Նաղդալյանի արյունը մատաղ եղավ երեք Սարգսյանների բարեկամությանը

02.03.2012 at 00:00 Оставьте комментарий

Տիգրան Սարգսյանի բլոգից tigransargsyan.am

Տիգրան Սարգսյանի բլոգից tigransargsyan.am

Վարչապետ Տիգրան Սարգսյանը այդպես ատո՞ւմ էր հանգուցյալ Տիգրան Նաղդալյանին, որ նրան սպանողի ուսը մտերմաբար գրկած լուսանկարվել է ու հպարտությամբ դրել իր բլոգում: Թե՞ նա զգացմունքներ չունի ու եթե իմանա, որ իշխանություն ունենալուն օգնելու է, ապա Չիկատիլոյի գերեզմանը կգտնի ու ծաղիկ կդնի:

Իր բլոգում Տիգրան Սարգսյանը պատմում է որ ուիքենդին ընտանիքով այցելել է Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, հյուրընկալվել նրա հայրական տանը և «խոհեր» է կիսում ընթերցողների հետ. «Սիրելի Վազգեն, Դու, քո զինակիցները, համախոհները, ընկերները և եղբայրները, որ մշտապես քո կողքին էին, ապացուցեցին, որ դափնիների հարցը վերջնականապես լուծված է: Ինչպես այն օրերին, այնպես էլ այսօր դափնիները քոնն են»: Վազգեն Սարգսյանի շրջապատի աջակցությունը ստանալու համար վարչապետը Հայաստանի բոլոր դափնիները`խլում է ու տալիս Սպարապետին: Դե ողջերը ձայն չեն հանի, սպանվածների դափնիներն էլ մարադյորությամբ կտանի: Ու դեռ ավելին.  վարչապետը Նաղդալյանի արյունն էլ որպես դափնի մատուցում է Վազգենին. «եղբայրներն էլ ապացուցեցին, թե ումն է դափնիները», այսինքն Արմեն Սարգսյանը Նաղդալյանին սպանելով վերջին դափնու տերևի հարցը լուծեց:

Եվ իրոք, այդպես էլ կա.  Տիգրան Նաղդալյանին սպանության համար 15 տարի դատապարտված Վազգենի եղբորը` Արմեն Սարգսյանին հինգ տարի նստելուց հետո Սերժ Սարգսյանը ազատեց Վազգեն Սարգսյանի ընտանիքին և շրջապատին հետևյալ ուղերձ տալով.

«Արի, Տիգրան Նաղդալյանը մատաղ ընդունենք Վազգենի հիշատակին ու Արմենին ազատեմ ու փակենք ընկերոջս մահվան մեջ ինձ կասկածելու թեման ու էլի ընկերանանք ու ընդդիմության բերանն էլ փակենք»:

Սարգսյաններին էլ էդ էր պետք, մեկ է իշխանությունը Սերժինն է, հետը պիտի լավ լինել,  թող Նաղդալյանը լինի Վազգենի համար արված մատաղը, որպես մեկը ում բամբասում էին հոկտեմբերի 27-ի տեսագրության հետ կապված գործարք անելու մեջ(ինչպես պատերազմին թշնամի գերի էին բերում ու զոհված ընկերոջ գերեզմանին մորթում), իրենց Արամին ազատելու դիմաց  Սերժի հետ ընկերությունը վերականգնեն ու աջակցեն որ էլի նախագահ դառնա, իսկ եթե պետք ա կասկածել մեկին, ապա Քոչարյանը կա ու կա, էդ կասկածը համ Սերժին ա ձեռնտու, համ իրենց համ ընդդիմությանը:

Մեջտեղը Քոչարյանը քաշվավ, այսինքն էն ինչ չարեց Քոչարյանը` Նաղդալյանի արյունը չփոխեց Սարգսյանների բարեկամության հետ, արեց Սերժը:

Տիգրան Սարգսյանի բլոգից tigransargsyan.am

Տիգրան Սարգսյանի բլոգից tigransargsyan.am

Ու….. ձայն ծպտուն չհանեցին Տիգրանի էն ընկերները, ովքեր նրա մահվան օրը վերամբարձ ելույթներ էին ունենում եթերով դեռ անհայտ մարդասպանի հասցեին վերջին խոսքեր ասելով: Էդ ընկերներից շատերը հիմա էլ լավ պաշտոնների են ու փող են շինում, և իրենց լռությամբ մասնակցեցին ընկերոջ արյունը ծախելու արարողությանը: Մենակ Նաղդալյանի քույրը` Կարինեն էր բացատրություն պահանջում, թե ինչո՞ւ իր եղբորը սպանողը տենց հեշտ պրծավ:

Ավելին, Ինչպես նկատում է Հանրայինի Հայ լուր ծրագրի նախկին ղեկավար Հարություն Հարությունյանը հիմա էլ Հ1-ն է Նաղդալյանին սպանողին ցուցադրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ գրկախառնված.

«Դուք, գոնե մի պահ պատկերացրել եք թե ինչ զգացում ապրեց Տիգրանի մայրը, երբ  ձեր եթերում տեսավ հրճվանք ապրող այդ  դեմքն ու նրան գրկախառնվող պաշտոնյային:  Ձեզանից ոմանք դասավանդում են տարբեր ԲՈՒՀ-երում: Արդյո՞ք գիտեք այն հարցի  պատասխանը , որ կհնչեցնի ձեր ուսանողը ձեր իսկ աչքերի մեջ նայելով «Ի՞նչու եք «սպանում» ձեր գործընկերոջ մորը»,-Գրում է Հարությունը:

Էս երկրում կոլեգայի, ընկերոջ ու ընդհանրապես մարդու արյունից ավելի թանկ բաներ են լինում, չէ՞ Տիգրան Նաղդալյանի տեղը նստած  տղաներ, որ հանգուցյալի դրած անունով լրատվական հաղորդումով` «Հայ լուրով» նրան սպանողին եք պրոպագանդում:

Entry filed under: խոհ. Tags: , , , .

Հայաստան. ստրկությունը 21-րդ դարում կամ թրաֆիքինգ Լավագույն մասնագետները հեռանում են. Օրինական միգրացիա

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • fb.me/130j7kjDf 10 hours ago
  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 19 hours ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 1 day ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 2 days ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: