Սեր և ընտանիք

28.12.2010 at 00:00 1 комментарий

Ինչո՞ւ Կարոն այդքան հեշտ է տանում իր ու Աննայի սիրային կապը: Մենակ դեբոշ սարքեց էն ժամանակ, երբ ինքը խոստովանեց ամուսնուն, որ Աննային է սիրում: Իսկ հետո Կարոն լռեց, ոնց որ տենց էլ պիտի լիներ, մենակ դադարեց հետը քնել: Դե առաջ էլ մի եսիմ ինչ ձևի չէին քնում, արդեն քանի տարի ամիսը մեկ շինվեին, թե չէ:

Դե Աննան ստիպեց Էլյային, որ ամուսնուն ասի. էլ սենց չենք կարա շարունակենք, մարդուդ ասա, թող իմանա, որ էլ գաղտնի չհանդիպենք: Էլիան էլ չդիմացավ, մի անգամ էլ շշպռեց` բա դու խի՞ մարդուդ չես ասում: Իմ մարդը ուրիշ ա, իմը որ իմացավ, ինձ կսպանի, քոնը կարգին պրադվինուտի տղա ա երևում:

Էլյան ու Աննան որ մի օր իրար չտեսնեն, կգժվեն: Բայց մի անգամ տեսնելն ու սեքս անելն էլ է քիչ, հենց բաժանվում են, գժի պես էլի ուզում են իրար հետ լինել: Գիշերները, երբ տնեցիք արդեն տանն են լինում, հեշտ չի թռնել ու հանդիպել: Էլի Աննան կարա գիշերը անցկացնել Էլյայի հետ, նրա ամուսինը հաճախ տանը չի լինում, մի ընտանիք էլ ունի, որի հետ է լինում, բացի դա` մեկ էլ մի ամսով գործուղման է գնում: Բայց Էլյայի համար դժվար է, Կարոն վարսավիր է, գործը պրծնում է վեցի-յոթի կողմերը ու գործից հետո տանն ա լինում: Հա, շաբաթվա մեջ լինում ա մեկ-էրկու օր, որ ուշ գա, 12-ի կողմերը, բայց գիշերը միշտ տանն ա անցկանցում: Իսկ Էլյան ու Աննան էնպես են երազում միասին քնեն ու առավոտյան իրար շոյելով արթնանան:

Ու գիշերը, երբ բոլորը քնում էին, իրենց երազանքը փոխարինում էին հեռախոսային խոսակցությունով: Բայց մի օր Կարոն բռնցրեց: Գիշերը էրկուսին մեկ էլ հելնում ա շռելու, Էլյան չկա: Իյա: Գնում ա հյուրասենյակ, կնիկը հեռախոսով խոսում ա: Այ կնիկ, էս ժամին էս ո՞ւմ հետ ես խոսում, ձեռից հեռախոսը առնում ա, մեկ էլ կնգա ձեն: Էս ո՞վ ա: Ընկերուհիս ա, Աննան, գիշերը վատացել էր, զանգեց խոսանք:

Կարոն արդեն Աննային  գիտեր, մի օր գործից շուտ ա տուն գալիս, տանը անծանոթ կին` Աննան ա, ծանոթացի, իմ նոր ընկերուհին,- ասում է Էլյան:

Այն զուգադիպությունը, որ նրանց տեղերը Սունդուկյանում «Ծեր կնոջ այցը» ներկայացման ժամանակ իրար կողք էին ընկել,  սկիզբ դրեց երկու կանանց սիրուն: Աննան ավելի երիտասարդ սերունդ է, 36 տարեկան, կնոջ հետ սեռական հարաբերություն ունեցել էր:  Էլյան ավելի մեծ է, 42 տարեկան, ու Աննան նրա առաջին կինն էր:

Երբ Աննան առաջին անգամ նրա շուրթերը համբուրեց, Էլյան զգաց, թե վերափոխվեց մի ուրիշ էակի, ու կնոջ հետ սեքսը, որ նրա համար միայն երազներում հանդիպող կիրք էր, հանկարծ իրական կյանք ստացավ:

Հիմնականում հանդիպում էին դպրոցի մոտ, երբ Էլյան որդուն` Հայկին, դասերից հետո վերցնում էր: Դուստրը` Հերմինեն, մեծ է, 15 տարեկան, ու ինքնուրույն է դասից տուն գալիս: Կիրքը էնպես էր խեղդում նրանց, որ չէին համբերում տուն հասնեն, Հայկին սպասացնել էին տալիս, իրենք մտնում մի անկյուն, մի հատ զասվում: Բայց Հայկն էլ միշտ չէր, որ էշի պես մայթին սպասեր, թե երբ կգան մաման ու մամայի ընկերուհին: Մի օր էլ կանգնած մնացել էր, մեկ էլ պապայի ընկեր Լյովա ձյաձյան դեմից էկավ: Վայ, Հայկ ջան, էս ի՞նչ ես անում էստեղ մենակ: Մամային եմ սպասում: Ու որ Լյովան գնում է, էրեխեն ասում ա` շատ ուշացան, գնամ տեսնեմ` ինչ եղան: Ու իրիկունը չայի սեղանի շուրջ, մեկ էլ Հայկը բերանը բացում ա ու ասում` մամա, որ դու ու Աննա ծյոծյան գարաժների հետևը պաչպչվում էիք, Լյովա ձյաձյան էկավ: Կարոն հարցական նայում ա Էլյային: Էլյան խնդում ա` Հայկ, ի՞նչ պաչպչվել, Աննայի սիրտն էր վատացել:

Անհնար էր առանց Հայկի ներկայության նրանց հանդիպումը, 10 տարեկան էրեխին հո մենակ չէ՞ր թողնելու: Աննայենց տանը  Հայկին նստցնում էին կոմպի առաջ, խաղերը միացնում, ու ուղիղ սպալնի: Էրեխեն խաղերից չէր կտրվում, նույնիսկ երբ պիտի արդեն տուն գնային, Հայկին դժվար էր լինում պոկել կոմպից: Բայց մի անգամ կոմպը կախվեց, Հայկը վազեց սպալնի` Աննա ծյոծյա, Աննա ծյոծյա, կամպյուտերը չի աշխատում: Ի՜նչ Աննա ծյոյա, Աննա ծյոծյան մամայի հետ տկլոր անկողնու մեջ իրար սիրում են:

Շփոթված Էլյան արագ հագնվում ա ու էրեխին ասում` բալիկ ջան, մաման ու Աննա ծյոծյան խաղում էին, տանը պապայի մոտ չասես, հա՞, մեր խաղերի մասին մենակ մենք իմանանք:

Իսկ Աննան սկսեց համոզել Էլյային, որ էրեխին պատմի` ասա, որ մարդիկ տարբեր են լինում, հաճախ ձյաձյա-ծյոծյա են իրար սիրում, բայց լինում ա, որ երկու ծյոծյա էլ են իրար սիրում, էրեխեն կհասկանա, ու իրանք ավելի հանգիստ կլինեն: Չէ, գժվե՞լ ես,- ասեց Էլյան,- բա որ էրեխեն հանկարծ գեյ դառնա:

Ինչ էր մնում անել, ուրեմն, միակ ելքը Կարոյին ասելն էր, որ Կարոն իմանա, ու իրենք արդեն առանց էրեխի ներկայության, էրեխին իրիկունը տանը թողնեն ու հանգիստ Աննայի մոտ կամ ուրիշ տեղ սեր անեն: Վերջը Աննան համոզեց, դե որ չասես Կարոյին, էլ չենք կարա հանդիպենք: Իսկ Էլյան չէր ուզում կորցնել Աննային, հանուն սիրո կանի նաև այդ դժվարին քայլը:

Էլյայենց տանը երկուսով Կարոյին հանդիպում են, Էլյան ասում է` Կարո ջան, այլևս չեմ կարող քեզ խաբել, ես ու Աննան իրար սիրում ենք: Ոնց թե սիրում եք, ի՞նչ ա դա նշանակում: Սիրում ենք ու վերջ, մենք իրար հետ ենք: Կարոն գժվում է, գոռգոռում` ոնց կլինի երկու կին իրար սիրեն, տենց չի լինի, ես կբաժանվեմ: Աննան մեկ էլ հարցնում է` լսի Կարո, դու կյանքում հեչ լևի չես գնացե՞լ, բա ինչո՞ւ Էլյան քեզնից չի բաժանվել: Կարոն ցրում է թեման ու Աննային վրա տալիս` բա մարդդ գիտի՞, խի՞ դու էլ քո մարդուն չես ասում: Մարդս մի երկրորդ ընտանիքն էլ ունի, կին, երկու երեխա, ու ես թքած ունեմ իրա վրա, մեր կապը արդեն մենակ ֆորմալ ա: Ի վերջո Կարոն համակերպվում է իրավիճակին, լավ, ձեր գործն է, ես Էլյային սիրում եմ, կհարգեմ նրա զգացմունքները, էրեխեքի խաթեր էլ չարժի բաժանվել:

Էլյայի ու Աննայի կյանքի մի նոր, ազատ փուլ է սկսվում, նրանք հանգիստ վայելում են միմյանց: Ամիսները գլորվում են, Էլյան ու Կարոն մի տան մեջ առանց կոնֆլիկտի ապրում են, Էլյան ուզած ժամանակ Աննայի հետ է լինում, ու Կարոն էլ հեչ մի օր խանդի տեսարան չի սարքում, ոնց որ տենց էլ պիտի լիներ: Ու նոր ազատությունը իր հարցականներով սկսում է կաշկանդել Էլյային. բայց խի՞, ինչի՞ է Կարոն էդպես հեշտությամբ հանդուրժում իր կապը, հետը չի քնում, ինքն էլ նորմալ տղամարդ, գուցե սիրուհի՞ ունի: Ու հենց էդ հարցը պարզելու համար էլ դիմում է հոգեբանի:

— Կարոն գեյ է, էն որ դեբոշ էր սարքել, երբ առաջին անգամ իմացել էր ձեր կապի մասին, դերասանություն էր արել: Մենակ գեյը կարար տենց հանդուրժող լիներ, հաստատ տղամարդ պարտնյոր ունի,- ասում է հոգեբան Դավիթը Էլյային:

Էլյան շշմում է` ոնց թե գեյ: Հետաքրքրվիր, ու կպարզվի,- խորհուրդ է տալիս Դավիթը: Նրա մի պացիենտը անմիջապես բաժանվել էր կնորջից, երբ իմացել էր, որ կինը սիրուհի ունի: Ըստ Դավիթի, քիչ հավանական է հետերոսեքսուալ անձը հանդուրժի պարտնյորի հոմոսեքսուալ կապը: Կարոյի դեպքում Դավիթը ճիշտ է դուրս գալիս:

Էլյան սկսում է հետևել ամուսնուն ու նրա մասին տեղեկություններ հավաքել: Ու ի՞նչ, պարզվում է` Կարոն մի ընկեր ունի, բանկի մի աշխատակից, որի մեքենայով աշխատանքից հետո գրեթե ամեն օր նրանք գնում են միասին:

Entry filed under: ակնարկ. Tags: , , .

Մարինեի փայ աստվածը 2010 in review

1 комментарий Add your own

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: