իմացա նաև  Ռոբ Նիլսոնին, ով ներկայացրեց իր վերջին ֆիլմերից մեկը` «Ներշնչվածը», մի գիշերում իրար անծանոթ տարեց տղամարդու ու կնոջ կապի մասին: Անցյալ տարի չհաջողվեց նրան տեսնել ու նրա ֆիլմերը նայել: Նիլսոնի երկրպագուները չէին ուզի, որ այս ֆիլմով նրա մասին պատկերացում կազմեմ:

Իմացա նաև որ կա արդեն հռչակ վայելող գերմանական թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինը, ով ներկայացրեց իր «Հոգու խոհանոց» ֆիլմը` որպես իր նախորդ ֆիլմերից թեթևությամբ ու ժանրով տարբեր: Ուրեմն մնում է նայել Աքինի մյուս լուրջ ֆիլմերը: Իսկ «Հոգու խոհանոցի» գաղափարախոսության մասին էլ չեմ խոսի Վիոլետի մանրամասն ու դիպուկ անդրադարձից հետո:

«Ոսկե ծիրանը» իմ մեջ տպավորվում է ոչ միայն կամ ոչ այնքան հաղթած կամ մրցույթային ֆիլմերով, այլ հյուրերով` ռեժիսորներով ու նրանց ներկայացրած ֆիմերով, ինչպես նախորդ տարիներին Վիմ Վենդերսն էր և ինձ համար հայտնագործություն Մարկո Բելոկկիոն  իր «Հարսանքի ռեժիսորը» ֆիլմով ու Կատրին Բրեյան, ում բախտ չունեցա տեսնել, բայց նայեց «Սիրավեպ» ֆիլմը, իսկ հետո գտա նրա այլ ֆիլմեր, ինչպես կգտնեմ նաև Կլեր Դենիի ֆիլմերը:

Երեք օրում վեց ֆիլմ. առաջին օրը` հուլիսի 13-ին երեքը` «Ներշնչվածը», «Հոգու խոհանոց»,  «Ուղևորություն դեպի Կիթերա» իրարից սկզբունքորեն տարբեր ոճեր, բայց ինձ համար գրեթե մի գնահատականի արժանի: Հաջորդ օրը երկուսը`«Սպիտակ նյութ» ու «Կոկո Շանելը և Իգոր Ստրավինսկին» էլի իրարից տարբեր, բայց նախորդ օրվա համեմատ երկուսն էլ մի կլաս բարձր:

Մի կինոյից դուրս ես գալիս մյուսը մտնում: Բայց` ստոպ.« Ժամանկի փոշին» ֆիլմից դուրս ես գալիս ու գնում տուն. էլ ոչ մի ֆիլմ չեմ ուզում խանգարի տպավորություններս:

Entry filed under: խոհ. Tags: , , , , .

մայրական կաթ Դասընթաց հայ ձախերի համար

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: