DIY-ի դեմ արշավը. Փարաջանովին նվաստացնելը շարունակվում է

16.05.2012 at 00:00 Оставьте комментарий

«Շատերին ասում էի, որ արվամոլ եմ, սակայն ընկերներս չէին հավատում, վիրավորում էին ինձ, որ ես հիմարություններ դուրս չտամ: Մյուսները գիտեին, որ ես ճշմարտություն եմ ասում, ու լռում էին: Իմ իսկական ու ամենանվիրված ընկերոջը՝ Սուրեն Շահբազյանին, մի առիթով ասացի, որ ավելի լավ է ինքնասպան լինեմ, քանի որ չեմ կարողանում հաղթահարել տղամարդկանց նկատմամբ կիրքը… Վերջին շրջանում ես այլեւս անկարող էի ինձ զսպել տղամարդկանց նկատմամբ սեռական կիրքը բավարարելուց, այդ կիրքն ինձնից ուժեղ գտնվեց»:

Սա մեջբերում է Սերգեյ Փարաջանովի դատարանում արտասանած խոսքից: 1974թ. Ապրիլի 25-ին Կիևի մարզային դատարանը Փարաջանովին մեղավոր ճանաչեց արվամոլության մեջ և դատապարտեց հինգ տարվա ազատազրկման, ինչպես, դրանից մոտ 90 տարի առաջ Անգլիայում նույն մեղադրանքով դատվել էր Օսկար Ուայլդը:

Իսկ այսօր Հայաստանում հանրապետական ու դաշնակացական պատգամավորների գլխավորությամբ ամբոխը DIY բարը ու նրա տնօրեն Ծոմակին մեղադրում են այն նույն  բանի համար ինչի համար դատեցին Փարաջանովին:

Փարաջանովը երկրորդ անգամ էր դատվում արվամալության մեղադրանքով, առաջին անգամ 1948թ.Թբիլիսիում նա դատապարտվում է հինգ տարվա ազատազրկման, սակայն ներում է ստանում ու ազատվում:

Փարաջանովի դատավարության ու նրա միասեռականության վերաբերյալ լրագրողական ուսումնասիրություն է հրապարակել ուկրաինական «Սեվոդնյա» թերթը 2008թ.(տես այստեղ և նաև հայերեն թարգմանությունը ):

Իսկ, պարզվում է, որ  Փարաջանովի տուն թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը մասնագետ չի, անտեղյակ է այն արվեստագետի կենսագրությանը, որի տուն թանգարանն է տնօրինում, ասելով,  թե սովետական ղեկավարությունը է նրան վարկաբեկելու համար տարածել, թե արվամոլ է(Փարաջանովին իրականում ձերբակալել են քաղաքական հայացքների համար, ինչպես ցույց է տալիս «Սեվոդնյան», բայց դրա համար օգտագործելով նրա միասեռականությունը):

Իշխանական թերթի լրագրողը վազել էր Զավեն Սարգսյանի մոտ այն բանից հետո, երբ Վիոլետ Գրիգորյանը DIY ակումբը հրդեհելը դատապարտել էր և ասել, որ եթե նրանք դա արել են այն պատճառով, որ ակումբ միասեռականներ են այցելում, ապա պիտի հրդեհեն նաև Փարաջանովի տուն թանգարանը, ուր կան միասեռական գործեր և Փարաջանովն էլ միասեռական է եղել:

«Ապուշություն է, հիմարություն է: Փարաջանովի թանգարանում միասեռական արվեստի նմուշներ չեն կարող լինել, չկան: Ով հայտարարել է, թող գա ու ցույց տա այդ նմուշները»,-պատասխանում է Սարգսյանը: Կենսագրությունը չգիտի, հերիք չէր, արվեստից էլ բան չի հասկանում ու էդ խելքով ղեկավարում է արվեստի հիմնարկ: Բայց մեղադրելու չի, արվեստից հասկացողը էս երկրում տեղ չունի,  Փարաջանովի դրամատիկ կյանքի հաշվին նա  կատարում է պետական պատվեր` հայ հանճարեղ ռեժիսորին ներկայացնել հայ հասարակության բարոյական պահանջներին համապատասխան: Ուրեմն, մեկ է բան չես ապացուցի, գնաս հասնես թանգարան, ցույց տաս սեռական ենթատեքստով գործ, ասելու է` բա եղա՞վ, ինչ կապ ունի միասեռկանության հետ:

Ուրեմն, կներկայացնեմ թանգարանում կախված միայն մի կոլաժ` տղաներ հետույքներին վարդեր, որն թանգարանի սայյթում չգիտես ինչու չկա և ակնհայտ ցույց է տալիս Փարաջանովի սեռական հակումները:

Այլ գործերում էլ բացահայտ են  սեռական ենթատեքստեր, որոնք սպասում են հետազոտման այն երիտասարդ արվեստաբաններին, ովքեր կաշկանդված չեն պարտադրված կաղապարներով:

Ու ոչ միայն կոլաժներում. ինտելեկտուալ արվեստաբանը կնկատեր, որ հենց «Նռան գույն» ֆիլմը սեքսուալ և հոմոսեքսուալ ենթատեքստեր ունի, և՛ Սայաթ-Նովան և՛ նրա սիրուհին նույն սեռից են, որոնց խաղում է նույն դերասանը` Սոֆիկո Ճիաուրելին: Այս կապակցությամբ պարսկահայ կինոգետ Ռոբերտ Սաֆարյանը իր«Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հոգեվերլուծական մեկնաբանություն «Դուն կրակ, հագածդ կրակ» հոդվածում գրում է. «Հատկանշական է, որ երիտասարդ բանաստեղծի եւ նրա սիրուհու դերը կատարում է նույն դերասանուհին։ Արդյոք սա պիտի պատահակա՞ն համարել, թե՞ կարելի է խորհել, որ այսպիսով, ասես, բանաստեղծը՝ ինքը դառնում է իր սիրո առարկան։ Կարծես, իր մշտական վշտի ու տանջանքի պատճառն այն է, որ ինքն իրեն չի գտնում, ինքն իրենից բաժանված է։ Այս երեւույթը հիշեցնում է նաեւ այն հոգեվերլուծական գաղափարը, որ մարդու սեռային ինքնությունը բացարձակ չէ. ամեն տղամարդու մեջ ներկա են կանացի հակումներ, եւ, փոխադարձաբար, ամեն կնոջ մեջ՝ տղամարդկային ձգտումներ»։

Փարաջանովը նստում է չորս տարի, ազատվում բանաստեղծ Լուի Արագոնի Բրեժնևին արված միջնորդության շնորհիվ(հռչակավոր բանաստեղծին Զավեն Սարգսյանը գիտի միայն որպես Դալիի ընկեր): Ինչո՞ւ կոմունիստ Արագոնը հատկապես միջնորդեց Փարաջանովի համար, երբ այդ տարիներին բանտերում կային բազաթիվ այլախոհ արվեստագետներ: Հավանաբար, որ ինքն էլ միասեռական էր և կարեկցում էր առաջին հերթին իր բախտակից գործընկերոջը:

Սովետը չկա, քրեական օրենսգրքից 2003թ. հանվեց արվամոլություն հոդվածը, 2008թ. Դեկտեմբերի 9-ին Հայաստանը միացավ ՄԱԿ-ի. «Սեռական ուղղվածության և սեռական ինքնության հարցերում մարդու իրավունքների պաշտպանության մասին» հայտարարությանը: Էլ կարող են միասեռականները չարդարանալ իրենց հակումների համար, ինչպես Փարաջանովն էր արդարանում ու ներում խնդրում. ««Ես հրաշալի հասկացել ու հասկանում եմ տղամարդկանց հետ կենակցելով սեռական կրքի բավարարման հասնելու իմ վարքագծի ողջ նողկալիությունն ու սխալը»: Բայց փոքրամասնության նկատմամբ մնացել է նույն խտրական ու թշնամական վերաբերմունքը:

DIY-ի հրդեհելու հետ կապված ինտերնետը լցվել է հոմոֆոբիական, ֆաշիստական կոչերով, նրա սեփականատեր Ծոմակին սպանելու սպառնալիքներով, ու հանցագործների պաշտպանությամբ:

Ո՞րն է Ծոմակի «մեղքը». այն որ անցյալ տարի Ստամբուլում ներկա է եղել գեյ փրայդին` gay pride-գեյ ինքնասիրություն, սեռական փոքրամասնությունների իրավունքերի պաշտպանության ցույց, անկախ, կառավարության հետ առնչություն չունեցող միջոցառում, դեռ հակառակը`բողոք, որ պաշտպանվեն փոքրամասնության իրավունքները: Իսկ հարյուրավոր հայեր, երկրի բարձրաստիճան պաշտոնյաներ, հկ-ների ակտիվիստներ  Թուրքիայում մասնակցում են հենց կառավարական բազմաթիվ միջոցառումների, բայց ոչ մի հրկիզում, ի՞նչ հրկիզում` քծնանք նրանց առաջ: Էլ չասած որ իշխող կուսակցութունը ցեղասպանության խնդիրը զիջում էր թուրք պատմաբաններին, որ իր մի քանի անդամների բեռները Թուրքիայով անցկացնեն ու ֆինանսական աբարոտները ավելանան, ոնց չզիջեին, քանի գլխանի էին, որ հանկարծ մտքներով անցկացնեին մի բան, որը նախագահի սրտով չի,  ցեղասպանություն հարց կա՞ դրանց համար: Ու հիմա, Թուրքիայի նախագահի կնոջ դոլման կերած լիդերի ճարպոտ կուսակիցները ողջունում են Ծոմակի բարը հրկիզող երիտասարդների արարքը: Հազիվ առիթ է, որ ցույց տան, թե կարծիք ունեն:

Ո՞վ է Ծոմակը, ավարտել է Թերլեմեզյանը, նկարիչ, արվեստագետ, վիդիո-արտ է ստեղծում, կիթառ է նվագում, երգեր գրում, հեծանվով տարածություններ անցնում, ապրում է համեստ կյանքով,  ու նաև ընկերների հետ բար է բացել` DIY-ը, ևս մի ինքնարտահայտման միջոց, որ ջերմացնի մարդկանց սրտերը:  Ես էլ մի հարյուր անգամ գարեջուր խմած կլինեմ DIY-ում(դաշնակցականների համար ասեմ` մի քանի անգամ էլ դաշնակցության համկիրների հետ): Ուրեմն, Ինչի՞ Ծոմակը,  տարբեր է, ուրիշ,նման չի իրենց` առիթ գտնենք ոչնչացնենք:

Ու մի կրակից բոցավառվում է ֆաշիզմը, ինտերնետային ամբոխը ծավալվում, տարածվում, մամուլը լցվում ստերով, սադրանքներով` DIY-ը համասեռամոլների որջ, Աթաթուրքի նկարն է այնտեղ կախված, որ բորբոքեն նորանոր մարդկանց ատելությունը,  ոհմակը բազմանա, խժռեն ոչնչացնեն անհատին: Ո՞ւր են լրագրողկան կազմակերպությունները, էթիկա ու մոնիտորինգ չափող փորձագետները` մամուլը սադրում է, հարվածի տակ դնում մարդկանց կյանքը, ինչո՞ւ եք լռում:

Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը  գրավի դիմաց ազատում է հրկիզողներին ու մեկ էլ նրանց հռչակում են ազգային հերոսներ, ինչպես Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին են Ադրբեջանում հերոսացնում: Արդեն թույլատրված է,  ոստիկանության ձեռքերը կապեցին`բռնեք, մեկ է ազատելու ենք, թող ինչ ուզում են անեն դրանց հետ: Ու Ֆաշիստ ջահելները հարձակվում, թքում են Ծոմակի ու նրա ընկերների վրա, մխտռում ակումբի մուտքը , անհատականությո՞ւն, ոնց թե, էս երկրում անհատականություններ պիտի չլինեն, բոլորը միատեսակ, միաճաշակ` սովետկան շքերթ, ֆաշիստական երթ:

«Անցնում էի DIY-ի մոտով, տեսա էդ տղաներին, հարցրի ներսը մարդ կա՞, «մարդ լիներ դիակը կփռեինք», ասեց մեկը»,-պատմեց ծանոթս: Եվ սվաստիկա են նկարում DIY-ի պատին:

Ֆաշիզմը բարձրանում է պետական մակարդակի.

իշխող կուսակցության, հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյան.«Որպես քաղաքացի ողջունում եմ այդ երիտասարդներին»:

Մեկ այլ հանրապետական, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանով.«Միանգամայն ճիշտ ու արդարացված եմ համարում երկու հայ երիտասարդների ընդվզումը մեր երկրում այլասերության որջ ստեղծած եւ հասարակությունն իր բարոյական արժեքներից հեռացնելու նպատակ ունեցող համասեռամոլների դեմ»:

Նրանց հետ են դաշնակցական պատգամավորները`

Արծվիկ Մինասյան. «այդ երիտասարդները շարժվել են մեր հասարակության և ազգային գաղափարաբանության համատեքստում, ճիշտ ձևով»:

Արթուր Աղաբեկյան. «Հպարտ ու ոգեւորված եմ, որ կան երիտասարդներ, ովքեր անհանդուրժող են հասարակությունն այլասերող համասեռամոլների, աղանդավորների, այլ շեղումներ ունեցող խմբերի հանդեպ»:

Հեռավոր ափերից է միայն հասնում դաշնակցության բողոքը, ամերիկահայ արվեստագետ, դաշնակցության համակիր Վահե Բերբերյանը գրում է ինձ.

«Ես ալ բավականին վրդովված եմ DIY-ի հրդեհման հարցով: Ուղղակի տգիտության և խավարամտության պատճառով կատարված քայլ մըն է և ավելի ցավալին Արծվիկ Մինասյան կոչվածին արտահայտություններն են: Կը հուսամ, և կը հավատամ, որ այդ մարդուն խոսքերը Դաշնակցության քաղաքական դիրքորոշումը չեն ներկայացներ, այլապես շատ տխուր երևույթ կը պարզվի: Երեկ արդեն կարդացի Դաշնակցության Շանթ կոմիտեության կողմե գրված հայտարարություն որ կը դատապարտե արարքը և Մինասյանի արտահյատությունը: Որևէ տեսակի բռնարարք. որևէ փոքրամասնության դեմ տգիտության և անհանդուրժողականության արդյունք է: Կը հուսամ, որ Հայրենիքը մաքրել ուզողները իրենց ուշադրությունը կը կենտրոնացնեն քաղաքական ապականության, ժողովուրդին շահագործման, կաշառակերության, արտաքին և հազարումեկ այլ հարցերուն վրա և հեռու մնան քաղաքացիներու անհատական ազատությանը բռնանալե»:

Բայց ի՜նչ կտա դրսի անհանգստությունը, եթե այստեղ շարունակում է դաշնակցությունը հրահրել ատելություն.

Հարցնում եմ Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանին, թե համաձա՞յն  է ընկերոջ հետ.

«Ես չեմ կիսում իմ ընկեր Արծվիկ Մինասյանի՝ ձեր մեջբերած անձնական համոզումը, որովհետեւ գտնում եմ, որ մեր երկրում ոչ ոք՝ ո՛չ սովորական անհատ-քաղաքացի եւ կամ իշխանավոր-իրավապահ իրավունք չունի ուրիշի վրա բռնանալու,-ֆեյսբուքում պատասխանում է Մանոյանը,- Այլապես՝ եթե յուրաքանչյուրս իր կարծիքների, նախասիրությունների կամ ատելությունների համար սկսի բռնություն կիրառել աջ ու ձախ՝ կունենանք լրիվ քաոս եւ անիշխանություն, այլ խոսքով՝ կկորցնենք պետությունը, չի մնա հասարակություն, ժողովուրդ, ազգ եւ դրանց հետ կապված ամեն ինչը։ Ինչ-ինչ պատճառաբանություններով անհանդուրժողական մոտեցումով՝ չի կարելի ազատ քաղաքացիների արդար երկիր կառուցել։ Միաժամանակ, չեմ կիսում այս հարցը քաղաքականացնելու ճիգերը՝ ուղղված ՀՅԴ-ի դեմ։ Ինձ թվում է, որ հանդուրժողականության անունով հանդես եկողներից որոշները իրենք են կանխակալ անհանդուրժողականություն ցուցաբերում պարզապես, որովհետեւ խնդրին առնչվողներից ոմանք ՀՅԴ-ի անդամ են. նույնն է՝ թէ այդ մարդկանց ազգությամբ հայ կամ քրիստոնյա լինելու համար մեղադրեն ամբողջ հայությանը եւ բոլոր քրիստոնյաներին» (Ամբողջ պատասխանը այստեղ):

Բայց խոսքը մնում է խոսք. դաշնակցության լիդերներին ավելի հետաքրքրում է կուսակցության վարկը, քան մարդկանց ճակատագրերը, քանի որ իրենց ընկեներին չեն սաստում, որ ատելության ելույթներ չունենան, դա ներկայանցում են որպես անձնական կարծիք, կուսակցության լրատվամիջոցն էլ շարունակում է հրարհել թշնամանք.

Դաշնակցության «Երկիր Մեդիան» մայիսի 17-ին նկարահանում է Ծոմակի վրա հարձակվողներին, ովքեր հպարտորեն ասում են` ես ֆաշիստ եմ, բայց ոչ միայն չեն հաղորդում, որ կրկին հարձակվել են, խփել, թքել, կեղտոտել, չեն ցուցադրում հարցազզրույցը, այլև նույն օրվա լուրերում կրկին հեգնական հաղորդում է, թե Ծոմակը իրենց հարցազրույց չտվեց ու խոչընդոտեց լրագրողի աշխատանքը(այ քեզ ապուշություն), DIY-ն էլ կրկին անվանեց. «Համասեռամոլների ակումբ»(ճշմարտությունը իմանում ենք կողքից արված նկարահանումից): Դե ցույց տայիք ֆաշիստիկին, ապացուցեիք, որ դաշնակցությունը կապ չունի:

Ֆաշիստների ինքնախոստովանությունը_17.05.2012

Իսկ «Հայոց աշխարհն» էլ,  որի խմբագիրը դաշնակցական Գագիկ Մկրտչյանն է, շարունակում է հրապարակել հրկիզողներին հերոսացնող նյութեր:

Բա էլ ՞ոնց են ուզում դաշնակցության ղեկավարները համոզել, թե կապ չունեն հրկիզման հետ: Կապը միայն հանձնարարություն տա՞լն է, ավելի մեծ կա՞պ, երբ մի քանի դաշնակցականներ աջակցում են հրկիզման գաղափարը, իրենց հեռուստատեսությունը թաքցնում ֆաշիստիկներին ու հրահրում ատելություն ու թշնամանք:

Եթե չկանխվի ֆաշիզմի ծավալումը, հրկիզողներին ազատելու Դաշնակցության արարքը որպես խարան մնալու է նրա ճակատին:

Հարյուրավոր հարձակումներից մի քանի նմուշ միայն.

գեյեր մեյերն ու ըտենց շան որդիները տեղ չունեն մեր երկրում

Վստահ եմ, որ հայ ոստիկաններն էնքան ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ու ՊԱՏՎԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ ունեն, որ էդ գոմիկ մոմիկների ակումբները պայթեցնող մարդկանց չեն բռնի:

Շատ էլ լավ են արել, էտ գոմիկներին էլ պիտի մեջը պայթեցնեի

Ոչ թե այդ տղաներն են հասարակությանը համար վտանգ ներկայացնում, այլ համասեռամոլները. Գոմիկներին պետք է դատեն, հասարակությունը արատավորելու համար.

ամեն դեպքում, կրկնում եմ ամեն դեպքում ավելի լավ է ֆաշիստ լինել քանզթե առվամոլ

ay joxovurd oven es kendaniner@ vor iranc masinel xosumeq, jamanakeq tramadrum, dranc, et hivand kendaninerin petqa saxin lcnel mi posi mej benzinov varel es hayeri pativ@ chgcen :

Ֆաշիզմի լեզուն ինչքա՜ն նույնն է, հենց նոր հրապարակել եմ պապիս եղբոր` Հարությունի 1915թ ցեղասպանության վերաբերյալ նորահայտ հուշերը, ուր նկարագրում է. «մեզ մոտենում էին թուրք, քուրդ աղջիկ և տղաները, ծիծաղում, քարեր շպրտում, բռունցքները իրար խփելով գոռում էին «քյաֆերլեր գեբերին, սիզե էյլի լյազիմ տուր»(քյաֆերներ, սատկեք, ձեզ այդպես է հարկավոր)»:

Փարաջանովը անցել է սովետական գաղութների այն բոլոր տառապանքների միջով, որն ունենում են միասեռականները: Այդ մասին նրա ընկեր, ռեժիսոր  Յուրի Իլենկոն պատմում է նույն Սեվոդնյա թերթին. «Սերգեյը ոչ միայն ինքն է այդ ամենի միջով անցել, այլեւ եղել է կատարող, նրան ստիպել են: Փարաջանովին մի քանի անգամ տեղափոխել են մի զոնայից մյուսը: Նա պատմում էր, որ դա ամենասարսափելին էր, երբ գիշերը պահակները ոտքիցդ քաշում են թե՝ վե՛ր կաց, քեզ տեղափոխում են… Իսկ նոր զոնայում՝ նորից «իջեցնելու» պրոցեդուրան, նորից բոլոր տառապանքներն ու նվաստացումները… Այդ զոնաները շատ էին, թե ստույգ որքան՝ չեմ ասի, սակայն երբ ես նկարահանում էի «Կարապի լիճ: Զոնա» ֆիլմը, շրջել եմ 42 զոնայով: Ու շատերում եղել են Սերգեյ Փարաջանովի մնալու հետքերը: Զոնայից դուրս գալուց հետո Սերգեյը մի քանի անգամ անլեգալ (պաշտոնապես դա նրան արգելվում էր) եկավ Կիեւ: Մենք հանդիպեցինք ու հենց այդ ժամանակ էլ նա ինձ թելադրեց ձայնագրիչի վրա իր բանտարկյալների մասին պատմվածքները: Ու ասաց. «Ես դրանք քեզ եմ նվիրում»: Մոտս եղած որոշ ձայներիզներ ես երբեք չեմ հրապարակի, որովհետեւ դրանց բովանդակությունը պարզապես սարսափելի է: Այնտեղ՝ զոնայում նրա կյանքի մասին… Մարդուն «իջեցնելու» համակարգի մասին, որը նրան բարոյապես լրիվ ոչնչացնում է…»:

Հասարակության մեջ եղած խտրականությունը փակ տարածքներում`բանտերում ու բանակում ավելի դաժան ֆիզկիկական արտահայտություն է ստանում:

Ուրեմն, հիմա այդ ամբոխը այն նույն խտրականությունն ու ատելությունն են տարածում DIY-ի շուրջ հավաքվածների վրա, ինչ Փարաջանովի հետ էին անում բանտում, և ինչ կանեին եթե բանտում Ծոմակը նրանց ձեքը ընկներ: Բայց ատելության ծավալները, երբ մեծանում են, ստանում իշխող կուսակցության հովանավորությունը, ամբողջ երկիրն է վերածվում բանտի ու վտանգավոր դառնում փողոց դուրս գալը, ինչպես Ռուսաստանում կովկասյան արտաքինով մարդկանց համար էր վտանգավոր:

Ուրեմն Փարաջանովի նվաստացումները չեն ավարտվել, DIY-ի դեմ արշավը շարունակությունն է այդ նվաստացումների:

Ու նաև, սխալվում ես, DIY-ը հրդեհելով նրանք արդեն հրդեհեցին Փարաջանովի տունը, ոչ այն ինչ ցուցադրվում է, այլ իրականը, անհայտը, որ թաքցված է:

Entry filed under: խոհ. Tags: , , , , .

Հայտնաբերված տետրը պատմում է պապիս գերդաստանի կոտորածը Рейд против DIY: Унижение Параджанова продолжается

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: