Նախընտրական ցուցակներ. ընտրությունը կախյալների մե՞ջ է

24.03.2012 at 02:00 Оставьте комментарий

Ժառանգության ցուցակում Թևան Պողոսյանի վեցերորդ համարում հայտնվելը վկայեց, որ  Սերժ Սարգսյանին ի վերջո հաջողվում է քաղաքական դաշտը հիմնականում իր հսկողության տակ առնել և ինքնուրույն մնացած վերջին գործչին` Րաֆֆի Հովհաննիսյանին դարձնել իրենից կախյալ:

Մամուլում ներկայացվեց այն հակասությունը, որ   «Ժառանգությունը» որպես հայ-թուրքական արձանագրությունների դեմ պայքարող կուսակցություն իր ցուցակում է ներառում մի գործչի` «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»(ՄԶՄԿ) հկ նախագահ Թևան Պողոսյանին, ով  հայ-թուրքական արձանագրությունների ակտիվ ջատագովն է եղել: Այս առիթով «Ժառանգության» պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը ասաց, թե ինքը որևէ խնդիր չի տեսնում այդ երկու դիրքորոշումների միջև և փաստորեն  հանուն Թևան Պողոսյանի նսեմացնում իր կուսակցության պայքարը(եթե խնդիր չկա, ապա ինչո՞ւ էիք պայքարում: Օրինակ, Դաշնակցությունը կմտցնե՞ր իր ցուցակ մեկին ով կողմ է եղել հայ-թուրքական արձանագրություններին): Բացի այդ Սաֆարյանը ասաց, թե ինչքա՜ն սերտ հարաբերություններ ունի Րաֆֆիի ռազմվարական կենտրոնը Թևանի ՄԶՄԿ–ի հետ, այսպիսով փորձելով հանրությանը շփոթեցնել քաղաքականությունը հասարակական գործունեության տեղ սաղացնելով: Այսուհանդերձ, Սաֆարյանը իր հարցազրույցներով փորձում է թաքցնել ամենաէականը, որ Թևան Պողոսյանը ոչ թե սոսկ հայ-թուրքական արձանագրությունների ջատագովն է, այլ Սերժ Սարգսյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը, նույնիսկ կարծիք կա, որ նա ավելի մեծ ազդեցություն ունի նախագահի վրա քան վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Այսպես, Թևան Պողոսյանի մտերիմ ընկերները, իր «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» երկու աշխատակիցներ`Նաիրի Պետրոսյանն ու Սևակ Լալայանը դարձան Սերժ Սարգսյանի խորհրդականներ, նա հիմնադիրներից է Սերժ Սարգսյանի աջակցությունը վայելող եվորպայում գործող «Հայաստանի Եվրոպացի բարեկամներ» լոբիստական կազմակերպության, որն այս օրերին նախընտրական հարցումների արդյունքներ ներկայացնելով փաստորեն իշխանության PR է անում:

Ուրեմն, մանկապարտեզում կարող են համոզել, թե առանց Սերժ Սարգսյանի հետ գործարքի  Թևան Պողոսյանը կարող էր հայտնվել Ժառանգության ցուցակում:

Մի կողմից Սերժ Սարգսյանը հետզհետե անհնար է դարձնում ինքնուրույն քաղաքական որևէ ուժի գոյությունը, մյուս կողմից էլ հայ քաղաքական գործիչները այնքան կամք ու ներուժ չունեն, որ կարողանան դիմադրել  քաղաքական  ու նաև տնտեսական միավորներին կլանող նախագահի ծրագրերին:

Թևան Պողոսյանը ընդունելով իր և Ժառանգության իրարամերժ տեսակետները,  Ժառանգության ցուցակում իր հայտնվելը հիմնավորում է այսպես. «Ժառանգությունը միակ կուսակցությունն էր, որ պատրաստ էր հնարավորություն ընձեռել քաղաքական դաշտ այլընտրանքային տեսակետներ բերելու: Ցանկացած այլընտրանք սովորաբար հարստացնում է որոշումներ կայացնելու գործընթացը: Շատ կարեւոր է կարողանալ լսել այնպիսի տեսակետներ, որոնք հակասում են քո համոզվածությանը»:

Պողոսյանը ընդհանրապես ժողովրդավարական գաղափար է ասում, սակայն մի փոքրիկ բացթողում կա. Այո, ցանկացած այլընտրանք հարստացնում է որոշումներ կայացնելու գործընթացը, և ժողովրդավարությունն էլ այն է, որ հասարակության մեջ ու խորհրդարանում տարբեր տեսակետներ բախվեն, բայց ոչ թե նույն միավորի ներսում(ուր նույն գաղափարի շուրջ կարող են տարբեր մոտեցումներ լինել) այլ այդ բախումը լինում է մրցակից գաղափարների` կուսակցությունների միջև: Պողոսյանը որոշումների կայացման գործընթացը կարող էր հարստացնել Հանրապետականի ցուցակով պատգամավոր ընտրվելով և այնտեղից լսեցներ «այնպիսի տեսակետներ, որոնք հակասում են քո համոզմունքին» և ոչ թե այդ կուսակցության գաղափարական ճամբարից հակառակորդի ճամբար գործուղվելով ու նրան էլ դարձնելով Հանրապետական: Նման  գործուղումը այլընտրանքները ոչ թե հարստացնում այլ նվազեցնում ու ի վերջո վերացնում է:

Րաֆֆի Հովհաննսիյանն էլ, թեև կարողանում է 16 օր հաց չուտել և 48 ժամ ոտքի վրա կանգնած մնալ, բայց կարծես, բավարար կամք չի ցուցաբերում, թեկուզ ժամանակավոր ֆինանսական դժվարություններ կրելով, ինքնուրույն մնալ մինչև կգան ավելի բարենպաստ ժամանակներ: Փոխարենը  փորձում է մտնել ԱԺ որոշ ընտրազանգված զոհելու գնով: Այս պահին դժվար է ասել այդ ընտրազանգվա՞ծն է ավելի թանկ ԱԺ մուտք գործելու համար, թե՞ իշխանության աջակցությունը, որը կարող է վճռորոշ պահին չլինել:

Հայաստանում այնպիսի իրավիճակ է ձևավորվել որ ընտրարշավին մասնակցելու առավել ևս ԱԺ-ում մանդատներ ունենալու համար ֆինանսական աջակցություն հնարավոր է ակնկալել հիմնականում երկու կենտրոններից` Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի շրջանակներից:

Թեև Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանի» ցուցակում չկա Թևան Պողոսյանի պես ակնհայտ Սերժ Սարգսյանի գործընկեր, բայց հստակ է, որ «Բարգավաճի» ցուցակին  Սերժ Սարգսյանը առարկություն չունի, այնտեղ չընդգրկվեցին «Բարգավաճի» այն համախոհները, ովքեր կառավարությանը ամենաակտիվ քննադատողներն են: Այսպիսով  Ծառուկյանը հազիվ ինքն է փորձում դիմադրել նախագահին, էլ ուր մնաց օժանդակություն ցույց տար Րաֆֆի Հովհաննսյանին: Բայց դա չի գլխավորը. Րաֆֆին նույնպես  չէր կամենա համագործակցել Ծառուկյանի հետ նրան դիտելով որպես Ռոբերտ Քոչարյանի մտերիմ:

Թեև թվում է թե գաղափարապես Րաֆֆին ավելի մոտ է Քոչարյանին, երկուսն է դեմ էին հայ-թուրքական արձանագրություններին, այսուհանդերձ Րաֆֆին անձնական թշնամանք ունի երկրորդ նախագահի հանդեպ այն ժամանակվանից, երբ Քոչարյանը փակեց նրա գրասենյակը, իսկ Հանրայինի նախագահ Ալեքսան Հարությունյանը զրպարտություններ տարածեց Րաֆֆու ընտանքի հասցեին: Լավ, Րաֆֆին ունե՞ր արդյոք ոչ Ծառուկյան ոչ Սերժ տարբերակը: Տարբերակները առաջանում են միայն քայլեր անելով, երբ դրանք չեն լինում, ուրեմն իրոք, հասարակության մեջ վերացել են երրորդ ուժի կամ ինքնուրույն քաղաքական ուժի հնարավորությունները. եթե չեն գտնվում նման գործիչներ, ուրեմն հնարավոր չի:

Եվ ի՞նչ. Եթե հնարավոր չի, ուրեմն պարզվում է, որ  Րաֆֆու համար անձնական զգացմունքները շատ ավելի կարևոր դարձան քան իր դավանած գաղափարները, այնքան կարևոր, որ իր գաղափարական հակառակորդին ընդգրկեց իր ցուցակում(նույն կերպ 2008-ին նա նահանջեց իր գաղափարներից և միացավ իր գաղափարական հակառակորդ, հայ-թուրքականի աջակից Լևոն Տեր-Պետրոսյանին, ով իրեն իշխանությունից հեռացրել էր ցեղասպանության խնդիրը Ստամբուլում բարձրացնելու համար):

ՀԱԿ-ը ավելի հակասական իրավիճակում է. Եթե Ժառանգությունը մի մարդու պես, գրեթե ամբողջ թիմով իր գաղափարները զիջում է, ապա ՀԱԿ-ում թեժ պայքար է գնում սերժականների և լևոնականների միջև: ՀԱԿ-ի երրորդ տեղում Արամ Սարգսյանն է, ում ընտանիքը անթաքույց աջակցում է Սերժ Սարգսյանին, իսկ 11-րդն էլ Սերժի մյուս հենարան Դավիթ Շահնազարյանը, և նրանք էլ ՀԱԿ-ը քարշ են տալիս դեպի նախագահ: Ծանր իրավիճակում է Լևոն Տեր-Պետրոսյանը: Րաֆֆու երկընտրանքը նա արդեն անցել է. վերջին չորս տարիների իր փորձով գիտի, որ իշխանության հետ  շախմատի արդյունքում  ինքն իրեն քարկապ գցեց, պարզվեց որ վերջում ոչ թե տեղ ես ձեռքբերում իշխանության համակարգում, այլ օգտագործված ու դուրս նետված ես դառնում, ինքնուրույնության ամբողջ ռեսուրսդ անվերականգնելիորեն կորցրած, ինչպես եղավ իր հետ  Քոչարյանի դեմ պայքարելուց ու հետն էլ համաժողովրդական ալիքը փշրելուց հետո, երբ  փողոցում այլևս իրեն ցուցարարները չէին սպասում:

Եթե տանուլ տալուց հետո փորձեր շարունակել կապերը, ապա կարժանանա Հանրապետականում 20-րդ տեղին, ինչպես ստացավ Գեղամյանը: Բայց դա նրա փառասիրությանը ձեռք չի տալիս: Ինքնուրույն գործչի համբավը գոնե որոշ չափով լիցքավորելու համար Տեր-Պետրոսյանը սկսեց ռևերանսներ անել մյուս կենտրոնին` Գագիկ Ծառուկյանին հույս ունենալով նրա աջակցությամբ իր և շրջապատի համար փոքր բայց որոշակի տեղ ապահովել քաղաքական դաշտում ու ԱԺ-ում: Սակայն մի կողմից դա նրան թույլ չեն տալիս ՀԱԿ-ի սերժականները, մյուս կողմից էլ, այնուամենայնիվ, մտահոգություն ունի, որ կարող է Ռոբերտ Քոչարյանը վերադառնա ու Բարգավաճը դարձնի իր հենարանը: Այդ ժամանակ Տեր-Պետրոսյանի քարկապը անհնար կլինի բացել, եթե Քոչարյանի կողմ անցնի, դա այլևս չի մարսվի հասարկաության կողմից. հասկացանք հիմնադիր նախագահ, բայց ինչպե՞ս հիմնավորես, որ չորս տարի Քոչարյանի դեմ ես պայքարել, իսկ հիմա էլ նրա հետ համագործակցում ես:

Որոշ չափով ինքնուրույն մնում է Դաշնակցությունը, որ երբեք իր ցուցակում չէր վերցնի հայ-թուրքական արձանագրություններ պաշտպանողի: 2009-ին դուրս գալով կոալիցիայից ապացուցեց, որ իշխանության պատառի համար արտաքին քաղաքականության հարցում կոմպրոմիսի չի գնա իշխանության հետ: Բայց նրա այդ ինքուրույնությունը վտանգ չի իշխանության համար, վերևում լավ գիտեն, որ Դաշնակցությունը կարող է լավ աջակից լինել մեկ այլ լիդերի(ինչպես աջակցել է Ռոբերտ Քոչարյանին և Վազգեն Մանուկյանին), իսկ ինքնուրույն իշխանությանը սպառնալիք չի կարող լինել: Հայ-թուրքականն էլ մնաց անցյալում և հիմա, երբ  նախագահը հակաթուրք կեցվածքի մեջ է, դաշնակցությունը արդյո՞ք դեմ կլինի, եթե ԱԺ մտնելու համար իշխանությունը հնարավորություն ընձեռի, իսկ հետագայում էլ կառավարման մեջ որոշ բաժին հատկացնի:

Реклама

Entry filed under: խոհ. Tags: , .

Նաղդալյանի արյունը մատաղ եղավ երեք Սարգսյանների բարեկամությանը Լավագույն մասնագետները հեռանում են. Օրինական միգրացիա

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Դուբլին Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Իռլանդիա Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 4 769 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Ошибка: Twitter не ответил. Пожалуйста, подождите несколько минут и обновите эту страницу.

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: