Ոսկե ծիրան. գարեջուրը նախընտրելի է քննարկումներից

16.07.2011 at 00:00 Оставьте комментарий

«Ինչո՞ւ է ձեր ֆիլմում ամեն ինչ վեց օրվա ընթացքում լինում,- հարցնում է հանդիսատեսը «Թուրինյան ձին» ֆիլմից հետո ռեժիսորին` Բելա Տարրին:

«Որովհետև աստված էս քաքը վեց օրում ստեղծեց»,- պատասխանում է Տարրը անգլերեն:

Հայ թարգմանչուհին ստեղծագործաբար է թարգմանում` որովհետև աստված վեց օրում ստեղծեց աշխարհը:

Բայց սա նրա թարգմանության գլուխգործոցը չէր:

Բելա Տարը իր ֆիլմի մասին ասաց. «Կունդերան իր վեպի անունը դրել է. «Գոյության անտանելի թեթևությունը», իմ ֆիլմը գոյության անտանելի ծանրության մասին է»:

Աղջիկը թարգմանեց. «Ռեժիսորը փիլիսոփայական մտքեր է ասում»:

Թե ո՞վ էր կարգել աղջկան թարգմանիչ: Ֆանի Արդանին ղայդին թարգմանիչներ էին թարգմանում` Նունեն` ֆրասներենից հայերեն, Արտաշես Էմինը` ֆրանսերենից անգլերեն: Որ Բելա Տարրը սևուսպիտակ ֆլիմեր ա նկարում, ու ֆիլմերը պրակատ չեն մտնում, պիտի վատ թարգմանիչ դնեն հե՞տը:

Իսկ սևուսպիտակ Ֆիլմը սկսում է հեղինակային խոսքով` Թուրինում  Նիցշեն տեսնելով, թե ինչպես է կառապանը ծեծում ձիուն, դուրս է գալիս, մոտենում ու գրկում ձիուն: Վերադառնում է տուն ու խելքը գցում: «Մենք գիտենք, թե ինչ եղավ Նիցշեի հետ, բայց չգիտենք, թե ինչ եղավ ձիուն», ու ձգվում է տեսարանը` կառապանը քշում է ձիով կառքը, մի րոպե, երկու րոպե, երեք րոպե, տասնհինգ րոպե: «Ֆիլմի կեսը ձին պիտի քշի,- ասում է Քրիստան,- ես Բելա Տարրի մի ֆիլմ եմ տեսել հինգ ժամ, ահավոր ձանձրալի»:

Մի ձեռքից հաշմանդամ ծերունու ու դստեր վեց օրերի կյանքն է ու նաև նրանց ձիու, էն ձիու, որին գրկել էր Նիցշեն: Հինգ օր ահավոր քամի, ամեն օր հոր ու աղջկա գործողությունները կրկնվում են, հոր շորերը հանելը, վեր կենալը, հոր շորերը հագցնելը, մի բաժակ օղի խմելը, կարտոլ ուտելը: Ամեն օր աղջիկը կարտոլը դնում է օջախին, սպասում է, որ խաշվի, դնում է ափսեները, ու հեր ու աղջիկ հինգ անգամ  կլպում ու ուտում են: Միայն վերջին օրը օջախին ոչինչ չի դրվում, ջրհորի ջուրը պրծել է, կերոսին էլ կարծես չկա, թեև լամպը լցրել էին, ծերունին կծում է կարտոլը, ու խավարի մեջ լսում ես հում կարտոլի խրթոցը: Սա մի ֆիլմ է, որը առանց դանդաղության ու ձգձգվածության հնարավոր չէր լինի նկարել, ծերունին պիտի նստի պատուհանի դիմաց ու երկար, րոպեներ նայի քամուն, որ հետը ձանձրանաս ու իրա հետ ձգես անտանելի կյանքը: Ջրհորի ջուրն էլ որ պրծնում է, իրենց էղած-չեղածը լցնում են սայլը, ձին կապում ու գնում, անհետանում սարի հետևը ու մի քանի րոպեից էլի հայտնվում ու վերադառնում նույն տունը:

«ինչո՞ւ են նրանք էլի վերադառնում»,- հարցնում է մի հանդիսատես:

«Որովհետև ամեն տեղ նույն քաքն է»,- ասում է ռեժիսորը:

Իհարկե, այս փիլիսոփայական միտքն էլ չի թարգմանվում:

Ես էլ հարց ունեի, բայց չտվեցի. կարտոլ ուտելու տեսարանը մի նկարահանման ընթացքում է հանվե՞լ, թե ամեն ուտելը տարբեր օրերում է նկարվել: Լավ, երեկոյան «Ակումբում» Բելա Տարրի հետ հանդիպում կլինի, կհարցնեմ:

Բայց հայ հանդիսատեսին մալադեց, ցույց տվեց, թե ինչքան բան գիտի, մեկը նույնիսկ Գյոթեից մեջբերում արեց` լավ գիրք կարդալը նույնքան դժվար է, ինչպես լավ գիրք գրելը, ձեր ֆիլմն էլ այդպիսի լավ ֆիլմ էր: Այսինքն էնքան լավն էր, որ նայելու բան չէր: Իսկ մի ուրիշ հանդիսատես փայլեց Նիցշեի մասին իր տեղեկություններով.

«Նիցշեն երբ վերադառնում է տուն, նամակներ է սկսում գրել` ստորագրելով Դիոնիսոս, բայց ֆիլմում այդ մասին չկար»:

«Ֆիլմը ձիու մասին է և ոչ Նիցշեի»,- պատասխանեց Բելա Տարրը:

Որ Քրիստան կողքս չլիներ, ես էլ շատ բաներ չէի իմանա, թե ինչ է ասում ռեժիսորը, ու չէի իմանա, որ «Թուրինյան ձիում» խոսակցությունները ամբողջ հայհոյանքներով են, ամենակոշտ լեզվով: Ֆիլմը հունգարերեն է, տիտրերը հայերեն ու անգլերեն. անգլերեն գրում էր fuck, հայերեն` հերն անիծած: Ի՜նչ հետաքրքիր երևակայություն ունեն հայ թարգմանիչները, fuck-ի ի՜նչ տարբերակներ են գտնում, որ բուն բառը չթարգմանեն, ուրիշ ֆիլմերում էլ թարգմանում են` գրողը տանի, այ քեզ բան:

«Քրիստա, հունգարերենում ի՞նչ է ասում` էլի fuc՞k», «Հա, հունգարերեն fuck, ու ամբողջ խոսակցությունը  քֆուրներով է»: Տիտրերը լռում են իրական խոսակցությունը:

«Ընդհանրապես հունգարները շատ քֆուր տվող ժողովուրդ են, ռուսներից ավելի շատ են քֆուր տալիս, աշխարհում երկրորդ տեղն են (առաջինը, պարզվեց, թաթարներն են), օրինակ, հունգարացին խանութում հաց է ուզում առնի, ասում է` էս քունած հացից մի հատ տուր»,- արդեն պիվա խմելուց պատմում է Քրիստան: «Իսկ ձեր ամենագեշ քֆուրը ո՞րն է, ասենք, ուզում ես ուժեղ վիրավորես, ի՞նչ ես ասում», «Ես քո մաման … քունեմ»,- էս անգամ պատասխանում է Լասլոն: «Այ քեզ բան, հայերի պես, հայերի չէ, ավելի ճիշտ` հայաստանցիների ամենագեշ քֆուրն էլ ա մեր քրֆելը: Օրինակ, ռուսներինը տենց չի, ինչքան ուզում ես մեր քրֆի, չեն նեղանա, բայց որ ասես կազիոլ` կբոքսեն»: Ու պարզվեց, որ հայերի ու հունգարների քֆուրները իրար նման են, մենք էլ ունենք կլրիս գլուխ, իրենք էլ: Վիոլետը ճիշտ ժամանակին հասավ, սերտեց մի քանի հունգարերեն քֆուր ու սկսեց տարբեր մարդկանց հասցեին ասել:

Լասլոն Բելա Տարրի թարգմանիչն էր, ափսոս կինոյից հետո ինքը չթարմգանեց, լավ կլիներ Բելան հունգարերեն խոսեր, Լասլոն էլ հայերեն թարգմաներ:  Արդեն հասցրել էր հետը գարեջուր խմել, մի բան, որ հեչ դուր չէր գա «Ոսկե ծիրանի» կազմակերպիչներին. Ֆիլմից հետո Բելա Տարրը պիտի հանդիպեր Սերժ Սարգսյանին, ու «Ոսկե ծիրանը» ընկել էր Լասլոյի հետևից, որ չթողնի Տարրը խմի, որ հանկարծ Սերժի հետ հանդիպմանը խմած չլինի. «Մի տասը անգամ զանգեցին, ասում են` խնդրում ենք մի թողեք Բելա Տարը խմի, չի կարելի, որ  խմած գնա նախագահի հետ հանդիպմանը: Ես ի՞նչ կարող եմ անել` ասում եմ: Այնքան ասեցին, մինչև Բելային ասեցի, շատ մռայլվեց, նեղվեց, որ իրեն ինչ-որ բան են ուզում արգելեն: Հետո որ գարեջուր էինք խմում, ասեց` ի՞նչ է, հիմա ձեռքիցս խլելո՞ւ ես, որ չխմեմ: Չէ, ասում եմ, ինչ խլեմ, խմիր»:

Լասլոն տարիուկես է արդեն Հայաստանում է ու հասցրել է էնպես սովորել հայերեն, որ ազատ կարդում, գրում, խոսում է: Աշխատում է Մատենադարանում: Քրիստան հայերեն կարդում է ու ավելի դժվար խոսում: Հիմա ինչ-որ տեղ դաս է տալիս, մի ամսից կգնա:

Լասլոն էլ, Քրիստան էլ հունգարացիներ են ռումինական Գեռլա քաղաքից, քաղաքի հին անունը Արմենոպոլիս է եղել: Երկուսն էլ հայկական ծագում ունեն, Քրիստայի հոր կողմից տատիկն ու պապիկն են հայ, Լասլոյի` տատիկը: Բայց տատիկ-պապիկները հայերեն չեն իմացել: «Մեր նախնիները եկել են Անիից»:

«Լասլո, ինչպե՞ս որոշեցիր գալ Հայաստան»: «Միշտ երազում էի գալ»: Պատմում է հանգամանքները, որ հասցրին իրեն Հայաստան: «Դու քեզ ինչ-որ չափով հա՞յ ես համարում», «Այո, ես հայ եմ», «իսկ ինչպե՞ս իմացար, որ հայ ես», «13 տարեկան էի, մի էթնոգրաֆի հետ հանդիպում եղավ, հարցրեց` ի՞նչ ազգ ես, ասեցի` հունգարացի: Չէէ,- ասաց նա,- դու հունգարացի չես, դու հունգարացու նման չես: Տուն վազեցի ու տատիս հարցրի` ես ի՞նչ ազգ եմ: Տատս սկսեց լաց լինել: Լասլո, ասեց, ես հայ եմ, դու էլ հայի ժառանգ ես: Բա ինչո՞ւ չէիր ասում,- զարմացած հարցնում եմ,- չէի ուզում փոքրամասնության մեջ լինես փոքրամասնություն»: Փոքրամասնությունը հունգարացիներեն էին Ռումինիայի մեջ:

«Իսկ Ռումինիայում ճնշո՞ւմ էին հունգարներին», «Այո, էն էլ ոնց»,-ասում է Լասլոն, «օրինակ ինչպե՞ս», «օրինակ, չէին թողնում հունգարերեն անուններ դնել, Շանդորի տեղը ստիպում էին Ալեքսանդր դնել, Կատոլինի տեղը Եկատիրինա»: Լասլոն համեմատե՞ց, թե՞ Քրիստան` ինչպես Վրաստանում վրացիները հայերին էին ստիպում փոխել ազգանունները: Լասլոյի անունն էլ հայրը մեծ դժվարությամբ է դրել, գրանցման գրասենյակում չեն ուզել հաստատել, բայց հայրը տեղի չի տվել:

Կեսգիշերին հասանք «Ակումբ»: Փառատոնի մասնակից ռեժիսորներ ու սցենարիստներ, հետները հանդիպումներ: Մեկ էլ հայտարարեցին` հանդիպումները կլինեն անգլերեն, քանի որ միջազգային փառատոներում լեզուն անգլերենն է: Այ քեզ նորություն: Տեղիցս վեր կեցա, որ առարկեմ, Վիոլետը թևիցս քաշեց: Լավ արե՞ց, եսիմ, մտածեց` խմած եմ, դեբոշ չսարքեմ: Խելոք ենթարկվեցի:

Լիքը մարդ դժգոհեցին, կիսաբարձր ձայնով լսվում էր` էս ինչ արհամարհանք ա, ինչի՞ անգլերեն, մենակ ձեր համա՞ր ա փառատոնը: Բայց բողոքները չէին հասնում կազմակերպիչների ականջներին: Միայն մի աղջնակ գլուխը վեր ցցած ներվային մեր կողմն էր նայում` հանկարծ քաքմեջ չանե՞ն: Մի սփյուռքահայ կին էլ ասեց` էս հայաստանցիները այ այսպես ենթարկվող են, կնստեն, բան չեն հասկնար, բայց մեկը վեր չելավ բողոքի:

Բելա Տարրը չեկավ, ու լավ էր, որ չեկավ, հարց տալու տրամս փախել էր, ու մենք դուրս եկանք ավելի կարևոր գործով զբաղվելու` մի էրկու ժամ էլ գարեջուր խմեցինք:

Entry filed under: խոհ. Tags: , .

Սևամաղձություն. կինոթատրոնի հատակն ու պատերն էլ զբաղեցված են Փրկիչն ու վայրենին

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: