Մարինեի փայ աստվածը

20.11.2010 at 08:02 Оставьте комментарий

-Առավոտը ութից մինչև իրիկունը տասէրկուսը աշխատում եմ ու հազար դրամ ա տալի,-ասում ա Արտակը:

Հենց էս խոսքն էր պատմել Դավիթը ու համոզել որ գամ իմ ականջով լսեմ:

Դավիթը հոգեբան ա,  ինձ առել տարել ա Մարինեինց տուն, որ ցույց տա համ նրան ու որդուն`Արտակին որպես իր պացիենտներ, համ էլ տեսնեմ` ոնց են շահագործում ջահել տղուն, առավոտից իրիկուն միրգ-բանջարեղենի խանությում ծանր յաշիկները տեղափոխելու համար հազար դրամ տալիս:

Մերը`Մարինեն էրկու ամիս առաջ էրկու էրեխեքին Լուսինեին ու Արտակին առել Ստեփանավանից էկել ա Էրևան, որ սովից չմեռնեն, գործ ճարեն աշխատեն: Մի տղեն ամուսնացած ա, Ստեփանավանում դոմիկում ա ապրում: Ո՞նց ա ապրում: Ոնց պիտի, մի տեղ հող փորելու գործ ա լինում, գնում փորում ա, մի տեղ քար քաշելու, քար ա քաշում: Իսկ իրանք արդեն չէին կարում, Ստեփանավանը փոքր տեղ, մի ստից գործ էլ լիներ, ասենք հյուրանոցում հավաքարար, իրանց ծանոթ բարեկամին էին տեղավորում:

Ընտանիքը հարված ստացավ հինգ տարի առաջ, երբ տան միակ կերակակրողը Մարինեի մարդը` Գուրգենը մեռավ: էլեկտրիկ էր, աշխատանքի ժամանակ տոկն էր խփել: Գուրգենը հիսուն հազար էր ստանում ու էդ փողով հինգ հոգիանոց ընտանիքը ո՞նց էր ապրում:

-Սպասի, հիսուն հազարով ապրել կլինի՞:

-Դե ապրում էինք, խանութում նիսիա ապրանք էինք վերցնում, գիտե՞ս նիսիան որն ա, ապրանքը վերցնում ես ու հետո որ ձեռդ փող ա ընկնում փակում ես: էստեղ տենց բան չկա:

-Կա, ոնց չկա:

-Հա, գիտեմ որ կա, բայց դեռ անծանոթ ենք, մեզ դավերիա դեռ չեն անի:

Հետո շոր կոշիկ առնելը չենք իմացել ինչ ա, բացառվում էր, ուրիշների մաշված կոշիկներն ենք հագել:

-Բա Գուրգենը, որ մեռավ, փոխհատուցում չտվի՞ն,-ու հարցիս վրա Մարինեն գոռոցը գցեց ու ապացուցեց, որ իսկապես հոգեբանի կարիք ունի:

-Վայ էդ Չատինյանը սատկի, էրեխեքը քուչեքը մնան: Խի պտի իմ մարդը մեռներ, որ սենց սաղս անտերուդուզ չիմնանայինք ինչ անենք,- գոռում ա Մարինեն:

Չատինյանը էլեկտրոցանցի պետն ա:

-Սպասի, սպասի, փոխհատուցում, փող չտվի՞ն:

-Չատինյանը նոր տարվա համար մի մեշոկ ալյուր, երշիկ բերեց: Ուրեմն մարդուս դիակը մի մեշոկ ալյուր արժե՞ր: Վայ Չատինյան, օրուարև չտենաս: Մարդս իրանց մեղքով մեռավ, էրկու պադստանցիան պիտի անջատեին, որ ինքը հելներ գործ աներ, մեկը անջալտել էին մեկը չէ, հելնում ա, տոկը խփում ա, վերևից ընկնում ա քարի վրա ողնաշարը կոտրում: Խնդրել էր ինձ կանչեն, մեռնելուց առաջ բան ուներ ասելու, էդ Չատինյան չեղածը չկանչեց:

-Էլ բան չտվի՞ն:

-Հա, մեկ էլ էրկու տարի անվճար էլկտրականություն: էս ա էղել: դիմեցի դատախազություն, որ էրեխեքին թոշակ նշանակեն, բան դուս չէկավ: Էն մայիսյան մեղուն որ պիտի կծի Չաթինյանին, ես եմ լինելու, էրեխեքիս եթիմ թողեց: Ես գժի պես էի, 45 տարեկան ամուսնուդ, ամեն ինչը տեղը, կորցնես, ի՞նչ կլինի, իսկ Չաթինյանը փողերի մեջ լող տա:

Ու ընտանքիը հինգը տարի մնացել ա աղքատության նպաստի հույսին, ամիսը 14 հազար դրամ, պլյուս Լուսինեն էլ ինչ որ հայրակորուստ լինելու փող ա ստացել ութ հազար դրամ: Հիմա էլ անչափահաս չի, 18 տարեկան ա, էլ  չի ստանում:

-Իրավական դաշտը խոցելի է, նմանատիպ վճիռները չեն բավարարել(նկատի ունի ամուսնու կորստի հետ խնդիրները, դատախազություն բողոքները),-Դավիթը ներկայացնում է Մարինեի հոգեբանական բնութագիրը,- հայտնվել է հոգեբանական ընկճախտի մեջ, որը նա որպես վտնագ է տեսնում, ստրես է տարել, հյուծախտ, ներքին կոնֆլիկտներ ունի, որ ինքը հայ է, բայց հայ պետականությունը չի բավարարում իրեն, ատում է Հայաստանի դրոշը ու ինքը հասարակությունից դուրս է նետվում, իրեն լիիրավ անդամ չի զգում, սենսորային բլոկները վնասվում են, ինքնաոչնչացման եզրին է կանգնում ու դառնում միզանտրոպ:

Մարինեն ուշադիր լսում ա, մենակ մի պահ փորձեց հակաճառել` Հայաստանի դրոշը՞, չէ, չեմ ատում, ասեց: Դավիթը չթողեց բացատրի` դու սպասի:

-Միզանտրոպ գիտե՞ս ինչ ա: Մարդկանց չես սիրո՞ւմ,-հարցնում եմ ես:

-Չսիրել չգիտեմ, բայց չեմ վստահում:

-Օրինակ Չատինյանին:

-Այ ես թաղեմ…

-Դե չվստահելն էլ ատելն ա,- Դավիթը չթողեց քֆուրը մինչև վերջ տանի:

-Այ էրեխեքիս ահավոր էի ծեծում,- իր մարդկանց չսիրելը փորձեց ապացուցել Մարինեն:

-Սոցիալական սուր բախումները, մենակությունը առաջացնում է ագրեսիա, քանի որ երեխաներին համարում է իրենը, նրանց է ջարդում ու հոգեբանորեն թշնամի է համարում, այն երեխաներին որոնք ամուսնուց է ստացել, իսկ ամուսնը չկա(ինչի ինձ թողեցիր մենակ): Հոգեբան Մասլուն ասում է, որ մարդ որոշակի երեք պահանջմունքներից մեկը պիտի բավարարի 1-ին. Անվտանգություն, 2-րդ` Կենսաբանական պահանջներ`սեքս(էհ, չէէ,-արձագանքեց Մարինեն), ուտելը, հագնվելը և այլն, 3-րդ` հոգևոր կրոնական:

-Այսինքն, եթե կրոնականը կա, կարա էն մյուս էրկուսը բաց թողնի՞:

-Հա, էդպես:

-Մարինե, հավատացյա՞լ ես:

-Ես մենակ իմ փայ աստծուն եմ հավատում:

-Այսինքն, ուրիշներն էլ իրանց փայը ունե՞ն:

-Հա էլի, էտի արդեն իրանց գործն ա:

Երրորդ մասում էրկու սենյակ վարձել են ամիսը 60 հազարով, վարձը հիմա չեն կարում տան: Առաջին հարկի էրկու սենյականոց` հսկա տարածք: Կարաք ավելի էժան տուն էլ երևի վարձեք: Տենանք:

Դե ո՞նց տան, ինքը Մարինեն Երրորդ մասից Ջրվեժ էր հասնում, ինչ-որ օբյեկտում աման լվանում, մի սուտկեն` օրը իրեք հազար դրամ, հալից ընկնում էի, էլ չէի կարում: Իսկ Արտակին էլ գանյատ էր անում խանութպանը, իսկը Գիքոր:

-Ճնշո՞ւմ էր:

-Բա ինչ էր անում, սաղ օրը գոռում էր`մի բանան պակաս ա, ո՞ւր ա կորել, ի՞նչ ես արել: Ես ի՞նչ իմանամ թե մի հատ բանանը ինչ ա եղել: Համ յաշիկները շարես համ էլ  հո չես կարա ամեն անցնող դառնողի հետևես: Ու տենց էլի:

Դավիթն էլ հենց խանութի դեմն էլ ծանոթանում է Արտակի հետ:

-Էդ տղեն շատ էր նեղում Արտակին, ասի մոտենամ տեսնեմ ինչի ա նեղում էս խեղճ տղին: Խոսացինք, Արտակի հետ էկա իրանց տուն, իմացա, որ Ստեփանավանից են, դե մամաս էլ ա Ստեփանավանից, ասի օգտակար լինեմ:

Դավիթը որպես հոգեբան Մարինեի ու Արտակի հետ զրուցել է ու պարզել նրանց հոգեբանական պատկերը:

-Էլ չթողի էրեխին գնա գործի, էսօր էլ չթողի,-ասում է Մարինեն,- հիվանդ էրեխա ա, աչքը չի տենոոմ:

-Ոնց աչքը չի տենում:

-աջ աչքս չի տենում, որ նագրուզկայի տակ եմ ընկնում, ձախն էլ չի տենում:

—ի՞նչ ա եղել:

-Ավարիայից աչքս քոռացել ա:

Բայց մերը ուրիշ բան պատմեց: Ասեց որ շիլ ա եղել, տարել ա վիրահատեն, շիլությունը դզեն, դզել են, բայց հետո մի աչքը կուրացել ա:

-Իմ օրգանզիմից էրեխեն լյարդի պրոբլեմով, կանաչած դուս էկավ: Ծնված վախտ սրսկեցին ճակատից, այ էստեղից,-ու ցույց ա տալիս աչքերի արանքը:

-Ոնց թե ճակտից, տենց սրկսո՞ւմ են:

-Հա, սրսկեցին, ու էրեխեն շիլ դառավ:

-Բայց խի՞ էիք վիրահատում:

-Դե որ հայաթում էրեխեքը շաշ չասեն, չխնդան վրան:

Այ քեզ պատմություն, բժշկական սխալ չի՞ սա: Թե պատմածի որ մասն ա ճիշտ, որը սխալը, դե արի գլուխ հանի:

— Էն ա, սատկեի պրծնեի էլի,-նեղված ասեց Աիտակը:

Մերը գոռոցը գցեց.

-Տո ինչ ես դուս տալիս, ինչ սատկել այ ապուշ:

-ինչի՞ ես ուզում մեռնես Արտակ ջան,-հարցնում եմ ես:

-Բա ինչ, մեռնեի պրծնեի, էս կյա՞նք ա, անհեր մեծացա, որ էգուց-էլոր մամային էլ կորցրի, ի՞նչ պիտի անեմ, գումար էլ չկա, որ դեղով օգնես: Ստեփանավանից էկանք հասանք, որ էրկու կոպեկ աշխատենք,  էրեկ առավոտից գնացել սաղ օրը չարչարվել հոգնել եմ հազար դրամ եմ առել:

-Արտակի մոտ տղամարդկային ինքնազգացողության կորուստ է տեղի ունեցել, փոքր ժամանակ դրսում շատ են ճնշել, հորն է կորցրել ու սոցիալիզացիայի ժամանակ սկսել է գիտակցել իր հետ կատարվածը,-բացատրում ա Դավիթը,- հես ա, ընեկերս Արտակին գործի ա վերցնելու, օրը իրեք հազար դրամ կտա:

— Իմ մեծ ախպերն ա,-Դավիթին գլխով անելով ասում ա Արտակը:

-ի՞նչ գործ ա անելու, բանվորությո՞ւն,-լեզվիս ծերին էր ասեի` համբալություն, չասի:

-հա էլի, ամեն գործ էլ կանի:

Էրևանում ընտնիքը մի կորուստ ունեցել ա, Ստեփանավանից բերած կատուն դուս ա էկել, ընկել ավտոյի տակ մեռել: Հիմա փիսո են բերել, Լուսինեն անկողնում նստած կատվի ձագի հետ խաղ ա անում:

-Փիսոն որտեղի՞ց:

-Բազարում հինգ հարյուր դրամով առանք:

Այ քեզ հարիֆներ, ով ա տեսել կատվի, էն էլ դվարնյաշկա կատվի ձագին փող տան առնեն, սաղ մարդ են ման գալիս, որ իրանց կատվի ձագերին բաժանեն, սրանք գնացել առել են:

Որ մտանք տուն, Մարինեն անկողնում պառկած էր, ոնց-որ շատ էլ առողջ չի, Դավիթը ասեց կանացի պրոբլեներ ունի, բայց Մարինեն ցրեց խոսակցությունը, ամաչեց երևի: կողքի մահճակալին, Լուսինեի տեղերն են, փիսոն էր թավալգլոր լինում:

Ձեռ մեկնես ուզես, գեղեցիկ չի: Բայց սենց չի մնա: Իսկապես Ստեփանավանում մնային սովից կմեռնեին: Մարինեն կողքի հյուրանոցում,- հյուրանոց որն ա` երրորդ մասի խորքում, բարդակ ա,- գործ ա ճարել, հավաքարար, օրը մեջ, մի սուտկեն` 24 ժամը 5 հազար դրամ, ամիսը 15 օր, քեզ արեց 75 հազար դրամ: Իբր Լուսինեն էլ արդեն գործ ճարել ա, ինչ-որ ռեստորանում մատուցող, դեռ չգիտի որտեղ ա, էս էրկու օրը կտանեն ցույց կտան:

Մենակ թե խի ա Լուսինեն մարդուն թողել Ստեփանավանում, ինքը էկել մոր հետ էրևան, չհասկացա:

Հարցնում եմ` վարյանտ չի, մի տարվա ամուսնացածները թողեն իրար, հաստատ բաժանված են: Մարինեն պատռվում ա իրանից`ի՞նչ ես խոսում, ի՞նչ բաժանվել, իրար ընենց են սիրում, պրոստո հիմա սենց ժամանակավոր հեռվացել են: Լուսինեն ձեն չի հանում, կատվին ա շոյում:

-Ինքը պիտի խոսա, չի թողի ուրիշը բան ասի,-կողքից ասում ա Արտակը:

Հետո իմացա, որ Լուսինեն Մայամիի մոտերը փողոցում կանգնում ա:

Entry filed under: ակնարկ. Tags: .

Գյումրիի տոնը Սեր և ընտանիք

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: