Կարեն Ղարսլյանի նոր գիրքը. հայկական կոնտրկուլտուրան մեռած չի

09.06.2011 at 00:00 Оставьте комментарий

Բարև ձեզ, ես Կարենի հայրն եմ: Բարև ձեզ, շատ ուրախ եմ: Ձեռքը սեղմեցի ու պատկերը եկավ`  Արամը չստով տալիս ա հեռուստացույցին: Պատկերը Կարեն Ղարսլյանի «password» վեպի էն հատվածն ա որ տպեցինք Ինքնագիր գրական հանդեսի հենց առաջին համարում.

«Պիզդե՛ց։

Սա լսածս ամենաառաջին հետսովետական նախադասությունն էր։ Հնչեց հորս բերանից «Վրեմյա» համասովետական լրատվական հաղորդման ժամանակ Սովետական Միության փլուզման մասին պաշտոնական հայտարարությունից մեկ վայրկյան անց։ Ընտանիքն ամբողջ կազմով՝ պապաս, մամաս, քույրս ու ես, սսկված նայում էր մեկ ուղղությամբ՝ Գորբաչովի խալին։

Կհարցնեք` բա ո՞րն էր հետսովետական շրջանում տեսածս ամենաառաջին բանը։ Հորս չստի թայը` մեր կիսամեռ Ռադուգա հեռուստացույցի էկրանի հետեւում թաքնված Գորբաչովի խալի տեղը»։

Կարեն Ղարսլյան «Գրողի ծոցը. երեսուն ու ութ տձև հայրեններ» տպաքանակը հազար օրինակ, դարսված «Ասողիկ» հրատարակչության գրասենյակում: Վճարեցի տպագրության գնի մյուս կեսը ու հիմա ես ու Արամ Ղարսլյանը սպասում ենք տաքսիին:

«Չեմ էլ պատկերացնում ոնց ենք ծախելու էս գիրքը: Տանես գրախանութ գլխովդ կտան»,-ասում ա Արամը: Մի կողմից ուրախ ես որ տղադ երկրորդ գիրքն ա տպել, մյուս կողմից հեչ տպելու բաներ չի գրել:

«Չգիտեմ ով ոնց, բայց ես գիրքը բացեցի էրկու տող կարդացի մի կողմ դրեցի»: Խոսքը Կարենի առաջին գրքի մասին ա «X կադր վայրկյան»-ը: Դե որ հերդ գիրքը մի կողմ դնի գրախանութի աշխատողը կարա տա գլխովդ ու համարյա տվել էր:

2003 թվին էր, «Բնագիր» հանդեսի մի համարը ամբողջ համարը` 4-րդը Կարենի գործերն էին: Տարել էր, բաժանել  գրախանութներ ու մի շաբաթից էրկու տեղից հետ ստացել` չենք ուզում վաճառել, ամոթ ա: Էդ ա, ասի լավ նյութ կլինի` Գրաքննություն Երևանի գրախանությներում: Արմենիանաուի 2002-2005թթ արխիվը չկա, որ ակնարկս հանեմ, բայց այ, կոմպիս արխիվում սևագիրը մնում ա.

«Մայիսի սկզբին Երեւանի հինգ գրախանութներ 24-ամյա Կարեն Ղարսլյանի «X կադր/վայրկյան» վեպը  հեղինակից ընդունել են վաճառքի համար, երկու շաբաթ անց 2  գրախանութ գիրքը հետ են վերադարձրել:

«Նորք գրախանութում տնօրենը հարցրեց՝ ինչի՞ մասին է։ Հետո գրանցեցին,-պատմում է Ղարսլյանը,- երկու շաբաթ հետո մտա, գիրքս դրված չէր։ Կարծեցի վաճառվել է։վաճառողը մոտցավ, հարցրեց՝ էս գրքի հեղինակը դուք եք։ Դու՞ք կարդացել եք, թե ինչ եք գրել ու վերադարձրեց գրքերը։ Աբովյանի գրախանութում էլ տեսա չկա, ուրախացա, էլի կարծեցի  վաճառվել է։ Ուզեցի գումարը ստանամ, ընդունող աղջիկը գրքերը հետ վերադարձրեց ու ասեց՝ ինքներդ վաճառեք ու ամբողջ թուքումուրը դուք կերեք»։

Հետո ես եմ գնում գրախանութ. «Եթե կինս կամ աղջիկս կարդային, ես շատ վատ կզգայի-, ասում է Նորք գրախանութի տնօրեն Կարեն Հակոբյանը,- նորմալ մարդը էսպիսի վուլգար բան կգրի՞»։

«Տնօրենը ցույց է տալիս վեպի  այն հատվածը, որը  պատճառ են դարձել գիրքը հետ վերադարձնելու համար.

«Տռփացող հումանիստը, այնուամենայնիվ, լույսը վառելու ցանկություն հայտնեց, ձեռքը մթության մեջ խարխափելով տարավ լույսի անջատիչին։ Կարծելով, թե գտել է, նա մատներով շոշափեց քանդած վարդակը։ 220 վոլտ հոսանք խփեց։ Հումանիստի բախտը բերեց այնքանով, որ իր առնանդամն ալարկոտությունից աղջկա մեջն էր թողել. լույսի արագությամբ անցավ հոսանքն աղջկան։ Մինչ հաղորդիչ հումանիստը կհաջողացներ ձեռքը հետ քաշել վարդակից, աղջիկն էլեկտրական հոսանքի ցնցումների տակ ցռեց ուղիղ հումանիստի բաց դոշին։ Աղջիկը հրաշքով ողջ մնաց»։

Հետո գնում եմ Աբովյանի գրախանութ.

«Բարոյական նորմերին համարժեք գիրք չի դա։էսքան գիրք ենք կարդացել, բայց այսպիսի բան չէինք կարդացել։ Անբարոյականությունը հասել է գագաթնակետին,-ասում է գրախանութի տնօրենի տեղակալ տիկին Սեդան,-Պուշկինի, Թումանյանի կողքին այս գիրքը չի կարելի դնել»։

Նա գրախանութով մեկ գոռալով անիծում էր Ղարսլյանին, ասում, որ նա պետք է ծնված չլիներ։

Նրան նույնպես զայրացրել էր գրքի ոճը եւ բառապաշարը հատկապես «Պոետի կարդիոգրամա» ստեղծագործությունը, որը գրքի մեջ վեպի հետ ներառված տեքստերից է։

«Ինչ իրավունք ունի պոեզիան այդպես պիտակավորելու,-ասում է նա։

Այստեղ պոեզիա բառը օգտագործված է 260 անգամ, որտեղ պոեզիան առարկայացվում է ու ամենատարբեր կերպարանափոխումներ  ստանում։

« … Պոեզիա կսրսկվե՞ք Պոեզիա կլափե՞ք Պոեզիա կշռե՞ք Պոեզիա կկռվե՞ք Պոեզիա կծակվե՞ք Պոեզիա կբմբմլե՞ք Պոեզիա կպաչվե՞ք Պոեզիա կհեղափոխե՞ք Պոեզիա կմերկանա՞ք Պոեզիա ոռնա՛ ոռնա՛ Պոեզիա ծիծաղի՛ Պոեզիային քունեք կընգնեք Ես ընգել եմ Պոեզիա հռհռա՛ Պոեզիա կգնդակահարե՞ք …  Պոեզիայի անհամար թշերը կչափալախե՞ք Պոեզիա կղժժժա՞ք Պոեզիա կճվճվա՞ք և այլն»:

Իսկ Ջոնին` խմբագրիս շատ դուր եկավ հենց «Պոետի կարդիոգրաման»` ցույց ա տալիս որ պոեզիան մենակ էն չի ինչ համարում են ու կարա պոեզիայի պատկերացումների հակառակը լինել:

Կարենին Հանրային հեռուստատեսությունը շնորհեց տարվա սկանդալային գրող ու եթե հաշվի առնենք, որ ոչ դրանից առաջ ոչ էլ հետո ոչ մի գրողի հանրայինը նման կոչման չի արժանացել, ուրեմն կարանք ասենք` հանրայինը նրան շնորհել է վերջին 20 տարիների սկանդալային գրող:

Հիմա էրկու գրախանութն էլ չկան, փակվեցին, տարածքը ծախեցին ու մեկի տեղը բանկ ա մյուսինը` շորի խանութ: Պատահակնություն չի, նրանց համար փաստորեն գրավաճառությունը բիզնես չէր:

Բայց խի՞, «Ինքնագրի» երկրորդ համարն էլ մենակ «Արտ-Բրիջը» ընդունեց, մյուսները` բոլորը, չորս գրախանութ հետ տվին: Ես, իհարկե, արմենիանուումգրեցի .

«Դիստրիբյուտորի հավաստմամբ` գրախանութները հրաժարվում են ընդունել 160 էջանոց «Ինքնագիրը» 38-րդ էջում տպագրված երգերի տեքստի պատճառով:

Երգերում, որոնք ներկայացնում են «պանկ» ուղղության մոտեցումները, օգտագործված է ամերիկյան «այլընտրանքային» պոեզիային հատուկ լեզու, որը, ինչպես և Ամերիկայում, չի համապատասխանում լեզվի ընդունված նորմերին(ամերիկայի մոմենտը խմբագիրս` Ջոնն է ավելացրել):

Երգերի հեղինակներն են 23-ամյա Արեգ Առաքելյանն ու 22-ամյա Արման Մարտիրոսյանը: Արմանն իրեն վատ է զգում, որ իր տեքստը խնդիրներ է առաջ բերել «Ինքնագրի» համար, իսկ մյուս հեղինակն ուրախ է, որ նման ուշադրության են արժանացել:

Երևանի ամենամեծ գրախանութը` «Բուկինիստը», որն աչքի է ընկնում գրականության բազմազանությամբ, և որտեղ հնարավոր է գտնել ռուս և արևմտյան հեղինակների բաց սեռական նկարագրություններով ու ավելի «ոչ նորմատիվային» բառապաշարով գրքեր, նույնպես մերժել էր «Ինքնագիրը»:

Գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանն ասում է, որ հրաժարվել է հանդեսից երգերի տեքստերը կարդալուց հետո. «Դա ինչպե՞ս վաճառքի հանես»:

Այն հարցին, թե ինչպե՞ս են գրախանութում վաճառվում ռուսերեն ավելի բաց ու ավելի «հարուստ» բառապաշարով գրքեր, նա ծիծաղելով պատասխանեց. «Գուցե 10 տարի հետո նայեմ «Ինքնագիրը», ու ինձ ծիծաղելի թվա, որ անցյալում չեմ ընդունել, չգիտեմ»:

Բայց «Ինքնագիրը» միանգամից նկատեց մի բրիտանական կայք, ուր տեղեկություններ են դնում մերժված, հալածված, խարույկ հանված ժուրնալները` Փլեյբոյ, պենտհուզ և այլն:

Արմանն ու Արեգը Ղարսլյանի նման չշարունակեցին գրականության մայրուղով համառորեն ընթանալ, խոչընդոտներն էին պատճառը, թե որ չարժանացան հանրայինի ուշադրությանը ու սկանդալային գրողի համբավ ձեռք չբերեցին, թե՞ գրականության նկատմամբ հավատն էր անկայուն: Արմանը ամուսնացավ բանաստեղծ Նենսի Ագաբյանի հետ ու հիմա Նյու-Յորքում ա, կոմպյուտերշչիկ ա աշխատում ու հետը ազատ վախտ անգլերեն երգեր գրում, իսկ Արեգն էլ կարծեմ բանկում ա աշխատում:

Բայց հայկական կոնտրկուլտուրան վերջնականորեն չսպանվեց Արմանի ու Արեգի դասալքությամբ: Կարենը հավատարիմ մնաց գրականությանը, թեև գնաց Լոս, խրվեց ամենօրյա ստրկական աշխատանքի մեջ, բայց ինչպես Կապուտիկյանն է պատգամել, գրականությունը մտքից չհանեց ու էնտեղից էստեղ տպեց իր հաջորդ գիրքը, իհարկե մեր` Ինքնագիր գրական ակումբի հրատարակությամբ:

Շնորհանդեսին ես, որպես Ինքնագիր գրական ակումբի նախագահ ներկայացնելով գիրքը ասեցի` Ինքնագիրը պատահական գրող չի հրատարակում, առաջին գիրքը ռումինացի ու ֆրանսիացի մեծ փիլիսոփա Սիորանի գիրքն էր` «Ծնված լինելու անհարմարության մասին», հաջորդը հայ գրակնության անթոլոգիա` անգլերեն և հիմա` Կարենի գիրքը:

Մարինե Պետրոսյանը կողքից բռնցնում է. «Բա առաջ դուք ժուրնալը տպում էիք, որ ամեն պատահական հեղինակ հնարավորություն ունենա հրատարակվելու»: Ինչ Մարինեն Կոնգրեսի ու Լևոն Տեր-Պետրոսյանին սկսել ա քննադատել, նրա քննադատական միտքը հարյուրի վրա ա աշխատում ու մոտը պիտի զգույշ խոսաս որ չբռնցնի սխալի վրա:

«Ասում եմ, տղա ջան, ինչ կլինի ուրիշ ոճով գրի, չէ, ասում ա պապ, էս ա իմ ոճը», էէէ,  Արամը էլի կուզեր, շատ կուզեր որդին բանաստեղ դառնա, բայց ասենք գոնե Վահագն Դավթյան, իսկ հիմա ոնց հպարտանա որդով, ոնց գիրքը տանի հարևանին ցույց տա` տեսեք տղայիս գիրքը: Ցույց տա կասեն տուր կարդամ, տվեց` խայտաառակություն:

Ես իմ առաջին պատմվածքները որ տպեցի, հերս ողջ էր, կարդաց, ասեց լավ ա: Բայց էն գրածներս տեղավորվում էին քաղաքավարի ու ինտիլիգենտ մարդկանց բարոյական չափանիշների մեջ: Ոչ-ցենաուրային մի բառ մենակ մի պատմվածքում էի օգտագործել, էն էլ տպեցի հորս մահվանից հետո էն էլ «Նորաթերթը»(կար տենց թերթ) բառը խմբաագրեց դարձրեց շինեց(«Կրկնվող պատմություն»): Բայց էդ էլ հեչ, որ հերս սաղ լիներ ու կարդար ասենք «Իռենը» անպուց կնոջ մասին, ի՞նչ կմտածեր իր անբարո մտքերով որդու մասին: էդքան գլուխս ավետարան խցկեց, որ վերջը ընենց սիրտս խառնեց, որ սաղ հետ տվեցի ու տեղը լցրի քաքուփսորով:

«Բան չկա, գրախանութները բան չեն ասի, հանգիստ տարեք, կվերցնեն: Մեր ժուրնալը վերցնում են նորմալ»,-ասում եմ Արամին:

«Դո՞ւք էլ եք սենց բաներ գրում»,-ժպտալով հարցրեց Արամը:

«Հա, մենակ Կարենը չի»:

Կարծում եմ Արամը գոտեպնդվեց, որ էս բիբլիական շողովրդի լեզվով մենակ իր որդին չի պղծություն քարոզում: Իհարկե, կասեի Կարենը մի քիչ նահանջել ա, գրքում նվազել ա ջահելական բեսպրեդելը, որը հիմա  մշակվել, դառել ա սեռական, մարմնական հաճույքի ինտիմ, մի քիչ նեղ անձնական պոեզիա: Նահանջ չի բա ինչ ա, մի բանստեղծության մեջ գրում ա.«գժվում եմ հեշտոցիդ համար», երբ հայ ժողովուրդը ավելի դիպուկ բառ ունի հեշտոցի փոխարեն: Կարելի ա քննարկել. սա ա Կարենի վերսիան.

Ռազմագերիների ռազմագերիները

Գժվում եմ ժպիտիդ համար

Հեշտոցիդ հորիզոնական տաnμերակը

Գժվում եմ հեշտոցիդ համար

Ժպիտիդ ուղղահայաց տարբերակը

Նրանց համադրումից պլյուսի նշան կստացվի

Ինձ գումարի

Մեր գումարելիների գումարը

Ինձ չի հանի կոորդինատային համակարգի

Բացասական առանցքից

Մենք պարզապես կհանդիպենք

Մեր առանցքների խաչմերուկում

0 սահմանի բերանը

Իբրև ռազմագերիների կփոխանակենք

Մեր խոշտանգված օրգազմները

Ու յուրաքանչյուրս նորից կվերադառնանք

Մեր պաշտպանական դիրքերը

Բայց մեկ ա, շնորհանդեսին «Ազգային գաղափարի» լրագրող Լուսինեն շոկի մեջ ընկավ`դեբի՞լ ա  էս տղեն,  բա սենց բաներ կարելի՞ ա գրել: Ուրեմն Կարենի կոմպրոմիսը պուցը հեշտոցով փոխարինելու ու սաղ տողերը մեծատառով սկսելու  դեռ հայ ընթերցողին չի համոզում, որ գրականությունը մենակ տատրակների ու խաչքարերի մասին կարա չլինի:

Կարենը շատ էր ուզում գիրքը շնորհանդեսին վաճառվի. փողը ծախսել էր, բա մի քիչ հետ չգա՞: Համ էլ որ առնում են ուրեմն գնահատում են: Սիրահարների այգու տնօրենը Սարհատը ասեց որ առանց հդմ-ի հարկայինը կարա բռնի: «Դե գիտեք, կարելի ա ռիսկ անել, կարող ա բռնեն կարող ա չբռնեն», «Չէ, պետք ա միշտ վատը սպասել»,- ասեց սովետ ու անկախ Հայաստան տեսած Արամը:

Կարենի ընկերը, Ալբերտը մի լավ ելք էր գտել, գրախանութի հետ պայմանավորվեր, գային հդմ-ն դնեին վաճառեին, բայց չստացվեց. Արտ-Բրիջը ասել էր, թե յեքա պատմություն ա, մի օրում փաստաթղթերը դժվար կլինի ձևակերպել, իսկ Բուկինիստը սկզբից ասել էր` հա, հետո տնօրենը կարդացել, ասել էր` չէ ու Կարենը Լոսից շուխուր դրեց` գիրքս հրաժարվել է վաճառել մի գրախանութ: Բուկինսիտի տնօրենը ասել էր չէ՞, «Գուցե 10 տարի հետո ծիծաղելի թվա որ ինքնագիրը չեմ ընդունել», իսկ անցել ա ընդամենը 3 տարի, 7 տարի էլ կա:

Բայց ես էլ ակտիվ ժուրնաիստիկայում չկամ ու էս անգամ չեմ գրի գրախանութների ցենզուրայի մասին, ու էլ դժվար հանրայինը սկանդալային գրողի կոչումը էլի տա Ղարսլյանին:

Բա ի՞նչ անել: Կարենը շատ լավ ելք գտավ, սիրահարների այգում, սրճարանում գրքերի կողքը դրեցին մի արկղիկ` դեմը գրված` նվիրատվություն, որ գիրքը վերցնելիս մի հազար դրամ գցեին: Վերջում նայեցի` ամենաշատը չորս թղթադրամ էր հայտնվել, էրկուսը գցեց բլոգեր Ուզողը` Ռուբեն Մուրադյանը, էն էրկուսը չգիտեմ ով:

Հայ ժողովուրդը հրաժարվեց ֆինասավորել նոր պոեզինա: ինչ արած, մնում ա շարունակել ինքնաֆիանսավորումը հըլը հետն էլ շնորհանդեսի ծախսը ու Կարենի ուղարկած հավելյալ 70 դոլարի պիվեն ընենց հոսեցրի շնորհանդեսին, որ վերջում մի կես շիշ էլ սեղանին մնացել էր:

Entry filed under: խոհ. Tags: , .

Բենթլիի վկաները. ինչպես էին հայ կաթողիկոսները իրար «կոկորդ կրծում» Ազնիվ մտավորականներ. նավթային շահերի ակամա գործիքները

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: