Սպանված զինվորների արյունը նախընտրական արշավում

30.04.2012 at 19:42 Оставьте комментарий

«Հացադուլի մեջ գտնվող Ռազմիկին դատարան քարշ տվեցին անգիտակից վիճակում: Այդ նիստին ցուցադրվեց տեսաժապավեն, որտեղ Ռազմիկը, առանց փաստաբանի, քննիչին ցուցմունք է տալիս սպանության վերաբերյալ` որպես վկա: Հեռուստաէկրանին հայտնված Ռազմիկն անճանաչելի էր և խոսում էր կմկմալով: Այտուցված ու կարմրած դեմքին սևացած կապտուկներ կային: Ձեռքերն ուռած էին, և ակնհայտորեն երևում էին հարվածներից առաջացած կապտած հետքեր: Տղան ծանր էր շնչում, մերթընդմերթ խոսում էր շնչակտուր լինելով: Ամբողջ ընթացքում մարմինը չէր կարողանում շարժել, միայն դանդաղ շարժումներով ձեռքերն էր տեղափոխում, այն էլ՝ թղթի վրա գծեր անելու համար»:

 Նկարգագրում է լրագրող Լուսինե Ստեփանյանը Դատարանում ցուցադրված Մատաղիսի գործով ցմահ ստացած Ռազմիկ Սարգսյանի ցուցմունքը(Դիտորդ, 2006, թիվ 4): Իսկ մինչ այդ  Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում Ռազմիկը հայտարարել է, որ իրեն խոշտանգել են, դաժանորեն ծեծել և պահանջել, որ արտագրի նախապես գրված ցուցմունքներն ու ստորագրի: Պատմել է, որ իր երկու ձեռքերը կապել, ապա առաստաղից կախել են և արյունլվա անելով՝ ստիպել են սպանությունը վերցնել իր վրա: Նա մինչև հիմա էլ պնդում է, որ սենյակի հատակն ու պատերն իր արյունով ներկված են եղել: Ռազմիկն ասում է, որ չի ենթարկվել նրանց պահանջին այնքան ժամանակ, մինչև որ կախված վիճակում ցանկացել են նրան դուբինկայով բռնաբարել: Մեղադրյալների պաշտպանների՝ հետքաբանական փորձաքննություն անելու միջնորդությունը, որ մանրահատակի վրա հայտնաμերեն արյան հետքեր, դատարանը մերժել է:

Երեք զինծառայողների` Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին և Արայիկ Զալյանին, Մատաղիսի զորամասում երկու զինծառայողների սպանության մեղադրանքով առաջին ատյանի դատարանը 15 տարի էր տվել, իսկ  2006թ. վերաքննիչ դատարանը ցմահ դատապարտել Պաշտպանությունը ի վերջո հասավ նրան, որ մեկ տարի անց վճռաբեկ դատարանը երեքին էլ անմեղ ճանաչեց:

Ամբողջ գործը երեք զինծառայողների վրա սարքել էր ու խոշտանգումներով ցուցմունքներ կորզել այն ժամանակ զին դատախազ Գագիկ Ջհանգիրյանը:

2007-ի մարտին Զինծառայողների ազատության համար ցույցի մասին մի ռեպորտաժում,  ասվում է. «Մուսա Սերոբյանի ծնողը մեղադրում էր հատկապես նախկին զինդատախազ, այժմ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին: Նա եւ մյուս ծնողները վանկարկում էին «Հանցագործ Ջհանգիրյան» եւ հրաժարական պահանջում: Ռազմիկ Սարգսյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանի խոսքով` խոշտանգողները հայտնի են` այժմ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյան, ով անձամբ է Ռազմիկ Սարգսյանին ծեծել իր իսկ աշխատասենյակում, զինվորական դատախազության քննիչներ Արմեն Հակոբյան, Սամվել Տոնոյան, ռազմական ոստիկանության աշխատակիցներ Վարդան Խաչատրյան, Աղասի Բագրատունյան, Արամ Բաղդասարյան»:

Բայց սա Ջհանգիրյանի սադիստական գործունեության միայն մի դրվագն է, որ հասարկական հնչեղության շնորհիվ բացահայտվեց:

Պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը բանակում սպանությունների հետ կապված ասել է. «Ջհանգիրյան Գագոյի զինդատախազ աշխատած տարիներին կար հետևյալ արտահայտությունը, ասենք, ենթադրում էր, թե այսինչ զինծառայողը ոնց որ թե հանցագործ է, դուրըս չի գալիս, ոնց որ թե սա է մեղավորը, հանձնարարվում էր, որպեսզի հրամանատարը կալանք հայտարարի. «Մի քիչ աշխատենք»: Հրամանատարն էլ, որպեսզի հետագայում խնդիրներ չունենա, մի 3 օր կալանք է հայտարարում, որպեսզի «մի քիչ աշխատեն», այսինքն՝ զինծառայողին մեկուսացնում են, որպեսզի նրա հետ կարողանան «մի քիչ աշխատել», իսկ դա ի՞նչ է նշանակում, ի՞նչ պիտի անեն մեկուսացվածին. շորերը պիտի հանեն, պիտի ծեծեն, պիտի պարտադրեն, որպեսզի նա խոստովանի արածը կամ չարածը»:

Մի շաբաթից ընդդիմադիր Գագիկ Ջհանգիրյանը ՀԱԿ-ի ցուցակի իններորդ հորիզոնականով կդառնա Ազգային ժողովի պատգամավոր:

Հիշողության կորուստը ժողովրդավարության հնարավորության կորուստն է: Եվ եթե նախորդ տարիների հանցանքները թաքցվելու են ու մոռացության մատնվելու, ապա ինչի՞ վրա պետք է կառուցվի ժողովրդավարությունը:

ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոյսանը մարտի 30-ի հանրահավաքում հայտարարեց. «Վերջին չորս տարիներին (2008-2011 թթ.) վարչախմբի ապիկար ու հանցավոր գործունեության հետեւանքով՝ Խաղաղ պայմաններում զոհվել է ավելի քան 200 զինծառայող, որոնց մեծ մասը՝ բանակում տիրող արատավոր բարքերի եւ ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառով»:

Յութուբում դրված «ՀՀԿ, բանակ, ոճրագործություն» վերնագրով մի տեսահոլովակ, որ ակնհայտորեն ՀԱԿ շրջանակների կողմից է մոնտաժված, ասվում է.

«Մեր հաղթանակած բանակում միայն 2012թ. առաջին եռամսյակին տարբեր պատճառներով արդեն 8 հայ զինվոր է մահացել: 2011-ին բանակում մահացել է 35, 2010-ին  մահացել է 54 զինվոր, իսկ  1988-ին Սումգայիթի 26 զոհերից հետո պատերազմեցինք ադրբեջանի դեմ որպեսզի կանգնեցնենք մեր հայերնակիցների բնաջնջումը, Հիմա ասացեք շարունակե՞նք թե մայիսի վեցին վերջ տանք այս աղետին»:

Չշարունակենք. ՀՀԿ-ին չընտրեցին: Բայց նախընտրական արշավի ելած կուսակցություններից միայն ՀՀԿ-ի իշխանության օրո՞ք են բանակում զինվորներ սպանվում։ Չշարունակելու համար չտեսնե՞նք, թե ինչքան զինվորներ են սպանվել բանակում առաջ, երբ միայն հանրապետկանը չէր իշխանության, երբ ՀՀՇ-ն` ՀԱԿ-ի կորիզն էր իշխում:

ՀԱԿ-ի համար հիշողությունը այլևս չորս տարուց այն կողմ չի գնում: Ժամանակին  Լևոն Տեր-Պետրոսյանը հիշողությունը կտրում էր իրեն գահընկեց անելու ժամանակից` 1998թվից, բայց Ջհանգիրյանը այն ավելի կարճացրեց ու բերեց մինչև իր պաշտոնանկության տարին` 2008թ.: Լևոնն էլ հարմարվեց իրավիճակին և հաշվում է միայն վերջին չորս տարիների բանակում զոհերը:

Երբ Լևոն Տեր-Պետրոսյանն էր երկրի նախագահ և բանակի գլխավոր հրամանատար միայն մեկ տարում`1996թ. բանակում խաղաղ պայմաններում սպանվել է վերջին չորս տարիներին սպանվածների թվից ավելի շատ զինվոր 200-ից ավել` 260 հոգի(տես իմ հոդվածները`«Ցուցմունք են տալիս միայն դիակները»«Զինվորի մահը. «փոխհատուցված» նվիրատվություն»«Սևազգեստ կանայք. «Ես ձեզ զավակ եմ տվել, հետ տվե՛ք» ): Հաջորդ տարի 1997թ.  զինվորական դատախազ է նշանակվում Գագիկ Ջհանգիրյանը և բանակում սպանվում է 217 զինվոր: Ջհանգիրյանի զինվորական դատախազ եղած ժամանակ բանակում սպանվել է մոտ 900 զինծառայող:

Այդ արյան վրա Ջհանգիրյանի կուտակած հարստության վկայությունը Մոնումենտում շքեղ առանձնատուն է:

Ուրեմն, նա, ում կառավարման միայն մի տարում ավելի շատ մարդ է բանակում սպանվել, քան այս վերջին չորս տարում, առնվազն անտարբեր է մարդկային կայնքի նկատմամբ, նրա համար մարդկանց արյունը միայն շահարկման առարկա է դառնում իշխանությունը կրկին վերցնելու համար:

Դեռ երկու տարի առաջ ֆեյսբուքում բանակում բռնությունների դեմ պայքարող«Բանակն իրականում» խումբ  ստեղծվեց` 456 անդամով: Կարծես մեծ մասը ՀԱԿ-ի աջակիցներ են: Իսկապե՞ս նրանք` այդ ՀԱԿ-ականները անկեղծ մտածում են բանակում բարենորոգումների, զինվորների իրավունքների պաշտպանության մասին: Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում իրենց ձանը տալով  Գագիկ Ջհանգիրյանին նրանք կտան այս հարցի պատասխանը:

Entry filed under: խոհ. Tags: , , .

Լավագույն մասնագետները հեռանում են. Օրինական միգրացիա Ովքե՞ր են նրանք. մուսուլման հայախոս համշենցիները

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: