Այն արվեստը որը հետապնդվում է. «Վառել գիշերով մենթերի մեքենաները»

09.09.2010 at 01:34 Оставьте комментарий

Շնորհակալություն, շատ-շատ մերսի Մոսկվայի ոստիկանությանը` Պետրովկա 38-ին, որ Բարտո խմբի երգչուհի Մարիյա Լյուբիչևին իր երգի համար կանչել է ոստիկանություն, թե չէ ես ո՛չ Լյուբիչևային կիմանայի ո՛չ Բարտո խմբին: Չէի լսի խմբի այնպիսի երգեր ինչպիսքի են “Скоро Всё Ёбнется!” և “Сучки”

Իսկ կանչել էին աղջկան այն բանի համար, որ նա օգոստոսի 22-ին Մոսկվայի Պուշկինի հրապարակում Խիմկինյան անտառի պաշտպանության համար կազմակերպված համերգին երգել էր Я готов երգը (ես պատրաստ եմ) երգը որտեղ էսպիսի բառեր կան

Я готова! И ты готов!
Поджигать ночью машины ментов!
Это как правило жизни, признак хорошего вкуса
В отношении тех, для кого закон – мусор.

(երգի ամբողջ տեքստը այստեղ )

ֆեյսբուքում երգը հղելուց հետո ինձ հարցրեցին.

«Հիմա քո անձնական վերաբերմունքն էս հարցին ինչպիսի՞ն ա»:

Թեև ես livejournal-ում  Я готов մակագրությամբ անարխիստի լուսանկարի հարցին  սեղմելով а ты готов? կոճակը դրական պատասխան էի տվել ու  միացել Լյուբիչևային համերաշխություն հայտնողներին, բայց մի անգամ էլ ցանկացա ճշտել հարցը.

«я готов или ни готов? (Ես պատրա՞ստ եմ վառել, թե՞ պատրաստ չեմ)»:

«Осуждаешь подобные песни или нет? (Դատապարտո՞ւմ ես նման երգերը, թե չէ)»:

Ստիպված մի անգամ էլ կարդացի տեքստը ու թարգմանեցի հայերեն որ ավելի լավ ընկալեմ.

ես պատրաստ եմ և դու էլ պատրաստ ես
վառել գիշերով մլիցեքի մեքենաներ:
դա որպես կյանքի կանոն`լավ ճաշակի նշան է
նրանց հանդեպ ում համար օրենքը աղբ է:

Թարգմանելն էլ չօգնեց, վերջին  երկու տողերում չի հասկացվում, թե ո՞ւմ համար է օրենքը աղբ, իշխանությունների՞ թե համախոհների(ուրախ կլինեմ եթե այլ մեկնաբանություններ անեք): Կարծես երկիմաստություն կա:

Լավ, հարցին պատասխանեմ ենթադրելով, թե օրենքը աղբ է իշխանության համար. «երգը մի քիչ էլ իմ դեմ ա, որովհետև ինձ համար էլ  закон мусор է(օրենքը աղբ է): քանի որ երգը քաղաքական կոնտեքստ ունի ասեմ. նոր սահմանդրական շարժումը տեսե՞լ ես(ֆեյսբուքում խումբ եմ բացել` նոր սահմանդրական շարժում, որով Հայաստանը կդառնա խորհրդարնական և մարզերի ղեկավարներն էլ ոչ թե կետնրոնից կնշանկավեն այլ տեղերում կլինեն ընտրովի), նոր սահմնադրության հասնելու համար սահմնադրական ճանապարհը, որ мусор ա(աղբ ա), միակը չի: Ուրեմն իրա կոնյունկտուրայով հանդերձ, կողմ եմ երգին»:

Մինչև վրաս կհարձակվեն ճշտեմ, որ ինձ համար էն օրենքն ա мусор,  որը ես չեմ ստեղծել և իմ շահերից չի բխում (բայց մի աղբ, որը չեմ կարողանում դեն նետել ու ստիպված ենթարկվում եմ):

Ինչևէ, Լյուբիչևայի հետ զրուցել են ոստիկանությունում, ասել որ այս երգը էքստրեմիստական բնույթ ունի: Տեքստը ուղարկել են էքսպերտիզայի և եթե պարզվի այն էքստրեմիստական է ապա քրեական գործ կհարուցվի(Ռուսատանի քրեական օրենսգրքում էքստրեմիզմ հոդված կա,  որի համար հասնում է մինչև 3 տարվա ազատազրկում):

Արվեստի հազարավոր սահմանումներ կան, մի սահմանմամբ էլ` եթե ստեղծագործությունը կարգազանց չի(ընդհանրապես որևէ կարգ խախտող` լինի հասրակական, պետական օրենքների, թե մշակույթի մեջ հաստատված) , ապա արվեստ չի, այն միայն կրկնությունն է ավանդույթի: «Բարտո» խումբը կարգեր է խախտում համ պետական, համ էլ հասարակական(գուցե նաև երգարվեստում, թող լավ իմացողները էդ էլ ասեն) և ըստ այս սահմանման նրա երգերը արվեստի գործեր են:

Եթե հետևենք Ռուսաստանի արվեստի նորություններին, ապա պարզ կդառնա որ այդ երկրի իշխանությունները լավ շանս են տալիս արվեստագետներին կարգազանց լինել պետական օրենքները խախտելով, այսինքն արվեստ ստեղծել: Վերջինը հուլիսին էր, երբ Война (պատերազմ) արտ խումբը Պետերբուրգում բացվող կամուրջի վրա հսկայական`65 մետրանոց  ֆալոս էր գրաֆիտիով արել  ու երբ կամուրջը բացել էին ֆալոսը ցցվել էր Պետերբուգի ФСБ –ի շենքի առաջ(տես այստեղ): Ակտիվիսնտերից մի քանիսին տարել էին ոստիկանություն, խմբի հոգևոր հայր Պլուցերի բլոգը livejournal-ում ադմինիստրացիան մի պահ փակեց: Ֆալոսին համ դեմ կլինեն իշխանությունները համ էլ քաղաքական ընդդիմությունը, համ էլ ընդհանրապես հասրակություն կոչվածը:

Հայաստանում չգիտեմ, եթե երգեին «մլիցեքի մեքեանաները գիշերով վառենք» կկանչեի՞ն ոստիկանություն: ճիշտ ա, մեզ մոտ էքստրեմիզմ հոդված չկա, բայց կապ չունի, որ իշխանության դուրը չեկավ, կկանչեն ու մի հարմար ուրիշ հոդված կգտնեն: Բայց ո՞նց իմանաս դուրները կգա թե չէ, երբ չկա, չասեմ մաշինքը վառելու կոչ անող, գոնե մլիցեքին կպնող երգ: Հայկական ռոքի ամենահամարձակ բառերն են` «սև ու սպիտակ թարս ու շիտակ»:

2004 թվին մի խումբ ակտիվիստներ, ովքեր իմացել էին, թե  ռոքը  բողոք ա նշանակում, ռոք փառատոն էին կազմակերպում ընդդեմ Հայաստանում իշխող անարդարությունների ու Վիոլետին խնդրեցին ռոք խմբերի համար բողոքի տեքստ գրել: Վիոլետն էլ գրեց, ճիշտ ա մեքենա վառել-մառել չկար մեջը, բայց, մենթերի դեմ պայքարելու տատական մեթոդ էր տալիս.

Կապույտ ուլունք եմ կապել մազերիդ

որ ոստիկանի մահակը չիջնի բաց գլխիդ վրա

կապույտ ուլունք եմ կապել բազուկիդ,

որ ոստիկանի մահակը չիջնի թիկունքիդ վրա,

կապույտ ուլունք եմ դակել ալ լեզվիդ,

որ ոստիկանի մահակը չիջնի քո երգի վրա,

կապույտ ուլունք եմ կապել անունիդ,

որ ոստիկանի մահակը չիջնի քո բախտի վրա

կապույտ ուլունք եմ կապել դրոշիդ,

որ ոստիկանի մահակը չիջնի մեր երկրի վրա,

ա՜խ ոստիկանի մահակը չիջնի մեր երկրի վրա:

Ակտիվիսնտերը մի քանի ռոք խմբերի ցույց էին տվել, ռոքերները քաքել էին տակները, ասել էին` չէ, սա քաղաքական տեքստ ա, մենք գործ չունենք, գան բռնեն դե արի:

Ինչպես տաշած քարը, տենց էլ Վիոլետի բանաստեղծությունը գետնին չմնաց ու ես տեքստը դրեցի  որպես բնաբան իմ «Հաշվեհարդար. Հալածանք և դիմադրություն» գրքում:

Իհարկե ռոքի գրանտը դուս գրվել էր, ռոք փառատոնն էլ եղավ, ակտիվիսնտերը մայկա արտադրեցին վրան ինչ որ ծռմռտիկ մարդիկ են պարում, նկարի տակը գրված` «ես ծուռ եմ»: Իսկ չորս տարի անց ակտիվիստները ղրդաբով լևոնական դարձան, ամենակտիվիստն էլ ինձ սկսեց չբարևել որ չեմ ծռվել:

Լևոնական շարժումը ակտիվացրեց նաև իրենց ձախ համարող ժամանկակից արվեստագետների մի բանակ, որոնք էլ սկսեցին արտ-ակտիվիզմ անել: Բայց եթե Война խոմբը պլակատ է բարձրացնում говно- друг или враг? (քաքը բարեկա՞մ է թե՞ թշնամի), ապա հայ ակտիվիստները հստակ գիտեն որ Լևոն Տեր-Պետրոսյանը դրուգն է` բարեկամը, իսկ Քոչարյանն ու Սերժը враг` թշնամի և գետնանցումներում գրաֆիտիներ են  անում(այստեղ արտ-լաբորատորիա խմբի մասին է խոսքը) որոնք համ տեղավորվում են հասրակական բարոյականության սահմանների մեջ համ էլ` Հակ-ի pr-ն են, լավագույն դեպքում կարան սոցիալական գովազդ լինել. այսինքն քաղաքականություն կամ քաղաքացիականություն և ոչ թե արվեստ(օրինակ, ինչ որ ավտոմատավորներ տակը գրված` «մարտի մեկ», որը նույնիսկ հանրապետական Նիկոյանի հավանությանը կարժանանա` այո մարտի մեկը մեր ազգի ողբերգությունն է: Իսկ ինքնասպան զինվորի նկարը գետնանցումում կողջուներ նաև ՀՀ Պաշտպանության նախարարը ով եթերով խստորեն դատապարտեց բռնությունները բանակում):  Նման ակցիաներ անում են նաև  իշխանության «միացում» շարժումը, որի կաշառակեր դասախոսների լուսանկարները պատերից կախելը մեծ աղմուկ բարձրացրեց` ո՞վ դեմ չի կաշառակերությանը:

Իսկ 2008-յան իսկական հեղափոխականները, ակամա ձախերը` մեքենաներ վառողները, խանութներ ջարդող-թալանողները, կարգազանցները, մնացին անտեր ու քանի որ արվեստագետ էլ չէին իրանց արածը չդարձավ ալիբի որպես արվեստի գործ: Իսկ ընդդիմությունը նրանց օգտագործեց ու լքեց` պրովոկատոր անվանեց, իսկ խանութի տերերը նրանցից քամեցին իրենց ֆինանսական փոխհատուցումը(Սամվել Ալեքսանյանի տղաները նկարահանել էին մարտի մեկին նրան պատկանող Սիթի սուպերմարքեթը ջարդելն ու թալանելը և հետո հերթով գտել ջարդողներին ):

Ու այդպես, ավտո վառողներն ու խանութ ջարդողները կորան պրովոկատորի պիտակի ու օլիգարխների հաշիվները փակելու թաքցված գործողության տակ և հնարավորություն չտրվեց հայերին գլուխ գովալ` ռուսները ասում են իսկ մենք անում ենք:

Entry filed under: խոհ. Tags: , , .

Հիվանդ ու սատկած անասունի լեշը մեր մենյուների մեջ է գիրքս տպվեց

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: