Ի՞նչ հայրենիք էր ուզում տեսնել Մոնթեն. դաս ուլտրա-նացիոնալիստներին

24.05.2012 at 07:55 Оставьте комментарий

Նա պայքարում է Մոնթեի գաղափարների դեմ

Կպատկերացնե՞ր Մոնթե Մելքոնյանը, որ գալու է ժամանակ, երբ իր դիմանկարով շոր հագած  երիտասարդը պայքարելու է իր գաղափարների դեմ ու Երևանի փողոցներում գոռալու է «գոմիկներին Բաքու», «մաքուր հայեր», և որ ուլտրա-նացիոնալիստները իրեն դրոշ են դարձնելու ատելության քարոզի ու միասեռկաններին ճնշելու համար:

Մայսի 22-ին բազմազանության երթի վրա հարձակվող լուսնկարի երիտասարդը, ինչպես երևում է կրում է Մոնթեի դիմանկարը: Տեսաֆիլմերում նա ամենակտիվ արգելափակողներից էր Նկարիչների միության մուտքը, ուր գտնվում էին Բազմազանության ցույցի մասնակիցները:

«Խեղճ Մոնթէ, այս ի՜նչ են դարձրել իրեն,- ԱՄՆ-ից նամակով իր վրդովմունքն է հայտնում Մոնթեի կինը` Սեդա Մելքոնյանը,- Հայաստանի լուրերից գիտէի արդէն DIY ակումբի ամօթալի դէպքի մասին: Նաև կարդացել էի քո Blog-ը այդ առնչութեամբ: Սա ի՞նչ խայտառակութիւն է:

Հայերը մարդկանց իրաւունքները յարգելու փոխարէն իրենց տգիտութեամբ մարդկանց դաստիարակելու են դուրս եկել: Ինձ համար ամէնակարևորը այստեղ մարդ արարածի իրաւունքն է: Մարդը պէտք է ազատ լինի իր սեռային նախընտրութիւնը ընտրելու կամ որոշելու:

Իսկ Մոնթէն ոչ թէ միայն հակաֆաշիստ էր և փոքրամասնութիւնների պաշտպան, այլ մարդկային իրաւունքների պաշտպան: Նա երբէք մարդկանց պիտակ չէր կպցնի նրանց սեռային նախընտրութեան հիման վրայ և վատ չէր վերաբերուի նրանց: Նրա յարգած պատմաբաններից մէկը Նշան Սարոյանն էր, ում ես անպայման ուզեցի և յաջողացրեցի ծանօթանալ 1993-ին՝ AIDS-ի պատճառով նրա մահուանից մի քիչ առաջ:

Նշան Սարոյանը Կովկասի և յատկապէս Ատրպէյճանի մասնագէտ էր, որքան յիշում եմ: Ափսոս երիտասարդ մահացաւ: Միասեռական էր և վարակուեց AIDS-ով, երբ դեռ հիւանդութիւնը կարգաւորելու դեղորայք չկար: Ես նրան Պըրքլիում հանդիպեցի 1993-ի աշնան: Շատ շոյուած էի, որ հակառակ տկար լինելուն կարողացաւ գալ՝ սիստեման ձեռքին միացրած: Մի քանի ժամ միասին անցկացրեցինք: Իսկապէս լաւ մարդ էր»:

Սեդան և Մոնթեն

Մոնթեն հայացքները ձևավորվել են ձախ գաղափարներով և նրա մտերիմ ընկերները հենց ձախ արմատական շրջանակներից էին: Իսկ փոքրամասնության, մասնավորապես սեռական փոքրամասնությունների պաշտպանության գաղափարը առաջին անգամ բարձրացրել են հենց ձախերր և այսօր էլ փոքրամասնությունների և մասնավորապես միասեռականների պաշտպանության առաջամարտիկները ամբողջ աշխարհում ձախ, մարքսիստական հոսանքներն են:

Առողջապահության միջազգային կազմակերպությունը միայն 1990թ. միասեռականությունը հանեց հիվանդությունների ցանկից, մինչդեռ դրանից մոտ 130 տարի առաջ մարքսիստները իրենց պայքարի ակունքներում արդեն այն հիվանդություն չէին համարում և պայքարում էին միասեռկաններին դատապարտող օրենքների դեմ:

Սեդան այժմ բնակվում է ԱՄՆ` Ալյասկայում

Դեռևս 19-րդ դարի վերջին Գերմանիայի Սոցիալ-Դեմոկրատական կուսակցությունը վճռականորեն պայքարում էր հոմոսեքսուալներին հետապնդելու դեմ: Դեռ այն ժամանակ, երբ դատում են իրավաբան Շվեյցերին հոմոսեքսուալության մեղադրանքով ու զրկում փաստաբանական լիցենզիայից, Համագերմանական աշխատավորական միության ղեկավար Լասալը համարձակորեն պաշտպանում է նրան, ու հորդորում մտնել իրենց միության մեջ: 1863 թ. Շվեյցերը մտնում է այդ միություն: Գրող Օսկար Ուայլդին երբ հետապնդում էին հոմոսեքսուալության համար, նրան պաշտպանում է երկրոդ ինտենրացինոլի օրգան «Դի Նոյե Ցայտը»(այդ մասին տես` Պիոտոր Կրասնոպիորովի հոդվածը):

1917թ. Բոլշևիկները Ռուսաստանում իշխանությունը վերցնելուց անմիջապես հետո վերացրին միասեռականությունը արգելող օրենքը, բայց Ստալինը կրկին այն հանցագործությունների մեջ մտցրեց 1934թ.:

Այսօր էլ արևմուտքում լեսբուհիները, գեյերը, տրանսվեստնբերը, բիսեքսուալները  հիմնականում ձախերին են ընտրում, ձախ կուսակցությունների գաղափարախոսության մաս է կազմում փոքրամասնությունների իրավունքները պաշտպանությունը:

60-ականներին արևմտյան ձախ շարժումները կարևոր գաղափարներց էր սեքսուալ ազատությունը,  Ֆրանսիայում 1968թ. հեղափոխական շարժումները, որոնք ղեկավարում էին արմատական ձախերը, ուղղված էին հենց բուրժուական բարոյախոսության դեմ և նրանց առաջնային խնդիրներից մեկը հոմոսեքուալների իրավունքների հարցն էր:

Սեդան գրում է.« Մոնթէն ձախ հայեացքներ ունէր և ինքն իրեն կոչում էր յառաջդիմական, այսինքն՝ Progressive. Հայերից՝ մեծ յարգանք ունէր Միսաք Մանուշեանի, Ստեփան Շահումեանի նկատմամբ: Նա պաշտօնապէս ոչ մի խմբի կամ կուսակցութեան անդամ չի եղել: Բայց նրա յարգած ընկերներն ու մտերիմները հարում են Մարքսիզմին: Նա ինձ պատմում էր ձախակողմեան տարբեր խմբերի մասին, որոնց բանակավայրը ԱՍԱԼԱ-ի բանակավայրին մօտ էր և նրանք շփւում էին և երբեմն համագործակցում: Նրանց մէջ էին մտնում նաև քրտական և թրքական տարբեր յառաջդիմական խմբեր: Նաև ընկերներ ունէր Եւրոպայի տարբեր յառաջդիմական շարժումներում: Սրա մասին կարելի է շատ երկար խօսել: Մոնթէն բացարձակապէս տանել չէր կարողանում ազգայնամոլութիւնը և ատում էր «վրէժ» բառը: Ճիշդն ասած երբ Վրէժ անունով մարդ էինք հանդիպում, միշտ ծիծաղում էինք ասելով, որ «ի՜նչ մեղք է: Խեղճին անունը Վրէժ է»: Յարգանք ունէր լաւ մարտիկի նկատմամբ, նոյնիսկ եթէ այդ մարտիկը ազերի է: Մարտադաշտում յարգում էր խիզախ տղաներին և կատաղում երբ մարտից դուրս վնասում էին «թշնամուն»: Գոնէ մէկ դէպքում պատժել է մի մարդու՝ գերի ընկած անզէն ազերի զինուորին վնասելու համար: Անշուշտ բացատրել էին, որ այդ մարդու եղբօրորդին զոհուել էր և դրա համար էր նա ծեծել վիրաւոր զինուորին ու Մոնթէն պէտք է ներող լինի: Բայց Մոնթէն չէր զիջել և գոռացել էր «պատւալ տարէք այդ մարդուն» ևայլն, ևայլն: Կարճ՝ մարդկային իրաւունքների հարցում Մոնթէն որևէ խտրութիւն չէր դնում:

Նախքան այսօրուան դէպքը, ես արդէն ուզում էի այս հարցին անդրադառնալ յունիսի իմ յօդուածին մէջ: Սրանց էլի պէտք է յիշեցնել, թէ ո՞վ էր Մոնթէն և ի՞նչ տեսակ հայրենիք էր ուզում տեսնել»:

Entry filed under: ակնարկ. Tags: , , , , .

Այլ Դաշնակցություն. «Որպես Ավստրալիայում ՀՅ Դաշնակցության անդամ և միասեռական, ես խորապես վրդովված եմ…» Այլ պատմություն. Պաչյանի «Ցտեսություն ծիտ» վեպը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 529 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

  • Կոչ հայ ժողովրդի ճնշվածներին, շահագործվածներին, հարստահարվածներին, ընչազուրկներին, անարդարության զոհերին, տնից... fb.me/BaEy0Z3w 1 hour ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ: շնորհանդեսը դեկտեմբերի 5-ին, ժամը 6-ին Կալումե բարում՝ Պուշկինի 56ա: Բայց արդեն... fb.me/5302DEdNy 14 hours ago
  • Վահան Իշխանյան. Սերժ Սարգսյանը հայելին է այն հասարակության, որի մազաթելերից է ինքը հյուսվել: Սերժ-հայելուն նայում... fb.me/7Ym8MuquZ 1 day ago
  • Ինքնագիր 7-ում 44 հեղինակ, 440էջ հարցրեք գրախանութներում. Մետրո, Արտբրիջ, Բյուրոկրատ fb.me/PsKqj1eY 1 day ago
  • Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor vahanishkhanyan.wordpress.com/2003/06/10/fin… https://t.co/qDPpaZBX3v 1 day ago
Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: