Այլ պատմություն. Պաչյանի «Ցտեսություն ծիտ» վեպը

26.06.2012 at 10:11 Оставьте комментарий

pachyan1Բանակը պատանու  ծիլ տվող անհատականությունը չորացնող մի գործարան, ուր անձերը ձուլվում են կաստաների մեջ կամ հրամանատարի բռնությունների տակ դառնում մի մարմին: Արամ Պաչյանի «Ցտեսություն ծիտ» վեպի հերոսը հենց ոչնչացվող անհատականությունն է, ուր կերպարի անորոշությունը լրացվում է մարդու միջից մարդուն հանելու պատմության:

Արամ Պաչյանի «Ցտեսություն ծիտ» վեպը լույս տեսավ մեկ ամիս առաջ, հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: Ծիտը հերոսի կատվի անունն է ու միևնույն ժամանակ բանակում հերոսի մականունը:

Քանի հոգի՞ է այդ հերոսը, նույն մա՞րդն է սպայի ոտքերի տակ ծեծից մեռնողը. «Դիակին ինչքան ուզում ես խփի: Ես միս ու արյուն չունեմ: Դու էդքան բո՞ւթ ես, մինչև հիմա գլխի չե՞ս ընկել, ախմախ վիժվածք….էնքան խփեցիր, որ երեսիս մաշկը՝ քիթս, բերանս, դունչս ցրիվ եկան…Հիմա ամբողջ օրը պատուհանի մոտ կանգնած՝ ժամերով դուրս եմ նայում ու բարձրացող քամու մեջ դիմագծեր եմ հնարում, որ սուր բեկորներ դարձած սլանում են, կորում փոշու ամպի մեջ», «Հրամանատարը լիքը կում անելով թքում է բեերանիդ մեջ»: Եվ այդ նո՞ւյնն է բուժկետում  ինքնասպան եղած զինվորը, ով ջրծաղիկով իրեն վարակել էր, որ զորամասում չհայտնվի որպես անձռմխելիների կաստայի տաբուավորված անդամ. նրա «հանցանքն» այն էր որ «պիղծ» տեղում՝ զուգարանի հատակին ընկած սանրը վերցնելով «պղծվել» էր, դառել տաբու, իրեն կպնողն էլ կպղծվեր(բանակային ժարգոնով՝ գառլախվել, բայց  Պաչյանը ժարգոն չի օգտագործում): Հեղինակը չի տարանջատում հերոսներին, ցույց չի տալիս թե նրանք նո՞ւյն զինվորն են, թե՞ տարբեր զինվորներ, թողնում ընթերցողի հայեցողությանը ու վեպի ամբողջ ընթացքում մնում է հարցը՝ մի զինվորի՞ անձն է բազմապատկվել դարձել մի քանի զինվորներ, թե՞ մի քանի զինվորներ իրենց ողբերգություններն ի մի են բերել մի անձի մեջ ու ապաստան գտելով այնտեղ նույնացել: Հեղինակն ու ընթարցողը դառնում են զինվորի միակ մխիթարությունը, որը միայն  վեպով է  հնարավոր դառնում. «Քեզ սպասում են մարդիկ, ովքեր չգիտեն քո մասին բայց ստեղծում են քեզ»:

Սա բանակի միջին կաստան է, որ պետք է դիմանա վերին կաստայի սահմանած նորմերին, հանկարծ չսայթաքի ու ընկնի ներքևի, անձեռնմխելիների,  «պղծվածների» կաստա: Մյուս շերտերը հստակ անձինք են՝ վերին կաստայում հոլանդական սիգար ծխող ու քծնողների ոհմակով շրջապատված  Կարդինալը, ով որոշում է թե ում պետք է նվաստացնել, և ստորին՝անձռմխելիների կաստայում Միքի Մաուսը, ով ձեռնոցներ է հագնում որ իր «պիղծ» մարմինը չքսվի մյուսներին ու նրանց էլ չպղծի:

Պետությունը, «Զին ուժը», հեռուստատեսային լուրերը, պատմության դասագրքերը կերտում են  բանակի մի իշխող պատմություն ու իրականություն, և իշխանության իրավական ինստիտուցիաներով, հասարակական բարոյական պարտադրանքով փակում այլ տեղեկության, այլ պատմության ճանապարհը(ինչպես բռնաբարվածն է որպես ստորացված թաքցնում իր դեմ կատարված հանցանքը, այնպես էլ երիտասարդը ամաչում է վկայել իրեն «փչացնելու» բանակ թափանցաց գողական ադաթը, քանի որ հասարակական իշխանության սահմանած կարգով վկայելը «փչանալու» ակտը կրկնելու է վերածվում): Բայց մեկ էլ «փաստելու», «ցուցմունք տալու»,  պարտավորությունից, «ամոթից» ազատագրված գրականությունը վկայում է մեկ այլ պատմություն, ուր բանակի ինքնասպանությունների ու սպանությունների վիճակագրության փոխարեն բանակային  բարքերին ու հրամանտարների սադիզմին զոհ գնացած երազող հոգիների պատմություններն են, ուր մահը ամենաահավոր վախճանը չի, դրա համար էլ զինվորները մեռնում են, հետո մահից հետո զորացրվում, ապրում. «Գլխիս իջած քո ամեն հարվածն ինձ մտածել էր սովորեցնում. սովորեցնում էր կրկին հիշել ու հեռանալ՝ կոշիկներիդ տակ թողնելով մարմինս»:

Ահա վեպը, գրականությունը՝  ամեն ռեժիմի իրական ընդդիմությունը:

Մահվան ու կյանքի սահմանը այնպես է ջնջված, որ մահից հետո ապրելը մի անդրշիրիմյան, ֆանտաստիկ կյանք չի, սովորոական առօրյա է, ծանոթ մի երկրի առօրյա, ուր մարդկանց ապրելու նշանը երազելն է, և այդ երազանքը իրականացնում է միշտ ինչ-որ մի ուրիշը, ոչ վեպի հերոսը, ինչպես նախկին ուսուցչուհի, մրգավաճառ Նառայինը, նրանից ամուսինը բաժանվել էր չբերության համար.«Ոչ ոք չգիտի, որ ես էլ երեխա ունեմ, բայց ես էլ երեխա ունեմ, աղջիկ, ինձ իտալացիները բուժել են, արգանդս հանել են տեղը իտալական արգանդ են դրել: Դու հավատում ես Նառային ու մեկ-մեկ պատկերացնում նրա իտալական արգանդը՝ նկարազարդված փոքրիկ թռչուններով, ինչպես դեղին, կանաչ, կարմիր փուչիկների վրա, որոնցից մեկի մեջ քնած է նրա աղջիկը»: Կամ «պղծված» զինվորը, ում երազանքն էր Փարիզ մեկնել, բայց իր փոխարեն Փարիզ է գնում եղբայրը ու բանակ նամակներ գրում. «բոլորը քո վերդարձին են սպասում, իսկ Փարիզն ու ես քեզ»: Իսկ ինքը էլ չի կարող Փաիզ գնալ, ինքը այլև չի կարող ոչ երազանք ունենալ ոչ էլ այն իրականացնել, ինքը այլևս երազանքներ ունեցող մարդ չի.«Սանրը վերցրել եմ, չեմ կարող գալ Փարիզ», ու այս վախճանի, բանակային հանրության մարդուն տաբուացնող սպանության համեմատ կենսաբանական մահը ավելի սովորական է, որ նա իրականացնում է ասեղով ջրծաղիկի վերքերը փորփրելով: Նրա վախճանը վրա է հասնում այն պահին, երբ հիվանդասենյակում պառկած իրեն ուտելիք է բերում «պիղծ» Միքի Մաուսը, ում այցը նշանն էր նաև իր «պղծության». միայն  Միքին կարող է իրեն այցելել,քանի որ ինքն էլ վեր է ածվել արգելված տարածքի, տաբուի ինչպես զուգարանի հատակը, ինչպես Միքի Մաուսը:

«Փչանալու», տաբու դառնալու սարսափը ավելի է շեշտվում է, երբ «հերոսը» երանի է տալիս իրմեռած  մանկության ընկերոջը, որ բանակում չհասցրեց ծառայել. «Մտածում էի քո մասին, ուրախանալով, որ շուտ մեռար, որովհետև եթե չմեռնեիր ու բանակ գայիր, ինքնասպան էիր լինելու: Ամեն առավոտ լավ տղերքի կոշիկները փայլեցնող ստրուկը: Երկու տարի անընդմեջ ճաշարանում նրանց համար կարտոֆիլ կտապակեիր, անձնական քարտուղար, մատուցող, մոխրաման դատարկող, լուր տանող բերող ու փափլիկ քամակիդ համար անկողնում զուգընկեր կլինեիր: Վաշտի հրամանատարը ամեն առիթով քացու տակ կգցեր քեզ, քարշ կտար իր սենյակ ու մի ժամ փետով կլխկեր չաղ մարմինդ: Բոզություն անել կստիպեր, իսկ դու չդիմանալով ակորդներով լցված գլխիդ ու մեջքիդ իջած հարվածներին՝ ոռնալով կպատմեիր ամեն ինչ, կպատմեիր գումարտակի լավ տղերքի առոօրյան, հատ-հատ մատնացույց կանեիր նրանց ֆինանսական աղբյուրները: Կկիսվեիր նրանց հեռահար նպատակների ու թաքուն երազանքների մասին: Հետո վաշտի հրամանատարը կթքեր երեսիդ ու դուրս կշպրտեր սենյակից՝ սեղանի շուրջ տղերքի երեսին նետելով, որ դու բոզ ես, որ ամեն ինչ պատմել ես, որ քեզ տեղը տեղին չեն դաստիարակել, ծեծվելուն չեն կոփել ու հենց այդ վայրկյանից կսկսեր քո իսկական վերջը: Տղերքը ծակվելուդ համար քեզ կփչացնեին ամենաանհավանական ձևերով: Կզրկեին ճաշարանում հաց ուտելուց: Գիշերը քնած ժամանակ կմոտենային մահճակալիդ ու առատ շիթով հանկարծակի կմիզեին երեսիդ… կարգելեին բոլորին քեզ ձեռքով բարևել….» և այլն: Իսկ հետո հայտնվում է  «փչացված» դարձածը՝ Միքին.  նրա պես դառնալու վախը զինվորների մեջ նստած է.«Նա քայլում էր մարմնիդ միջով ճաշարանի ետնաբակից, գլուխը կախ…»:

Միակ փոքրիկ ճիգը վեպի սկզբում սեքսի նկարագրությունն է, որ հիշեցնում է գարնան մասին շարադրություն գրող գերազանցիկ աշակերտի ամեն կերպ գեղեցիկ գրելու ճիգին: Բայց դա կարծես մինչ զորակոչվելն էր, դեռ կենդանի երազանքների շրջանը: Իսկ վեպի վերջում ամեն ինչ իր տեղն է ընկած, և սեքսն էլ կործանված հոգիների վայելքի փնտրտուք է. «հանկարծ ուսդ ցնցվում է Նառայի ձեռքի չոր թափահարումից: Գոտկատեղից ներքև լրիվ մերկ է: Շալվարն ու տրուսիկը իջեցրել է մինչև չոքերը: Նառայի դեղին տրուսիկի վրա փոքրիկ, կարմիր ձկնիկներ կան: Նա ծիծաղում է ու շարունակում եռանդուն թափահարել ուսդ: Ելնում ես աթոռից կանգնում դիմացը: Գլուխդ համարյա դիպչում է փորին: Մի փոքր ներքևում իտալական արգանդն է: Վախվորած, ինչպես շան ձագին սկսում է շոյել ցից-ցցից մազերդ: Փորձում ես կռանալ, բարձրացնել տրուսիկը, հետ է քաշվում: Ես ամեն օր երկու կապ կանաչի եմ ուտում, որ 130 տարի ապրեմ»:

Մեջբերումներ անելու գայթակաղությունը էջեր կլցնի, սպասի, փոխարենը մի փափագ՝ պատմության ֆակուլտետներում Հայաստանի պատմության դասագրքին զուգահեռ հանձնարարվեր գրական գործեր, և նրանց մեջ «Ցտեսություն ծիտը»:

Entry filed under: խոհ. Tags: , , .

Ի՞նչ հայրենիք էր ուզում տեսնել Մոնթեն. դաս ուլտրա-նացիոնալիստներին Քեռին

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Trackback this post  |  Subscribe to the comments via RSS Feed


Рубрики

դրոշմ

Art DIY բար gay homosexual Literature ԱՄՆ Ամերիկա Արթուր Իշխանյան Արմեն Շեկոյան Արտյոմ Խաչատրյան Բյուրակն Անդրեասյան Բուզանդի փողոց Եհովայի վկա Զանգիլան Թուրքիա Ինքնագիր գրական հանդես Լաչին Լևոն Ջավախյան Լևոն Տեր-Պետրոսյան Կարեն Ղարսլյան Համշեն Հայ առաքելական եկեղեցի Հայկական ժամանակ Հնդկաստան Նաիրի Հունանյան Շուշան Ավագյան Ոսկե ծիրան Ռաֆայել Իշխանյան Ռաֆիկ Ժամկոչյան Ռոբերտ Քոչարյան Ռուբեն Մանգասարյան Ռուսաստան Սահակաշվիլի Սերժ Սարգսյան Սիրիա Վահե Բերբերյան Վիոլետ Գրիգորյան Վրաստան Տիգրան Սարգսյան Րաֆֆի Հովհաննիսյան Քաշաթաղ անմազ արձակ արվեստ արտագաղթ բանակ բանաստեղծություն գրականություն գրաքննություն երեխաներ երիկամի քար ժամանակակից արվեստ իրավունք լեսբուհի խղճի ազատություն կին կրթություն կրիշնայական կրոն հոգևորական հոկտեմբերի 27 հոմոսեքսուալ ձախ մարտի մեկ միասեռական շիշ հավաքող սահմանադրություն սեփականության իրավունք ցմահ դատապարտված փախստական փոքրամասնություն քաղաքականություն քաք ֆաշիզմ ֆիլմ

Enter your email address to subscribe to this blog and receive notifications of new posts by email.

Присоединиться к ещё 5 555 подписчикам

արխիվ

twitter-ը ցույց կտա վերջին թարմացումները

Follow Վահան Իշխանյան Vahan Ishkhanyan on WordPress.com

%d такие блоггеры, как: