Մարզպետի վաստակած իրավունքը. բայց նայած թե ինչ կին ես ծեծում

15.12.2011 at 10:04 Оставьте комментарий

Ինչի՞ մարզպետը` Սուրիկ Խաչատրյանը պիտի չապտակեր գործարար կնոջը` Սիլվա Համբարձումյանին: Տիկինը երևի տեղը չի բերում, թե ով է մարզի տերը, որ տերը պիտի որոշի, թե մարզի տարծքում ինչն է իրենը, ինչպես որոշել է, որ Համբարձումյանի սարքավորումները իրեն են պատկանում ու վերցրել է(Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն իրեն պատկանող «Լիճվազք-Թեյի» ոսկու հանքից գողացել է 102 միլիոն դրամ արժողությամբ սարքավորում, որից հետո նոյեմբերի 14-ին Մարիոտ հյուրանոցում Խաչատրյանը խփել էր Համբարձումյանին):

Ու փոխանակ սուսուփուս լռի, ձեն չհանի, մի բան էլ դատախազություն-մատախազություն ա խառնել, պուբլիկա հավաքում գլխին, թե մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ունեցավծքս գողացել ա: Դեռ ապտակն էլ քիչ ա դրան:

Ուրիշների ունեցվածքը խլելու, աջուձախ ծեծելու ու խփելու իր գերդաստանի իրավունքը նա վաստակել է ընտրությունից ընտրություն քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Դեռ երիտասարդ տարիներին, երբ Լևոն Տեր-Պերտրոսյանն ու Վազգեն Սարգսյանը դարձրին նրան Գորիսի քաղաքապետ 1996թ. նախագահական ընտրություններին ջանք ու եռանդ չխնայեց հիմնադրին կրկին նախագահ դարձնելու համար: Այն ժամանակ Սյունիքի մարզպետն այժմ ընդդիմադիր Սուրեն Աբրահամյանն է, բայց մարզպետից պակաս գործ չարեց: Իսկ երբ իր սպարապետը որոշեց`հերիք Լևոնը նախագահի, հիմա էլ Ռոբերտը պիտի լինի, Սուրիկ Խաչատրյանը լծվեց գործի: Արե՞ց իր գործը, գերազանց արեց: Բարեխիղճ կատարեց նաև 2003 թվի զույգ ընտրություններում հանարապետական կուսակցության հանձնարարությունը: Իսկ արդեն 2004-ից նրան վստահվեց ամբողջ մարզը:

Բա էս ծանր գործը անի, ու դեռ դեմը դուրս էկող լինի՞, սարքավորում-մարքավորում հետ ուզող լինի՞: Ապտակը քիչ ա, պիտի քացու տակ գցեր: Իր Սպարապետը ո՞նց էր աջուձախ գյուլում ու տփում:

Մի բան էնքան էլ սիրուն չստացվեց, Մարիոտում, երբ չափալախեց կնոջը, լիքը մարդ կար ու բերնից բոզ վկա-մկաներ են հայտնվել, նկարել-մկարել են, կինն էլ լաչառությունը դրել ա: Բայց բան չկա, Սերժ ջան, դու մի մտածի, հես ա ամեն ինչ տեղը կգցենք կեթա: Դե նայի, Սուրիկ ջան, էդ շուխուրները շուտ փակի, զահլա չկա: Արա՛, տեսեք ինչ եք անում, էդ գործը շուտ փակեք: Կարճելու համար անհրաժերտ էր, որ մարզպետը մի փոքր զիջում աներ, որ զղջացել է, չէ, իրականում չես զղջացել, ֆորմալ բան ա, արձանագրության համար է պետք: Ու հարմարացրին, դատախազությունն էլ բացատրեց, թե ապտակ հասցնելը, եթե մարմնական վնասվածք չի հասցնում, յուրաքանչյուր քաղաքացու օրինական իրավունքն է ու գործը կարճեցին(Նախաքննական մարմինը գտել էր, որ ապտակն իր մեջ չի պարունակում հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող գործողություն, այն է՝ ծեծի հատկանիշներ՝ իր եզակիության և նվազ կարևորության պատճառով, քանի որ քրեական իրավունքի տեսությունում «ծեծել» ասելով հասկացվում է ֆիզիկական ցավ պատճառելուն ուղղված բազմաթիվ հարվածներ հասցնելը): Միայն մեզ ավելի հասկանալի լինելու համար, պիտի նշեին էն մարդկանց ցանկը, ովքեր ապտակելու իրավունք ունեն, թե չէ մեկ էլ միամիտ մեկը կարծի թե արդեն կարա աջուձախ չռփի ու քաշվի: Բայց մարզպետն էլ մարզպետ չէր լինի, եթե  ընդուներ որ զղջացել է ու Սուրիկ Խաչատրյանը հայտարարեց թե չի զղջացել: Հո Եհովայի վկայի թա՞յը չի, ում վեց ամիս տվեցին մենակ նրա համար, որ տերտերի ձեռը բռնել էր, որ իրեն չլուսանկարի:

Ու դեռ մի էրկու միամիտ կան, որ կարծում են, թե եթե Սերժին հարցնեն` ինչպե՞ս կարելի է հանդուրժել, որ երկրում կնոջ վրա ձեռք բարձրացնող մարզպետ լինի, Սերժը նեղը կնգնի: Եթե հարցնեն, Սերժը նույնիսկ կզայրանա, որ հերոս տղայի մասին նման հարցեր են թույլ տալիս տալ. «Շատ ներողություն, սխալ արտահայտություն մի՛ արեք,-զայրացաած կասի նա,- դուք Սուրիկին ճանաչու՞մ եք։ Ձեր պրոբլեմը գալիս է նրանից, որ դուք ղեկավարվում եք ինչ–որ դեղին մտքերով, դեղին մամուլով։ Սուրիկն այն հայ մարդն է, որի անձնազոհության շնորհիվ մենք շատ բաների ենք կարողացել հասնել, և այն հեքիաթները, որ պատմում  են, սխալ է: Ես չեմ ասում Սուրիկը որևէ թերություն չունի, բայց փորձե՞լ եք համեմատել այդ թերություններն ու առավելությունները։ Բա ու՞ր էին ձեր ասած էդ լավ տղաները, որ պետք է գնային այնտեղ ու անհրաժեշտության պահին կյանք տային, որ հիմա Սուրիկի մասին գրոտում են»:

Բայց ծանր վիճակում են հայտնվում նախագահի, վարչապետի, հանրապետականի համար դոշ տվող, բայց համ էլ գործարար կնոջը ծեծելը անհարմար բան համարող ագիտատորները: Ճարպիկների ու հնարամիտների ակումբի Տիգրան Քոչարյանը հարցնում է` ում ապտակեց մարզպետը, ու բողոքում. «Մարզպետը ապտակեց իր երկիրի վարչապետին, ով փորձում է երկրում կառուցել քաղաքակիրթ իշխանական համակարգ»: Սուրիկ Խաչատրյանի պես տղերքը չլինեին տնտեսություն քանդող վարչապետը մի րոպե ավել չէր մնա իր աթոռին, էնպես որ առանց Սուրիկ Խաչատրյան Տիգրան Սարգսյանը կյանքում չի կարող կառուցել «քաղաքակիրթ իշխանական համակարգ» ու չէր կարող ֆինասավորել Հայաստանը ռուսացնող չտո, գդե, կագդա հաղորդումը: Տիգրան Քոչարյանը պիտի աստված կանչի, որ Սուրիկ Խաչատրյանը տեղում մնա, որպեսզի հանրապետականը մնա իշխող ուժ, նախագահ լինի` Սերժը, վարչապետ էլ Տիգրան Սարգսյանը ու չտո գդե կագդան էլ կերակրվի(թեև տնտեսությունը էնպես է ավերվում որ նույնիսկ Լիսկան չի կարող փրկել վարչապետին): Իսկ կնոջը ապտակելը Քոչարյանին էնքան էլ չի անհանգստացնում, անհանգստացներ չէր ասի.«Մարզպետը ապտակեց հարազատ կուսակցությանը` գցելով նրա վարկանիշը և լեզու դնելով ընդդիմության բերանը», այսինքն ինչքան ուզում ես ծեծի, մենակ ընենց ծեծի, որ մարդ չիմանա, որ լեզու չդնեն ընդդիմության բերանը:

Երբ Սուրիկ Խաչատրյանը էրեխա էր ծեծում, ոչինչ, դա ապտակ չէր երկրին, ծեծելը թող ծեծի, մենակ շուխուր չլինի. երկրին ապտակը էն ժամանակ է լինում, երբ ապտակի հանած ձայնը դուրս է գալիս պատերի միջից ու ապտակ ստացողն էլ չի վախենում ու դատախազություն է դիմում: Իսկ խեղճուկրակ մարդկանց գյուլլեն, ապտակեն, հնարամիտների վեջները չի, չկա աղմուկ, չկա պրոբլեմը:

Բա ընդդիմությո՞ւնը, ՀԱ՞Կ-ը ինչպես կարող է ծեծին, չափալախին, կնոջը ծեծելուն դեմ լինի, իրենք են աճեցրել ծեծող խփող  կադրերին ո՞նց դեմ լինեն: Ոչ միայն աճեցրել են այլև հենց իրենք էդպիսին են:

Առաջին անգամ քաղաքականության մեջ կին ծեծելը տեսել եմ 1991թ., երբ ԱԺ-ի դիմաց Վազգեն Սարգսյանը քացիներով ծեծում էր ԱԻՄ-ի ցուցարար կանանց:

Մենակ դեմ են, որ կադրերը ուրիշների համար են  ընտրություններ սարքում, եթե ուրիշների համար են սարքում ուրեմն կնոջը ապտակելը տղամարդուն սազական չի,  իրենց համար սարքեին ամեն ինչ օքեյ կլիներ:

Սուրիկ Խաչատրյանը իրավականորեն էլ է իշխանության հենարանը, նա էս ընդդիմության ստեղծած սահմանդրության արդյունքն է. լևոնյան  սահմանդրությամբ մարզպետներին նշանակում է կառավաարությունը նախագահի համաձայնությամբ, մարզպետն էլ,բնականաբար պիտի ծառայի նրան ով նշանակել է, նրա համար ընտրություն կեղծի, նախագահն էլ փոխարենը նրան պիտի թողնի կին ծեծի, պահի պաշտոնին ինչքան էլ աշխարհը աղմկի: Եթե մարզպետը ընտրովի լիներ, ինչպես եվրոպական երկրներում է, իրեն պե՞տք կլիներ կեղծիք անել մեկի իշխանության համար ով իրեն չի նշանակել, ումից էնքան էլ կախված չի: Նախագահն էլ ինչի՞ պիտի տեր կանգներ չափալախողին: Բայց ընդդիմությունը կյանքում նոր սահմանդրության պայքար չի տանի, ինքն իր ստեղծածի դեմ հո չի՞ պայքարելու:

Ու մեկ էլ, ով ասե՞ց, թե էս երկրում կնոջը ապտակելը անընդունելի է: Ընդդիմություն լինի, թե իշխանություն, հկ-ներ թե մկ-ներ, լայն մասսների վեջը չի, նույնիսկ կարող ա շատերը ուրախանան, երբ  ծեծեն մի կնոջ ում էնքան էլ չեն հարգում:

2007-ի փետրվարին քահանա Աշոտ Պողոսյանը Երևանի Շիրակի փողոցում այնպես էր ծեծել Եհովայի վկա երկու կանանց, որ նրանցից մեկի ձեռքը երկու տեղից կոտրվել էր: Կանայք դիմել էին ոստիկանություն, ըսկի գործ էլ չհարուցեցին, Շենգավիթի ոստիկանությունը որոշում էր ընդունել քահանայի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` պատճառաբանելով, թե նա զղջացել է իր արարքի համար: Պարզ ա, որ քահանան Սուրիկ Խաչատրյանի պես չէր էլ զղջացել. «Որտե՞ղ է զղջացել, գոնե գար իմ ներողամտությունը հայցեր,- ասում էր 57-ամյա Զոյա Թամարյանն: Ես նրա զղջալն էլ չեմ տեսել, որ մտածեմ` ներե՞լ, թե՞ ոչ»:

Ես գրեցի էս պատմությունը(տես այստեղ), բայց ոչ ոք, ոչ մի թերթ չվրդովվեց, ոչ ոք չգրեց` ինչպես կարելի է կնոջ ձեռքը կոտրել, այն էլ կոտրողը քահանան լինի: Բայց հիմա ինտերնետը  ճտտացնես, ղռռալով թափվում է Հայաստանի բարքերի քննադատությունը` մարզպետը ձեռք է բարձրացրել կնոջ վրա, իսկ նախագահը լռում է:

Ուրեմն, էլի հարց, եթե կնոջ ձեռքը կոտրող քահանային կարելի է արդարացնել, ինչի՞ թագավոր մարզպետ տղու նկատմամբ պիտի հերիք չի գործ հարուցվի ու հարուցվածն էլ չկարճվի:

Entry filed under: խոհ. Tags: , , .

Թիֆլիսյան կոնֆերանս. թուրքական հայաֆոբիայի հիշատակումը մարեց հայ-ադրբեջանցի ջերմությունը 2011 in review

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: