Այլ Դաշնակցություն. «Որպես Ավստրալիայում ՀՅ Դաշնակցության անդամ և միասեռական, ես խորապես վրդովված եմ…»

22.05.2012 at 09:09 Оставьте комментарий

Բազմազանության երթի դեմ հակացույց մայսի 21-ին

Այս երկու իրարամերժ խոսքերը հակառակորդ քաղաքական ուժերի չի պատկանում, երկուսն էլ նույն կուսակցության` Դաշնակցության անդամներն են արտասանում:

«Մենք նոյնքա՛ն խստութեամբ կը դատապարտենք այդ յանցագործ արարքին տուն տուող անհանդուրժողութեան ու սեռային նախասիրութեանց հիման վրայ խտրականութեան մտայնութիւնը: Մենք կ՛ակնկալենք, որ յանցագործները բռնուին եւ արժանանան օրէնքով նախատեսուած պատիժի», ասում է ՀՅԴ արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Ավետիք Իզմիրլյանն:

«Հպարտ ու ոգեւորված եմ, որ կան երիտասարդներ, ովքեր անհանդուրժող են հասարակությունն այլասերող համասեռամոլների, աղանդավորների, այլ շեղումներ ունեցող խմբերի հանդեպ»,-ասում է դաշնակցական պատգամավոր Արթուր Աղաբեկյանը:

Մայիսի 8-ին DIYակումբը հրդեհելուն ու դրան հաջորդած խտրականություն քարոզող և հոմոֆոբ շարժմանը արձագանքեցին երեք կուսակցություններ:

Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննսյանը այցելեց հրկիզված DIY և դրանով իր աջակցությունը հայտնեց  ակումբի տերերին ու հաճախորդներին: Քանի որ ակումբը հրդեհվել էր այն պատճառով, որ այնտեղ լինում են նաև սեռականներ և որ սեփականատերերից մեկը` Ծոմակ(Արմինե) Օգանեզովան մասնակցել էր Ստամբուլում գեյ-պրայդի, Րաֆֆի այցը նաև աջակցության արտահայտություն էր երկրի բոլոր փոքրամասնություններին այդ թվում սեռական փոքրամասնությանը: Նա ցույց տվեց որ իր համար մարդու իրավունքներն ու հանդուրժողականությունը միայն խոսքեր չեն: Նաև Ժառանգության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը ասաց. «նրանք, ովքեր քաջալերում են հակաօրինական արարքները եւ ցանկացած տիպի այլատյացություն` ուղղակիորեն հարված են հասցնում ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանադրական ազատություններին, քաղաքացիական համերաշխությանն ու ազգային միասնությանը, այլեւ՝ մեր երկրի միջազգային հեղինակությանն ու անվտանգությանը»:

Միայն մեր տեսակը, մյուսներին՝ Բաքու. հարձակվում են բազմազանության ցույցի վրա

Հանրապետական իշխող կուսակցությունը հստակորեն պաշտպանեց հրկիզողներին նրանց հերոսներ հռչակելով և հաստատեց այն կարծիքները, որ հանրապետականը ֆաշիստական ակունքներ ունի(Հովհաննես Սահակյան. «Որպես քաղաքացի ողջունում եմ այդ երիտասարդներին»):

Իսկ ԱԺ փոխխոսնակ՝ երկրի չորրորդ դեմքը հանդիսացող Էդուարդ Շարմազանովը իր խոսքով ցույց տվեց, որ ֆաշիզմը բարձրացել է պետական մակարդակի ու պետությունը ոչ միայն չի պատրաստվում պաշտպանել իր քաղաքացիներին այլև հրահրում է նրանց դեմ տեռոր . «Միանգամայն ճիշտ ու արդարացված եմ համարում երկու հայ երիտասարդների ընդվզումը մեր երկրում այլասերության որջ ստեղծած եւ հասարակությունն իր բարոյական արժեքներից հեռացնելու նպատակ ունեցող համասեռամոլների դեմ»:

Երկու կուսակցությունների դիրքորոշումները հստակ են:

Բայց մյուս կուսակցությունից` Դաշնակցությունից այնպիսի իրարամերժ հակասող պնդումներ  հնչեցին, ինչպիսին ունեին մայսի 21-ի առճակատող ցույցերի մասնակիցները` բազմազանության երթը ու նրանց վրա հարձակվող հոմոֆոբները:

Դաշնակցությունը նախ կապեց իր անունը հրկիզման հետ, երբ դաշնակցական պատգամավորներ  Արծվիկ Մինասյանը և Հրայր Կարապետյանը մեկ միլիոն դրամ մուծելով կալանքից ազատեցին DIY-ը հրկիզող երիտասարդներին: Դաշնակցությունը փորձեց սա ներկայացնել որպես անձնական նախաձեռնություն: Նաև, փորձեց համոզել, որ  Արծվիկ Մինասյանը դեռ մի քանի տարի առաջ էր  պայքարում, որ մինչև դատ չկալանվորեն մեղմ հանցանք կատարողներին, ուղղակի այժմ հնարավորություն ունեցավ իրագործել իր գաղափարը:

ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ  Արմեն Ռուստամյանը հայտարարեց թե անբարոյականություն է Դաշնակցությանը կապել հրկիզման հետ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն էլ ասաց, թե ապուշություն է մեղադրել Հրայր Կարապետյանին ու Արծվիկ Մինասյանին հրկիզողների նկատմամբ հատուկ ջերմություն զգալու մեջ:

Դաշնակցական երիտասարդների մասնակցությամբ. որոշել են, թե ում պիտի վերացնեն

Բայց այդ հրկիզողների նկատմամբ հատուկ ջերմությունը ցուցադրեց անձամբ Արծվիկ Մինասյանը ու ինքը հրկիզումը «կապեց» Դաշնակցության ու ազգային գաղափարների հետ հայտարարելով. «Ես համոզված եմ, որ այդ երիտասարդները շարժվել են մեր հասարակության և ազգային գաղափարաբանության համատեքստում, ճիշտ ձևով, Ծոմակի տեսակը ոչնչացնում է հայ հասարակությանը»:

«Ծոմակի տեսակը»` Արմեն Կարամանյանը հենց դաշնակցության ներսից պատասխանեց Արծվիկ Մինասյանին. «Որպես Ավստրալիայում ՀՅ Դաշնակցության անդամ և միասեռական, ես խորապես վրդովված եմ պարոն Մինասյանի մեկնաբանությունից հրկիզողների վերաբերյալ, ուլտրա-նացիոնալիստներն ու հոմոֆոբները խայտառակում են մեզ: Շնորհակալ եմ Մինասյանի հայտարարության դեմ ՀՅԴ-ի ուսանողական միության ելույթի համար: Նախկինում մեզ խտրականության էին ենթարկում և հետապնդում էին այն բանի համար, որ մենք հայ ենք, և չենք ցանկանում խտրականություն մեր ազգի ներսում`լինեն հոմոսեքսուալ թե ոչ-հոմոսեքսուալ»(As a member of the ARF in Australia and a Homosexual I am outraged, Mr Minasyan’s comments in support of the arsonists, ultra-nationalists and homophobes is a disgrace.I thank the ARF Shant Student Association for commenting against the statements of Mr Minasyan (a member of the ARF in the Armenian Parliament).As Armenians we have been discriminated and persecuted in the past, the last thing we want to do is discriminate against our own people, homosexual or not.):

Կարամանյանը արձագանքում էր Լոս Անջելեսի դաշնակցության «Շանթ» ուսանողական միության հայտարարության, ուր ասվում է.« այս յանցագործութիւնը եւ անոր տուն տուող մտայնութիւնը խոտոր կը համեմատին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ծրագրային սկզբունքներուն եւ գաղափարներուն, որոնք միայն ու միայն կը ջատագովեն անհատի ազատութիւնները եւ կը դատապարտեն ու կը մերժեն ամէն տեսակի խտրականութիւն, չարաշահում, ցեղապաշտական կամ անհանդուրժողական ամէն տեսակի վերաբերում»:

Իսկ մայիսի 21-ին մեկ ուրիշ երիտասարդ դաշնակցականների խումբ բազմազանությանը նվիրված երթի վրա հարձակվելով իրենց կուսակից Կարամյանին ու նրա  նման հայերին ուղարկում էր Բաքու` (վանկարկում էին «Գոմիկներին Բաքու»): Նրանք համերաշխ էին իրեն հետ  «զիգ հայլ» գոռացող նացիստների խմբի հետ: Իսկ երբ բազմազանության երթի մասնակիցներին  չթողեցին դուրս գալ Նկարիչների միությունից, Դաշնակցական երիտասարդները սկսեցին հաղթական երգել դաշնակցական «ընկեր ջան գինի լից» երգը ու շուրջպար բռնել(Տեագրության մեջ ճանաչեցի ինձ ծանոթ դաշնակցականի, ով Հալեպից եկել ու փաբ է բացել):

Ուրեմն, մի կողմից դաշնակցության ղեկավարները համոզում են, թե  հրկիզման հետ կապ չունեն, մյուս կողմից, փաստորեն, նրանց լուռ համաձայնությամբ, կուսակցության շարքերը խտրականության ու ատելության քարոզ են անում:

Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը այն հարցին թե համաձայն է արդյոք իր կուսակից Արծվիկ Մինասյանի հայացքների հետ, պատասխանում է.

«Ես չեմ կիսում իմ ընկեր Արծվիկ Մինասյանի՝ ձեր մեջբերած անձնական համոզումը, որովհետեւ գտնում եմ, որ մեր երկրում ոչ ոք՝ ո՛չ սովորական անհատ-քաղաքացի եւ կամ իշխանավոր-իրավապահ իրավունք չունի ուրիշի վրա բռնանալու: Այլապես՝ եթե յուրաքանչյուրս իր կարծիքների, նախասիրությունների կամ ատելությունների համար սկսի բռնություն կիրառել աջ ու ձախ՝ կունենանք լրիվ քաոս եւ անիշխանություն, այլ խոսքով՝ կկորցնենք պետությունը, չի մնա հասարակություն, ժողովուրդ, ազգ եւ դրանց հետ կապված ամեն ինչը։ Ինչ-ինչ պատճառաբանություններով անհանդուրժողական մոտեցումով՝ չի կարելի ազատ քաղաքացիների արդար երկիր կառուցել։ Միաժամանակ, չեմ կիսում այս հարցը քաղաքականացնելու ճիգերը՝ ուղղված ՀՅԴ-ի դեմ։ Ինձ թվում է, որ հանդուրժողականության անունով հանդես եկողներից որոշները իրենք են կանխակալ անհանդուրժողականություն ցուցաբերում պարզապես, որովհետեւ խնդրին առնչվողներից ոմանք ՀՅԴ-ի անդամ են. նույնն է՝ թէ այդ մարդկանց ազգությամբ հայ կամ քրիստոնյա լինելու համար մեղադրեն ամբողջ հայությանը եւ բոլոր քրիստոնյաներին»:

Արծվիկ Մինայսանի, Արթուր Աղաբեկյանի, նացիստական հակումներով երիտասարդների հայացքները անձնական կարծիք ներկայացնելը արդյո՞ք ցույց չի տալիս, որ այդ անձինք Դաշնակցության համար ավելի թանկ է քան իրենց հռչակած գաղափարները: Բայց այդ դեպքում ինչո՞ւ Նժդեհին հեռացրեցին դաշնակցությունից  ցեղակրոն ուսմունքի համար, իսկ նրանից շատ անարժան մարդկանց թույլ են տալիս նման «անձնական» կարծիքներ ունենալ և ոչ մի պատասխանատվության չեն ենթարկում:

Այսուհանդերձ, DIY-ի հրդեհումը մեր առաջ բացահայտեց մեկ Դաշնակցության մեջ երկու կուսակցություն`

1. սփյուռքահայ(պայմանականորեն), որի համար ազգային պատկանելությունը չի սահմանափակվում կրոնական, սեռական, և այլ կողմոնորշումներով, հավատարիմ է փոքրամասնությունների պաշտպանության սոցիալիստական գաղափարին, անընդունելի է համարում որևէ խտրականություն սեռական, կրոնական, թե այլ բնույթի(Իզմիրլյանը ասում է. «Հայ ժողովուրդի ազգային ձգտումներու իրականացման ի խնդիր, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պայքարը հիմնուած է այն ամուր հաւատքին վրայ, թէ ո՛չ մէկ անհատ եւ ո՛չ մէկ պետութիւն իրաւունք ունի բռնանալու հիմնական ազատութեանց վրայ: Այդ հաւատքն է, ի վերջոյ, որ կը խթանէ յանուն Հայ Դատին մեր տարած պայքարը»):

2. տեղական, կամ հայաստանյան, որ ազգը ձգտում է վերածել կրոնական համայնքի, նացիզմի պես որակավորում մարդկանց և իրենց նմաններին հռչակում մաքուր հայեր, իսկ իր սեռական ու կրոնական չափանիշներին չհամապատասխաննողներին՝ կեղտոտ և  ուզում ոչնչացնել:

Լուսանկարները Անահիտ Հայրապետյանի

Entry filed under: ակնարկ. Tags: , , .

Рейд против DIY: Унижение Параджанова продолжается Ի՞նչ հայրենիք էր ուզում տեսնել Մոնթեն. դաս ուլտրա-նացիոնալիստներին

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: