Աշտարակի կրակոցները և սահմանադրական կարգը

24.08.2011 at 10:44 1 комментарий

1992թ. սեպտեմբերին Աշատարակ-Ագարակ ճանապարհին գնդակահարեցին Աշտարակի գործկոմի նախագահ, դաշնակցական Հովհաննես Սուքիասյանին և նրա վարորդ Վարուժան Աբրահամյանին:

Այդ կրակոցները հիմք դրեցին այն սահմանադրական կարգի, որ մինչև հիմա գործում է, և այն սահմանադրության, որ պիտի պարտադրվեր երկրին երեք տարի անց` 1995 թվին:

Ինչպե՞ս:

Սովետի փլուզումից և սովետական սահմանադրությունից վեցերորդ հոդվածը` կոմունիստական կուսակցության հեգեմոն դերը հանվելուց հետո Կոմկուսի շրջկոմների, քաղկոմների, կենտկոմների իշխանությունը փլվեց, 0 դարձավ, և ամբողջ իշխանությունը անցավ խորհուրդներին` գյուղխորհուրդ, շրջխորհուրդ, քաղխորհուրդ, Գերագույն խորհուրդ:

Երկիրը կենտրոնացված, Կոմկուսով ղեկավարվող կառավարման համակարգից միանգամից անցավ ապակենտրոն համակարգի, այնպիսին, ինչպիսին եվրոպական երկրներում է:

Սկսեց աշխատել ընտրական մեխանիզմը, և իշխանությունները` խորհուրդները, սկսեցին ձևավորվել ընտրություններով:

Իսկ երբ ընտրական մեխանիզմը աշխատում է, ապա դժվար է այն վերահսկել և բոլոր կառույցներում իշխանության թեկնածուին անցկացնել:

Եվ թեև 1990թ. ՀՀՇ-ն հաղթեց Գերագույն խորհրդի ընտրություններում, իսկ մեկ տարի անց` նաև նախագահական ընտրություններում, սակայն կառավարման համակարգը թույլ չէր տալիս նրան ամբողջ իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում և բոլոր ընտրություններում իր թեկնածուին անցկացնել:

Այսպես, 1992 թ. Աշտարակ քաղաքի գործադիր կոմիտեի նախագահ (քաղաքապետ) ընտրվեց ոչ թե ՀՀՇ-ական թեկնածու, այլ դաշնակցական Հովհաննես Սուքիասյանը:

ՀՀՇ-ն չէր կարող հանդուրժել, որ հակառակորդ կուսակցությունը հաղթի տեղական ընտրություններում, որ իր հսկողությունից դուրս տարածք գոյություն ունենա երկրում:

Աշտարակը ենթարկեցնելու միայն մի ձև էր մնում` սպանություն. 1998թ. հունվարին, Լևոնի հրաժարականից մի քանի օր առաջ, բացահայտվում է Սուքիասյանի սպանությունը. նրան գնդակահարել էր  ՀՀՇ-ի ստեղծած բանդան` Արմեն Տեր-Սահակյանի գլխավորությամբ: Տեր-Սահակյանի խումբը նստում էր հենց Բաղրամյանի վրայի ՀՀՇ-ի գրասենյակում, ուր այժմ Սիրիայի դեսպանտունն է, իսկ հետո Վանո Սիրադեղյանը բանդայի բոլոր անդամներին ընդունում է աշխատանքի  Ներքին գործերի նախարարություն: 1999-2001թթ. տևած դատավարության ընթացքում դատարանը հաստատեց խմբի կատարած հինգ սպանությունները` նաև Երկաթգծի տնօրեն Համբարձում Ղանդիլյանի, նրա վարորդ Հակոբ Հունանյանի և նրանց հետ մեքենայում գտնվող գերներալ Ժորա Իսահակյանի, ու նաև 1994-ին դատախազության քննչական բաժնի պետ Վլադիմիր Գրիգորյանի դեմ կատարված մահափորձը: Մեքենան ցանցի էր վերածվել, և Գրիգորյանը հրաշքով էր փրկվել:

Թեև քիլլերները դատարանում և նախաքննության ընթացքում ասում էին, թե իրենք միայն կատարողներ են եղել, և որպես պատվիրատուներ տալիս էին ՀՀՇ-ի լիդերների անուններ, այսուհանդերձ, դատարանը միայն ապացուցված համարեց, որ Վանո Սիրադեղյանն է եղել բանդայի հովանավորը (Սիրադեղյանը այն ժամանակ ասեց, որ իրեն ուզում են քավության նոխազ սարքել): Այս մասին ավելի մանրամասն տես Գոլոս Արմենիի БАНДИТЫ ПОД КРЫШЕЙ АОД հոդվածում(«Ավազակները ՀՀՇ-ի տանիքի տակ»): Գոլոսի այս նյութում ասվում է. «Նախագահ  Լևոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ  հարգանք մատուցեց Արմեն Տեր-Սահակյանի ընտանիքին ներկա գտնվելով այնտեղ կնունքի արարողությանը և հիանալի գիտեր թե մի սեղանի շուրջ ում հետ է նստել»:

Այսպիսով, ՀՀՇ-ին չէր կարող բավարարել գործող օրենսդրությունը, որը հնարավորություն էր տալիս ընտրություններով իրենց համար անցանկալի անձին իշխանության գալ: Նրանց անհրաժեշտ էր իրենց իշխանությունը հաստատել մի այնպիսի օրենսդրությամբ, ընդունել մի այնպիսի մայր օրենք, որով բացառվի որևէ քաղաքական այլ ուժի իշխանության գալը կամ իշխանության որևէ հատվածում ընտրվելը, մի խոսքով, անհնար լինի Աշտարակի կրկնությունը:

1995թ. կեղծիքներով իրենց սահմանադրությունը ընդունվեց, և երկրում հաստատվեցին միապետական կարգեր, մի մայր օրենք, որն արտահայտում էր ոչ թե ամբողջ երկրի քաղաքացիների, այլ մի խումբ մարդկանց շահերը: Քաղաքական մոնոպոլիայի նպատակը, բնականաբար, տնտեսական մոնոպոլիաներ հաստատելն էր ու առանց օրենսդարական վերահսկողության իրենց ուզած ձևով սեփականաշնորհել երկրի ամբողջ ունեցվածքը:

Այսպիսով, 1988թ. հռչակված գաղափարները` ժողովրդավարություն, ազատ շուկայական հարաբերություններ, հենց թաղեցին այն հռչակողները` գերեզմանին  գրելով սահմանադրություն, և միամիտ մարդիկ հիասթափվեցին ժողովրդավարությունից` կարծելով, թե դրա անունը տվողները ժողովրդավարներ են:

Սահմանադրությամբ վերջ տրվեց տեղական ինքնակառավարմանը և իշխանության բաժանմանը, քաղաքական մրցակցությանը ու նաև ընտրական մեխանիզմներին: Այժմ ընտրությունները կատարվում էին ոչ այնպես, ինչպես 92-ին Աշտարակում, այլ կենտրոնացված, մի կենտրոնից ղեկավարվող, որի արդյունքները որոշում է, բնականաբար, այդ կենտրոնը: Բացառվեց որևէ քաղաքական հակառակորդի նույնիսկ գյուղապետի պաշտոնում ընտրվելը. նոր սահմանադրությամբ տեղական ինքնակառավարումը փաստացի վերացավ, ստեղծվեցին վերևից նշանակվող մարզպետներով մարզեր, որոնց ներկայացմամբ էլ կառավարությունը կարող էր  հեռացնել գյուղերի և քաղաքների ընտրված պետերին:

Ոմանք թյուրիմացաբար, իսկ ՀՀՇ-ական շրջանակներն էլ դեմագոգիա անելով, պնդում են, թե սահմանադրությունը չի գործում, քանի որ նրա երկրորդ հոդվածը` «Հայաստանի իշխանությունը պատկանում է ժողովրդին», խախտված է:

Իրականում սահմանադրության ժողովրդավարական լինելը ոչ թե պետք է փնտրել նրա լոզունգներում, կամ, ինչպես գրված է, «հիմունքներում», այլ մեխանիզմներում, թե ինչպե՞ս է իշխանությունը ձևավորվում, ինչպե՞ս է այն բաժանվում, և պատկանում ժողովրդին (ամենաբռնապետական երկրների սահմանադրություններում էլ գրված է, թե իշխանությունը պատկանում է ժողովրդին, սակայն մեխանիզմներում է երևում, թե իրականում այն ում է պատկանում):

Իսկ սահմանադրության այդ մեխանիզմներով իշխանությունը ոչ թե ժողովրդինն է, այլ ամբողջությամբ պատկանում է մի մարդու` նախագահին: Դրանում համոզվելու համար միայն պետք է կարդալ 95-ի սահմանադրության` նախագահի, կառավարման, դատական համակարգի բաժինները. նախագահն է միանձնյա  նշանակում եւ ազատում նախարարներին, վարչապետին (սա էլ մարզպետներին), գլխավոր դատախազին, նրա տեղակալներին եւ դատախազության ստորաբաժանումների գլխավոր դատախազներին, Երեւանի քաղաքապետին, նշանակում է բոլոր դատական ատյանների նախագահներին ու դատավորներին, Սահմանադրական դատարանի անդամներից չորսին ու նախագահին, կարող է դադարեցնել դատավորների լիազորությունները, նրանց կալանավորելու համաձայնություն տալ, նշանակումներ կատարել քաղաքացիական պաշտոններին, կարող է արձակել Ազգային ժողովը եւ այլն (արժի՞ բացատրել, որ պաշտոնյան կատարում է նրա կամքը, ով իրեն նշանակում է):

Այդ մի մարդու նշանակած դատական եւ իրավապահ համակարգն էլ որոշում էր՝  ընտրությունները կեղծվե՞լ են, թե ոչ, հանցանք կատարվե՞լ է, թե ոչ:

Թեեւ 2005թ. փոփոխություններով որոշ չափով ժողովրդավարացել է սահմանադրությունը, մի մարդուց կախված իշխանությունը մի փոքր տրոհվել, լիազորությունները չնչին չափով բաժանվել են նախագահի եւ ԱԺ-ի մեջ, Երևանը դարձել ընտրովի մարմին, սակայն փոփոխությունները շատ քիչ են երկիրը ժողովրդավարկաան դառնալու համար, դեռևս իշխանությունը մնում է մի մարդու ձեռքում, նա է միանձնյա որոշումներ ընդունում, մարզպետներին նախագահի համաձայնությամբ նշանակում է կառավարությունը:

Այսպիսով, սահմանադրական կարգը նորմալ գործում է, ինչպես նշեցի, ոչ թե 95 թվից, այլ ավելի վաղ, Աշտարակի քաղաքապետի սպանությունից սկսած` միահեծան իշխանությունը կատարում է այն, ինչ գրված է սահմանադրության մեջ: Այդ դեպքում ի՞նչ կարգի վերականգնման մասին է խոսում ՀԱԿ-ը:

Ընդհանրապես իրենց միապետ զգացողները կամ միապետական պատկերացումներով ապրողները ատում են իշխանության տարանջատումը, տրոհումը, նրանք միայն մի իշխանության պատկերացում ունեն` հեղինակության, հոր, պապիկի, թագավորի, ում պատկանում է երկիրը, այսինքն` բացարձակ ավտորիտարիզմ: Այդպիսի մարդու համար իշխանության արդյունավետությունը ոչ թե հաստատություններով է  պայմանավորված ( ինստիտուցիաներով), հաստատությունների հակակշիռներով, այլ իրեն նվիրված անձանց հակասությունների հակակշիռներներով: Այսպիսին է ՀԱԿ-ը և նրա առաջնորդը: Լևոն Տեր-Պետրոսյանը երեք տարվա իր ելույթներում երկրի փոփոխությունը միայն  անձերով է պայմանավորել և երբեք հաստատություների, սահմանադրության բարեփոխումների հարց չի առաջադրել: Սահմանադրության փոփոխության խնդիր դնելը կնշանակեր ինքն իր դեմ դուրս գալ, որը նա չէր պատրաստվում անել:

Սահմանադրությանը անդրադարձա դեռ 2007-ին, երբ պարզ դարձավ, որ Լևոնը համակարգային փոփոխություններ չի առաջարկում ( «Ո՞վ է այդ մեկ մարդը. ասա ինչպիսի Սահմանադրություն ես ուզում, եւ ես կասեմ ինչ պետություն է ուզածդ»ու նաև «Եւս մեկ անգամ. ասա ինչպիսի Սահմանադրություն ես ուզում, եւ ես կասեմ՝ ինչ պետություն է ուզածդ»)

Ուրեմն, Լևոնի համար ոչ թե ժողովրդավարական մեխանիզմներն են կարևոր, այլ անհատները, իսկ նարցիսական անհատը միայն իրեն կարող է տեսնել որպես անփոխարինելի ղեկավար:

Ուրեմն, եթե մեխանիզմների առաջարկ չկա, ի՞նչ նկատի ունի ՀԱԿ-ը` ասելով` սահմանադրական կարգը վերականգնել, իշխանությունը վերադարձնել ժողովրդին: Այստեղ օգնության է գալիս լյուդովիկոսյան հայտնի խոսքը` պետությունը ես եմ, ու նաև Կադդաֆին` Լիբիան ես եմ:  ՀԱԿ-ը և Լևոն Տեր-Պետրոսյանը, ժողովուրդ ասելով, նկատի ունեն Տեր-Պետրոսյանին` պետությունը Տեր-Պետրոսյանն է, ժողովուրդը Տեր-Պետրոսյանն է, իշխանությունը վերադարձնել ժողովրդին նշանակում է վերադարձնել Տեր-Պետրոսյանին:

Սահմանադրությունը գրողների համար «Իշխանությունը պատկանում է ժողովրդին» լոզունգի ենթատեքստն է եղել, որ իշխանությունը պատկանում է Տեր-Պետրոսյանին, և 95 թվին սահմանադրությունն էլ հենց նրա ու նրա շրջապատի համար էր գրված, որտեղ ժողովուրդը միայն իրենք էին: Նրանց միակ զիջումը ժողովրդավարությանը այն էր, որ սահմանադրության մեջ իրենց անունները չէին գրել (օրինակ, գլուխ 3-ի վերնագիրը «Լևոն Տեր Պետրոսյանը» գրելու փոխարեն գրել են «Հանրապետության նախագահը» ): Այսպիսով, սահմանադրական կարգ վերականգնելը միայն մի բան է նշանակում` իշխանությունը տալ այն տիրոջը, ում համար գրվել է սահմանադրությունը:

Իհարկե, այս պնդմանը Սերժ Սարգսյանը կհակադարձի` ո՞վ ասեց, որ դու ես ժողովուրդը, հեն ա ես եմ, քո նշանակած Սահմանադրական դատարանի նախագահն էլ հաստատել է 2008-ին, որ ես եմ ժողովուրդը, ինչպես հաստատել էր 1996-ին, որ դու ես ժողովուրդը:

Այս տարի ժողովրդական ցասումն ու այլ քաղաքական ուժերի ասպարեզում հայտնվելու վտանգը հասցրեց նրան, որ երկու «ժողովուրդները» փոխզիջման գնան, ու «Սերժ ժողովուրդը» «Լևոն ժողովրդին» սահմանադրական կարգի մեջ ներառի: ԱԺ ընտրություններից հետո ՀԱԿ-ի համար մասնակի վերականգնված կլինի «սահմանադրական կարգը»:

Պատահական չի, որ երկու ուժերն էլ, լինեն ընդդիմություն, թե իշխանություն, գործում են հենց նույն սահմանադրության շրջանակներում` վերևից ներքև ուղղահայաց մի մարդու կողմից ղեկավարվող (ՀԱԿ-ի ներսում սահմանադրական կարգը ճշգրիտ գործում է, և ՀԱԿ-ը ձգտում է նույն կարգը տարածել դրսում, Րաֆֆու դեմ ծավալված արշավը դրա վկայությունն է):

Թեև ուշացումով, այսօր քաղաքական որոշ շրջանակներում սկսել են հասկանալ, որ երկրին անհրաժեշտ է նոր համակարգ, ժողովրդավարական մեխանիզմներ, հետևաբար նոր սահմանադրություն և Նոր սահմանադրության շարժում: Հենց Նոր սահմանադրության, խորհրդարանական հանրապետության գաղափարը դառնում է Սերժ-Լևոնյան ուժի դեմ գաղափարական ընդդիմությունը:

Լևոնի երեկվա զինակից Վահան Շիրխանյանը 7or.am-ում անդրադառնալով ՀԱԿ-ին` ասել է,  որ ինքն ընդդիմություն համարում է այն ուժին, որը պայքարում է Հայաստանում գոյություն ունեցող համակարգը, ոչ թե անձերին փոխելու համար: Նա ասել է նաև, որ անհրաժեշտ է այնպիսի քաղաքական ուժ, որ առաջարկի «ոչ թե վերականգնել սահմանադրական կարգը, այլ ընդունել նոր սահմանադրություն, որովհետև այսօր գործող կարգն այդ սահմանադրության հիման վրա է»։

Րաֆֆի Հովհաննիսյանի «ժառանգությունն» էլ հայտարարում է, որ անհրաժեշտ է անառաջնորդ քաղաքացիական ճակատ ստեղծել, այսպիսով նոր սահմանադրության գաղափարը դնել հենց նոր ընդդիմության հիմքում` նախագահական համակարգը խորհրդարանականով փոխարինելու կառույցով:

Իսկ նրանք, ովքեր պայքարում են սահմանադրական կարգը վերականգնելու համար, կամա թե ակամա ողջունում են 20 տարի առաջ Աշտարակում հնչած կրակոցները:

Entry filed under: Essay. Tags: , .

Փրկիչն ու վայրենին Ամերիկահայ գիտնականը բացատրում է. Ինչու է հայ հումանիտար գիտությունը ճգնաժամի մեջ

1 комментарий Add your own

  • […] Րաֆֆին ի տարբերություն նախորդ ընդդիմության ոչ թե պահանջում է վերականգնել սահմանադրական կարգը(այն վերականգնելու կարիք չկա, այդ կարգը գործում է 95թվից՝   պաշտոնները վերից վար նշանակվում են, և նշանակովի դատարաններն էլ այն որոշումներն են ընդունում, որոնք թելադրում է իրենց նշանակողը), այլ փոխել այդ կարգը, երկիրը դարձնել խորհրդարանական, ընտրովի մարզպետներով ու անկախ դատարանով (ՀԱԿ-ի համար սահմանդրական կարգը վերականգնելը սահմանդրության հեղինակին նախագահ դարձնելն է, որ ոչ թե գործող նախագահը, այլ ինքը նշանակի դատավորներին ու մարզպետներին): Սահմանդրական կարգի վերաբերյալ իմ նյութը այս նյութում՝ «Աշտարակի կրակոցները և սահմանադրական կարգը»: […]

    Нравится

    Ответить

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: