Լևոն Տեր-Պետրոսյանը Թուրքիայի պես կեղծում է պատմությունը

09.10.2011 at 08:14 Оставьте комментарий

ՀԱԿ-ը Թուրքիայի պես է: Ոնց որ Թուրքիան է հարձակվում էն ղեկավարի վրա, ով համարձակվել է հայոց ցեղասպանությունը ճանաչել, նույն ձևով էլ ՀԱԿ-ն է հարձակվում, հենց մեկը ասի, թե Հայաստանում ընտրակեղծիքի ու տնտեսության մոնոպոլիայի հիմքը  Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք է դրվել: Երկուսն էլ, Թուրքիան ու ՀԱԿ-ը մշտապես պայքարում են ճշմարտության դեմ:

Հենց նոր էլ Թուրքիան Սարկոզիի վրա հարձակվեց, որ  Երևանում ասել էր` Թուրքիան պիտի ճանաչի ցեղասպանությունը, իսկ ՀԱԿ-ն էլ Գերմանիայի դեսպան Շմիդտի վրա հարձակվեց, ով համարձակվել էր հայտարարել, թե ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն է այս դժվար իրավիճակը որպես ժառանգություն թողել Հայաստանին, նա է պատասխանատու այսօրվա իրավիճակի ու տնտեսության մոնոպոլիզացիայի համար: Սկզբում մի ՀԱԿ-ական ակտիվիստ ասեց, թե դեսպանին սխալ տեղեկություն են տվել, հետո էլ ՀԱԿ-ի բուն հայտարարություը եղավ, թե դեսպանը «դուրս է գալիս դիվանագիտական էթիկայի սահմաններից», և որ «այս արտառոց պահվածքը մենք համարում ենք կոպտագույն միջամտություն Հայաստանի ներքին գործերին եւ բացահայտ աջակցություն Հայաստանի հանցավոր ռեժիմին»:

ՀԱԿ-ի պատասխանը որ կարդում ես, ուրախանում ես մի բանի համար` ինչ լավ է, որ սրանք իշխանության չեկան, թե չէ Շմիդտին պերսոնա նոն գրադա էին հայտարարելու, իսկ եթե սովորական հայաստանցին պնդեր ճշմարտությունը, գործի կանցնեին Մուշեղ Սաղաթելյանի ոտքերն ու Գագիկ Ջհանգիրյանի սանկցիաները:

Ուրեմն, Լևոնի մասին ճիշտը ասելը միջամտություն է Հայաստանի ներքին գործերին: Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչ է եղել նրա կառավարման ժամանակ, իրեն հարցրու, ինքը քեզ «ճիշտը» կասի:

Ու Լևոնը Օպերայի բակում էրկու օր պատասխանում էր հարցերի ու իր խելքով յուղում մարդկանց ուղեղները:

Ինչևէ.

Առաջին «ասուլիսին», հոկտեմբերի 3-ին, 96թ. բախումների ժամանակ կրակելու մասին հարցին Լևոնը պատասխանեց. «Այդ պահին, երբ նրանք բարձրացան ճաղերը եւ ներխուժեցին ԱԺ շենք, Սերժ Սարգսյանը իմ գրասենյակում մոտեցավ ինձ եւ ասաց՝ շեֆ, պետք ա կրակել: Ասի` ոչ մի դեպքում, սպասեք: Բայց երբ հայտնի դարձավ, որ ներխուժողները առեւանգել եւ լինչի դատաստանի են ենթարկել ԱԺ նախագահին եւ փոխնախագահին, Սերժ Սարգսյանը նորից կրկնեց, որ պետք է կրակել: Ես մի պահ մտածեցի եւ ասեցի` միայն օդ: Կրակեցին օդ, եւ տասը րոպե անց ժողովուրդը ցրվեց»:

90-ականներին քիչ թե շատ տեղյակ մարդիկ լավ գիտեն, որ Վազգեն Սարգսյանի ներկայությամբ Սերժը քանի՞ գլուխ ուներ որոշելու` կրակեն, թե չկրակեն: Ու ամենակարևորը, 25-ի երեկոյան կրակողները Վազգեն Սարգսյանը, երկրապահներն ու նրանց մերձավորներն էին, այսինքն` մարդիկ, ովքեր միայն սպարապետի խոսքով են շարժվում: Էդ հետո, հոկտեմբերի 26-ին զորքը մտավ Երևան, էն էլ, պարզ է, գերագույն հրամանատարի ու պաշտպանության նախարարի հրամաններով: Նույն ձևով էլ ցույցը ցրելու համար սպարապետի  խոսքով երկրապահները կրակեցին օպերայի հրապարակում 95թ. հունիսին:

Իսկ 96-ի Արշալույսի քեֆին, ուր Հայաստանի ուժային վերնախավը, Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, նշում էր իր հաղթանակը ցուցարարների նկատմամբ, ու Վանո Սիրադեղյանը կենացին Քլինթոնին մեր քրֆում ու ասում` պետք լիներ, 800 հոգի էլ կգնդակահարեինք, իսկ Լևոնի թիկնապահ Բուդոն` Ռոման Ղազարյանը ասում էր, որ եթե ժողովուրդը նախագահականի վրա գար, պիտի ստիպված գնդակահարեր մարդկանց, ուրեմն էդ քեֆին Սերժը սկի չկար էլ, Սերժը մուտք չուներ ուժայինների ու որոշումներ ընդունողների ակումբ: Այ, Լևոնի ստերին որպես պատասխան քեֆը յութուբ գցելու իսկը ժամանակն է (մի ժամից ավել տևողություն ունեցող քեֆի տեսագրությունից միայն հինգ րոպեն է դրված ինտենետում, ուր Վանոն ներկայացնում է, թե ով է որոշել և ովքեր են կրակել, տես այստեղ և այստեղ):

Բայց 96-ի հարցը չի փակում, երկրորդ «ասուլիսին», հոկտեմբերի 6-ին, հարցին, թե  1996 թվականին Վազգեն Մանուկյանից խլել է նախագահի աթոռը, Տեր-Պետրոսյանը ասեց. «Կա մարդկանց մի խումբ, որ այդպես է մտածում եւ հազար տարի էլ որ ապրի, այսպես է մտածելու: Ես խնդիր չունեմ, թող այդպես էլ համոզված մնան, միայն մի կոնտրհարց եմ ուզում ուղղել: Այդ ինչպե՞ս է, որ Վազգեն Մանուկյանը՝ 96 թվի ընտրյալ նախագահը, 98 թվին ստացավ 13 տոկոս ձայն: Ավելին, դրանից հետո նա 2-րդ փուլից առաջ իր ընտրողներին կոչ չարեց ձայները տալ Կարեն Դեմիրճյանին, եւ Ռոբերտ Քոչարյանը, օգտագործելով այս հանգամանքը, 2-րդ փուլի արդյունքները կեղծեց շատ ավելի այլանդակ, քան առաջին փուլի արդյունքները` օգտվելով այն բանից, որ իբր թե այդ 13 տոկոսը կարող է գումարվել իր ձայների վրա: Այսինքն, Վազգեն Մանուկյանը Ռոբերտ Քոչարյանին մատուցեց այն նույն ծառայությունը, ինչ որ 2003 թվականին Գեղամյանն իր տասը տոկոսով մատուցեց Քոչարյանին արդեն 2-րդ ընտրությունների ժամանակ»։

Պետք է նկատել, որ Լևոնը նահանջել է իր նախորդ պնդումներից, 2008-ի հունվարին հայտարարեց, թե 96-ին Վազգեն Մանուկյանը Սահմանադրական դատարանում չկարողացավ ապացուցել, որ ինքը հաղթել է: Հիմա դա չի կարող ասել, որովհետև ինքն էլ 2008–ին ՍԴ-ում չկարողացավ ապացուցել, թե ինքը հաղթել է: Մնում էր նոր բան հորինել` որ մի խումբ մարդիկ են ընդամենը վստահ, թե կեղծվել են ընտրությունները: Աստված Լևոնին երկար կյանք տա, իսկ Հայաստանին էլ իրավական պետություն, որ նա կրկին նահանջի ու դատարանի առաջ 96-ի ընտրակեղծիքների փաստերը դիմացը դրված պատասխանի արդեն մեղադրողի հարցերին, թե ով հրահանգ տվեց կեղծել ընտրությունները ու նաև, թե ինչպես են որոշվել Ղանդիլյանի, Սուքիասյանի և մյուսների սպանությունները: Իհարկե, էդ ժամանակ էլ կաշին փրկելու համար ամեն ինչ Վազգեն Սարգսյանի ու Վանոյի վրա կգցի, բայց ոչինչ:

Իսկ 1998-ի մասին պնդումները չի փոխել, նույն ձևով մեղադրում է ուրիշներին մի բանում, որն ինքը շատ ավելի ակտիվ կերպով է արել: Ուրեմն, 1998թ. նախագահական ընտրություններին Ռոբերտ Քոչարյանին էր աջակցում ու կեղծիքներ անում, գրեթե ողջ ՀՀՇ-ն, Քոչարյանի շտաբում էին աշխատում իր կողքին կանգնած Գագիկ Ջհանգիրյանը, ՀՀՇ-ի նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը, Վանո Սիրադեղյանը ամբողջ Լոռին կազմակերպեց, որ Քոչարյանին ընտրեն (հետագայում էլ ասաց` ղալաթ եմ արել), ամբողջ ընտրական պրոցեսն ու կեղծիքները կազմակերպում էր Լևոնի կողքը կանգնած Արամ Սարգսյանի եղբայր` Վազգեն Սարգսյանը: Խոսակցություններ կային, որ Լևոնն անձամբ է հրահանգել ՀՀՇ-ին աջակցել Քոչարյանին: Հրապարակայնորեն էլ Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրությունների ժամանակ ոչ մի ձայն  չհանեց, իսկ ընտրություններից հետո մասնակցեց Ռոբերտ Քոչարյանի ինագուրացիային` ողջունելով նրան ու ընդունելով ընտրությունների արդյունքները:

Փոխարենը, նույն ժամանակ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ ընտրությունները կեղծվում են, և երկրորդ փուլին ոչ մի թեկնածուի չպաշտպանեց, իսկ հետո էլ չընդունեց ընտրությունների արդյունքները: Ի՞նչ է ստացվում, նա` Լևոն Տեր-Պետրոսյանը, ով աջակցել է Քոչարյանին,  ողջունել է նրա նախագահ ընտրվելը, մեղադրում է մեկին Քոչարյանին աջակցելու մեջ,  ով չի ճանաչել ընտրությունների արդյունքները: Ի՞նչ անուն տալ Լևոն Տեր-Պետրոսյանին. ճաշակի հարց է:

Լևոնի մյուս մեծ սուտը Արմենթելի մենաշնոհին է վերաբերում: Հարցը էսպիսին էր. «ՀՀ 3-րդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ մենաշնորհ տրվել է ձեր նախագահության ժամանակ, այն է` «Արմենթելի» տխրահռչակ պայմանագիրը: Ճի՞շտ է արդյոք, որ այդ մենաշնորհի համար ձեզ ինչ-որ կազմակերպության կողմից փոխանցվել է 25 մլն դոլար»:

Տեր-Պետրոսյանը պատասխանում է. «Սա նույն կեղծիքի ժանրից է, երբ ժամանակները խառնելով՝ փորձում են մեղադրել մարդուն, ով կապ չունի դրա հետ: «ԱրմենՏելի» գործարքը ստորագրվել է իմ` նախագահի պաշտոնից հրաժարվելուց հետո՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից, և եթե այդ միլիոնավոր դոլարների պատմությունը ճիշտ է, ապա հասցեն ուրիշ տեղ փնտրեք: Նույն կերպ ինձ էին վերագրում նաև Կոնյակի գործարանի գործարքի կնքումը: Հայտարարում եմ` դա նույնպես Քոչարյանի օրոք է եղել»:

Այս ստին մանրամասն պատասխանել է Արսեն Բաբայանը` ցույց տալով, որ հենց Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահ եղած ժամանակ է ստեղծվել Արմենթելը ու մենաշնորհ ստացել. «1995թ.-ին ՀՀ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից «Արմենտել» ընկերությանը տրամադրված մենաշնորհային լիցենզիան լրացվել և խմբագրվել է 1997թ. հունիսի 25-ի թիվ 216 որոշմամբ: Հենց այդ լրացմամբ Լևոն Տեր-Պետրոսյանը վերստին հաստատելով «Արմենթել» ընկերության լիցենզիան և մենաշնորհը` հետագայում տրամադրել է նոր և բացարձակ մենաշնորհ ապահովող պայմաններ»: Սրան էլ, եթե Լևոնը պատասխանի թե 97 թվին ես չեմ եղել նախագահ, զարմանալի չի լինի, ամենաարտառոց սուտը նրա բերանից կարելի է լսել. եթե լսող ու գլխով անող, այո գոռացող կա, ուրեմն, ստեր ասելը նույնիսկ հաճույք է պատճառում «հիմնադրին»(տես այստեղ):

Ինքս ավելացնեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահ եղած ժամանակ, 95 թվականին ստեղծվեց Արմենթելը, որի բաժնետոմսերի 49 տոկոսը, առանց որևէ ներդրման պայմանի, վաճառվեց օվշորային գոտում՝ Ջերսի կղզում գրանցված TVT ընկերությանը (Հրանտ Բագրատյանն էլ ասում է, թե էս իշխանությունները սիրում են օվշորային գոտիներում կազմակերպություն գրանցել, երբ առաջին անգամ իր վարչապետության ժամանկ է դա եղել)։ 98 թ. վաճառվեց Արմենթելի բաժնետոմսերի 90 տոկոսը, և այս գործարքից  TVT-ին 85 միլիոն դոլար շահեց, միայն բաժնետոմսերի վաճառքից ստացավ 65 միլիոն դոլար։ Հստակ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը գիտի, թե ում գրպաններն են գնացել 85 միլիոնը:

Հեռահաղորդակցության ոլորտում Տեր-Պետրոսյանի տված Արմենթելի մոնոպոլիան մասնակի վերացավ 2004թ. նոյեմբերին, իսկ ամբողջությամբ 2007-ին:

Մյուս սուտը Նժդեհին իր խելքին հարմարացնելու համար է. Լևոնը հայտարարեց, թե Նժդեհը հետագայում հրաժարվել է իր ցեղակրոն ուսմունքից: Ուրեմն, հստակ ստում է, Նժդեհը «հետագայում «բանտարկվել է» և չի հրաժարվել իր ուսմունքից:

Սրանք ասուլիսային ստերի մի մասն էր միայն:

Ասուլիսների հիմնական դասն այն, է որ Լևոնի ոչ մի ասածի չպիտի հավատալ, ամեն ասած ավելի հավանական է, որ սուտ լինի, քան ճիշտ:

Պարզ է, որ Լևոնը ստախոս, կեղծարար մարդ է ու իր էգոն բավարարելու համար ամեն ինչի ընդունակ: Եվ սա  զարմանալի չի, ինչքան ասես ժուլիկներ, կեղծարարներ եղել են ու կան աշխարհում: Զարմանալին այլ բան է, աշխարհում քիչ  տեղեր կարելի է հանդիպել, որ կեղծարարի հետևից մարդիկ գնան, ուզեն նրան նախագահ դարձնել` հերիք չի, նաև պաշտեն: Գուցե ինչ որ երկրներում հանդիպես տեղական լևոնների, ում հետևից վազում են կրթություն չստացած ամբոխներ: Զարմանալին այն է, որ իրենց քաղաքակրթությամբ հպարտացողների երկրում կեղծարար պապիկը հետևորդների բանակ ունի, ովքեր նրա ամեն ստին արձագանքում են այո-ներով ու պատրաստ ամեն ինչի, որ կեղծարարին կրկին բերեն իշխանության: Ճիշտ է, նրանց թիվը գնալով նվազում է, բայց փաստ է, որ այդպիսիները շատ էին ու դեռ կան:

Նաև մի խնդիր. եթե լրագրությունը մի մասնագիտություն է, որը ճշմարտությունը պետք է հասցնի զանգվածներին, ապա  Տեր-Պետրոսյանի ստերը որպես ճշմարտություն սփռող լրատվամիջոցների արածը լրագրություն չէ, սովորական ապատեղեկատվություն է, նրանք ուղղակի  մասնակցում են Տեր-Պետրոսյանի ստերի տարածմանը: Բարեխիղճ լրատվամիջոցը, հրապարակելով ԼՏՊ-ի հարցուպատասխանը, հետը կտեղեկացներ ճշմարտությունը: Չեն անում: Ստերը տարածող բոլոր լրատվամիջոցների անունը չտամ, ամեն մեկը իր շահերն ունի ու հաճախ չի թաքցնում, նշեմ միայն «Ազատություն» ռադիոկայանը, որ ԱՄՆ-ի կոնգրեսի ֆինանսավորմամբ Լևոնի ստերն է տարածում արդեն չորս տարի. իսկ վերջին ստերի վերաբերյալ իր կայքում հաղորդում է տեղադրել. «Տեր-Պետրոսյանը պատասխանեց «հարց-մեղադրանքներին», կարծես մեղադրանքները ոչ ոք չէր ապացուցել, Լևոնն էլ ամեն ինչ իրա տեղը դրեց, ճիշտը ասեց, հարցերը փակեց:

Entry filed under: խոհ. Tags: , .

Վիքիլիքսը ցույց է տալիս. Լևոն Տեր-Պետրոսյանը գաղափարազուրկ գործիչ է Հոկտեմբերի 27-ին այլ հայացք.«միայն հենվելով սեփական խիզախության վրա»

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: