Սևամաղձություն. կինոթատրոնի հատակն ու պատերն էլ զբաղեցված են

14.07.2011 at 00:00 Оставьте комментарий

«Մելանխոլիան» մոտենում-մոտենում է, գալիս-գալիս է ու բախվում է երկրին: Հսկա էկրանը պատում է «Մելանխոլիան», երկիրը հրդեհվում է, հետո էկրանը մթնում է` սևանում(մելանխոլիա հայերեն` սևամաղձություն) ու հանդիսատեսին ստիպում նստած մնալ տեղում, մինչև հայտնվեն դերասանների անունները:

Լարս Ֆոն Տրիերի ֆիլմը կինո Մոսկվայի էկրանին: Կինոյից դուրս ես գալիս ու առաջին միտքը՝ եթե dvd-ով հեռուստաէկրանին, տանը նստած նայեի, կզգայի՞, թե ինչպես է բախվում «Մելանխոլիա» մոլորակը այն մոլորակին, ուր ինքդ ես բնակվում: Իհարկե ոչ: Էլ ի՞նչ խորհուրդ տաս բարեկամներիդ` «տեսե՞լ ես «Մելանխոլիան», չէ՞, անպայման նայի»:  Չէ, տենց  չես ասի, կասես` «Մելանխոլիան»  dvd-ով ես նայե՞լ, ասա չես նայել, էլի»:

Լավ էր, չլսեցի Սուսանին, ասում էր` սաղ տոմսերը վաճառված են, բաջերով էլ չեն թողնելու, իմաստ չունի գնալ: Դեռ դահլիճի դուռը չբացված՝ սրահը լցված էր, լիքը անտոմսներ: «Նանոր, տոմս ունե՞ս», «չէ, մի ձև կմտնենք», «ասում են՝ սաղ տոմսերը սպառվել են», «սուտ են ասում, իմացել եմ, որ տոմս չեն էլ ծախել,  սաղ հրավիրատոմս են բաժանել»:

Դուռը բացվելուց մի քիչ անց հայտնվեցի դռան մոտ ու բաջս տնկեցի` «ոչ, բաջով ներս չենք թողնում, միայն տոմսերով»: Համ Սուսանն էր ճիշտ, համ Նանորը` մի մասը տոմսով էին, մի մասն էլ՝ հրավիրատոմսով: Ու էլի հարց` ի՞նչ արժանիքի համար են հրավիրատոմս բաժանում: Ոսկե ծիրանի կամավորները մանրակրկիտ ստուգում են, Մեծ թատրոնի հսկիչներից բեթար` հանկարծ անտոմս մեկը չսողոսկեր: Ես համբերատար սպասում եմ, որ տոմսովներն ու հրավիրատոմսովները մտնեն, պրծնեն, որ հերթս գա: Բայց ծերը չի երևում, ու կամավորների աչքից հեռու ու աչքիս առաջ մուտքակեղծիքներ, դիտորդ էլ չկա, որ արձանագրի, կառուսել են ֆռցնում, տեսնում եմ՝ ոնց են տոմսովները ներս մտնում, հսկիչի գլխի վրայով տոմսը փոխանցում ընկերներին: Թարսի պես տոմսով ծանոթ չունեմ, ոչ էլ հրավիրատոմսով, որ ինձ էլ մի թուղթ փոխանցեին, ներս մտնեի, ծանոթներս կամ բաջով են կամ անտոմս: Իսկ Արմենը լրիվ համը հանեց, ընկերոջը քիպ կպած առանց տոմսի սողոսկեց: Թևից չբռնե՞մ հետ քաշեմ` չթողեք մտնի, տոմս չունի: Ֆերեշեթը հայտնվեց ու գոռաց ` Հարություն Խաչատրյանը ասեց, որ ինձ ներս թողնեք: Հսկիչները մնացին անհողդողդ` միայն տոմսերով, մնում էր ասեին` ուզում ա Սերժ Ազատիչը զանգած լինի, մեկ ա չենք թողելու: Չէ, վախտն ա, մի քիչ էլ սպասեմ՝ ոտի վրա եմ նայելու, ու քշեցի ներս: «Ո՞ւր»,- գոռաց հսկիչը, ուզեց հետևիցս հասնի, բայց չեկավ, ո՞ւր գար, հենց գար, ձախը կբացվեր, ղրդաբով կլցվեին: Շարքի կողքը շարված ազատ աթոռը ինձ էր սպասում: Տասը րոպեից դահլիճում էին և Նանորը, և Ֆերեշեթը, և մյուս բոլոր անտոմսները, ու արդեն գետնին նստելու ու պատերին հենվելու տեղերն էին սպառվում:

«Ոսկե ծիրանի» նվերը՝ «Մելանխոլիայի» ընդամենը մի սեանս: Մնում է, մեկ էլ քրֆես` ես էս երկրի իշխանության… որ սաղ կինոթատրոնները ծախեց, մեզ թողեց անկինո ու լավագույն ֆիլմերը լայնէկրան նայելու հնարավորությունից զրկեց, մեզ թողել է մի կինոթատրոնի հույսին, էն էլ՝ հազարից մեկ կամ էլ երբեք քո ուզած ֆիլմը չի բերի, որ նայես: Թե՞ պիտի մերսի ասենք «Ոսկե ծիրանին», որ հիշեցնում է, թե ինչ ա նշանակում կինո նայելը, գոնե տարին մեկ հնարավորություն ա տալիս էկրանին սրտիդ ուզած կինո նայելու, թեկուզ մի կերպ խցկվելով, թեկուզ կինո Մոսկվայի հայաթում հնչող ռոք երաժշտության դփ-դփոցի տակ («Մելանխոլիայի» ժամանակ ֆիլմի դասական հնչյունները զուգորդվում էին դրսի ռոքով ու սոտովիների ծլնգոցով: Անցյալ տարի օտարալեզու դպրոցների դեմ ցույցը կինո Մոսկվան մերժեց՝ պատճառաբանելով, թե ներսի միջոցառումներին կխանգարի, իսկ «Մելանխոլիային» իրանց ապուշ ռոքը չի խանգարի, քաքմեջ կանի): Մի խոսքով, էս իշխանությունը չի թողնի, որ «Մելանխոլիան» երկրիդ բախվի: Այսի՞նքն:

Արևի հետևը թաքնված մոլորակը` «Մելանխոլիան» հայտնվում է ու բախվում երկրին՝ ոչնչացնելով կյանքը: «Մեր երկիրը չարիք է» և «միակ կյանքը այստեղ է, երկրի վրա»- մինչ երկրի վերանալը այս հակասական պնդումներն է անում ֆիլմի հերոսուհին` Ջաստինը (Քիրստեն Դանսթ, որ Կաննում այս դերի համար ստացել է կնոջ լավագույն դերակատարման մրցանակ):

Նա իր հարսանիքին փեսայի հետ այնպիսի երկար լիմուզինով է գալիս, որը ուղղակի ճանապարհի շրջադարձին չի կարողանում շրջվել: Շքեղությունը, հարստությունը անշրջելի են, դրանք կյանքը հասցնում են մի տեղ, ուր էլ գնալու տեղ չկա, փակուղի է, ուր միակ ճանապարը մելանխոլիան է: Գովազդային հաջողակ դիզայներ Ջաստինը տապալում է իր հարսանիքը, հետն էլ հայհոյելով իր գործատուին՝ զրկվում բարձր վճարվող աշխատանքից: Իսկ աթեիստ մոր դստերը տանջում են մելանխոլիկ կպչուն մտքերը, որոնք ի վերջո հանգեցնում են լուրջ հոգեկան խանգարման, բայց ամենակարևորը` աղետի հանդեպ անտարբերության:

Երբ կանքի իմաստը անհետանում է, մելանխոլիան գալիս վերացնում է մեզ: Նևրոզը այն ժամանակ է վտանգավոր, այն ժամանակ է հաղթում, երբ էլ կյանքը իմաստ չունի, «իմաստ չկա դիմադրելու»: Ու ինչքան կյանքը բավարարված է լինում, այնքան նրա իմաստը շուտ է սպառվում: Ինչքան շատ մարդիկ են սպառում կյանքը, այնքան մելանխոլիան մասսայական է դառնում ու իր մեջ առնում շքեղ առանձնատան-դղյակի բնակիչներին, ոչ միայն Ջաստինին, այլև նրա քրոջը`Ժյուստինին (որ ի տարբերություն քրոջ հանգստության՝ նևրոզին հատուկ անհանգստությամբ պրովուլկի օղակը երկինք պարզելով՝ մի քանի րոպեն մեկ չափում է «Մելանխոլիայի» չափսերը ու իրան կորցնում, երեխուն առնում-փախչում, բայց ապարդյուն, գոլֆի մեքենան լռվում է դղյակի սահմանգծին, ո՞ւր փախչի, երկրից ո՞ւր փախնես: Իսկ հենց ուզում է նախորդ օրը առած հակադեպրեսանտը խմել, տուփը դատարկ է գտնում, ամուսինը լրիվ խմել-մեռել է), նաև քրոջ ամուսնուն ու նաև նրանց փոքրիկ որդուն, ով, ճիշտ է, հոգեկան մելանխոլիայով չի վարակվում, բայց ֆիզիկական «Մելանխոլիան»` մոլորակը վերացնում է նաև նրան:

Որ ֆիլմը այնքան էլ ֆանտաստիկայի ժանր չի, որ մոլորակների բախումը կամ «մելանխոլիայի ու երկրի» մահվան պարը «իրական» չի, հերոսուհու հոգեկան խանգարման արդյունք են, հուշում է ֆիլմի նախաբանը, ուր Ջաստինի իռացիոնալ մտասևեռումները, կպչուն մտքերը` թե իր ոտքերը հողը պահում է, չի թողնում քայլել, նաև վազելու անհնարինությունը՝ ոտքերը գոլֆի հրապարակի հատակի մեջ են խրվում` մելանխոլիայի դիագնոզ` շարժվելու անհնարինություն, նաև մոլորակների բախումը դանդաղացված կադրերով ներկայացված է, ու սկսված-չսկսված՝ հանդիսատեսը հմայված է՝ էս ինչ սիրուն ֆիլմ ա: Համ էլ, մոլորակի բախվելը ֆանտաստիկ բա՞ն է: Նայած ինչ կոնտեքստում: Ապոկալիպսիսը, աշխարհի վերջը միշտ էլ մարդու ներսում է լինում ու ոչ թե դրսում, դուրսն էլ (բնությունը) մարդու ներսն է, ու դուրս ընդհանրապես գոյություն չունի, և եթե մի օր «դրսում» երկրին աղետ գա, մեկ է, աղետը ներսում է էլի: Այսուհանդերձ, ռեժիսորի վարպետությունը այնպես է «անիրականին» հաջորդել տալիս «իրականը», որ  սիմվոլիկը անհետանում է «իրականության»` մոլորակների բախման մեջ. Ֆիլմ, ուր աշխարհի վերացումը հիացնում է:

(Հիանալը գուցե շատ անձնական տպավորություն է, չգիտեմ:  «Մելանխոլիան» ինձ հիշեցրեց ոճով բացարձակապես տարբեր, բայց նիհիլիզմի թեմայով մոտ Միշել Ուելբեկի «Կղզու հնարավորությունը» վեպը, ուր մարդկանց մի խումբ օգտվում է հավիտենական կյանք ստանալու գիտական հայտնագործությունից, բայց դա չի լրացնում կյանքի անհետացող իմաստը ու հերոսի համար մահը գերադասելի է դառնում հավիտենականությունից: Երկու գործերում էլ կյանքի իմաստի բացակայությունն է, բայց Ուելբեկի վեպը հիացմունքի տեղ չի թողնում, ու միայն մղում է սևամաղձության` մելանխոլիայի: )

Էս ֆիլմի գաղափարը, ի տարբերություն Ֆոն Տրիերի մյուս ֆիլմերի, ճակատային չի: Ճակատայինի տեղը նաև պարզ ստեղծագործական խնդիր է, ոչ միայն շիզոֆրենիկ զառանցանքները, այլև  նևորոզների կամ մելանխոլիայի կպչուն մտքերը ստեղծագործությամբ իրականանալի  են էկրանին (նման անեկդոտին. մեկը գնում ա բժշկի, ասում ա` «բժիշկ ջան, մահճակալիս տակը կոկորդիլոս կա, անընդհատ ուզում ա դուրս գա ինձ ուտի»: Բժիշկը դեղ ա տալիս` «էս դեղը կխմես, էլ չի անհանգստացնի»: Մի ամսից հետո բժիշկը հանդիպում ա էս մարդու կնոջը, «հը, ո՞նց ա մարդդ», «Ոնց պիտի լինի,- ասում ա կնիկը,- էն դեղը որ տվիր, մարդս խմեց քնեց, կոկորդիլոսը դուրս էկավ, մարդուս կերավ»):

«Մելանխոլիայից» հետո պարզ է դառնում, որ Ֆոն Տրիերի նախորդ  «Անտիքրիստոս» ֆիլմը նրա ստեղծագործական նոր փուլի ազդակն էր: Ոչ ոք չէր հավանել, հստակ գաղափարներ արտահայտող ռեժիսորը մեկ էլ «Անտիքրիստոս», թե խի՞ ա նկարել, չես ջոկում, ու մենակ մի պիտակ կարային կպցնեին ֆիլմին` կնատյացություն (ռեժիսոր բարկեկամս շատ զայրացած էր խոսում «Անտիքրիստոսի» մասին` կանանց դեմ ֆիլմ է, Ֆոն Տրիերը ատում է կանանց,- ասում էր): Մի՞թե հնարավոր չի ֆիլմը նայել՝ մոռանալով ռեժիսորին, իսկ եթե, ասենք, ռեժիսորը կին լինե՞ր, ի՞նչ էին ասելու, ինչպես օրինակ, Ամելի Նոտոմբի «Անտիքրիստոսուհի» վեպը, հեղինակը կին է, հո կնատյացությո՞ւն չեն կպցնի:

Ուրեմն,  սպասի, կնատյացությունը չգիտեմ (կնոջից վա՞խ գուցե), բայց «Անտիքրիստոսը» կարծես մարզանք լիներ «Մելանխոլիայի» համար: Նաև երկու ֆիլմերում էլ խաղում է նույն դերասանուհին` Շառլոտա Գենսբուրը` «Անտիքրիստոսում» վախեցնող, «Մելանխոլիայում» վախեցող:

Երկու ժամ առաջ նույն դահլիճում էլի լայնէկրան նայել էի իտալական «Պարզ թվերի մենությունը» ու ասի անպայման կգրեմ, որ շատ լավ կլիներ իմ սիրած ոճով` խախտված խրոնոլոգիայով էս ֆիլմին «Ոսկե ծիրան» մրցանակը տային: Բայց գրելս չեկավ, «Մելանխոլիան» ավերեց ոչ միայն երկիրը, այլև «Պարզ թվերի մենության» համեստ տպավորությունս:

Entry filed under: խոհ. Tags: , , , , .

Ոսկե ծիրանում. տեսնել Ֆաննի Արդանին, բայց նայել «Նադեր և Սիմին» իրանական ֆիլմը Ոսկե ծիրան. գարեջուրը նախընտրելի է քննարկումներից

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: