Ոսկե ծիրանում. տեսնել Ֆաննի Արդանին, բայց նայել «Նադեր և Սիմին» իրանական ֆիլմը

12.07.2011 at 00:00 Оставьте комментарий

Ֆանի Արդանի դիմագծերը չէին երևում Կինո Մոսկվայի կապույտ դահլիճում, երբ նա ասում էր` Հայաստանը իմ սրտում է: Չէր երևում որտև մութ էր, կիսախավարի մեջ էր խոսում: Ճիշտ է, մեր դիմաց «Հարևանուհի» ֆիլմի Արդանը չէր, այսուհանդերձ 62-ամյա իմաստությամբ հարստացած հմայիչ դիմագծերը  արժանի էր հիացմունքի, բայց, ցավոք, հանդիսատեսին մնում էր հիանալ նրա բերկազմ կազմվածքով ու սլացիկ ոտքերով… և մեկ էլ որ Հայաստանից երկու բան իր հետ կմնա` ցեղասպանության թանգարանը և Փարաջանովի թանգարանը:

Հերթական հաճոյախոսություննե՞ր էին հայ հանդիսատեսին, թե՞ իրոք Հայաստանը նրա սրտում է, ինչպես ինքը ասաց: «Չես գալո՞ւ ոսկե Ծիրան» հարցնում եմ ֆրանսահայ գրող Դենի Դոնիկյանին. «Չէէ, ժամանակ չունիմ», «չես ուզո՞ւմ Ֆաննի Արդանին տեսնել», ծիծաղում է. «Գիտե՞ս, Ֆաննի Արդանը կարծեմ հայկական ծագում ունի»: Այ քեզ նորություն, ու եթե դա չլսեի կկասկածեի, թե Արդանի սրտում միշտ եղել է Հայաստանը:

Իսկ Արդանին տեսնելու համար արժեր հասնել կինոՄոսկվա, դռան դիմաց կանգնել, թե երբ հրավիրատոմսերով  հանդիսատեսները ներս կմտնեն, որ հետո նոր լրագրողներին թողնեն: Ասենք դահլիճը լցվեր ու տեղ չմնար, լրագրողներին չէին թողնելո՞ւ, հազարից  մեկ Արդան ա եկել, Մեդվեդև չի, Պրեսկոտ ու Համմերբերգ չի, Արդան է, էն էլ միայն հրավիրատոմսերով: Ո՞նց են որոշել թե ով կարող է հրավիրատոմս ունենալ, ամեն արժան-չարժան հրավիրատոմս էր ցույց տալիս, ներս մտնում, իսկ ես ու մի քանի լրագրողներ press մակգրությամբ բաջերս դեմ տված մուտքի մոտ լռվել էինք, մինչև այն պահը, երբ հարգարժան Հարություն Խաչատրյանը սպիտակաթույր կոստյումով մոտեցավ «Ոսկե ծիրանի» բաջերով հսկիչ-կամավորներին և լրջախոհ արտահայտությամբ գլխով նշան արեց` թողեք բոլորը մտնեն:

Արժեր Արդանին տեսնել ավելի, քան իր ֆիլմերը. «Իմ ֆիլմերը իմ բալիկներն են, թեկուզ թերություններով ես նրանց սիրում եմ». Բայց առաջին ֆիլմը` կարճամտրաժ. «Բացակա երազները»  հեչ կարիք չկար սիրելու, կարծես նկարած լիներ Փարզում կրթություն ստացած գյումրեցի ռեժիսոր: Արդանը եվրոմիության պատվերով, այսինքն գրանտով էր ֆիլմը նկարել` որի նպաատակն էր հանդուրժողականություն սերմանել գնչուների նկատմամբ. գնչու Սոնիչկային երաժշտական դպրոց չեն ընդունում, որտև ծնողները փող չունեն տալու: Իսկ հայրը` Զարկոն անձրևի տակ թրջվելով ցույց է տալիս, որ ինքը ազատության զավակն է ու նորից թռչուն կդառնա(որ չեն թողնում դպրոց գնալ, մնում է թռչուն դառնալ, այսիքն քոչվոր): Դպրոցի դուդուկի դասատուն, որ Արդանն է խաղում, գործից դուրս է գալիս ու միանում գնչուների թափորին` նամակ թողնելով դպրոցի տեսուչին` ձեզ թողնում եմ կարգը, գնում եմ արկած փնտրելու ու հետս տանում եմ միայն երազանքներս և նման բաներ: Մի խոսքով խենթ հոգիների մասին, որ իսկը հայ արվեստագետի ճաշակով է(ինչպես հայ աստղերի երգերում` «իմ խենթ սիրտը», «իմ խենթ հոգի» և այլն):

Դե հանդուրժողականությունը հասնում է այնտեղ, ուր սկսվում է ազգային մշակույթը` գնչուների գողություն անելն ու մյուս հանցագործությունները: Կհանդուրժենք բայց արի գողություն  մի արա: «Ձևով ազգային բովանդակությամբ սոցիալիստական» սովետական գաղափարախոսությունը Արևմուտքը իրականացնում է, միայն տերմիններն են ուրիշ` «ձևով ազգային բովանդակությամբ լիբերալ»` գնչո՞ւ ես, խնդրեմ, նվագի, երգի, համերգ տու, փող աշխատի, խենթ պարի անձրևի տակ, բայց հենց գողություն անես քոքդ կկտրեմ: Իսկ գնչուն առանց գողության նույնն է թե հրեան առանց Աստվածաշնչի:

Դե, սիրելի Ֆաննի Արդան, գնչուներին սիրո՞ւմ ես, կուզես հանդուրժե՞ն, ուրեմն ֆիլմ նկարի գնչուների գողության ու սպանությունների մասին` սա նրանց ազգային ինքնությունն է, չդիպչեք հանկարծ:

Բայց մյուս ֆիլմը` «Մոխիր և արյունը» տպավորիչ էր ու հեչ հայ ռեժիսորի խելքի բանը չէր: Առդանի րեժիսոռական արաջին աշխատանքը։ Բայց տպվաորիչ էր հատվածաբար` առանձին պատկերներով` տղամարդկանց պարը հարսի դիմաց, կրակի շրջանակի մեջ վրնջացող ձիեր, վրիժառու-մարդասպանի շուրջը թշնամի կլանի սևազգեստ կանայք պտտեցնում են հայելին, բայց… այս նայվող կադրերը քիչ են համոզիչ դարձնելու համար անհայտ լեզվով խոսող կլանների պայքարը, կլանների տղամարդկանց թշնամանքը կցկտուր բախումներով ավելի լատինամերիկյան սերյալի էֆեկտ էր տալիս: Եվ ֆիլմի ձախողումն էր որ փոքրիկ խուլ, աղջկա մահը զգացմունք, տխրություն չի հաղորդում:

Իսկ գուցե չարժե՞ր «Մոխիր և արյունը» նայել պարսիկ ռեժիսոր Ասղար Ֆարհադինի «Նադեր և Սիմին. Ամուսնալուծություն» ֆիլմից հետո: Այ սա ֆիլմ էր, հոլիվուդ ու բայևիկ չի, ընտանեկան կոնֆլիկտ է, բայց երկու ժամ կլանում է հանդիսատեսին: Ու նույն դահլիճում, նուն օրը` հուլիսի 11-ին ցուցադրված պարսկականը ուզած-չուզած համեմատում ես Արդանի համեմատաբար թանկանոց ֆիլմի հետ, ուր ի տարբերություն  «Մոխիր և արյունի.», որի միակ առավելությունը մեռած սովորույթների էսթետիկացումն էր, «Ամուսնալուծությունում» (բյուջեն 300 հազար դոլար)հերոսների արարքները հենվում են  եվրոպացուն խորթ հենց կենդանի և՛ սովորություններին և՛ բարոյականությանը: Արդանի ֆիլմում` մահեր, ողբերգություն, բայց չոր աչքերով  հանդիստես, Ֆարհադի ֆիլմում մահը ողբերգություն չի, մահը չկա էլ, հղի կնոջ վիժված պտուղն է, որ կոնֆլիկտի առիթ է տալիս, ողբերգություն չկա, բայց երկու ընտանիքների երկու ճակատով կոնֆլիկտները` միմյանց հետ և ներընտանեկան` ամուսինների միջև, լարվածության դոզան վերածում են այնպիսի հուզականության, որ հանդիսատեսը տեղից չի ելնում նույնիսկ այն ժամանակ, երբ էկրանին ֆիլմը նկարահանողների պարսկերեն անհասկանալի ցանկերն են իջնում: Ցանկը իջնում է, իսկ հանդիսատեսը ամեն դեպքում սպասում է, նայում էկրանին` դատարանի դահլիճում 12-ամյա աղջիկը պիտի ասի` մոր հետ է ուզում մնա՞լ, թե՞ հոր, նա խնդրել է, որ դատարանից դուրս գան ծնողները, նրանք դրսում սպասում են ու նրանց հետ պարսկերեն տեքստերին նայող հանդիսատեսը:

«Գիտե՞ս էս ֆիլմը Բեռլինում գլխավոր մրցանակ է ստացել», իմանում եմ ֆիլմից հետո:  Նայում եմ ինտերնետում` ոսկե արջ, և մրցանականեր լավագույն կնոջ ու տղմարդու դերերի համար: Ու ամենահետաքրքիրը` մուսուլմանական բարոյանությունը ներկայցնող ֆիլմում, ուր հերոսի սուտը միայն պարզում են ղուրանի վրա երդվել տալով, ստացել է քրիստոենական էկումնենիկ ժյուրիի մրցանակը:

Entry filed under: խոհ. Tags: , , .

Հայոց դիմադրողականությունը ոչնչացնողը. Տեր-Պետրոսյանի` ՄՆ-ին տված հարցազրույցի հետքերով Սևամաղձություն. կինոթատրոնի հատակն ու պատերն էլ զբաղեցված են

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: