Սպանությունները բանակում. պաշտպանության նախարարից ինքնասպանություն պահանջելը թատրոն է

06.08.2010 at 00:00 Оставьте комментарий

Ինչպես է սպանվեց զինծառայող լեյտենանտ Արտակ Նազարյանը, ինչո՞ւ, արդյո՞ք ինքնասպան է եղել, ինչպես ներկայացրել է պաշտպանության նախարարությունը, թե՞ նրան սպանել են:

Կբացահայտվի՞ արդյոք ճշմարտությունը: Իսկ ի՞նչ է իրականում եղել Մարտունիում, ուր մի անգամից վեց զինվոր սպանվեց:

Մահերը տարբեր պատճառներով են լինում, լինում են նաև ինքնասպանություններ, լինում է նաև որ սպանությունը ներկայացվում է որպես ինքնասպանություն: Ինչպե՞ս որոշել օրինաչափությունները, և արդյո՞ք Արտակը ինքնասպան է եղել, թե նրան սպանել են: Թե ինչպիսի քննություն կտանի զինդատախազությունը, դժվար է ասել, ինչ որ մարդիկ կենթադրեն, որ նա կուզի կոծկել մահվան պատճառը: Չգիտեմ: Չորս հոգի արդեն կալանավորել են: Իհարկե, հասրակական կամ լրագրողական հետևողական ու բարեխիղճ աշխատանքը առաջ կարող է ընկնել կոռումպացված ու ծանրնաֆաս քննչական մարմիններից: Կընկներ, եթե նման ցանկությունը լիներ:

Փոխարենը խումբ է առաջացել` Պն. նախարարի և ոստիկանապետի ինքնասպան լինելու պահանջով` «Սեյրան Օհանյան եւ Ալիկ Սարգսյան՝ ինքնասպան եղե՛ք» անունով: Լրագրող Արմեն Հովհաննիսյանը գրում է. «Ցանկացած շարժման հաջողություն պայմանավորված է նաև նպատակադրումով: Ինքնասպանության պահանջելը ո՞րս էր: Դա ի՞նչ է՝ իրավական գործողությո՞ւն է, բանական այլընտրա՞նք, դրական փորձի կրկնողությո՞ւն: Բա մեղավորներին պատժելը, բանակում կարգուկանոնի հաստատումը, նոր այլանդակությունների կանխո՞ւմը: Ո՞ր խնդիրն ենք լուծում ինքնասպանություն պահանջելով»:

Այո, պահանջը չկատրավելու դեպքում որն է շարունակությւոնը, պիտի դիմեն Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարա՞ն` նրանք ինքնասպան չեղան հայցադիմումով:

Իսկ ինչո՞ւ է մի այնպիսի պահանջ դրվում որ ավելի թատերականություն ունի քան իրավական խնդիր, որի արդյունքը չի լինելու հանցագործության բացահայտումը:

Ուրեմն պետք է տեսնել, թե ինչպիսին է եղել բանակի վիճակը և ովքեր են այսօր ինքնասպանություն պահանջողները, չհաշված իհարկե նրանց, ովքեր ֆեյսբուքում սպանությունների փաստերից վրդովված հանուն արդարության միացել են էդ խմբին: Ուրիշ խումբ չի եղել որ միանային:

Ուրեմն, մինչ էդ հարցին պատասխանելը տեսնենք թե բանակում սպանությունները ինչ պատմություն ունի:

Այսպես ներկայացնեմ Հելսինկյան կոմիտեի տվյալները.

Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահ եղած ժամանակ, զինադադարից հետո 1994-1997թթ. խաղաղ պայմաններում սպանվել է մոտ 800 զինվոր: 96թիվը եղել է խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների ռեկորդային տարի` 260 հոգի(ցավոք 95, 94-ի թվերը չկան ձեռքիս տակ, գուցե այն ժամանակ ավելի շատ են սպանվել):

Մինչև 1999թ. բանակում սպանությունների ոչ պաշտոնական տվյալները հրապարակվել են ՄԱԿ-ի «Մարդու իրավունքներ և մարդկային զարգացումը. Գործողություն հանուն առաջընթացի, մարդկային զարգացման ազգային զեկույց, Հայաստան 2000թ.»-ում: Այն ժամանակ ՄԱԿ-ը այս թվերը ուղարկել է Զինդատախազություն, որտեղից եկած գրավոր պատասխանում դրանք չեն հերքվել, հետևաբար հնարավոր է որ սպանվածների թիվը ավելին լինի: Մինչ 1999թ. պաշտպանության նախարարությունը գաղտնի էր պահում բանակում խաղաղ պայմաններում զոհերի թիվը: Մյուս տարիների թվերը ներկայացված են ըստ պաշտոնական և ոչ պաշտոնական տվյալների:

1996թ. 260 զինվորի մահ

1997թ. 217 զինվորի մահ

1998թ. 196 զինորի մահ

1999թ. 93 զինվորի մահ

2000թ.  86 զինվորի մահ

2001թ.  72 զինվորի մահ

2002թ. 45 զինվորի մահ

2003 61 զինվորի մահ(ըստ դատախազության տվյալների 48, ըստ պն նախարարության` 40)

2004 38 զինվորի մահ

2005 Ըստ պն նախարարության 89, ըստ դատախազության 28(պաշտոնական թվերի մեջ չեն մտնում վիրավորվելուց հետո մահացածները), Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը բանավոր ասել է`42 զինվոր է սպանվել: Մի ոչ պաշտոնական աղբյուր հայտնել է, որ եղել է 153 մահ:

2009 թ. 11 ամսում զինդատախազության տվյալներով 42 մահվան դեպք է եղել, որից 6 հակակորդի կողմից,  երեքը ականի պայթուն, երեքը զենքի օգտագործման կաննորերի խախտման, 4 ինքնասպանություն, 4 ինքնասպանություն հասցնելու, 2-ը բռնարարքի, 2-ը անզգուշությամբ մահ պատճառելու, 6 հիվանդություն, 5 ավտովթար, 7 դժբախտ պատահար:

Այս բոլոր թվերը, կարծում եմ, հեռու են ճշգրիտ լինելուց, այսուհանդերձ բանակում սպանությունների միակ հրապարակային տվյալներն են:

Դեռ 96-97թթ. Սպանությունները ներկայցվում էին որպես ինքսպանություն, դժբախտ պատահար, կամ հակառակորդի գնդակից սպանված ու չէին բացահայտվում(այդպիսի սպանությունների մասին տես` «ցուցմունք են տալիս միայն դիակները» և «Զինվորի մահը» ): Ծնողները երկարատև պայքար էին տանում, իմանալու համար թե ինչպես են մահացել իրենց որդիները,  սակայն արդյունք չէր տալիս: Հայաստանի հելսինկյան կոմիտեն 1997 թ. հոկտեմբերի 24-ին հայտարարություն արեց, որտեղից մի մեջբերում անեմ. «Սպանությունների հիմնական պատճառը սպայական անձնակազմի անսահմանափակ իշխանությունն է շարքայինների նկատմամբ և քրեածին վարքագծով որոշակի դիրքի հասած զինվորների անմարդկային վերաբերմունքը ծառայակիցների հանդեպ: Զինվորական դատախազությունը որպես կանոն չի բացահայտում կատարված հանցագործությունները, որն էլ նպաստում է բանակում անպատժելիության մթնոլորտի ամրապնդմանը և նպաստում է բռնությունների մասնավորապես սպանությունների աճին: Ակնհայտ է որ պաշտպանության համակարգում ծաղկում է կաշառակերությունը, դրամաշորթությունը, պաշտոնական դիրքի և հրամանատարական լիազորությունների չարաշահումը: Բանակում այսօր գործում են ոչ կանոնադրական, կիսաքրեական «օրենքներն» ու «կանոնները»`հիմնականում ներմուծված քրեական նանցյալ ունեցող հրամանտարների կողմից, որոնք հանդիսանում են պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հովանավորության տակ գտնվող «Երկրապահ կամավորականներ» կոչվող հասարակական կազմակերպության անդամներ:

Այսօր վտանգված է պարտադիր ժամկեետային ծառայության մեկնող և արդեն ծառայության մեջ գտնվող քաղաքացիների կյանքը: Հասրակության համար կարևորագույն հիմնահարց դարձած այս խնդիրը. Ըստ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի, չպետք է տնօրինվի միայն պաշտպանության նախարարության կողմից, այլ պետք է լինի հասրարակաակն խնդիր»:

Հելիսնկյան կոմիտեի 1997թ. նոյեմբեր-դեկտեմբերի Տեղեկագրում գրել էի. «Բանակում բռնությունների ու սպանությունների խնդիրներին պաշտպանության նախարարության ղեկավարությունը հազվադեպ է անդրադառնում: Այսպես նախարար Վազգեն Սարգսյանը դրանք փորձում է բացատրել հայտարարելով. «Հասրակությաան արատները թափանցում են բանակ»: Սակայն պետք է նշել, որ այդ արատների տեղափոխմանը մեծապես նպաստել է նախարարը բանակի բարձի հրամանատարական կազմում ընդգրկելով բազամաթիվ քրեական անցյալ ունեցող մարդկանց, որոնք ոչ թե զինվորական գիտելիքների, այլ իշխանություններին հավատարիմ ծառայելու համար են պաշտոնների արժանացել: Բացի այդ, բռնությունը Սարգսյանի ղեկավարելու մեթոդներից գլխավորն է: Նա հաճախ ծեծելով պատժում է հրամանատարներին: Այդ բռնությունները վերևից իջնելով ներքևի օղակներ վերածվում են սպանությունների»: Այն ժամանակ չգիտեի որ պաշտպանության նախարարության վերևի օղակներում էլ են սպանություններ լինում:

Նույն 1997թ. սպանվածների ծնողները միավորվեցին և ստեղծեցին «Զինվոր և իրավունք» կազմակերպությունը ու համատեղ ջանեքերով նրանց պայքարը սկսեց արդյունք տալ: Սևազգեստ կանայք, ինչպես իրենք էին իրենց անվանում մեծ խմբերով` 20-30 հոգով կռիվ էին տալիս դատախազություններում, դատարարններում, և ի վերջո կարողացան բացահայտել մոտ 25 սպանություն(այդ մասին տես` «Սևազգեստ կանայք. Ես զավակ եմ տվել, հետ տվեք»):

Այսպիսով, եթե յոթ սպանության դեմ ստեղծված խումբը պահանջում է պաշտպանության նախարարի ինքնասպանությունը, ապա դրանից առաջ պիտի պահանջեին` Լևոն ինքնասպան եղիր, նախկին գլխավոր հրամանատար Լևոն Տեր-Պետրոսյանի ինքնասպանությունը`  որի հրամանատարության օրոք միայն 1996-ին միջինը մի զինվոր է սպանվել բանակում, նաև նախկին գլխավոր դատախազ Գագիկ Ջհանգիրյանի ինքնասպանությունը, որի պատճառով բազմաթիվ սպանություններ չեն բացահայտվել, հակառակը կոծկվել են ու անմեղ մարդիկ դատապարտվել ինչպես հայտնի Մատաղիսի գործով: Նաև պիտի պահանջեն Նաիրի Հունանյանի ազատությունը, ով օգնեց այն պաշտպանության նախարարին, ում օրոք ամենաշատ սպանություններն են եղել բանակում` Վազգեն Սարգսյանին առանց ջանք թափելու հեռանալ կյանքից: Բայց հակառակը խմբի նախաձեռնողները ու որոշ անդամներ գոռում էին Լևոն նախագահ, Գագիկ, Գագիկ, Մանվել Մանվել: Ավելին` եթե պատկերացնենք նրանց պահանջը կատարվում է`  ինքնասպան է լինում Պաշտպանության նախարարը, ուրեմն ումո՞վ են նրան փոխարինելու, նրանցով ում անունները գոռացել են` Լևոն, Մանվել, Գագիկ, մարդիկ որոնց իշխանությունը սկիզբն է դրել բանակում սպանությունների և որոնց իշխանության ժամանակ մի քանի անգամ ավելի զինվոր է սպանվել:

Ահա թե ինչու է իրավական լուծում չունեցող պահանջ դրվել, որ  զինվորների մահը օգտագործվի որպես քաղաքական աղմուկ:

Ահա, հարցի պատասխանը, թե ինչու են ոչ մի տեղ չտանող, ոչ մի իրավական շարունակություն չունեցող պահանջ դնում:

Գուցե կազմակերպիչներից ոմանք չե՞ն իմացել թե նախկինում ինչպիսի վիճակում է եղել բանակը, և վերջին սպանությունների հրապարակման շնորհիվ են տեղեկանում: Գուցե ինքնասպանության պահանջի հռետորականությո՞ւնն է հմայել, և էլ չեն մտածել, թե ինչ կտա դա ու միացել են այդ խմբին: Գուցե: Բայց խմբի անդամների մեջ տեսնում ես մարդիկ, ովքեր 90-ականներին աշխատել են հայկական պետական լրատվամիջոցներում ու լավ էլ տեղյակ են եղել բանակում իշխող վիճակի մասին: Նրանցից մեկը այնպես է գրում Արտակի սպանության մասին, կարծես առաջին անգամ է տեղեկանում, որ բանակում մարդ են սպանում, կարծես իր սիրելի Վազգեն Սարգսյանի ժամանակ բանակը դրախտ էր:

(Էլ չասած, որ գուցե հեչ էլ «ոչ մի տեղ չտանող» թատրոն չի ինքնասպանության պահանջը, ու այն վերածվում է Հայաստանի պաշտպանության դեմ ուղղված քայլի: Այս մտահոգությունը առաջանում է, երբ տեսնում ես  խմբի որոշ անդամներ ինքնասպանության պահանջով հենց երազում են ՊՆ նախարարի մահը, որի համար պատրաստ են ադրբեջանական բանակը մտցնել Հայաստան: Այսպես, խմբի անդամ լևոնական, նկարիչ Արթուր Պետրոսյանը ֆեյսբուքում գրում է. «Եթե կօգնի ՀՀ Նախագահին, ՊՆ նախարարին, ՆԳ_ի նախարարին մահապատժի ենթարկել հենց էսօրվանից պետք ա միանալ ադրբեջանական բանակին։ Ներքին թշնամին ավելի վտանգավոր ա քան արտաքինը դրա համար ոչ մի հանցագործություն չկա եթե համագործակցես արտաքին թշնամու հետ ընդդեմ ներքին թշանամու»։)

Արտակ Նազարյանը լրագրող Ծովինար Նազարյանի եղբայրն է և այդ հանգամանքը դեր խաղաց, որ այս սպանությունը լայն հասրարակական արձագանք ստանա:

Եթե յուրաքանչյուր զինվորի կյանք իսկապես այն արժեքը ունենա, որի կորուստը հասրակության ընդվզումը առաջացնի, եթե յուրաքանչյուր սպանություն այնքան մտահոգիչ լինի, որ հասարակական կազմակերպություները ու լրագրողները հետևողականորեն, մանրակրկիտ աշատանք տանելով  բացահայտեն հանցագործությունը չսպասելով իրավապահ մարմինների աշխատանքին, ապա բանակում և՛ սպանությունները կհասնեն զրոյի և՛ սպայական անձնակաղզմի որակը կբարձրանա: Ինչպես Քամյուն է ասում` կարեկից լինել հեռու զնդանում նստած անծանոթին, այստեղ էլ` չհամակերպվել հեռու խրամատում սպանված անծանոթ զինվորի մահվան հետ: Բայց այդպես չի լինի. եթե նայենք վիճակագրության օրինաչափությանը, ապա մինչև տարեվերջ, ինչքան էլ ցինիկ հնչի, բանակում էլի կլինեն սպանություններ, բայց դրանք դժվար թե ուշադրության արժանանան: Գուցե հասրակության համա՞ր էլ մարդու կյանքը էն արժեքը չունի, որ ընդվզում չի առաջանում: Կամ մահը օգտագործվում է քաղաքական շահերի համար, կամ յուրաքանչյուը իր մտերիմի կամ իր քաղաքական համակիրի մահվան համար է բողոք բարձրացնում, ինչպես մարտի 1-ին եղավ: Իսկ թե նույն տարի, 2008-ին ինչքան զինվոր սպանվեց բանակում, չհետաքրքրեց հասարկությանը:

Պաշտպանության նախարարի ինքնասպանության պահանջին խումբը ավելացրել է նաև ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ինքնասպանության պահանջը, քանի որ ոստիկանությունը Չարենցավանի ոստիկանությունում Վահան Խալաֆյանի սպանությունը որպես ինքնասպանություն ներակայացրեց: Այս կապակցությամբ էլ իմ հավաքած տեղեկությունները ոստիկանություններում սպանությունների վերաբերյալ «Մահացու աշխատաոճ» ակնարկում:

Entry filed under: խոհ. Tags: , .

Դասընթաց հայ ձախերի համար Հիվանդ ու սատկած անասունի լեշը մեր մենյուների մեջ է

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: