Հիվանդ ու սատկած անասունի լեշը մեր մենյուների մեջ է

16.08.2010 at 09:24 Оставьте комментарий

-Ոնց ա, գյուղում էլի բրուցելոզ կա՞:

-Գյուղի դեմի թաղի անասունները սաղ բրուցելոզ են:

-Բա ինչ են անում անասուններին:

-Դե գալիս ասում են մորթեք, գյուղացիք էլ չեն մորթում, կռիվ են տալի թե իմ անասունը հիվանդ չի: դե պատկերացրու, տուն ա, որ կովի կաթը ապրուստի միջոց ա, որ մորթի ինչ պիտի անի: պետությունն էլ փոխհատուցում չի տալիս:

-Իսկ մորթող չկա՞:

-Կա խի չկա:

-Բա մորթած անասունը ինչ են անում:

-Բերում ծախում են քաղքցիկի վրա: Դե սովետի ժամանակ հանձնում էին մսի կոմբինատներ: Էփելուց հետո բրուցելոզոտ միսը ոչ մի վտանգ չի սպառնում:

-Էդ մեկը, թե ուր էին հանձնում սովետի վախտ, գիտեինք: էդ հեչ:

Հազար տարի ընկերոջս չէի տեսել, էղել էր մի ինչ որ տեղ, ռայոնի ճամփեքին հպանցիկ հանդիպած լինեինք, բայց որ գար, առավոտ դուռը զարգեր, բացեի, տեսնեի ինքն ա, փաթաթվեինք, նստեինք ու ժամերով էլի խոսեինք հին վախտերի պես, վաղուց չէր եղել: Առաջ խմում էլ էինք, բայց էս անգամ շրջանցեցինք ամառային շոգին լակելու գայթակղությունը: Իսկ որ չես խմում, անցած տարիներն էլ չես հիշում ու սկսում ես խոսալ էն թեմայից, որն համ տհաճ ա համ էլ անձամբ քեզ ա հետաքրքրում:

Իսկ բրուցելոզի ու անասունների հիվանդությունների թեման ոնց որ դեժավյու լիներ: Ոնց որ յոթ տարի առաջվա խոսակցությունը կրկնվեր համարյա նույնությամբ, ոչինչ չի փոխվել էն օրից երբ ես գրեցի «Ո՞վ է ստուգում միսն ու կաթը. անարդյունավետ անասնաբուժական միջոցառումները սպառնում են առողջությանը» հոդվածը, էլի գյուղացին հիվանդ կովը չի մորթում, որտև միակ եկամտի աղբյուրն է, էլի գյուղի անասունների կեսը բրուցելյոզ: Քյասար հոդվածս որ հիմա կարդում եմ ոնց որ բան չի փոխվել էս յոթը տարվա մեջ:

2003թիվն էր, որ լրագրային հետաքննություն արեցի կենդանիներից փոխանցվող հիվանդությունների վերաբերյալ ու գրեցի երկու համարով գնացող «Ո՞վ է ստուգում միսն ու կաթը. անարդյունավետ անասնաբուժական միջոցառումները սպառնում են առողջությանը» հոդվածս: Ես ու լուսանկարիչ Շանթը մոտ մի ամիս ֆռացինք գյուղերով ու հիվանդանոցներով: Բայց կարամ ասեմ, չարչարանքս համարյա ջուրը ընկավ: Հոդվածս Արմենիանաուում հրապարակելիս խմբագիրս Ջոնը չկար, Ղազախստան թե ուզբեկստան էր գնացել: Իսկ իրան փոխարինում էր մի կին, որը չդիմանալով մյուս լրագրողների հետ կոնֆլիկտներին, դուրս եկավ: Բայց արանքում իմ նյութը քաշվեց, որոշեց իրա խելքով նորարություն անի` կայքի վրա բացել բաներ` «հետաքննություն» ու դրա տակ դնել հոդվածս և ոչ թե ընթացիկ նյութերի մեջ: Իսկ բաներն էլ էնքան փոքր էր` ճկույթից բարակ, որ պիտի հատուկ էջում հետաքննություն  բառը փնտրեիր որ քլիք տայիր:

Բայց սկզբից հոդվածս տարա «Ազգ», տվեցի խմբագրին` Հակոբ Ավետիքյանին: Որ տպեր մի բացվածք կբռներ: Չուզեց: Տեսավ գրանտով եմ գրել, ասեց` երեսուն հազար դրամ կտաս կտպենք: Հոպ, աշխարհի փողերն էլ ջեբս լիներ չէի տալու, եթե թերթի համար կարևոր չի թե կենդանիներից հիվանդությունները խի են անցնում, ես խի պիտի փող տամ: Սկզբունքի հարց ա, կամ հոնորարով կամ ձրի, բայց իմ գրածի համար հըլը ես փող տա՞մ:  Բայց ես չէ, ուրիշները տալիս են: Հիմա չգիտեմ, բայց  բացես յոթ տարի առաջվա «Ազգի» էջերը, ու հանդիպես, ասենք,  «Աղքատությունը Հայաստանում» բացվածքի, իմացի որ «Ազգը» փող ա առել, այսինքն աղքատությունը ներկայացնելը թերթի համար ոչ թե ինֆորմացիա ա, այլ գովա՞զդ, լավ թող լինի սոցիալական գովա՞զդ:

Իսկ երբ երեք տարի առաջ ԱՄՆ-ից նամակ ստացա, թե ձեր Արմենիանաուում հրապարակած հոդվածը ինչպես կարելի է ճարել, ուրախացա, որ բարակ բաների տակից սրչերը`Google և այլն,  հանել են այն, բայց տխրեցի որ Արմենիանաուի արխիվը չկա սայթում ու գտա անգլերեն թարգմանված word ֆորմատը ու ուղարկեցի:

Արմենիանաուում չէր գնացել նաև խնամքով կազմածս բրուցելոզով հիվանդանալու տվյալների գրաֆիկս: Մի ամիս առաջ Արմենիանաուի կոմպերի վրա կատարած հերթական ռեյդիս ժամանակ հանեցի հոդվածս ու դրեցի իմ բլոգում հետն էլ բրուցելյոզի գրաֆիկը: Իսկ գրաֆիկը գտա հին, շատ հին, համարյա սատկած կոմպիս  արխիվի մեջ, որ տեղափոխել էի թազի մեջ և որ էստեղ սրչ տվի` bru բերեց գրաֆիկի ֆայլը: Արխիվները, մանավանդ էլեկտրոնային(տեղ չեն զբաղեցնում) չարժի ոչնչացնել:

Հիմա, որ նայում եմ գրաֆիկին, դինամիկան հուշում ա, որ հիվանդությունների թիվը պիտի գնալով նվազած լինի: Բայց ենթադրությունները ոչինչ չարժեն իրական տվյալների հետ, մանավանդ որ պաշտոնականն էլ շատ հավաստի չեն: Իսկ ես թարգել եմ ռեպարտյորությունը, ո՞վ մեկ էլ հիմա կպարզի թե բրուցելյոզը ինչքան տարածում ունի, քանի մարդ է հիվանդանում տարեկան:

-Իսկ խոզի ժանտախտ կա՞:

-խի չկա, մի քանի օր առաջ յոթ հատ խոզ սատկեց:

-բա միսը ինչ արին:

-ինչ պտի անեն: մարդիկ կան գալիս են սատկած անասունի միս են հավքում: բերում քաղքցիքի վրա ծախում են: Գիտե՞ս ոնց են անում, սատկած խոզի միսը 500 դրամով են առնում, գյուղացին չեմուչում անի, ասում են` սատկած ա, դրան ավել չեմ կարա տամ, չես ուզում չեմ առնի: Դե գյուղացին էլ ինչ անի, պիտի մի ձև գոնե պրծնի մսից, հո չի թափի, վրեն էդքան փող ա ծախսել: Ծախում ա, սրանք էլ բերում են քաղքցինքի վրա թարմ խոզի մսի գնով ծախում են:

Օրենքով վաճառվող միսը ամեն առավոտ ստուգում են հատուկ լաբարատորիաները, բայց ինչ իմանաս, մեկ էլ արանքում բերեն սատկած լեշ տան մսավաճառին, նա էլ չտանի էլ ստուգելու դնի ստուգվածի հետ ծախի: կամ էլ չգիտեմ ոնց, միայն ինձ հայտն է փաստը,  որ սատկած հիվանդ անասունի միսը մտնում ա շուկա:

-Իսկ անցած ամիսներին ինչքան խոզ ա սատկել,-արդեն թուղթ ու գրիչի էի տանում ձեռս:

-ես քեզ բան չեմ ասի,-ջոկեց ընկերս, -ուզում ես գրես:

Իսկ մի իրեք ամիս առաջ էլ  մի ուրիշ ընկերոջ հողմաս խորովածի էինք հրավիրված: Էն վախտ դեռ խոզի ժանտախտ չկար, բայց հարևանի խոզը դրանից շաբաթ առաջ սատկել էր` դեղնախտից(չգիտեմ թե սա կապ ո՞ւնի մեր մարդկայնի դեղնախտի հետ, թե՞ ուրիշ ա) ու տենց սատկած ծախել էր:

-Սաղ ռայոնը գիտի իրան, Ագռավ ա անունը, ինչքան լեշ կա գալիս հավքում- տանում- ծախում ա: Դրա համար էլ ես ընտանիքիս արգելել եմ դրսում միս ուտել: Ուրեմն, տեսեք, ինձնից ձեզ խորհուդ, միայ ն եռացրած միս եթե լինի կարաք ուտեք, լահմաջո, քյաբաբ ու նման բաներ չուտեք, միսը մինչև վերջ էփած չի լինում: Հա, կալբասեղենի մեծ մասն էլ մինչև վերջ էփած չի լինում, այ կարաք վարյոննի կալբաս ուտեք:

Երշիկից վաղուց հրաժարվել եմ, համ համով չի, համ էլ նայում ես տեսքին տեսնում սատկած անասունների ոգիներերը: Ու երբ Փաիրզից էկող ա լինում, հարցնում ա` ի՞նչ բերեմ, ասում եմ էն ֆրասիական երշիկներից: Էս անհաճելի երկրի փոքրիկ հաճույքը` սպիտակ փոշին վրեն երշիկը կտրտում ու պիվի հետ ուտում:

Որ նորմալ սպատռողների միություններ լինեին, պետությանը չէին թողի, իրանք կստուգեին, թե որտեղից են երշիկ արտադրողների մսերը(իհարկե մեծ մասը դրսից են բերում, իսկ փոքր մա՞սը) ու կստիպեին օրենք հանեն որ կալբաղսի վրա գրվի դիակի ծագումնաբանությունը:

Թե՞ էդ էլ չի փրկի, չգիտեմ: Քանի դեռ ամեն շրջանում ագռավները անպատիժ միս են հավաքում ու հանում վաճառքի, քանի դեռ լեշը բիզնես ա, ուրեմն լեշը ոնց էլ լինի կսղցնեն մենյուիդ մեջ, կուտես կամ երշիկի մեջ, կամ քյաբաբի ու լահմաջոյի, Կամ էլ տան սարքած բորշչի մեջ:

Entry filed under: ակնարկ. Tags: .

Սպանությունները բանակում. պաշտպանության նախարարից ինքնասպանություն պահանջելը թատրոն է Այն արվեստը որը հետապնդվում է. «Վառել գիշերով մենթերի մեքենաները»

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: