Վահան Իշխանյան. «Կառավարության համար մարդիկ դարձել են էն էշերը, որի բեռը անընդհատ ավելացնում են»

26.01.2011 at 16:17 Оставьте комментарий

«7օր»-ի հետ զրույցում հրապարակախոս Վահան Իշխանյանըկառավարության գործունեությունը մինուսով է գնահատել։

-Եթե 0 գնահատեի, կստացվեր, որ բան չի անում։ Սակայնկառավարությունը ինտենսիվ աշխատում է, ու աշխատում է, թեէ՞լ ինչ նոր հարված հասցնի շարքային քաղաքացուն, որ նրանիցնոր թիքա քերթի բյուջե լցնելու համար,-ասել է Վ. Իշխանյանը։

Նա նաև կարծիք է հայտնել, թե անկախությունից հետո Հայաստանում այս կամ այն չափով սոցիալական լարվածություն միշտ էլ եղել է, սակայն վերջին 1-2 տարում այն ավելի է սրվել.

-Իհարկե, կա օբյեկտիվ պատճառը՝ համաշխարհային ճգնաժամը, բայց ավելի վտանգավորըկառավարության մտքի ճգնաժամն է: Լավ, ընդունենք էն արդարացումները, թե գները բարձրանում են համաշխարհային շուկայում գների բարձրացմանը զուգահեռ: Բա իրե՞նց բարձրացրածը: Կառավարությանհամար մարդիկ դարձել են էն էշերը, որի բեռը անընդհատ ավելացնում են՝ մե՛կ մաքսերը ավելացնելով, մե՛կ հարկային ճնշումներով, մե՛կ նպաստներ կտրելով, ու երբ բոլոր զարգացած երկրներում խրախուսում են մասնագետների հոսքը, վարչապետն ասում է, թե նորմալ է, որ մարդիկ գնում են երկրից, դա ժամանակակից մարդու մոբիլությունն է: Եթե Ալիևը նման բան ասեր, չէինք զարմանա, բայց վարչապետի այդպնդումները լավագույն դեպքում կարելի է գնահատել մտքի խեղճություն: Կառավարությունն այն աստիճան ցինիկացել է, որ նույնիսկ երկրին վնաս հասցնող ակնհայտ բաները ներկայացնում է որպես դրական պրոցես:

Վ. Իշխանյանը նշել է նաև, թե սոցիալական այս լարվածությունը կարող է հեղափոխական իրավիճակ առաջացնել։

-Ընդհանրապես շատ փողից, սրաննրան առնելու հնարավորությունից ու ուժային կառույցներիցիշխանությունը թմրում է ու չի պատկերացնում, թե ում վրա որ բեռն ավելացնում է, կարող է՝ բնավէլ էշ չէ ու սատկելու կամ փախչելու հատկությունից բացի՝ նաև ըմբոստանալ գիտի,-ընդգծել է հրապարակախոսը։-Ընտրություններ են մոտենում, ու էդ լարվածությունը կարող է օգտագործել այս կամ այն քաղաքական ուժը: Ցավալին այն է, որ գործազուրկի, մանր ու միջին բիզնեսմենի, մի խոսքով՝շարքային քաղաքացու շահերն արտահայտողներ չկան, ուղղակի հենց մեկի հեռուստատեսությունն են փակում կամ մյուսի մարդկանց բերդից չեն ազատում, զրկվածներին ու զարկվածներին ոտքի են հանում իրենց շահերի համար: Չկա նրանց շահերի արտահայտիչը, նրանց կազմակերպող ուժը չի հայտնվում: Փոխարենը շատարդյունավետ կազմակերպվում են այլ ծրագրերթուրքին ու ադրբեջանցուն սիրելու ու նման բաներ:Հազարավոր մարդիկ ամեն օր իշխանության տնտեսական ճնշման տակ շնչահեղձ են լինում, բայց վերնախավի, մտավորականների կամ քաղաքականության օրակարգում դա չէ, կամ էլ դա այնքան է, որ էդ մարդկանց կարողանան օգտագործել: Փոխարենը ներքևից’ մտավորականներ ու ընդդիմություն, քարոզում են թուրքերին ու ադրբեջանցիներին սիրել ու մեղադրել, որ վերևները չեն սիրում’ թուրքատյաց են, վերևներն էլ քարոզում են, թե թուրքերը խափլան են ու վատը՝ խոսք տվին, չբացին սահմանը:

7or.am

Entry filed under: հարցազրույց. Tags: .

Նման ու տարբեր. թուրքի ու հայի հայրերը մարմնավաճառների գրկում Հայկ Իշխանյանը Ռուսաստանի լավագույն երիտասարդ ֆիզիկոս. սպսենք նոբելյանին

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: