Դասընթաց հայ ձախերի համար

03.08.2010 at 00:00 Оставьте комментарий

«Ի՞նչ քաղաքական հայացքներ ունես»:

«Ես ձախ եմ»:

«Ինչ հետաքրիրք ա: Իսկ ո՞ր կուսակցությանն ես համակրում»:

«Ես ՀԱԿ-ի համակիր եմ»:

Այ քեզ բան, ես գիտեի` ձախը կապիտալիստների դեմ ա, իսկ մեր նկարիչը, ժամանակակից արվեստագետը միայն խոշոր բուրժուազիայի համար խաղարկվող դեմոկրատիայի երկրում բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն հայտարարող, օլիգարխների մի թևը ներկայացնող Լևոն Տեր-Պետրոսյանի համակիրն ա ու համ էլ` ձախ: Վատ չի:

Դե պրադվինուտի հայ մտավորականները լավ գիտեն, որ իրան հարգող ամեն արևմտյան մտավորական, արվեստագետ պիտի ձախ լինի, իսկ իրանք էլ շատ են ուզում նույնանան արևմուտքի առաջադեմ մտավորականներին ու ըհը, դիրքորոշվում են որպես ձախ: Բայց խի՞ ՀԱԿ-ից, չէ, ավելի ճիշտ՝ խի՞ են Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցը.  որովհետև իմացել են, որ արևմուտքի մտավորականի համար ազգային գաղափարը գեղացիություն ա, իսկ Լևոնն էլ Ղարաբաղը, ազգային հարցը փակում ա: Ուրեմն, պրադվինուտի հայ մտավորականի համար մտածելը ավելորդ զբաղմունք ա, ասում ես` ձախ եմ, զզվում ես ազգային ամեն ինչից, դառնում լևոնական, ու զիլ ձախ մտավորական ես:

Էս ինչի՞ հիմա հիշեցի: ՀՀՇ 16-րդ համագումարին Լևոն Տեր-Պետրոսյանի կոչը, թե ինչ Թուրքիան ասում ա, պետք ա անել, այսինքն` Ղարաբաղը զիջել Ադրբեջանին(մեջբերում. «Այլեւս ոչ ոք չի կասկածում, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվելու մինչեւ չավարտվի Ղարաբաղյան կարգավորման գործընթացը կամ այդ գործընթացում զգալի առաջընթաց չարձանագրվի։ Որքան պիտի Թուրքիայի ղեկավարները կրկնեն այս բանը, որպեսզի բոլորը վերջապես հասկանան իրականությունը»։), մեծ ոգևորությամբ ընդունեցին հայ ձախերը, չէ` հայ նոր ձախերը(հին կոմունիստները իրանց վրա չվերցնեն). հես ա, ազգային հարցերից պրծնենք, նորմալ եվրոպացի դառնանք:

Ուրեմն, հիմա մեջբերում անեմ Մայքլ Հարդի ու Անտոնիո  Նեգրիի «Կայսրություն» գրքից.

«Հայտնվելով տիրապետող խմբերի ձեռքերում՝ ազգ հասկացությունը սատարում է լճացմանը, վերարտադրմանը, իսկ ճնշված խմբերի ձեռքերում այն փոփոխությունների ու հեղափոխության զենք է։ Ազգի գաղափարը առաջադիմությանն է ծառայում այնքանով, ինչքանով այն հանդես է գալիս պաշտպանության գծում՝ ընդդեմ ավելի հզոր ազգի տիրապետության եւ արտաքին տնտեսական, քաղաքական եւ գաղափարական ուժերի։ Ճնշված ազգերի ինքնորոշման իրավունքն իրականում դառնում է անջատվելու իրավունք, դուրս գալու մղում իշխող տերությունների հսկողությունից»:

ժամանակակից աշխարհի ձախ հեղինակություն Նեգրիի տողերը նրանց համար, ովքեր հանդես են գալիս ձախ դիրքերից ու առավոտից իրիկուն ազգային գաղափարների դեմ են խոսում, էն գաղափարների, որոնք դիմադրություն են խոշոր կապիատալի՝ Թուրքիան ու ադրբեջանական նավթային շահերը ներկայացնող կապիտալին, խորշում են հայ ազատագրական երգերից, ցեղասպանությունը խանգարող բան համարում ասելու համար, թե ինչ լավ թուրք ընկերներ ունեն, հետն էլ Ղարաբաղի ինքնորոշման համար Հայաստանի պայքարը էլի որպես նացիոնալիզմ արհամարհում ու Ղարաբաղը տեսնում են Ադրբեջանի սահմանների մեջ ու պաշտում իրանց գուրու, աջ, բուրժուազիայի անունից խոսող ԼՏՊ-ին:

Ավետարան ավետարան, ավելի լավ չի՞ Նեգրիի գիրքը Ավետարան ընդունեն քան ԼՏՊ-ի ելույթները:

Entry filed under: խոհ. Tags: , , , .

Ոսկե Ծիրան. հայտնագործություններ ու հիացմունքներ Սպանությունները բանակում. պաշտպանության նախարարից ինքնասպանություն պահանջելը թատրոն է

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: