Ազնիվ մտավորականներ. նավթային շահերի ակամա գործիքները

23.06.2011 at 07:04 Оставьте комментарий

«Պուտանկեքը ի՞նչ գործ ունեն վրանի տակ» զարմացել էր լրագրող կոլեգաս, երբ 2008-ի փետրվարին Օպերայի հրապարակի վրաններից մեկը բացել էր ու տեսել ցուցարարները գրկված պուտանկեքի հետ: Պարզվել էր, որ Լենինգրադյանից ու մյուս տեղերի պուտանկեքին բերել են, որ տղերքը «Լևոն նախագահ» գոռալուց հոգնած գիշերը լիցքաթափվեն: Պարզել էր, բայց չէր գրել, ի՞նչ գրի, գրի, որ  կրակն ընկնի՞, հեղափոխական ոռնոցի տակից ո՞նց դուրս գա՝ կասեին դավաճան, ծախված: Ներվերդ հանգիստ ապրի:

Իսկ որ չգրես, ոչ ոք չի իմանա, վրաններում Գրզոյի բաժանած պիցցան երևում ա, բայց պուտանկեն ի՞նչ իմանան ով ա, ցուցարարի տեղ անցնում ա:

Լենինգրադյանի պուտանկի սակագինը 15 հազար դրամից ցածր չի, մի հարյուր հազար յուրաքանչյուրին վճարել են, որ գիշերը մի տասը հոգու բավարարեն, բիրիքով էժան ա նստում:  Իսկ վրանների տակ էլ գյուղերից եկածները օրը 2-5 հազար դրամով էին մնում: Լևոնին միանգամից ռասկռուտկա անելը դժվար էր, Սահակաշվիլի չէր որ չիմանաս ով ա, մի անգամ երկիրը տեղը տեղին-քանդել էր, հետ բերելու վրա պիտի մի քանի անգամ ավել  փող ծախսվեր ու էնքան շատ «Լևոն-Լևոն» գոռոցողներ վարձեին, որ մտավորականները ասեին` Հայաստանի զարթոնքը սկսվել ա ու միանային  համաժողովրդական շարժմանը:

Հանուն հեղափոխության, հանուն  «Ազա՛տ անկա՛խ  Հա՛յա՛ստա՛ն»-ի  3 հազար դրամով «Լևոն» գոռացողների դերը անգնահատելի էր, նրանց շնորհիվ հայ մտավորականը ասեց` ես ժողովրդիս հետ պիտի լինեմ ու հրապարակից այլևս տուն չվերադարձավ: Ու «պրացես պաշոլ», ամբոխի շատանալուն զուգահեռ հավաքական ամնեզիան է աճում, ինչքան շատ մարդ է հավաքվում էնքան հեշտ են մոռանում լևոնական տարիները, ու իշխանության փոփոխության ռեալ հնարավորությանը մասնակցել ցանկացողներն էլ շատանում են, բիզնեսմենները, որ նոր տանիքների հետ հարաբերությունները էս գլխից շտկեն, նաև նրանք, ովքեր վերջին հարկային բեռից սկսում են կքել, գործազուրկներ, անարդարության զոհեր,  ու նրանք, ում հեղեղը տեսնելիս ցամաքին պինդ կառչելու ուժ չունի ու տրվում է հոսանքին: Էս էլ քեզ արեց 300 հազար, որի անունը դրեցին «ժողովուրդը» (քարոզչությունը «Ժողովրդի» ցուցակից դուրս հանեց էն հազարավորներին, ովքեր տները նստած տագնապահար էին՝ հանկարծ իրենց կյանքը հետ չպտտե՞ն դեպի անցյալի խավարը, դուրս թողնել հերիք չի անունը դրեցին` տականք ):

Վարձու գոռողցները ոչ միայն Լևոնին էին ռեաբիլիտացնում. գոռալու ծառայության մեջ մտնում էր ոչ միայն Լևոն գոռալը, փողը տալիս էին գոռալու համար, դիրիժորը ինչ կասեր էն էլ կգոռային, ու գոռում էին`  «Գագիկ-Գագիկ» ու «Մանվել-Մանվել», անուններ որոնք արտասանելով փախստական հայի ապաստանը  Եվրոպայում ապահովված էր.  դիրիժորը չափ էր տալիս, իրանք գոռում էին: Չէ, թող չվիրավորվեն էն նվիրվածները ովքեր ձրի էին գոռում, իրանցը փողով չէր, ի՞նչ փող, նրանք հպարտ հեղափոխականներ էին, կյանքը կտային հանուն ավազակապետության կազմաքանդման, ուր մնաց փող առնեին, բայց նրանք մի բան չգիտեին, իրանք չէին որոշում ինչ գոռան, դիրիժորը չափ էր տալիս, վարձուները գոռում էին, «հանուն ազատության»-ներն էլ միանում վանկարկումներին:

Մեծ գումարներ դրվեցին, առատորեն բաժանվում էր փողը գոռացողներին, վրանի տակ մնացողներին, պուտանկեքին,  տաքսու վարորդներին, որ  «Լևոն հիմնադիր նախագահ» տեքստը անգիր էին անում ու ուղևորներին համոզում Լևոնին ընտրեն, ընտրական հանձնաժողովների նախագահներին,  dvd-ներ, ընտրակաշառքներ, գյուղերում նիսիայով պարտքերն էին փակվում: Ընտրություն կեղծելու իշխանության անունը դուրս էկավ, որտև ընդդիմության քարոզչամիջոցները լավ աշխատում էին, իսկ «Հայ լուրին» ո՞վ էր հավատացողը` միշտ սուտ ա ասել ու կասի: Համ էլ լևոնական տեռորը էնպես էր ահաբեկալ լարգրողներին, որ ոչ ոք ռիսկ չէր անի թթու խոսք ասել ընդդիմության հասցեին` «ծախված» պիտակը պատրաստ էր, իսկ հակառակը` «ազնիվը» շատ հարմարավետ էր` ա՜խ, ինչ վրդովեցուցիչ է, որ այս երկրում իշխանությունը անընդհատ վերարտադրվում է ու անընդհատ կեղծում ընտրությունները. խիզախ լրագրողը ջախջախում է իշխանությանը,  գալիս հրապարակ լսելու մասսաների հիացած արձագանքը  և հեղափոխությանը նվիրված լրագրողների թիվը բազմապատկվում էր.  լրագրողը այն բանակում էր, որը պայքարում է հանուն ազատության և լուսաբանում արդարության համար պայքարող ցուցարարների և դաժան ոստիկանների բախումները, վազում բերման ենթարկված հեղփոխականի հետևից, և հասցնում ռադիո-ուղիղ եթերով հաղորդել:

Ո՞վ էր լևոնական շարժման ֆիանսավորողը. 1-ին. էն բուրժուազիան, որ սպասում էր, թե երբ Լևոնը Ղարաբաղը կտա, սահմանները կբացվեն ու իրանց ապրանքաշրջանառության ծավալները կբազմապատկվեն և եկամուտները կաճեն: Նրանց սրտից էր Լևոնի հենց առաջին ելույթը 2007-ի սեպտեմբերի 21-ին.« Մեղրին ճանապարհ չէ տնտեսական զարգացման համար: Ճանապարհը Ջուլֆայի երկաթգիծն է» ու փսլիքները ծորացնելով երազում տեսնում էին, թե ոնց են իրենց բեռնած վագոնները չխկխչխկալով Մոսկվայից գալիս, մտնում Բաքու, անցնում Նախիջևանով ու հասնում  հայաթ ու բեռնաթափվում, էլ չասած Երևանից Անկարա, Ստամբուլ այստեղից էլ արևմուտք հարավ ու արևելք ընթացող բեռնատար գնացքների տեսլականը: Պուտանկեքին մատակարարողներից մեկն էլ մի նման բուրժուա էր, մյուսն էլ նախկին քաղբատրակյալ,  ում ազատության համար  նրա նկարը կրծքներին պրադվինուտի պարմանուհիները ցույցեր էին անում:

Բայց միայն տեղական բուրժուազիա՞ն: 2-րդ. լուրեր կային, թե ԱՄՆ-ի որոշ շրջանակներ էլ են մեծ գումարներ դրել: Սա մի հարց է, որ մի օր կբացվի, թաքուն չի մնա, ինչպես պարզվեց Վրաստանի ու Ուկրաինայի գունավոր հեղափոխությունների ֆինասավորումը(նույնիսկ Օբաման  իր նախընտրականում քննադատեց հանրապետականներին գունավոր հեղափոխություններ ֆինասավորելու համար):

Ղարաբաղի հարցի լուծման փուլային տարբերակը, որ սաղացնում է արևուտքը, հատկապես ԱՄՆ-ն, առայժմ Հայաստանում միայն մի հոգի կիրականացնի` Լևոնը, ուրեմն, պիտի փող դնել ու նրան նախագահ դարձնել: Ի՞նչ է փուլային տարբերակը տալիս Արևմուտքին, երկու կարևոր բան. Ալիևը   սկզբից հայկական դիրքերն է ստանում, հետո էլ Ղարաբաղը վերացելը պրոբլեմ չի` զենքով թե առանց զենք, դիմադրող չի լինի, փոխարենը համ նավթն է արդեն լրիվ անվտանգ հոսում դեպի արևմուտք, համ էլ Նաբուկո գազային ծրագրի հույսերը աճում են, ու Ալիևը արդեն հանգիստ գազը Ռուսատանից ֆռցնում է դեպի արևմուտք, տրուբի մեջ առնելով միջինասիական գազը: Անգլիացի Թոնիի համար ի՞նչ  արժեք ունի մարդու իրավունքը, ազգերի ինքնորոշումը, ազատությունը մի քանի բարել նավթի համեմատ, կարևորը մեքենայի բենզինը նորմալ գնով լցնի ու հանկարծ գազը չկտրվի, թե չէ Ռուսատանը քաքի համը հանում ա, գազի մոնոպլոիայով գները ինչքան ուզի հելցնում ա` Մեզ պետք են ալտերնատիվ գազի մատկարարներ ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Բա Ղարաբաղի բնակիչների իրավունքնե՞րը, կյանքի իրավո՞ւնքը, ախր ադրբեջանցին կկոտորի մեր ու մանուկ: Ի՞նչ անենք,- կասի Թոնին,-  «Ազատություն» ու «մարդու իրավունք»  չեն հասնում հետամնաց աբորիգեններին: «Ազատություն» ու «մարդու իրավունք» բառերը Կովկասում ու այլուր պետք են մեզ  մի բանի համար` խցկենք աբորիգենների բերանները, որ տապալեն մեզ համար ոչ ձեռնտու իշխանությանը:

Եվ երկրորդ պատճառը,փուլայինով ՆԱՏՈ-ի զորքեր են դրվում Իրանի սահմանին ու տարածաշրջանը վերածվում է նոր Աֆղանստանի ու Իրաքի: Գլոբալ վերահսկողության ու կայունության հաստատման խնդիրների մեջ թե մի թիզ Հայաստան կճզմվի, հոգ չէ:

Վրաստանում ու Ուկրաինայում հեղափոխությունը  հաջողվեց, Հայաստանում չստացվեց: Բայց մի պետություն, որտեղ երկիրը մի անգամ քանդողի, մարդկանց աղքատացնողի հետևից 300 հազար հոգի կարա գնա, ուրեմն, ամեն ինչ կորած չի, մի ուրիշ Լևոն կգտնեն, մի քանի միլիոն վրան կդնեն ու կանցկացնեն:

Հաղափոխության լավ մշակված նախագծեր են, լյումպենին ֆինասավորում, փողոց ես հանում, ու արդեն պատրաստի լոզունգները հեշտությամբ դրվում են երրորդ աշխարհի ազնիվ մտավորականների բերանները` ազատություն, քաղաքացիական հասարակություն, մարդու իրավունք ու նրանց պայքարի հանում ընդդեմ բռնապետության:

Նրանցից մեկն էլ Մարինե Պետրոսյանն է, ու եթե հաջորդ Լևոնը ավելի վճռական լինի, պրադվինուտի հայ մտավորականը ավելի նվիրումով կպայքարի ազատության համար ու վերջապես կերջանականա ատելի ռեժիմը տապալված տեսնելով: Ինչո՞ւ:

Ուրեմն, կարդում եմ Մարինեի թազա տեքստը բլոգիս հարևանությամբ` «Ձայն որ լսվեց Լուվրում…», ուր  Լևոնին միայն մի բանի համար է մեղադրում, որ հեղափոխություն չարեց, վճռական չգտնվեց ու իշխանությունը չտապալեց.  «Միացել եմ, որ իմ նման ազատ մարդկանց հետ փոխենք մեր կյանքը, ու մեր կյանքը փոխելով` փոխենք Հայաստանը: Հետո պարզվեց` մարդը, որ գլխավորում էր էտ շարժումը, չի հավատում, որ հնարավոր ա փոխել մեր կյանքն ու Հայաստանը, պարզվեց` էտ մարդը չի հավատում հայոց կարողականությանը»:  Այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրում է մի բանում, որը ես նրա միակ առավելությունն եմ համարում, նրան մի բանի համար եմ ողջունում` որ վճառկան չի ու իշխանության չի կարող գալ: Ասի մեկնաբանություն գրեմ, Մարինեն ընկեր է, ու նրա հետ բանավիճելը ինձ համար հաճելի է: Բայց մեկնաբանությունս տեսա երկարում է, ու որոշեցի մի ամբողջ գրառում անել:

Ինչի՞ ես չեմ ուզել, որ  Մարինեի ուզածի պես լիներ, հակառակը, մարտի մեկի առավոտյան ուրախացա, որ ցրվեց օպերայի նստացույցը, հետո, իհարկե, ահավոր են զոհերը(ու հարց է թե ով էր զոհերի համար մեղավորը), բայց ինչքա՞ն զոհեր կլինեին, եթե իշխանափոխություն  լիներ.  Ուրեմն, եթե Լևոնը գար իշխանության, Ստեփանակերտը կդառնար Խանքենդ , Ղարաբաղից  150 հազար հոգի կգաղթեր Հայաստան, չհասցնողները կկոտորվեին: Բայց դա դեռ վերջը չի, բերդերը կլցվեին հազարներով, բոլոր նրանք ովքեր Լևոնին չեն միացել ու դեմ են եղել նրա քաղաքականությանը, և բռնությունները  շատ ավելի հեշտ կանեին ունենալով հեղափոխության անվերապահ աջակցությունը: Լցնելը քիչ ա, խոշտանգել կտար, միակ բանը որ լևոնական իշխանությունը լավագույնս է կարողանում անել, Մուշեղ Սաղաթելյանը գործի կանցներ, գլխավոր դատախազ դարձած Ջհանգիրյանն էլ կհետևեր, որ ոչ ոք չվրիպի դահիճների աչքից: Բա տնտեսությո՞ւնը, ախորժակները արդեն անկարող սանձել լևոնական մասսան(բիզնեսմեն թե քաղաքական գործիչ, կարևոր չի)  երկիրը ուղղակի կբզկտեին, անունը կդնեին օլիգարխների դեմ պայքար ու կուլակաթափ կանեին բոլորին, ում ձեռը էրկու կոպեկ աշխատելու հնարավորություն կա, ով դիմադրեր կսպանվեր, ինչպես մի անգամ եղել է ցուրտ, և առավել ևս ՄՈՒԹ տարիներին:

Իսկ Մարինեն դեռ հպարտանում է, որ Լևոնին տանում էր դեպի նախագահական` «ես հպարտ եմ որ մասնակցել եմ այդ շարժմանը»,- միշտ կրկնում է իր գրառումներում: Բայց քանի որ հիասթափվել է հիմնադրից, որ գործը մինչև վերջ չտարավ, գոնե պետք է փրկի հեղափոխության պատիվը` փրկի հեղափոխությունը. հորինվել է մի դեմագոգիա, իհարկե, ոչ Մարինեի կողմից, այլ լևոնական PR-ի, թե պայքարը Լևոնի համար չէր, այլ ազատության, իսկ հաղթողն էլ հո Լևոնը չէր լինելու, ժողովուրդն էր հաղելու: Մարինեն ուղղակի կրկնում է այդ PR-ը որպես համոզմունք. «Եթե Լեւոնը 2008­ի փետրվարին գնար մինչեւ վերջ` ինքը ժողովրդով էր գնալու մինչեւ վերջ, ու էտ ինքը չէր հաղթելու, էտ ժողովուրդն էր հաղթելու` ստեղծելով հաղթական ապստամբության նախադեպ» ու շարունակում «Ու շատ հավանական ա որ Լեւոնը հենց դրա համար էլ չգնաց մինչեւ վերջ` որովհետեւ գիտեր որ էտ նախադեպը եթե ստեղծվեր` հաջորդ ապստամբությունը իրա դեմ էր դուրս գալու` եթե ինքը նախագահ դառնար ապստամբած ժողովրդի միջոցով»: Այ քեզ բան, ուրեմն, աշխարհում հաղթական ապստամբության նախադեպ չէր եղել, Ֆիդելը երկնքից էր ընկել դրա համար էլ հաջորդ ապստամբությունը տենց էլ Կուբայում հիսուն տարի ա չի լինում: Էլ չասած որ մի տենց ապստամբության նախադեպով էլ Լևոնը արդեն մի անգամ… լավ, անցնենք առաջ:

Մարինեի ասելով Բաղրամյան 26-ում ոչ թե Լևոնն էր նստելու, այլ հաղթած ժողովուրդը, 300 հազարը տեղ կանե՞ր փոքրիկ շենքում, իսկ ո՞նց էին բաժանելու կաբինենտերը, պուտանկեքը ո՞ր սենյակում էին նստելու, իրեք հազարանոց գոռացողները որտե՞ղ:

Գոնե տեղը բերեն, որ 2008-ի փետրվարի 19-ին ընտրական տեղամասում խցիկ մտնելուց հետո նայել են քվեաթերթիկին ու թռչնակ դրել ոչ թե «ԺՈՂՈՎՈՒՐԴ» անվան դիմաց այլ Լևոն Տեր-Պետրոսյանի, ու դա արել են արդեն երկրոդ անգամ, մեկն էլ 20 տարի առաջ` 1991-ին, որից հետո  ժողովրդի թիվը կիսով քչացել է: Էս ի՞նչ ժողովուրդ է, ինչքան իրան ընտրում ես էնքան քչանում է:

Մարինեն Լևոնի քննադատն է դարձել,  բայց չի էլ նկատում թե ինչպես է շարունակում լևոնական PR-ը նրան վերագրելով Հայաստանում հասարկական շարժումները. «Ու ես վստահ եմ նաեւ` որ Հայաստանի քաղաքացիականապես ակտիվ բնակչության մեծամասնությունը եղել ա էտ շարժման մեջ` նույն մոտիվացիայով, ինչ որ ես: Ոչ թե Լեւոնի համար, այլ Հայաստանի քաղաքական զարթոնքի համար», այ քեզ Մարինե, ուրեմն մինչև 2007թ. աշխարհ չկար, պայքար չկար, հասարկական ակտիվություն  չկար(հանուն իր մասնակցության արժի՞ ջուրը գցել հասարակական շարժումների էն հաջողություները, որոնք պայքարում էին Լևոնի ռեժիմի ժամանակ էլ, նաև նրանից հետո էլ), էլ չասած որ բազմաթիվ հասարկական գործիչներ չմասնակցեցին «զարթոնքին»  իմանալով մի բան, որի համար շատ կրթություն պետք չի, միայն տառաճանաչություն է պետք իմանալու համար որ ընտրում էին ոչ թե  Զարթոնքին այլ կոնկրետ մարդու: «Զարթոնք» ես ուզում «Զարթոնք» ծառայության տարիֆները նայի:

Ազատություն բառը հազար անգամ կօգտագործեն, բայց միտքը մի անգամ չեն փորձի ազատել հեղափոխական զգացմունքից ու չեն փորձի գոնե իրենց հաշիվ տալ, թե ապստամբությունից հետո ո՞վ է իշխանության գալիս ու ինչքան ժամանակով:

Ես ասում եմ` Մարինե, դու հասկացի` հայ պրադվինուտի, ազնիվ մտավորականություն, որը եղանակ է ստեղծում, ազդում հասարակական կարծիքի վրա, որը մի սկզբունք էլ ունի` իսկական մտավորականը պետք է ընդդիմադիր լինի, բայց էնքան հավես չունի մտածել  պարզելու համար, թե ո՞րն է իրական իշխանությունը, տեսնի, թե ինչպե՞ս է ինքը ենթարկվում մե՛կ տեղի բուրժուազիայի բազարներին, մե՛կ այն հզոր կապիտալի իշխանությանը, որ դեմդ չի, նավթային կոռպոռցիաներում է: Ու հասկանա, որ ինքը չի միացել շարժմանը, այլ իրեն միացրել են ու ինքը ընդդմություն չէ այլ գործիք նավթային շահերի ձեռքում:

Հավես չունեն մտածելու, բայց հաճելի է հեղափոխական օվկիանոսային զգացումի մեջ լինել` բոլորը եղբայրներ ու քույրեր են, բոլորը պայքարում են հանուն այդ քաղցր բառի` ազատության ու ի՜նչ լավն է աշխարհը:

Վահան Իշխանյան

 

Entry filed under: խոհ. Tags: .

Կարեն Ղարսլյանի նոր գիրքը. հայկական կոնտրկուլտուրան մեռած չի Հայոց դիմադրողականությունը ոչնչացնողը. Տեր-Պետրոսյանի` ՄՆ-ին տված հարցազրույցի հետքերով

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: