Լավագույն մասնագետները հեռանում են. Օրինական միգրացիա

23.04.2012 at 00:00 Оставьте комментарий

Լուսինեն ու Սարգիսը լոնդնոնյան բնակարանում

Լուսինեն ու Սարգիսը լոնդնոնյան բնակարանում

40-ամյա Լուսինե Վաևդանյան և 39-ամյա Սարգիս Մինասյան ամուսինները այն որակավորում ունեցող բարձր տեխնոլոգիաների մասնագետներից են, որոնց արևմուտք մեկնելը անվանում են ուղեղների արտահոսք: Երկուս ու կես տարի առաջ թողնելով Հայաստանի չափանիշներով բարձր վարձատրվող աշխատանքը, ամուսինները իրենց երկու զավակների հետ մեկնեցին Մեծ Բրիտանիա բրիտանական միգրացիոն Բարձրագույն կրթությամբ փորձված մասնագետների ծրագրով (The Highly Skilled Migrant Programm(ծրագիրը մեկ տարի առաջ փակվել է տեղի մասնագետներին աշխատանքով ապահովելու և գործազրկությունը նվազեցնելու համար):

Սարգիսը Երևանում աշխատել է ցանցային ինժեներ, սիստեմային համակարգող Արմենթելում(այժմ bi-line) և Նեթսիսիում: Լոնդոնում գրեթե նույն աշխատանքն է անում.

«Իհարկե, ցանցերի մասշտաբը էստեղ ուրիշ ա, ավելի մեծ ա: Մյուս կողմից ավելի նեղ մասնագիտական եմ,-պասում է Սարգիսը,- սկզբից մի քիչ դժվար էր աշխատանք գտնելը: Ընթացքում ինչ-որ քննություններ հանձնեցինք, դրությունն էլ մի քիչ լավացավ: Կես տարուց մոտավորապես գտա նորմալ մակարդակի աշխատանք: Սկզբից պայմանգրով էր, հիմա մշտականի եմ անցել»:

Լուսինեն էլ Երևանում աշխատում էր ԱՄՔՈՐ միջազգային կազմակերպության հայկական գրասենյակում որպես համակարգչային մասնագետ, այժմ Լոնդոնում չի աշխատում, երեխաներով է զբաղվում.

Անգլիայում դպրոցում բոլոր երեխաների նկատմամբ անհատական մոտեցում կա, եթե երեխաները ինչ-որ հատուկ սննդի հետ կապված խնդիրներ ունեն, դպրոցը միշտ դրանք լուծում է

Անգլիայում դպրոցում բոլոր երեխաների նկատմամբ անհատական մոտեցում կա, եթե երեխաները ինչ-որ հատուկ սննդի հետ կապված խնդիրներ ունեն, դպրոցը միշտ դրանք լուծում է

«Ես Լոնդոնում աշխատելու նպատակներ ունեի, հիմա էլ ունեմ, բայց երեխաների հետ կապված, դեռևս հնարավոր չի, որովհետև ինչ-որ մեկը պետք ա երեխաներին դպրոց տանի, դպրոցից բերի, ծնողական հանդիպումներին մասնակցի,-ասում է Լուսինեն,- առաջի տարին որոշեցինք, որ ես երեխաներով կզբաղվեմ, քանի դեռ նրանք լեզուն չեն սովորել ու չեն հարմարվել երկրին: Հիմա արդեն, գուցե մտածեմ աշխատելու մասին, հիմա պետք է հայկական դիպլոմներիս վերաբերյալ համապատասխան վկայական ստանամ»:

Նրանք ավարտել են Երևանի Ամերիկյան համալսարանի Ճարտարագիտական բաժինը, Սարգիսը 95թվին, Լուսինեն 97-ին: Իրենց կուրսեցիներից համարյա ոչ ոք Հայաստանում չի մնացել, համալսարանի կրթական որակը առայժմ ավելի շատ ծառայում է օտար երկրներին մասնագետներ ապահովելու համար:

Մեծ Բրիտանիա մեկնելու գաղափարը հուշեց Սարգիսի գործընկերը, ով նույն միգրացիոն ծրագրով տարիներ առաջ էր մեկնել Լոնդոն:

«Սարգիսի ընկերը ամեն անգամ ամռանը Հայաստան գալուց Սարգիսին ասում էր, որ իր գիտելիքներով Անգլիայում աշխատանք կգտնի,-ատմում է Լուսինեն,- Մեծ Բրիտանիայի դեսպանատան կայքի միջոցով փաստաթղթերը բեռնավորեցինք լրացրինք, տարանք դեսպանատուն: Մի ամիս հետո դեսպանատունը հաստատեց մեր 3 տարի Անգլիայում ապրելու իրավունքը:

Վիզան ստանալուց հետո էլ արդեն ստեղ տեղափոխվելը, բնակարան գտնելը, երեխաների դպրոցը, առողջապահական հարցերը, ամեն ինչ մեզ վրա էր: Այսինքն երկրում ոչ մի հաստատություն մեզ չի օգնում, ուղղություն չի տալիս, բայց մյուս կողմից էլ ամեն ինչը կայքում գրված ա, եթե լեզուն գիտես կարող ես հանգիստ բացել, կարդալ և տեղում կողմնորոշվել»:

Թեև Սարգիսը Արմենթելում ստացած աշխատավարձից այժմ տասն անգամ շատ է ստանում, սակայն Մեծ Բրիտանիայում ծառայություններն ու վարձերն շատ բարձր են և ֆինանսական տեսակետից ընտանիքի կյանքում գրեթե փոփոխություն չի եղել: Հայաստանից հեռանալու միակ պատճառը զավականերին` Դավիթի ու Սեդային որակյալ կրթություն տալն էր:

«Դավիթիկին, երբ վիրահատեցին խնդիրներ առաջացան, որ Երևանում անհնար էր լուծել,-ասում է Լուսինեն,-Խնդիրներ էին առաջանում, ասենք, սնունդի հետ կապված, ռեժիմի հետ կապված, որը ոչ դպրոցում, ոչ մանկապարտեզում հնարավոր չէր լուծել: Այսինքն անհատական վերաբերմունք երեխայի նկատմամբ չկար: Դավիթը երկուսուկես տարեկանում արդեն հայերեն գրերը գիտեր, երեք տարեկանում 3 լեզու գիտեր, մինչև հարյուր գումարել հանել: Հիվանդանոցից դուրս գրվեց 4 տարեկան երեխա էր, ով ամեն ինչ հասկանում էր ու նրան հատուկ վերաբերմունք էր անհրաժեշը, ասենք, խփել, ծեծել, նեղացնել չէր կարելի: Բարդ հոգեբանական վիճակի մեջ էր երեխան ու պարզվեց, որ մենք չենք կարող նրա համար համապատասխան կրթության տալ: Հինգուկես տարեկանում Շիրակացի դպրոց տվեցինք, մի ամիս նորմալ գնաց հետո ամեն անգամ տուն էր գալիս տաքությունը բարձր, լուծ, հետ տալ, ամբողջ շաբաթ հիվանդ: Լավանում էր, կրկին գնում դպրոց, դասից տուն գալիս նորից նույն վիճակը ու տենց համարյա 2 ամիս: Երբ փորձում էինք տնօրինության հետ խոսել, պարզել, թե դպրոցում ինչ են ուտում, տնօրինությունը որպես մեղադրանք էր ընդունում, ինքնապաշտպանական դիրք էին ընդունում ու չէին ուզում հետդ քննարկել երեխայի խնդիրները: Մի տարի հետո արդեն հասակացանք, որ  Դավիթի համար Երևանում ոչ մանկապարտեզ կա, ոչ դպրոց: Հիմա Անգլիայում ես գոհ եմ, դպրոցում բոլոր երեխաների նկատմամբ անհատական մոտեցում կա, եթե երեխաները ինչ-որ հատուկ սննդի հետ կապված խնդիրներ ունեն, դպրոցը միշտ  խնդիրը լուծում է»:

Թե ինչքան մասանգետ է մեկնել Հայաստանից օրինական կեցության իրավուքն ստանալով հայտնի չէ, հստակ վիճակագրություն չկա:

«Օրինական աշխատանքային միգրանտերի վերաբերյալ չկան տվյալներ, քանի որ մենք չունենք բոլոր երկրների հետ  պայմանգրեր, որով կարողանանք հսկել, թե որտեղ ինչ քանակի աշխատանքային միգրանտներ են աշխատում,-ասում է Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյան,- ներկայումս Հայաստանի կառավարությունը բանակցություններ է վարում թե ԱՄԷ-ի հետ, թե Կատարի հետ աշխատւժ Հայաստանից այդ երկրներ ուղարկելու հետ կապված: Ինչքան շատ լինեն երկրների թիվը, որոնց հետ Հայաստանը ունենա նման պայմագրեր, այդքան մեր քաղաքացիները կշահեն»:

Օրինական միգրացիայի և ուղեղների արտահոսքի արդյունքում թեև Հայաստանը զրկվում է բարձր որակավորում ունեցող մասնագետներից, բայց փորձագետները գտնում են, որ դա չի վնասում Հայաստանի շահերին, քանի որ այլ երկրներում կեցության իրավունք ստանալով Հայաստանի քաղաքացիները պաշտպանված են լինում ի տարբերություն անկանոն միգրանտների, ովքեր զրկված են բազմաթիվ իրավունքներից: Նաև նրանք որպես մասնագետներ կարողանում են կարիերա անել ու եթե ապագայում Հայաստանի տնտեսությունը հզորանա իրենց նպաստը կբերեն հայրենիքին:

«Խնդիրն այն է, որ պետությունը պետք է այնպիսի պայմաններ ստեղծի իր քաղաքացիների համար, որ նրանք կարողանան մաքսիմալ իրենց ռեալիզացնեն սեփական երկրում,- ասում է քաղաքագետ, zham.am լրատվական կայքի խմբագիր Երվանդ Բոզոյանը,- եթե պետությունը ժամանակավորապես դա չի կարողանում անել, ուրեմն պետք է նորմալ պայմաններ ստեղծի, որ այդ մարդիկ իրենց ռեալիզացնեն դրսում: Եթե պետությունը կարողանա այնպսիսի տնտեսություն ստեղծել, որ երկիրը զարգանա, և այն մարդիկ, որոնք իրենց ռեալիզացնում են այլ երկրներում կարողանան ետ վերադառնան և իրենց լուման ներդնեն երկրի զարգացման համար, դա ուղղակի հրաշալի կլինի: Այսինքն պետության ֆունկցիան պետք է լինի՝ մաքսիմալ բարենպաստ պայմաններ ստեղծել իր քաղաքացիների համար»:

Entry filed under: ակնարկ. Tags: , .

Նաղդալյանի արյունը մատաղ եղավ երեք Սարգսյանների բարեկամությանը Սպանված զինվորների արյունը նախընտրական արշավում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: