Զգույժ գրքի հետ, թե չէ 4 տարի կնստես

27.04.2012 at 11:00 Оставьте комментарий

Մարդը Թիֆլիսում «Արմյանսկիյ տեռորզիմ» անունով գիրք ա տեսել, ասել ա` տանեմ Էրևան լավ կծախվի, բերել Վերնիսաժ 10 հազար դրամով դրել ա, ու ի՞նչ` բռնել 4 տարի տվել են:

Սպարտակ Ակոջյանին դատապարտել են հայ ժողովրդի արժանապատվությունը նսեմացնելու մեղադրանքով, քրեական օրենսգրքի 226 հոդվածով` ազգային, ռասայական կամ  կրոնական թշնամանք հարուցել: Նրան մեղադրել են հոդվածի այս կետով. «ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները` պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից չորս տարի ժամկետով»:

Ու Ակոջյանին տվել են առավելագույն պատիժ` չորս տարի: Մի տարին արդեն նստել է:

Թե ինչպես է հայ ժողովրդի արժանապատվությունը նվաստացրել, տեղեկություն է տալիս 1in.am-ը քաղվածք բերելով դատավճռից. «Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի դեսպանատան հարակից տարածքում ձեռք է բերել հակահայկական ադրբեջանական քարոզչության «ստեղծագործության» արդյունք հանդիսացող՝ հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության վերաբերյալ զրպարտիչ տեղեկատվությամբ զետեղված՝ «Արմյանսկի տեռորիզմ» վերնագրով ռուսերեն լեզվով հրատարակված թվով 10 գրքեր, որոնցում Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնապաշտպանական գործողությունների առանձին դրվագներ ներկայացված են, որպես «խաղաղ ադրբեջանցիների» նկատմամբ հայկական «հանցավոր խմբավորումների» կողմից իրականացված ահաբեկչական գործողություններ, իսկ 1970-1980 թվականների ընթացքում տարբեր երկրներում թուրք դիվանագետների և ներկայացուցչությունների նկատմամբ իրականացված ահաբեկչական գործողությունները վերագրված են «հայկական ահաբեկչական ուժերին», և հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու դիտավորությամբ՝ 2011 թվականի ապրիլի 21-ին դրանցից 7-ը Վրաստանից իր հետ տեղափոխել է Հայաստան ու ապրիլի 23-ին փորձել իրացնել Երևանի «Վերնիսաժ» կոչվող բացօթյա տոնավաճառում, այդ ընթացքում տոնավաճառի վաճառողների և այցելուների ներկայությամբ հայտարարություններ անելով՝ այսպես կոչված «հայկական ահաբեկչության» առկայության և այն հիմնավորող՝ իր կողմից վաճառվող գրքում արտացոլված «փաստերի» վերաբերյալ, այսինքն՝ հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված հրապարակային գործողություններ կատարելու համար»:

Եթե 226 հոդվածի «ազգային արժանապատվությունը նվաստացնող» կետը ազգային փոքրամասնություններին մեծամասնության ճնշումներից պաշտպանելու համար չի, և օգտագործվում է իշխող ժողովրդի կողմից երկրի քաղաքացիների ու իր հայրենակիցների դեմ, ապա կրկնում է Թուրքիայի 301 հոդվածը, որ ֆաշիզմ է:

Թվում է, թե որևէ ազգի ազգային արժանապատվությունը պիտի նսեմացնի այլ ազգի ներկայացուցիչը, բայց չէ, դատախազությունը որոշել է որ հայը հային նսեմացնելով է զբաղված, այսինքն ինքնանսեմացմամբ, որ փաստորեն հանցանք է:

Այսինքն դատախազությունը պարզել է որ ազգությամբ հայը հայ ազգի աչքից հայ ազգին գցելու գործողություններ ա կատարել, հայ ազգին էլ վիրավորվել է հայ ազգի արժանապատվությունը նվաստացնող գործողություններով: Իսկ հայ ազգը բողոքե՞լ է, տուժող կա՞: Ոնց թե, հայ ազգը դատախազությունն է: Դատարանն էլ վճռել է, որ  Սպարտակ Կալեջյանը վաճառելով «Առմյանսկիյ տեռորիզմ» գիրքը Երևանի կենտրոնում հայ ազգի արժանապատվությունը վիրավորել է ու պիտի չորս տարի նստի:

Տեքստից էլ պարզ երևում ա, որ նա ըսկի չի էլ խորացել թե ինչ գիրք է վաճառում, ու եթե գովազդել է գիրքը ապա ոչ թե նվաստացնելով հայ ժողովրդին, այլ հակառակը` տեսեք ինչ զիլ տեռորիստ ժողովուրդ ա, մեջն էլ նկարներ կան, առեք կարդացեք:

Դատավճռի մեծ մասը գրքի վերլուծությանն ա նվիրված ու պարզ երևում ա որ նրան դատել են ոչ թե խոսքերի(որոնց մեջ զոռով էլ չեն կարողացել հայ ազգին նվաստացնող երանգ տալ) այլ գիրքը վաճառելու համար: Ուրեմն, պետք է զգույշ լինել, եկել են ժամանակներ որ որևէ գիրք որևէ մեկին փոխանցելուց առաջ պիտի մանրամասն կարդաս, արդյո՞ք այնտեղ հայ ժողովրդին նվաստացնող տեղեր չկան, օրինակ արժի՞ առաջարկել կարդալ Պուշկին, կամ վաճառել Պուշկինի հատորը «Տազիտ» բանաստեղծությամբ ուր ասվում է Ты трус, ты раб, ты армянин!(դու վախկոտ ես, դու ստրուկ ես, դու հայ ես)

Կամ Պուշկինի մեկ այլ «Սև շալ« բանաստեղծությունը

В покой отдаленный вхожу я один…

Неверную деву лобзал армянин.

ննջասենյակ եմ մտնում միայնակ… (և ի՞նչ տեսնում)

անհավատարիմ աղջկան պաչպչում էր հայը

Էլի՞ թվարկեմ, Լերմոնտովի «Մեր ժամնակի հերոսը», ուր տող կա՝ Բակը լցվեց կեղտոտ հայերով, կամ Կուպրինի Յամայում հայերը…և այլն և այլն:

Սովետի ժամանակ գիտեինք, թե որոնք են արգելված գրքեր, որոնց համար հակասովետական ագիտացիա և պրոպագանդա հոդվածը կդնեին վրադ, ու եթե տարածում էիր նման գիրք արդեն մեղքը քո վիզը:

Բայց հիմա որտեղի՞ց իմանաս, թե որ գրքի համար կարող ա դատեն, պետք է խնդրել ԿԳԲ-ին(ԱԱԾ-ին) весь список пожалуйста, ներկայացնել բոլոր գրքերի ցուցակը, որոնք տարածելու համար չորս տարի կստանաս և դրանից հետո թող ասեն՝ օրենքը չիմանալը ձեզ չի ազատում պատասխանատվությունից: Ու հետո էլ, անընդհատ թարմացնեն ցուցակը ավելացնելով նոր հրատարակվող գրքիերը: Իսկ ինտենե՞րտը, հսկվում է, զգույշ, ամեն լինք ուղարկելուց հազար անգամ չափի ձևի թե հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը վիրավորում է թե չէ, նոր ուղարկի, թե չէ չորս տարին վզիդ կդնեն:

Առավոտ թերթը դատավարության մի նիստից ռեպորտաժում գրում է.«Ամբաստանյալն այս դատավարությանը հետեւում էր բացակա հայացքով, եւ երբ դատավորը դիմում էր նրան, թե միջնորդության վերաբերյալ հարցեր ունես, նա հարցնում էր՝«Ինչի մասին»: Նա անվերջ նայում էր դատական նիստին հետեւող իր կնոջը: Ի վերջո դատավորը հարցրեց. «Ո՞վ է այդ կինը»: Հետեւեց պատասխանը.«Իմ կինն է»: Դատավորը կրկին հարցրեց. «Խանգարո՞ւմ է:«Ընդհակառակը…օգնում է»:

Էհ, կնիկ, ասի գիրք բերեմ ծախեմ, մի էրկու կոպեկ փող աշխատեմ, տես ինչ էղավ, հիմա ոնց ես տանջվելու, որ պերեդաչի համար էրկու կոպեկ ճարես:

 

tert.am

27 ապրիլի, 2012

հգ.

2012-ի հուլիսի 20-ին ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը Սպարտակ Ակոջյանին անմեղ ճանաչեց:

 

Реклама

Entry filed under: խոհ.

Լավագույն մասնագետները հեռանում են. Օրինական միգրացիա Սպանված զինվորների արյունը նախընտրական արշավում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Դուբլին Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Իռլանդիա Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Նիկոլ Փաշինյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 4 769 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Ошибка: Twitter не ответил. Пожалуйста, подождите несколько минут и обновите эту страницу.

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: