«Փախստականները». Լավ կյանքի գինը հայրենիքի մասին սուտն է

30.01.2012 at 00:00 Оставьте комментарий

Դավիթի Շվեդիայից մնացած շրթահրմոնը

Դավիթի Շվեդիայից մնացած շրթահրմոնը

17-ամյա Դավիթին Շվեդիայից մնացել է բարեկեցիկ կյանքի հիշողությունը և շվեդ ընկերոջ նվիրած շրթհարմոնը:

«Չէի ուզում գալ Հայաստան, որովհետև պայմաններն այնտեղ արդեն լավ էին, մտածում էի` գայի Հայաստան ի՞նչ պիտի անեի, բայց որ ծնողներս եկան, իրանց հետ եկա ու փորձեցի հարմարվել պայմաններին,-ասում է Դավիթը:

Նրա ընտանիքը այն հազարավոր հայ ընտանիքներից է, որ լավ ապրելու հեռանկարով իր աղքատ երկիրից հեռացել է Արևմուտք և ներկայանալով իր երկրում հալածված ապաստան հայցել: Սակայն այս ընտանիքը այն հազվագյուտներից է, որ բարեկեցիկ կյանքը թողել և իր կամքով վերադարձել է հայրենիք:

Արարատում բնակվող Հակոբյանները որպես փախստականներ չորս տարի ապրել են Շվեդիայում 1998-2002 թվերին:

«Եթե մենք իրական պատճառն ասեինք, որ եկել ենք նորմալ պայմաններում ապրելու համար, տրամաբանական է, որ մեզ այնտեղ ոչ ոք չէր պահի, որովհետև այդպես ամբողջ Հայաստանը կուզենա գնալ Շվեդիայում ապրելու,-ասում է Կարապետ Հակոբյան.- Պետք է այնպիսի պատմություն հորինես, իրենց վստահեցնես, համոզես, որ ուրիշ ճար չկար, փրկությունդ միայն Շվեդիան է, որ համաձայնվեն քեզ պահել:

Մենք էլ այդպիսի մի պատմություն հորինեցինք: Մեզ ժամանակ տվեցին մինչև մեր հերթական դատը կլիներ, և կորոշվեր արդյո՞ք մեր պատմությունն այդպես ծայրահեղ է, որ մեզ պահեն, թե միգուցե մեզ հետ ուղարկեն: Չեմ ուզենա հիշել, թե ինչեր եմ հնարել, միայն ասեմ, որ նորմալ սուտ էր քաղաքական թեմայով, ազգամիջյան պատմություն, որտեղ ես էլ գլխավոր դերում ինչ-որ մի բան էի»:

Կարապետին հավատը վերադարձրեց հայրենիք

Կարապետին հավատը վերադարձրեց հայրենիք

Շվեդիայի Բուդե քաղաքում Հակոբյանները հավատացյալ է դարձել, որի շնորհիվ  հրաժարվել են իրենց հորինած ստերից,  ճշմարտությունը ասել իշխանություններին ու վերադարձել:

«Ես գնացել էի այնպես, որ այնտեղից ինձ որևէ մեկը չէր կարող հանել, ես անընդհատ մտածում էի` ինչ կարելի է անել, որ ինձ պահեն ու Շվեդիայից չվտարեն: Բայց նաև միշտ ինձ մոտ հարցեր էին առաջանում` էս կյանքի իմաստը ո՞րն է, վերջին հաշվով ինչու է մարդն ապրում, որովհետև ոնց նայում ենք` մահը մի բան է, որ բոլորին է պատահում` թե հարուստին, թե խելոքին, թե խելառին, թե Շվեդիայում ապրողին: Մի օր մեր դուռը ծեծեցին, ինչպես բոլոր տեղերում է լինում,  դուռը ծեծում են և առաջարկում Աստվածաշնչի ուսումնասիրություն: Ներս հրավիրեցի: Մինչ իմ գնալը, ես Հայաստանում տեղեկացվել էի, թե Եհովայի վկաները ամենավտանգավոր աղանդն են, որոնք մարդկանց տներ են գալիս, մոլորեցնում են, ես էլ ուզեցի մի քանի հարցով ցույց տալ, որ իրոք մոլորեցնում են մարդկանց: Բայց ինձ համար կարևոր հարցերի պատճառներ ճշտեցի,  իմանալով Աստծո նպատակը մարդկանց հետ կապված` հասկացանք, որ Շվեդիայում էլ են մարդիկ մեռնում, իսկ կյանքն ապրելու համար է և որոշում կայացրինք վերադառնալ Հայաստան:

Առաջ երբ ինձ ասում էին` մի ստի, պատասխանում էչ` համաձայն եմ քեզ հետ, որ սուտը վատ բան է, բայց ոնց նայում ես համ սուտ ասողին է դժբախտություն պատահում, համ ճիշտ ասողին, դեռ ինչ որ տեղ սուտ ասողը կարող է օգտվել: Ես շարունակում էի ստել, բայց երբ իմացա ճշմարտությունը, թե ինչու մարդ չպետք է ստի, փոխվեցի:  Դրա համար ես իշխանություններին  ասացի, որ իրենց խաբել եմ: Վերադառնալու համար մեզ պետք է փաստաթուղթ տային, որովհետև մենք ներկայանալուց ասել էինք, թե չունենք անձնագիր, մի կերպ հասել ենք այստեղ: Ես ասացի` մեզ ոչ մի փաստաթուղթ էլ պետք չի, մենք ունենք անձնագրեր, անձնագրերը տվեցի  շատ զարմացան:

Այժմ Կարապետն ու կինը Զոյան հսկիչ են Արարատի աշխատում քաղաքի էլեկտրացանցում: Զավակները ավարտել են դպրոցը և աշխատանք են փնտրում:

Ավետիք Իշխանյան. հանդիպել եմ փախստականների, ովքեր հպարտությամբ պատմում էին, թե ինչ ստեր են հորինել, որ կարգավիճակ ստանան

Ավետիք Իշխանյան. հանդիպել եմ փախստականների, ովքեր հպարտությամբ պատմում էին, թե ինչ ստեր են հորինել, որ կարգավիճակ ստանան

«Եթե համեմատեմ թե որտեղ է կյանքի որակը բարձր, ապա Շվեդիայի գովազդ արած կլինեմ, այնտեղ նորմալ ապրելու համար պետք չի ջանք թափել: Խանութի մոտով անցնում ես, անվճար թարմ բաներ են դուրսը դրված, կարող ես վերցնես առանց փողի: Համեմատելու բան էլ չկա, բայց չեմ ուզի նման գովազդ անել` գնացեք Շվեդիա, որովհետև եթե մարդ հասկանա ինչու է ապրում, որն է կյանքի իմաստը, այդքան էլ կարևոր չի թե որտեղ կապրի»:

ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի տվյալներով միայն վերջին երկու տարում Հայաստանից 11 258 հոգի 44 երկրներում ներկայացել է որպես փախստական: Եթե Կարապետի պես հալածական չեն, ապա նրանք հանուն իրենց կյանքը բարելավելու և փախստականի կարգավիճակ ստանալու իրենց հայրենիքը ու հայրենակիցներին զրպարտող ստեր են հորինել:

«Հայտնի է, որ փախստականի կարգավիճակ չեն տալիս սոցիալական հարցերով հեռացողներին: Այդ պատճառով նրանք պետք է բերեն փաստարկներ, որ իրենք ճնշվում են քաղաքական կամ կրոնական կամ այլ հայացքների համար,- ասում է հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը,- Բավական հետաքրքիր դեպքեր կան, թե ինչ ստեր են հորինում արևմուտքում ապաստան ստանալու համար: Ես մի երկու երկրում հանդիպել եմ փախստականների խմբերի, ովքեր հպարտությամբ պատմում էին, թե ինչեր են հորինել, որ կարգավիճակ ստանան: Օրինակ, ներկայանում են, թե ադրբեջանական ծագում ունեն, կամ կնոջ մայրն է ադրբեջանցի ու դրա համար իրենց Հայաստանում ճնշում են: Կամ ներկայանում են իշխանության ճնշումներին  ենթարկված ինչ որ կուսակցության անդամ, պարզվում է որ իրոք նման կուսակցություն եղել է, լուծարվել է դատարանի որոշմամբ, բայց ինչ-որ մեկը կուսակցության կնիքը պահել է ու փողով անդամատոմս է բաժանում, որ դրանով դրսում ներակյանան որպես քաղաքական հալածյալ:

Ձյունիկ Աղաջանյան. յուրաքանչյուր էտապում նրանք մի կեղծ պատմությամբ են հանդես եկել և հետքերը ջնջելու և ապաստան ստանալու հնարավորությունը մեծացնելու նպատակով փաստաթղթեր կեղծել ու կորցրել, իրենց անուններն են փոխել

Ձյունիկ Աղաջանյան. յուրաքանչյուր էտապում նրանք մի կեղծ պատմությամբ են հանդես եկել և հետքերը ջնջելու և ապաստան ստանալու հնարավորությունը մեծացնելու նպատակով փաստաթղթեր կեղծել ու կորցրել, իրենց անուններն են փոխել

Դեպքեր են ինձ հայտնի երբ ներկայանում են նախկին իշխանության մեջ եղած այժմ ընդդիմադիր դարձած կուսակցության անդամ, կուսակցության անդամատոմս են ներկայացնում ու ասում թե իրեն իբր ճնշել են: Բայց մարդը ոչ կուսակցության անդամ է ոչ էլ, ճնշվել է: Երևում էր, որ այդ կուստոմսերը ձեռք են բերել որոշակի գումարով:

Ում հետ ես հանդիպել եմ նրանք ճնշված չեն եղել Հայաստանում, և նույնիսկ հպարտութմաբ են պատմել, թե ինչ ստերով ու կեղծիքներով են կարողացել փախստականի կարգավիճակ ձեռք բերել:

«Հայաստանում մայրիկիս ու կնոջս մուսումլան լինելու պատճառով չէի կարողանում աշխատանք գտնել: Հայադրբեջանական պատերազմի ժամանակ մեր վիճակը վատթարացավ, տեղի ժողովրդի ատելությունը մուսուլմանների նկատմամբ սրվեց: Մի անգամ իմ կարծիքը փորձեցի հայտնել, ասացի որ պատերազմները ընդհանրապես լավ չեն, որ երկու կողմերն էլ տուժում են, խոսքս դեռ չէի ավարտել, երբ տարբեր կողմերից հարձակվեցին, հայհոյանքների ու լուտանքների հետ միասին ինձ մուսուլման, արաբ ու պարսիկ ու թուրք ասելով հացի հերթից հանեցին, մեկն էլ աքացի տվեց: Այնտեղ կանգնած էր պետության ներկայացուցիչը միլիցիան, նա ձևացրեց թե ոչինչ չի տեսնում: Երբ ես նրան օգնության դիմեցի, շատ արհամարհական ասաց, որ ավելի լավ է հեռանամ»:

Այս սուտը մի փոքր հատված է ԱՄՆ-ում քաղաքական ապաստան ստանալու համար Հայաստանի քաղաքցու հայցից, որ օգտագործել է ամերիկահայ գրող Խորեն Արամունին իր «Խրամատից դուրս» գրքում :

Եվրամիության մի շարք երկրներ անցյալ տարվանից սկսել են մուտքի վիզայի թույլտվություն տրամադրել անձի ինքնությունը բիոմետրիկ մեթոդով հաստատելուց հետո, (մատնահետք վերցնելով), որի շնորհիվ արդեն անհնար կլինի փաստաթղթերը վերացնելով ինքնությունը փոխելը:

2008-ին եվրամիությունը ընդունեց ընդհանուր ապաստանի քաղաքականություն և դրա հիման վրա եվրամիության անդամ երկրները սկսեցին վերանայել իրենց երկրում գործող քաղաքականությունը:

«Մինչ այդ տարբեր երկրներում մեխանիզմների տարբերության արդյունքում ստեղծվում էր սողանցքեր, որոնք օգտագործելով մարդիկ մեկ-երկու մերժում ստանալով շատ արագ տեղափոխվում էին մեկ ուրիշ երկիր նույնատիպ գործընթաց սկսելու,- ասում է Նիդեռլանդների թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան,Մենք ունենք դեպքեր, օրինակ, հայ միգրանտերի պարագայում, որ եղել են Լեհաստանում, Լեհաստանից անցել են Գերմանիա, Գերմանիայից Հոլանդիա, Հոլանդիայից Իսպանիա: Եվ այս երթուղու բոլոր էտապներում գործընթացը ապաստանի հայցի ներկայացումից մինչև դատարանի որոշում: Ցավոք միշտ չէ, որ դատարանի որոշումը վերջնական ատյանն է: Շատ հաճախ տարանցման տարբեր կետերից հետո են Հոլանդիայում հայտնվում, կան որ ուղղակի էլ են հայտնվում, բայց հիմնականը գալիս են մի տեղից մերժվելուց հետո և իրենց անցած ուղին գտնելը շատ բարդ գործ է.յուրաքանչյուր էտապում նրանք մի կեղծ պատմությամբ են հանդես եկել և հետքերը ջնջելու և ապաստան ստանալու հնարավորությունը մեծացնելու նպատակով փաստաթղթեր կեղծել ու կորցրել, իրենց անուններն են փոխել»:

Հոլանդիան Հայաստանի հետ պայմանգիր ունի, որի շրջանակում  հատուկ աշխատանքային խումբը հոլանդական իշխանությունների հետ աշխատում է հայ ազգի անձանց ինքնությունը պարզելու և նրանց հետ Հայաստան ընդունելու վրա:

«Այսիքն հոլանդական կոմղը ներկայացնում է ապաստան դիմածների մի ցանկ և հայական կողմը ստուգում է ինքնությունը,-ասում է Աղաջանյանը»:

Ակնարկը գրվել է համանուն ֆիլմի սցենարի հիման վրա: Լուսանկարները կադրեր են ֆիլմից:

Entry filed under: ակնարկ. Tags: , , , .

Կանանց երկիրը. արտագաղթը շարունակվում է Armenian Migrants in Modern-Day Serfdom

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: