Նման ու տարբեր. թուրքի ու հայի հայրերը մարմնավաճառների գրկում

24.01.2011 at 00:00 Оставьте комментарий

Վահե Բերբերյան  և Ֆաթիհ Ակին, հայ գրող ու թուրք ռեժիսոր:  Վահե Բերբերյանի «Հանուն հոր և որդվո» վեպը, Ակինի «Դրախտի եզրին» ֆիլմը, երկու գործերում էլ հերոսները`հայր ու որդի էմիգրանտներ են` հայերը Լոսում, թուրքերը Գերմանիայում, երկու գրոծում էլ հերուտղի կոնֆլիկտ է, երկուսում էլ հայրերը քնում են պուտանկեքի հետ, երկուսում էլ գրախանութներ կան և վերջապես երկու հեղինակին էլ տեսել եմ, մեկին` Երևանի կամերայինի բեմում, մյուսին` Կինո Մոսկվայի:

Անցյալ տարվա Ոսկե Ծիրանին կինոմանները շուխուր դրին` բա գիտեք ով է եկել`Ֆաթիհ Ակինը, ո՞վ է, հարցնում եմ, շատ ուժեղ ռեժիսոր ա, թուրք: Յա: Ինչո՞վ ա ուժեղ: Դե լիքը փառատոն ա հաղթել: Ցուցադրում էր իր վերջին ֆիլմը «Հոգու խոհանոցը»: Բեմ բարձրացավ շորտերով Ֆաթիմը ու հասկացա, որ Երևանի բեմը նրա համար գեղի կլուբ ա, որտև Բեռլինի փառատոնում հաստատ ֆռակով կֆռֆռար: Գեղի համար էլ գեղի հերթական խոսքեր` ինձ համար Հայաստան գալը մի յուրահատուկ նշանակություն ունի ֆլան-ֆստան և այլն: Ասեց որ էս ֆիլմը իր մյուս ֆիլմերից շատ տարբեր ա, սա ավելի կատակեգական ա: Իրոք կատակերգական էր, չխնդացրեց բայց նայվեց: Կինոն էրկու բառով` բոլոր գերմանացիները իդիոտ են, բոլոր էմիգրանտները լավը(տես Վիոլետի այս վերլուծությունը): Ակիննն էլ Գերմանիայում թուրք էմիգրանտի զավակ: Բայց կնոմանները ասին` էս հեչ, դու Ակինի էն լավ ֆիլմերը պիտի տենաս: Ու մի ամիս առաջ ձեռս ընկավ   «Դրախտի եզրին»-ը: Եթե Մեդեմի «Սիրահարները`բևեռային շրջանի» ֆիլմը տեսած չլինեի, ուր իրար փնտրող հերոսները կողք կողքի են հայտնվում կաֆեում կամ հրապարակում, բայց իրար չեն նկատում, կասեի  Ֆաթիմը հետաքրքքիր գյուտ ա արել: Որտև «Դրախտի եզրում» նույն պրյոմով սպանում թողնում ա` տղան իր կարևոր պարտքն է համարում գտնել հոր ձեռքով սպանված պուտանկի աղջկան, բայց տենց էլ չի գտնում, թեև անընդհատ աղջիկը կամ աղջկա ընկերուհին հայտնվում են նրա կողքին կամ նրա հայտարարության դիմաց: Բայց ֆիլմը, մալադեց, Կաննի փառատոնում ոսկե ճյուղ մրցանակի նոմինացիայի է հասել:

Իսկ Վահե Բերբերյանը Բեյրութից Լոս գնացած գրող, դերասան, նկարիչ մի խոսքով արվեստագետ: Հայտնի է իր բեմական շոուներով: Երևանի կամերային տանը ես էլ եմ եղել նրա ներկայացմանը, սաղ դահլիճը ծիծաղից քանդվում էր` Վարդան Օսկանյանով ու Կարինե Խոդիկյանով հանդերձ, մենակ ես ու մեր լուսանկարիչ Արթուրը չէինք կարում խնդանք: Ուղիղ Վահեի դեմն էլ նստել էինք, դեմ դիմաց ու էրեսներիս սկի ժպիտ էլ չէր առաջանում: Խայտառակություն: Երևի Վահեն դավադիտ եղավ, որ սրամտությունը գլուխներս չի մտնում ու պատմեց, թե ինչպես իր մի ներկայացման ժամանակ բոլորը ծիծաղում էին, իսկ մեկը մինչև վերջ չխնդաց, վերջը պարզվեց, որ մարդը խուլ եղեր է: Փաստորեն փրկեց մեզ` սրամտությունից զուրկ տափակի տեղը խուլ հանելով: Բայց ես բարեխիղճ ռեպորտյոր խաղացի ու գրեցի օբյեկտիվ ակնարկ ոչ թե իմ այլ հանդիստեսի տպավորությունների հիման վրա(տես այստեղ) :

Իսկ «Հանուն հոր և որդվո» վեպը  էնպես էր կառուցած, որ սղալով կարդացվում ա: Բեյրութից Լոս մեկնած հայր ու որդի իրար հետ ապրում են, մեկ էլ փողոցում շուխուր, պուտանկեքին տփում են, ու տղեն պուտանկին իբր փրկելու համար տուն ա բերում`«Մասքարայով մրոտված երեսին այնքան բացահայտ գեղեցկություն մը ուներ, որ սիրտս քանի մը զարկ փախցուց», ով լիներ որ չփրկեր ու հետո էլ հետը չքներ: Հետն էլ սիրահարվում է: Իհարկե Պահպանաողական հայրը,  կատաղում է` ոնց թե բոզին տուն բերես ու տղի հետ անընդհատ վեճ: Հոր միակ մխրթարությունը բեյրութից Լոս տեղափոխած  հայալեզու գրախանութն է, հիմա դարձած գրադարան. «Վաղը մեռնիմ երթամնէ աս գիրքերու վիճակը ի՞նչ պիտի ըլլա`չեմ գիտեր»: Կարծես իր մահով կավարտվի հայապահպանությունը` մեռնիմ հայ ազգը ինչ պիտի ըլլա` չեմ գիտեր:  Ի վերջո հերը չի դիմանում ու դավաճանելով գրադարանին քնում է բոզի հետ:

Ֆաթիմի ֆիլմում դերերը փոխված են, հայրն է փողոցից պուտանկին բերում տուն, մի անգամ մոտը գնում է, հետո ասում` արի իմ տանը ապրի, ինձ կբավարարես ես էլ քեզ կպահեմ: Բոզը համաձայնվում է: Գերմանական համալասրանում դասախոս որդին այցելում է հորը և պուտանկան կարծես սիրահարվում է նրան: Այստեղ իրեն զսպողը որդին է, որ մինչև վերջ էլ Բերբերյաի հոր պես չի թուլանում ու չի քնում պուտանկի հետ: Իսկ պուտանկեն էլ Բերբերյանի հերոսուհուց ավելի սկզբունքային է և որդուն համակրելով հրաժարվում է հորը մատուցել խոստացված ծառայությունները, քյասար էլ չի տալիս ու զրկվում կյանքից: Որդին վերադռնում է Ստամբուլ, բացում գերմանական գրքի խանութ ու սկսում փնտրել պուտանկի աղջկան, որ պարզվում է հեղափոխական է, բայց այդպես էլ չի գտնում:

Թուրք ու հայ երկու սերունդ, հայը Լոսում իր հայ համայնքային պահպանողական վերջին ճիգը չի կարողանում անել թույլ տալով օտարի, բոզի ավերող ներկայությունը գրադարանում: Ու Հրայրը` հերոսը անընդհատ պատմում է, թե ինչպես է հետզհետե հոր հեղինակությունը քանդվել հասնելով այստեղ, ուր իր առաջ նվաստանում է որդու ընտրյալի հետ քնելուց հետո: Ինչպես Հրակ Վարժապետյան է նշում, որ բեյրութցիները Բեյրութից հեռանալով կորցնում են համայքնի պաշտպանությունը ու ըմբոստանում իրենց հայրերի դեմ հենց օրինակ բերելով Բերբերյանի վեպը(տես այստեղ): Այստեղ բոզի ծոցում վերջնականապես ավերվում է հոր հեղինակությունը: Գիրքն էլ նվիրված է`«Հայրիկիս»: Իսկ թուրքերինը ուրիշ, հայրը հեղինակություն չի, սիրելի հայր է, որ կնոջը սպանելուց նստել- հելնելուց հետո էլ իր նույն սիրելի հայրն է, ում վերջում, ֆինալում գնում գտնում է Թուրքիայի ծովափնյա գյուղում: Հայրը ինքնութուն, մշակույթ, ազգ պահպանելու կարիք չունի, բոզին տուն կբերի, կսպանի, կնստի-դուս կգա ու կվերադռնա հայրենիք, որ բանտերն է նետում օտարության մեջ մարմնավաճառություն անողների ըմբողստ դուստրերին: Գրադարանն էլ որդունն է ու ոչ թե օտարության մեջ ազգային լեզվով գրականություն, այլ հայրենիքում`Ստամբուլում օտար լեզվով`գերմաներեն, և ոչ թե ազգապահպանություն է խորհրդանշում այլ, գիտելիք ու միտք:

Entry filed under: խոհ. Tags: , , , .

2010 in review Վահան Իշխանյան. «Կառավարության համար մարդիկ դարձել են էն էշերը, որի բեռը անընդհատ ավելացնում են»

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: