Բենթլիի վկաները. ինչպես էին հայ կաթողիկոսները իրար «կոկորդ կրծում»

29.05.2011 at 23:14 1 комментарий

Գարեգին Բ կաթողկիոսը հիմա Սայաթ-Նովա-Աբովյանի խաչմերուկում ճիշտ նույն տեղում է կառուցում իր համար նստատեղ, որտեղ ժամանակին,` 17-րդ դարում «գիրացած, հաստացած ու հոռացած» Մելիքսեթ կաթողիկոսն էր ապրում. «Իր համար բնակության տեղ էր ընտրել Երևան քաղաք Կաթողիկե եկեղեցին` իր գլխին հավաքելով ազգականներին ու մերձավորներին և նրանց հետ Էջմիածնի սուրբ աթոռի մուտքով ու արդյունքով փափկակենցաղ, մեղկ ու լայն կյանքով էր ապրում»:

Գարեգին Բ կաթողկիոսը հիմա Սայաթ-Նովա-Աբովյանի խաչմերուկում ճիշտ նույն տեղում է կառուցում իր համար նստատեղ, որտեղ ժամանակին` 17-րդ դարում «գիրացած, հաստացած ու հոռացած» Մելիքսեթ կաթողիկոսն էր ապրում. «Իր համար բնակության տեղ էր ընտրել Երևան քաղաք Կաթողիկե եկեղեցին` իր գլխին հավաքելով ազգականներին ու մերձավորներին և նրանց հետ Էջմիածնի սուրբ աթոռի մուտքով ու արդյունքով փափկակենցաղ, մեղկ ու լայն կյանքով էր ապրում»,- գրում է Դավրիժեցին:

Կոմիտաս վարդապետ Հովնանյանը զայրույթով աղաղակում էր, թե Եհովայի վկան տեր Եսայուն ասել է «կոկորդդ կկրծեմ»: Ասել է, թե չէ, չգիտեմ, բայց որ հայ հոգևորականները էրկու ղուռուշի ու իշխանության համար հա՛մ իրար կոկորդ են կրծել հա՛մ էլ ժողովրդի կոկորդը, համ էլ երկիրը օտարների ասպատակության մատնել, ես չեմ ասում, այլ հենց հայ հոգևորական, վարդապետ Առաքել Դավրիժեցին է պատմում իր «Պատմության» մեջ:

Դավրիժեցին ներկայացնում է հայ ժողովրդի 60 տարվա պատմությունը` 1602-ից մինչև 1662թ.: Երևում է, թե նա ինչպես է բարեխիղճ լրագրողի պես փաստերը ուսումնասիրել, նույն դեպքի վերաբերյալ տարբեր կարծիքներ ներկայացրել ու բացել ամբողջ Էջմիածնի իրական դեմքը, թե ինչպես են երեք կաթողիոսներ գահի համար կռիվ տալիս, իսկ էն երկուսը Շահ Աբասին բերում երկրի վրա, որ կաթողիկոսությունը հետ առնեն երրորդի ձեռքից:

Այսպես, նախ, սկզբում  նկարագրում է,  թե ինչի  Դավիթ կաթողիկոսը ևս մի կաթողիկոս օծեց ու հա՛մ իր հա՛մ երկրի գլխին փորձանք բերեց: Երկու վարկած է ներկայացնում, սակայն հետագա շարադրանքից ելնելով ավելի հավանական վարկածը սա է դառնում. «Մելիքսեթ կաթողիկոսը փառամոլ մարդ էր և հետամուտ էր նախագահ իշխանության, այդ պատճառով ամենքին առատությամբ բաշխում էր ինչքեր և բոլորին գրավում իր կողմը, …որպեսզի օգնեն իրեն և ինքը լինի կաթողիկոս, նույն կերպ էլ տեղի իշխանին շատ ինչքեր տվեց կաթողիկոս լինելու համար: Իսկ այդ իշխանը ինչքեր ստանալուց հետո Դավիթ կաթողիկոսին հարկադրեց, որպեսզի Մելիքսեթին օծի: Իսկ Դավիթն էլ ճար չունենալով, կամքով թե հակառակ իր կամքի Մելիքսեթին կաթողիկոս օծեց»:

Դավրիժեցին գրում է, որ այժմ  «երկու կաթողիկոս եղան և երկու ծախսող… և նրանց ձեռքով պարտքը շատացավ, բարդվեց, դիզվեց Սուրբ Էջմիածնի աթոռի վրա»  ու, քանի որ պարտքերը չէին կարում տալ էրկու-էրկու «մշտապես փախուստի ու թաքստի մեջ էին»:

Ինչ անեն-ինչ չանեն, հարուստ ծնողների զավակ հարուստ վարդապետ են գտնում` Սրապիոնին, ասում` արի կաթողիկոս էղի մեր տեղը, փոխարեն մեր պարտքերն էլ փակի: Նամակում գրում են.«Մեծ վարդապետ Սրապիոնին, որ Տիգրանակերտ քաղաքի առաջնորդն էր, որպեսզի գա և վճարի պարտքերը: Ահավասիկ  մենք մեր կամքով հեռանում ենք կաթողիկոսությունից, եթե գաս և պարտքերը վճարես թող քեզ լինի աթոռն ու կաթողիկոսությունը»:

Սրապիոնը գալիս, օծվում է կաթողիկոս, բայց մյուս երկուսը հայկականով քցում են նրան, խոսքը չեն պահում ու գնում են Շահ-Աբասի մոտ, որ նա  Սրապիոնին հանի, իրանց էլի նրա տեղը դնի: Պատմիչը զույգ կաթողիկոսների շահին դիմելը կապում է  Շահ-Աբասի կողմից Հայաստանից ժողովրդին տեղահանելու Պարսկաստան գաղթեցնելու հետ.«Խորհուրդ արին, բայց ոչ տիրոջ միջոցով, ըստ գրվածի, ի կորուստ իրենց և ի կործանում և տապալում երկրի, ի բնավ ջնջում իրենց ազգի, քանզի որոշեցին իրենց միջև արված հաստատությամբ. Որպեսզի գնան Սպահան պարսից թագավորի մոտ»: Ապա նաև Մելքիսեթի մասին գրում է.«Շահին բերեց հայոց աշխարհը, ամբողջ երկիրը ավերեց, ծագեծագ անմարդաբնակ դարձրեց»:

Իսկ Շահը ուրախանում ա, որ երկիր տվող կաթողիկոսներին է ռաստ էկել. «Երբ շահը այդ լսեց և հասկացավ հոգով ցնծաց, մտքով ուրախացավ, մարմնով զվարթացավ, որովհետև այդ օրը նրա ուրախությունը ավելի մեծ եղավ, քան իր ամբողջ կյանքի ընթացքում էր եղել….նրանց մտերիմ ցույց տվեց, մինչև որ նրանց սրտերի բոլոր գաղտնիքները դուրս քաշեց, նրանց երկրների վերուդիր և իշխանավոր անձանց իմացավ: Եվ երբ իմացավ, որ իրոք նրանց սրտինը այն է, ինչ որ բերանով խոսում են, հրաման տվեց իր զորավարներին զորքը պատրաստել մեկնելու համար»:

Շահը գալիս գրավում է Երևանը, և մի տարի անց կատարվում է մեծ ողբերգությունը` 1605թվի տեղահանությունն ու գաղթը, որ Դավրիժեցին շատ ազդեցիկ նկարագրում է: Պարսկաստան քշվեցին մոտ 300 հազար հայեր:

Իսկ հետո էլ կաթողիկոսների հետ շահը Սրապիոն կաթողիկոսի հարցերն է լուծում. «Կաթողիկոսները իրենց կրոնավոներից մեկին թագավորի ծառայի հետ ուղարկեցին Սրապիոն կաթողիկոսի հետևից: Սրանք գնալով Ջուղա` գտան Սրապիոն կաթողիոկսին, բռնեցին նրան, բանտարկեցին ու պահանջում էին շատ գանձեր: Նա թեպետ կարողացածի չափով տալիս էր, բայց նրանք դրանով չէին բավարարվում, այլ տմարդի ու անագորույն բնույթ ունենալով բերին Սրապիոնին գցեցին չարչարանքների փորձության մեջ, հարվածների ու ծեծի ենթարկեցին: Եվ այդ պատվավոր մարդուն խիստ անպատիվ արին, մինչև իսկ փողոցի հրապարակի մեջ ոտքերից կախած ուժգին բրածեծ արին նրան բազում օրեր»: Վերջը խեղճ Սրապիոնը պարտք անելով լիքը գանձեր է տալիս մինչև նրանց «աչքերը լիանում են» ու բաց են թողնում: Սրապիոնը վերադառնում է իր հայրենի քաղաքը երկու տարուց մեռնում է:

Դավիթ կաթողիկոսը հայերի աքսորի հետ գնում է ու մնում Սպահանում, իսկ Մելիքսեթը աքսորի կեսից հետ գալիս Էջմիածին ու կաթողիկոսությունը առնում ձեռքը:

Գարեգին Բ կաթողկիոսը հիմա Սայաթ-Նովա-Աբովյանի խաչմերուկում ճիշտ նույն տեղում է կառուցում իր համար նստատեղ, որտեղ ժամանակին «գիրացած, հաստացած ու հոռացած» Մելիքսեթն էր ապրում. «Իր համար բնակության տեղ էր ընտրել Երևան քաղաք Կաթողիկե եկեղեցին` իր գլխին հավաքելով ազգականներին ու մերձավորներին և նրանց հետ Էջմիածնի սուրբ աթոռի մուտքով ու արդյունքով փափկակենցաղ, մեղկ ու լայն կյանքով էր ապրում»:

Էն վախտվա ու հիմիկվա տարբերությունն էն ա, որ հիմա գրող չկա, թե կաթողիկոս, եպիսկոպոս ու արքեպիսկոպոս ինչ կյանքով են ապրում, հակառակը, հենց գրում են թե արքեպիսկոպոս Կճոյանը բենթլիով է ման գալիս, Բենթլիի վկաները հարձակվում են` բա հո մարշրուտնի չէր նստելու: Բենթլին էլ այսբերգի մենակ էրևացող մասը: Իսկ է՜ն ժամանակ գրողն էլ դրսից չէր, ներիս մարդ էր: Եթե հիմա ներսում մի Դավրիժեցի հայտնվի, ի՜նչ հետաքրքիր բաներ կգրի: Բայց որտեղի՞ց հայտնվի, ամեն ինչ շատ լավ կոնտրոլի տակ է, ներսում` էդ հեչ, դրսում էլ կանտրոլը կայացման փուլում է: Մեկ էլ կասեն` ի՞նչ եք վատ հոգևորականների օրինակներ բերում, լիքը բարեպաշտ ու ազնիվ հոգևորականներ կան, ինչի՞ նրանց մասին չեք գրում: Եթե կան, թող Դավրիժեցու պես Կճոյանի ու Գարեգինի պատմությունները գրեն ու հայտնի դառնան իրենց ազնվությամբ: Չե՞ն գրում, ուրեմն դրա ազնի՞վը որն ա:

Լավ, էլի վերադռնանք 17-րդ դար, ուր կաթողիկոսների ավանտյուրաները հայ ազգի գլխին չեն ավարտվում:

Ուրեմն Հայաստան են գալիս կաթոլիկ հայրեր, «ֆռանգներ», որ քրիստոնեկան գանձեր ու մասունքներ տանեն: Եվ ո՞ւմ օգնությամբ, և ո՞ւմ կաշառելով, իհարկե կաթողիկոսին. «սրանք հանդիպեցին Մելիքսեթ կաթողիկոսին նրան խնդիրք տվին ու ոսկե դահեկան, որ չհետաքրքրվի կամ հետաքնին չլինի նրանց գործերին, ինչ հետագայում անելու էին»:

Ֆռանգները գաղտագողի Հռիփսիմի եկեղեցու գաղտնարաններն են գտնում, նշխարները հանում, Հռիփսիմեի գերեզմանը փորում, մասունքները հանում: Էջմիածնի երկու եպիսկոպոսներ պատահաբար բռնացնում են ֆռանգներին, հարցնում` էս ի՞նչ եք անում, ու կռիվ ա սկսվում: Կաթոլիկները շատ են լինում ու եպիսկոպոսներին ծեծում են, «որովհետև հայրերը երեք հոգի են եղել, իսկ եպիսկոպոսները երկու»: Բայց եպիսոկոպոսներին մալադեց, կարողացել են ձեռներից առնել նշխարներով լիքը տապանը և բերել Էջմիածին ու դրել հրապարակի վրա: Ֆռանգներն էլ են գալիս, որ նշխարները ձեռներից բաց չթողնեն, կաթողիկոսին հո մուֆթա էդքան ոսկի չէի՞ն տվել:

Եպիսկոպոսները սպասում են կաթողիկոսին «թե կդատապարտի հայրերին,  վրեժխնդիր կլինի նրանց»: Ի՞նչ վրեժխնդիր, փողը էն գլխից առել էր. «իսկ նա որ հայրերից առել էր ոսկե դահեկաններ, այն ոսկով կաշառակուր եղավ նրա մտքի տեսողությունը, չեղավ վրեժխնդիր, այլ թույլ տալով անհոգ մնաց»:

Ֆռանկները իրանց «բաժին» նշխարները հանգիստ առնում ու գնում են: իսկ մնացածը եպիսկոպոսները տանում հետ են դնում:

Ի վերջո տարբեր հետախուզզական աշխատանքների շնոհիվ հայ խոջաները` աշխարհականներ կարողանում են հետ վերցնել նշխարները:

Նշխարների պատմությունից հետո արդեն, Դավիթ կաթողկիոսը Մելիքսեթին խնդրում ա, որ գոնե իրան էնքան փայ տա, որ ծերությունը նորմալ անցկացնի.«տուր ինձ օրվա պարենի, կերակուրի պետքերի համար միջոց ու զգեստ»: Իսկ «Մելիքսեթը գիրացած, հաստացած, ու հոռացած իշխանության մեջ չէր կամենում լսել Դավիթին»:

Ի՞նչ անի Դավիթը, ինչ պիտի անի, պրյամո շահի մոտ. «Թագավոր, հավիտյանս կեցցես, թեպետ ինձ նեղացնողներ ու դառնացնողներ կան, բայց տեսնելով քո դեմքի քաղցրությունն ու վայելչությունը և քո խոսքերի մխիթարությունը, իմ բոլոր վշտերը մոռացվում ու փարատվում են»: Շահը հարցրել է, թե ո՞վ է այդ մարդը որ քեզ վշտացնում է. Դավիթը այլազգիների լեզվով է պատասխանել.«սմուկ սաթան, խալիֆեն», որ նշանակում է ոսկորներ ծախող կաթողիկոսը, սկսել է ամբաստանել Մելիքսեթին, նրա արարքները հիշատակել շահի առջև, որ սրբուհի Հռիփսիմեի նշխարները կաշառքով ֆռանկներին թույլ է տվել տանելու»: Իսկ ամենակարևորը. որ ինքը կաթողիկոսական իշխանությունը վերցնի Մելիքսեթի ձեռից, շահին հուշում է, որ կաթողիկոսարանը պետք է Սպահան բերվի, իբր գաղթացրած հայերին Սպահանում պահելու համար. «Եթե Լուսավորչի աջը և Էջմիածնի քարերը չգնան Սպահան, անհնար է, որ հայ ազգը Սպահանում մնա»:

Շահը Լուսավորչի աջը, Էջմիածնի քարերը բերել է տալիս Սպահան, իսկ  Մելիքսեթի վրա զայրանում ու հրամայում պատժել նրան, ու ո՜նց են պատժում. «Մելիքսեթին բերին Երևանի բերդի մեջ, գետնի վրա տարածեցին նրան և չորս կողմերից կապկպեցին, կապելով ցցերի`գցեցին մեջքի վրա: Առան բևեռաքաշները, այսինքն աքցանները և դրանցով կտրեցին ծղիների, այսինքն թևերի միսը և այդ կտրած միսը դրին նրա բերանը: Երկու կողմից կանգնած փայտավորները ծեծում էին նրան և ասում`կուլ տուր: Իսկ Մելիքսեթը թեպետ չէր կամենում, սակայն տառապանքից ճարահատ ծամեց և կուլ տվեց»:

Եվ այսպիսով կաթողիկոսները ռակիրովկա են լինում, Մելիքսեթը` Սպահան, իսկ Դավիթը` Էջմիածին ու վերականգնում է իր կաթողիկոսական իշխանությունը: Բայց երկար չի տևում, շուստրի Մելիքսեթը դավեր ա նյութում Դավիթի դեմ, ու էլի ռակիրովկա են լինում, Մելիքսեթը` Էջմիածին, Դավիթը` Սպահան:  Շահն էլ Դավիթ կաթողիկոսին մի գյուղ է նվիրում. «որպեսզի ուտի այն գյուղի եկամուտը ու աղոթի թագավորի համար»:

Մելիքսեթը մի որոշ ժամանակ էլ է իշխում, և այդ ժամանակ. «Բազմաթիվ անկարգություններ ու օրինազանցություններ մտան հայոց ազգի մեջ` կաշառքով անարժան մարդկանց ձեռնադրություն տալ` թե եպիսկոպոսների, թե քահանաների, կաշառքով սեփական վիճակից այս վանքից կտրել, ուրիշ վանքի շնորհել,  ապօրինի պսակի, կնաթողության, երկկնության համարձակ հրաման տալ ամուսնության: Կաթողիկոսը և իր եպիսկոպոսները ոգի ի բուռն ջանք էին թափում, թե իրավամբ, թե անիրվաությամբ հնարքներ էին մտածում ժողովելու ինչքեր, որ թերևս բավականացնի իրենց, ծառաների ու տուգանքի վճարման ծախսեր»:

Ի վերջո, Մելիքսեթը կաթողիկոս է օծում իր ախպոր տղին` Սահակին, ինքը պարտատերերից փախչում է, ու «ճողոպրում օսմանցիների երկիրը»:

Իսկ Սահակը  իրա համար կաթողիկոսություն էր անում, մեկ էլ միամիտ հայ ազգը. «որ ապրում էր արևելքում ու արևմուտքում միաբանվեց» ու մի ուրիշ կաթողիկոս օծեց` Մովսեսին: Էնքան էլ միամիտ չեղավ, Մովսեսը շահի աչքն էր մտել մոմը սպիտակացնելու տեխնոլոգիան նրա վարպետներին սովորեցնելով, իսկ մյուս շահը` Շահսեֆին «հրաման ու թուղթ տվեց Մովսես վարդապետի կաթողիկոսության»:

Սահակն էլ համարում էր «որ Մովսեսը առանց իրավունքի ինչ-որ հնարքով աթոռը և կաթողիկոսությունը հանել է նրա ձեռքից: Ի՞նչ անի: Սահակը գնում է Կնոստանտինոպոլիս ու հոգևոր առաջնորդ Զաքարիա վարդապետի միջոցով սուլթան Մուրադին խնդրում, որ իրեն տան կաթողիկոսական իշխանությունը:  Զաքարիան էլ Մովսեսի հետ չուներ, ու դասավորում-ստանում ա սուլթանի համաձայնությունը: Սահակին հանգստացնելու ու բավարարելու համար, եկեղեցին որոշեց նրան «երեք հարյուր ղուռուշ անխափան տան», որ տեղը վեր ընկնի ու չընկնի «այլազգիների դռները» իշխանությունը վերադարձնելու համար ու նաև «Ղուռուբաշի վանքը իր եկամուտներով տվին նրան»:

«Բայց Սահակ կաթողիկոսը չհաճեց և ետ չկանգնեց իր չար դիտավորություններից, մտքերից այլ գնաց վեզիրի պալատը իր սրտի խորհուրդը կատարելու»: Սահակը ու Պողոս վարդապետը այս խնդրագիրն են հասցնում վեզիրի ձեռքը.«Հայտնի լինի մեծ ու անպարտելի տերության հզորիդ, խնդրում ենք, որպեսզի շնորհես մեզ հայոց ազգի կաթողիկոսական իշխանույթունը: Եթե այս բանը հաճո լինի վեհիդ և մեզ արժանացնես այս սպասավորության, մենք արքունի գանձարանին տարեցտարի յուրաքանչյուր տարում կտանք տասը հազար ղուրուշ»:

Ապա մի ուրիշ խումբ հայեր վեզիրին խնդրում են որ նման բան չանի.«դրանք իրենց փառամոլության ու ագահաության համար խեղճ հպատականերին կենթարկեն ծանր հարկի»: Վեզիրը պատասխանում է. «Անխելք հայեր, ինչպես նրանց չտամ կաթողիկոսությունը, քանի որ նրանք տարեկան տասը հազար ղուրուշ են ավելացնում թագավորական գանձարանին»:

Ի վերջո այս ծրագիրը խափանում են էլի աշխարհիկ մարդիկ, խոջաները, որ ավելի շատ փող են տալիս վեզիրին ու բացատրում թե տես Սահակը քո գլխի վրայից թռնելով սկզբում սուլթանի մոտ ա գնացել, հետո նոր քո մոտ ա եկել:

Վեզիրը ջղայնանում է, ու ի՞նչ է անում` հրամայում խոշտաանգել Սահակին:

Entry filed under: խոհ. Tags: .

Նոր մշակույթի ծնունդն ու մայիսյան ապստամբները Կարեն Ղարսլյանի նոր գիրքը. հայկական կոնտրկուլտուրան մեռած չի

1 комментарий Add your own

  • […] Պատմիչ Առաքել Դավրիժեցին գրում է, որ այդ տեղհանաության պատճառը Դավիթ և Մելիքսեթ կաթողիկոսներն էին, ովքեր գնացին Շահ Աբասի մոտ, մատնեցին Հայաստանի բոլոր գաղտնիքները, դիրք ունեցող մարդկանց տեղերը, որ նրա միջոցով երրորդ կաթողիկոս Սրապիոնին հեռացնեն. ««Խորհուրդ արին, բայց ոչ տիրոջ միջոցով, ըստ գրվածի, ի կորուստ իրենց և ի կործանում և տապալում երկրի, ի բնավ ջնջում իրենց ազգի, քանզի որոշեցին իրենց միջև արված հաստատությամբ. Որպեսզի գնան Սպահան պարսից թագավորի մոտ»: Ապա նաև Մելքիսեթի մասին գրում է.«Շահին բերեց հայոց աշխարհը, ամբողջ երկիրը ավերեց, ծագեծագ անմարդաբնակ դարձրեց»: (Այս մասին ավելի մանրամասն տես`«Բենթլիի վկաները. ինչպես էին հայ կաթողիկոսները իրար «կ…: […]

    Нравится

    Ответить

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: